03-07.09.2018
Նախագծային շաբաթ
- «Այլընտրանքային պատմություն»նախագծի և հրապարակված նյութերի քննարկում;
- Նախագծի 2018-2019 ուստարվա հարացույցի ձևակերպում:
ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.09
Առաջին խումբ
- Հիմնավորեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլաբաժանումը;
- Համեմատեք հայկական և եվրոպական ավատատիրական իրականությունները;
- Շարադրեք Գահնամակի և Զորանամակի բովանդակություններն ու գնահատեք այդ փաստաթղթերի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:
Երկրորդ խումբ
- Պատմեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլաբաժանման մասին;
- Թվարկեք հողատիրության ձևերը և հասարակության դասերն ավատատիրական Հայաստանում;
- Նկարագրեք Հայաստանում ավատատիրական հասարակության ձևավորման ուղին:
Երրորդ խումբ
- Թվարկեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլերը;
- Թվարկեք Արշակունյաց Հայաստանի արքունի գործակալությունները;
- Պատմեք միջնադարյան Եվրոպայի քաղաքների մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-9, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-4, 45-50
ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-20.09
Առաջին խումբ
- Հիմնավորեք քրիստոնեության առաջացման օրինաչափությունը;
- Համեմատեք Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ու պետական կրոն դառնալու ընթացքները;
- Շարադրեք Հավատո հանգանակի բովանդակությունն ու գնահատեք այդ փաստաթղթի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:
Երկրորդ խումբ
- Պատմեք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու մասին;
- Թվարկեք և բնութագրեք աղանդավորական շարժումները քրիստոնեության արշալույսին;
- Շարադրեք քրիստոնեության սուրբ գրքի համառոտ բովանդակությունը:
Երրորդ խումբ
- Թվարկեք Կարթագենի եկեղեցական ժողովի հաստատած գրականության ցանկի հիմնական բաժինները;
- Պատմեք Պետրոս առաքյալի աթոռի մասին;
- Պատմեք Տրդատ III Մեծի և Գրիգոր Լուսավորչի համատեղ գործունեության մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 10-12, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 5-14
ՅՈԹԵՐՈՐԴ – ՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 24-28.09
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Արշակավանը համաշխարհային պատմության բացառիկ երևույթ է;
- Վերլուծեք Տրդատ III Մեծի գործունեությունը;
- Շարադրեք Մովսես Խորենացու կարծիքը հայոց առաջին քրիստոնյա արքաների մասին և հիմնավորեք Ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը Պատմահոր տեսակետներին:
Երկրորդ խումբ
- Ապացուցեք, որ Տրդատ III-ը վարում էր երկրի հզորացման քաղաքականություն;
- Համեմատեք Խոսրով Կոտակ և Տիրան արքաներին;
- Շարադրեք 4-րդ դարի հայ – պարսկական պատերազմների համառոտ պատմությունը:
Երրորդ խումբ
- Թվարկեք Արշակունյաց արքայատոհմի հեթանոս և քրիստոնյա արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը;
- Համեմատեք Տրդատ III և Տիրան արքաներին;
- Պատմեք Արշակ II արքայի և նրա կառավարման ժամանակաշրջանի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 13-22
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 01-05.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Պապը բացառիկ արքա էր;
- Վերլուծեք Վռամշապուհի գործունեությունը;
- Սահմանեք «Պետություն» և «Պետականություն» հասկացությունները: Հայաստանի պատմության օրինակով ցույց տվեք պետության և պետականության նմանություններն ու տարբերությունները:
Երկրորդ խումբ
- Ապացուցեք, որ Պապ թագավորը շարունակում էր իր հոր քաղաքականությունը;
- Համեմատեք Պապ և Վռամշապուհ արքաներին;
- Վերլուծեք Փավստոս Բուզանդի պատմությունը Արշակ II և Շապուհ արքաների հանդիպումը:
Երրորդ խումբ
- Թվարկեք Պապ թագավորի կատարած պետականաշինական քայլերը;
- Նկարագրեք Ձիրավի ճակատամարտը ;
- Պատմեք անկախության պահպանման վերջին փորձերի մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 22-28
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 08-12.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վասակ Սյունին դավաճան էր;
