03-07.09.2018
Նախագծային շաբաթ
- «Հետազոտական արշավային ճամբար»նախագծի քննարկում;
- Նախագծի դաշտային փուլի ժամանակացույցի կազմում:
ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.09
Առաջին խումբ
- Ապացուցեք, որ XVII դարի երկրորդ կեսի հայկական իրականությունը կարելի է բնութագրել «Ազատագրական պայքարի վերելք» հասկացությամբ;
- Թվարկեք հայոց ազատագրական պայքարի վերելքի նախադրյալները: Պատասխանը հիմնավորեք;
- Սահմանեք արդյունաբերական հասարակության պատմության 10 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայոց ազատագրական պայքարի վերելքի նախադրյալները;
- Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 10-րդ և 15-րդ էջերում հիշատակված հասկացությունները;
- Պատմեք արդյունաբերական զարգացման արդյունքների մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 7-11, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 3-15
ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-20.09
Առաջին խումբ
- Ապացուցեք, որ լուսավորական շարժումը հեղափոխությունների կարևոր նախադրյալներից մեկն է;
- Համեմատեք լուսավորական շարժման գործիչների գաղափարները;
- Սահմանեք «Հեղափոխություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն:
Երկրորդ խումբ
- Թվարկեք լուսավորական շարժման հիմնական գաղափարները;
- Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 21-րդ էջում հիշատակված հասկացությունները;
- Պատմեք արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մարդկանց կենսապայմանների բարելավման մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 16-20
ՅՈԹԵՐՈՐԴ – ՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 24-28.09
Առաջին խումբ
- Ապացուցեք, որ անգլիական և ֆրանսիական հեղափոխություններն անխուսափելի էին;
- Համեմատեք անգլիական և ֆրանսիական հեղափոխությունների առանցքային իրադարձություններն ու բովանդակությունները;
- Վերլուծեք «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»:
Երկրորդ խումբ
- Թվարկեք անգլիական հեղափոխության գլխավոր և երկրորդական առանձնահատկությունները;
- Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 25 և 31 էջերում հիշատակված հասկացությունները;
- Պատմեք ֆրանսիական մեծ հեղափոխության հանրապետական շրջափուլի մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 20-23, 26-31
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 01-05.10
Առաջին խումբ
- Ապացուցեք, որ 19-րդ դարի հեղափոխությունները բազմաբնույթ էին;
- Համեմատեք 18-րդ և 19-րդ դարերի հեղափոխությունները;
- Վերլուծեք «Փարիզի կոմունա» երևույթը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Փարիզի կոմունայի առաջացման պատճառները;
- Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 47 էջում հիշատակված հասկացությունները;
- Պատմեք եվրոպական ազգային հեղափոխությունների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 43-47, 97-98
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 08-12.10
Առաջին խումբ
- Շարադրեք 18-րդ առաջին երեսնամյակի հայոց ազատագրական պայքարի առաջնորդների համեմատական բնութագրերը;
- Համեմատեք Արցախի և Սյունիքի զինված պայքարները;
- Վերլուծեք 18-րդ դարի առաջին երեսնամյակի հայոց զինված պայքարի արդյունքները:
Երկրորդ խումբ
- Կազմեք 18-րդ դարի առաջին երեսնամյակի հայոց ազատագրական պայքարի ժամանակագրությունը;
- Սահմանեք 18-րդ դարի առաջին երեսնամյակի հայոց զինված պայքարի բնութագրող կարևոր հասկացությունները;
- Պատմեք Դավիթ Բեկի գործունեության մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 12-20
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-19.10
Առաջին խումբ
- Շարադրեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարի առաջնորդների համեմատական բնութագրերը;
- Համեմատեք ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնների ծրագրերը;
- Վերլուծեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարի արդյունքները:
Երկրորդ խումբ
- Կազմեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարի ժամանակագրությունը;
- Սահմանեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարը բնութագրող կարևոր հասկացությունները;
- Պատմեք Հայաստանի ազատագրության ծրագրերի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 21-28
ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-26.10
Առաջին խումբ
- Բնութագրեք Նապոլեոն Բոնապարտին;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Նապոլեոն Բոնապարտի կյանքն ու գործը պատմության մեջ անհատի դերի դասական օրինակ է;
- Վերլուծեք Նապոլեոն Բոնապարտի հաջողությունների ու վերջնական ձախողման պատճառները և հետևանքները:
Երկրորդ խումբ
- Կազմեք Նապոլեոն Բոնապարտի գործունեության ժամանակագրությունը;
- Սահմանեք Նապոլեոն Բոնապարտի գործունեությունը բնութագրող կարևոր հասկացությունները;
- Պատմեք Նապոլեոն Բոնապարտի գործունեության մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 32-37
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 05-09.11
Առաջին խումբ
- Շարադրեք Ջուզեպպե Գարիբալդու և Օտտո ֆոն Բիսմարկի համեմատական բնութագրերը;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Օտտո ֆոն Բիսմարկի կյանքն ու գործը պատմության մեջ անհատի դերի դասական օրինակ է;
- Վերլուծեք Ջուզեպպե Գարիբալդու հաջողությունների ու վերջնական ձախողման պատճառները և հետևանքները:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Գերմանիայի և Իտալիայի վերամիավորման գործընթացները;
- Սահմանեք Օտտո ֆոն Բիսմարկի գործունեությունը բնութագրող կարևոր հասկացությունները;
- Պատմեք Ջուզեպպե Գարիբալդու գործունեության մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 102-106
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 12-16.11
Առաջին խումբ
- Շարադրեք ավանդական հասարակության բարենորոգիչների համեմատական բնութագրերը;
- Թվարկեք ավանդական հասարակությունների ձևավորման օրինաչափությունները և գործոնները;
- Վերլուծեք ավանդական հասարակության դրսևորման առանձնահատկությունները Թուրքիայում, Իրանում, Չինաստանում և Հնդկաստանում:
Երկրորդ խումբ
- Կազմեք Թուրքիայի և Իրանի XVII-XIX դարերի կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը;
- Սահմանեք «Ավանդական հասարակություն» հասկացությունը և նրանից բխող 8 հասկացություններ;
- Պատմեք Արևելքի երկրներում XIX դարում իրականացված բարենորոգումների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 48-59
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 19-23.11
Առաջին խումբ
- Սահմանեք «Պանիսլամիզմ» և «Պանթյուրքիզմ» հասկացությունները: Շարադրեք այդ գաղափարախոսությունների կենսագործման հետևանքները XIX դարի վերջին և XX դարի սկզբին ու պատմական հեռանկարում;
- Թվարկեք ավանդական հասարակությունների արդիականացման օրինաչափությունները և գործոնները;
- Վերլուծեք ավանդական հասարակության արդիականացման դրսևորման առանձնահատկությունները Թուրքիայում, Իրանում, Չինաստանում և Ճապոնիայում:
Երկրորդ խումբ
- Համեմատեք 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը և 1905-1911 թվականների իրանական հեղափոխությունը;
- Սահմանեք XX դարի նախաաշխարհամարտյան Արևելքի պատմության 5 կարևորագույն հասկացությունները;
- Պատմեք Ճապոնիայի թռիչքաձև զարգացման և Չինաստանի արդիականացման դժվարությունների պատճառների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 119-