- Վերլուծեք Վարդանանց պատերազմի բովանդակությունը և էությունը;
- Սահմանեք 450-451թթ.-ի ազատագրական պայքարի երեք կարևորագույն հասկացությունները: Պատասխանը հիմնավորեք:
Երկրորդ խումբ
- Ապացուցեք, որ Վարդանանց պատերազմն ազատագրական պատերազմ էր;
- Համեմատեք Վարդան Մամիկոնյանին և Վասակ Սյունուն;
- Վերլուծեք Վարդան Մամիկոնյանի խոսքն Ավարայրի ճակատամարտն սկսելուց առաջ:
Երրորդ խումբ
- Թվարկեք 428-452թթ.-ի հայոց պատմության կարևոր իրադարձությունները;
- Նկարագրեք Ավարայրի ճակատամարտը ;
- Թվարկեք Վարդանանց պատերազմի հետևանքները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 29-37
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-19.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վահանանց պատերազմը պայքար էր անկախության համար;
- Վերլուծեք Նվարսակի պայմանագրի բովանդակությունը;
- Բնութագրեք Վաչագան Բարեպաշտին:
Երկրորդ խումբ
- Սահմանեք V դարի Հայոց պատմության 5 կարևորագույն հասկացությունները;
- Համեմատեք Վարդան և Վահան Մամիկոնյաններին;
- Պատմեք Վաչագան Բարեպաշտի գործունեության մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Վահանանց պատերազմի մասին;
- Թվարկեք Վաչագան Բարեպաշտի կառավարման արդյունքները;
- Թվարկեք Վահանանց պատերազմի հետևանքները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 38-41
ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-26.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Բյուզանդիան վերելք է ապրել հայկական ծագում ունեցող կայսրերի օրոք;
- Վերլուծեք Բյուզանդիայի արտաքին և ներքին քաղաքականությունը;
- Բնութագրեք Հուստինիանոս I-ին:
Երկրորդ խումբ
- Սահմանեք Բյուզանդիայում հայկական հարստության կառավարման ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները;
- Համեմատեք Հուստինիանոս I և Կոստանդին VII Ծիրանածին կայսրերին;
- Պատմեք VI-IX դարերում Բյուզանդիայում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Բյուզանդիայի ոսկեդարի մասին;
- Թվարկեք Բյուզանդիայում հայկական հարստության կառավարման արդյունքները;
- Կազմեք Բյուզանդիայի ժամանակագրությունը Հուստինիանոս I-ից մինչև Մանազկերտի ճակատամարտ:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-23
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 05-09.11
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Թեոդորոս Ռշտունին հայոց պատմության բացառիկ անհատներից է;
- Վերլուծեք VI-VII դարերում հայոց ազատագրական շարժման անհաջողության առարկայական և ենթակայական պատճառները;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի համապատասխան էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները:
Երկրորդ խումբ
- Սահմանեք VI-VII դարերի Հայաստանի 6 կարևորագույն հասկացությունները;
- Բնութագրեք Թեոդորոս Ռշտունուն;
- Պատմեք VI-VII դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Թեոդորոս Ռշտունու գործունեության մասին;
- Թվարկեք պարսկա-բյուզանդական պատերազմների արդյունքները:
- Կազմեք VI-VII դարերի հայոց պատմության ժամանակագրությունը:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 42-51
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 12-16.11
Առաջին խումբ
- Վերլուծեք VIII-IX դարերի հայկական իրականությունը;
- Բնութագրեք պավլիկյան շարժումը:
Երկրորդ խումբ
- Սահմանեք «Ինքնավարություն» հասկացությունը և հիմնավորեք, որ IX դարի Հայաստանում վերկանգնվել էր ինքնավարությունը;
- Համեմատեք VIII-IX դարերի ազատագրական պայքարի ղեկավարներին Թեոդորոս Ռշտունու հետ;
- Պատմեք VIII-IX դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Հայաստանի ինքնավարության վերականգնման մասին;
- Թվարկեք Հայաստանում հակաարաբական պայքարի երեք գլխավոր պատճառները;
- Կազմեք Հայաստանում հակաարաբական ապստամբությունների ժամանակագրությունը:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 52-62
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 19—23.11
Առաջին խումբ
- Վերլուծեք «Հայկական գիր» երևույթը;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները հալածվել են;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Բնութագրեք V դարի երեք հայ հանճարներին: Ձեր ընտրությունը հիմնավորեք;
- Համեմատեք V դարի հայ պատմիչներին;
- Պատմեք Մեսրոպ Մաշտոցի գործունեության և դրա պատմական նշանակության մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Մեսրոպ Մաշտոցի մասին;
- Թվարկեք V-IX դարերի հայ պատմիչներին և նրանց երկերը;
- Սահմանեք «Հայկական Ոսկեդար» հասկացությունը:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 63-69
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 26-30.11
Առաջին խումբ
- Վերլուծեք V-VII դարերում հայկական մշակույթի զարգացման պարադոքսը;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Անանիա Շիրակացին հանճար է;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Նկարագրեք IV-VII դարերում կառուցված որևէ կրոնական հաստատություն կամ լուծեք Անանիա Շիրակացու կազմած խնդիրներից մեկը;
- Սահմանեք V-VII դարերում բնագիտական գիտությունների զարգացմանն առնչվող 5 հասկացություն;
- Պատմեք V-VII դարերի հայկական արվեստի մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք խաչքարի մասին;
- Թվարկեք IV-VII դարերի հայակակն արվեստի 10 նմուշ;
- Սահմանեք «Նկար» հասկացության միջնադարյան բաղկացուցիչները:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 69-74
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 03-07.12
Առաջին խումբ
- Վերլուծեք IX դարի երկրորդ կես – XI դարի սկիզբ ժամանակահատվածի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները;
- Շարադրեք Աշոտ I, Աշոտ II և Աշոտ III արքաների համեմատական բնութագիրը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Բնութագրեք Աշոտ Երկաթին;
- Սահմանեք «Անկախություն» հասկացությունը և նրանից ածանցյալ, հայոց պատմության Բագրատունյաց շրջանը բնութագրող 5 հասկացություն;
- Պատմեք անկախության վերականգնման գործընթացի մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Գագիկ I-ի գործունեության մասին;
- Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները;
- Համեմատեք Սմբատ I և Գագիկ I արքաներին :
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 78-91
ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.12
Առաջին խումբ
- Վերլուծեք Բագրատունյաց թագավորության մասնատման և կործանման առարկայական ու ենթակայական պատճառները;
- Շարադրեք Գագիկ I, Գագիկ II և Հովհաննես-Սմբատ արքաների համեմատական բնութագիրը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Բնութագրեք Գագիկ II-ին;
- Սահմանեք «Տնտեսություն» հասկացությունը և նրանից ածանցյալ, հայոց պատմության Բագրատունյաց շրջանը բնութագրող 5 հասկացություն;
- Պատմեք Բագրատունյաց թագավորության մասնատման գործընթացի մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Բագրատունյաց թագավորության պետական կարգի մասին;
- Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի կործանման պատճառները;
- Համեմատեք Վասպուրականի և Տաշիր-Ձորագետի թագավորությունները:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 92-101
ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-21.12
Առաջին խումբ
- Վերլուծեք «Խաչակրաց շարժում» երևույթը;
- Շարադրեք XIII դարի նշանավոր տիրակալների համեմատական բնութագրերը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք XIII դարի նշանավոր տիրակալներին;
- Սահմանեք «Խաչակիր» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
- Պատմեք խաչակրաց շարժման մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք XIII դարի նշանավոր տիրակալներից որևէ մեկի մասին;
- Թվարկեք խաչակրաց շարժման պատճառները և հետևանքները;
- Կազմեք խաչակրաց շարժման ժամանակագրությունը:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 51-60
ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 21-25.01.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք «Հերետիկոսություն» և «Հավատաքննություն» երևույթները;
- Շարադրեք Եվրոպայի զարգացած միջնադարի կրոնական գործիչների և գիտնականների համեմատական բնութագրերը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք «մուրացիկ» միաբանությունները;
- Սահմանեք «Կրթություն» հասկացությունը և նրա միջնադարյան դրսևորման առանցքային հասկացությունները;
- Պատմեք Եվրոպայի զարգացած միջնադարի ժամանակաշրջանի կրթության և գիտության մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Եվրոպայի զարգացած միջնադարի շրջանի կրթական համակարգի մասին;
- Թվարկեք քրիստոնեական եկեղեցու պառակտման պատճառները ;
- Սահմանեք «Հերետիկոս», «Ինկվիզիցիա» և «Սքոլաստիկա» հասկացությունները:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 61-69
ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 29.01-01.02.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք «Հայ-վրացական դաշինք» երևույթը;
- Շարադրեք հայոց պատմության XI-XIII դարերի իրադարձությունները վրացական տեսանկյունից;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայ – վրացական ռազմա-քաղաքական համագործակցության պատճառները;
- Սահմանեք «Պետություն» հասկացությունը և Հայկական լեռնաշխարհում XI-XIII դարերում նրա դրսևորման առանցքային հասկացությունները;
- Պատմեք Հայկական լեռնաշխարհում թյուրք-սելջուկների ռազմական գործողությունների մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Զաքարյանների իշխանապետության մասին;
- Թվարկեք Մանազկերտի ճակատամարտում թյուրք-սելջուկների հաղթանակի պատճառները ;
- Սահմանեք «Ասպատակություն», «Հերոսական» և «Անկախություն» հասկացությունները:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 102-109, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106, 107-108
ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-08.02.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք հայ – քոչվորական հարաբերությունները;
- Շարադրեք հայոց պատմության XIII-XIV դարերի իրադարձությունները շինականի և իշխանի տեսանկյունից;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք սելջուկյան և մոնղոլական գերիշխանության ժամանակները;
- Սահմանեք «Պետություն» հասկացությունը և Հայկական լեռնաշխարհում XIII-XIV դարերում նրա դրսևորման առանցքային հասկացությունները;
- Պատմեք XIII-XIV դարերում օտար նվաճողների դեմ հայերի մղած պայքարի մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք XIII-XIV դարերի հայկական իշխանությունների մասին;
- Թվարկեք մոնղոլական հաղթական արշավանքների պատճառները ;
- Շարադրեք Կիրակոս Գանձակեցու կարծիքը մոնղոլների մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 110-113, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106-107
ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.02.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք «Կիլիկիայի հայկական պետություն» ֆենոմենը;
- Շարադրեք Կիլիկիայի հայկական պետության զարգացման ընթացքը քաղաքացու և հոգևորականի տեսանկյունից;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության իշխանական և թագավորական ժամանակաշրջանները;
- Սահմանեք «Պետություն» հասկացությունը և Կիլիկիայում նրա դրսևորման առանցքային հասկացությունները;
- Պատմեք հայոց թագավորության վերականգնման մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Թորոս II-ի և Մլեհի գործունեության մասին;
- Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության առաջացման պատճառները ;
- Համեմատեք Ռուբեն իշխանին և Լևոն II-ին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 114-122
ԵՐԵՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18-22.02.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք հայ – մոնղոլական հարաբերությունները;
- Շարադրեք Կիլիկիայի հայկական պետության տնտեսական իրականությունը և պետական կառավարման առանձնահատկությունները արքայի, արհեստավորի և գյուղացու տեսանկյունից;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունյաց Հայաստանի պետական կարգերը;
- Սահմանեք «Օրենսդրություն» հասկացությունը և Կիլիկյան Հայաստանում նրա դրսևորման առանցքային հասկացությունները;
- Պատմեք Կիլիկիայի հայկական պետությունում XIII-XIV դարերում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք հայ – մոնղոլական դաշինքի մասին;
- Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները ;
- Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունիների բանակները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 123-132
ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ — ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 25.02-01.03.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք հայկական Վերածննդի անավարտության պատճառները և հետևանքները;
- Սահմանեք X-XIV դարերի հայկական մշակույթի հիմնական հասկացությունները: Վերջիններիս ընտրությունը հարկ է հիմնավորել;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք V և X-XIV դարերի հայ պատմիչներին;
- Սահմանեք «Դպրոց» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել X-XIV դարերի Հայաստանում;
- Պատմեք հայ մշակույթի վերածննդի պատմական պայմանների մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք X-XIV դարերի հայկական դպրոցների և համալսարանների մասին;
- Թվարկեք X-XIV դարերի հայ պատմիչներին;
- Թվարկեք պատմագրության ժանրերը և հայ իրականության մեջ դրանց հիմնադիրներին:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 133-137
ՔԱՌԱՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ՔԱՌԱՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-07.03.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք V-VII և X-XIV դարերի հայ գործիչների բնափիլիսոփայական տեսակետները;
- Սահմանեք «Առակ» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել X-XIV դարերի Հայաստանում;
- Պատմեք X-XIV դարերի հայ գրականության մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք X-XIV դարերի հայկական արվեստի մասին;
- Պատմեք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու մեկական առակների բովանդակությունը;
- Շարադրեք հայ բնափիլիսոփայական ուղղության ներկայացուցիչների տեսակետները:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 138-143
ՔԱՌԱՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ՔԱՌԱՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11—15.03.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք «Ազգային պետություն» համաշխարհային-պատմական երևույթը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Ջոն Ուիկլիֆի և Յան Հուսի ուսմունքները;
- Սահմանեք «Ազգային պետություն» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել միջնադարյան Եվրոպայի անկման ժամանակաշրջանում;
- Պատմեք եվրոպական ավատատիրության անկման և դասային միապետության առաջացման մասին:
Երրորդ խումբ
- Թվարկեք ավատատիրության անկման պատճառները;
- Պատմեք ազգային պետությունների առաջացման մասին;
- Համեմատեք Գիյոմ Կալի և Ուոտ Թայլերի ապստամբությունները:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 72-81
ՔԱՌԱՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ — ՔԱՌԱՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18—22.03.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք Բյուզանդիայի անկման և Ռուսաստանի հզորացման պատճառները;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Բնութագրեք Իվան Ահեղին;
- Սահմանեք «Պատերազմ» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել միջնադարյան Եվրոպայի անկման ժամանակաշրջանում;
- Պատմեք Բյուզանդիայի անկման մասին:
Երրորդ խումբ
- Բնութագրեք Ժաննա դ’Արկին;
- Պատմեք Իվան Ահեղի ժամանակաշրջանի մասին;
- Թվարկեք Բյուզանդիայի անկման պատճառները և հետևանքները:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 82-98
ՔԱՌԱՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ — ՀԻՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 01—05.04.2019
Առաջին խումբ
- Համեմատեք ասիական կայսրությունները;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Բնութագրեք շահ Աքբարին;
- Սահմանեք «Կայսրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել միջնադարյան Արևելքում;
- Պատմեք Հնդկաստանի և Չինաստանի միջնադարյան մշակույթների մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Թաջ Մահալի մասին;
- Թվարկեք միջնադարում Հնդկաստանի և Չինաստանի մշակութային ձեռքբերումները:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 109-116
ՀԻՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ — ՀԻՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 08-12.04.2019
Առաջին խումբ
- Համեմատեք միջնադարյան Կորեան և Վիետնամը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Ճապոնիայի ինքնամեկուսացման պատճառները;
- Սահմանեք միջնադարյան Կորեայի կամ Վիետնամի պատմության 7 կարևոր հասկացությունները;
- Պատմեք միջնադարյան Ճապոնիայի մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք ճապոնական մշակույթի մասին;
- Թվարկեք միջնադարում Կորեայի կամ Վիետնամի մշակութային ձեռքբերումները:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 116-118
Կորեայի և Վիետնամի միջնադարին վերաբերող առաջադրանքները կատարելու համար կարելի է օգտվել և´ «Տնային առաջադրանքներ» բաժնում հիշատակված, և´ ցանկացած այլ տպագիր ու էլեկտրոնային աղբյուրներից:
ՀԻՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ՀԻՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-19.04.2019
Առաջին խումբ
- Համեմատեք հայոց պատմության XV, XVI և XVII դարերը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Կազմեք հայկական ուշ միջնադարի հիմնական իրադարձությունների վարկանիշային աղյուսակը;
- Սահմանեք ուշ միջնադարյան Հայաստանի պատմության 3 կարևորագույն հասկացությունները;
- Պատմեք Հայաստանի ազատագրության համար պայքարի ուշ միջնադարյան աշխուժացման մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք ուշ միջնադարի հայկական իշխանությունների մասին;
- Թվարկեք հայկական ուշ միջնադարում ազատագրական պայքարի անհաջողության պատճառները:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 146-157
ՀԻՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ՀԻՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-26.04.2019
Առաջին խումբ
- Համեմատեք հայոց պատմության XV, XVI և XVII դարերը մշակութային իրավիճակի տեսանկյունից;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները ուշ միջնադարում;
- Սահմանեք ուշ միջնադարյան Հայաստանի մշակույթի 3 կարևորագույն հասկացությունները;
- Պատմեք ուշ միջնադարյան Հայաստանի գիտության և արվեստի մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք հայկական տպագրության մասին;
- Թվարկեք հայկական ուշ միջնադարի հիմնական գրավոր աղբյուրները:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 158-163
ՀԻՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ — ՀԻՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 29.04-03.05.2019
Առաջին խումբ
- Սահմանեք «Աշխարհագրական մեծ հայտնագործություններ» և «Վերածնունդ» հասկացություններն ու նրանց առնչվող հինգական առանցքային հասկացություն;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Վերածննդի նախադրյալները;
- Համեմատեք մայաների, ացտեկների և ինկերի քաղաքակրթությունները;
- Պատմեք Հյուսիսային Վերածննդի գործիչների մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Լեոնարդո դա Վինչիի մասին;
- Թվարկեք աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 122-132
ՀԻՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ — ՎԱԹՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 06-10.05.2019
Առաջին խումբ
- Սահմանեք «Ռեֆորմացիա» և «Գիտական հեղափոխություն» հասկացություններն ու նրանց առնչվող հինգական առանցքային հասկացություն;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Եվրոպայում նոր քաղաքական իրադրության ձևավորման նախադրյալները;
- Համեմատեք Լյութերի և Կալվինի գաղափարները;
- Պատմեք առաջին գիտական հեղափոխության կամ հակառեֆորմացիայի մասին:
Երրորդ խումբ
- Պատմեք Երեսնամյա պատերազմի մասին;
- Համեմատեք Կոպեռնիկոսին և Գալիլեյին;
- Թվարկեք Ռեֆորմացիայի պատճառները:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 134-148
ՎԱԹՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ — ՎԱԹՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13-24.05.2019
Ամփոփիչ քննարկումներ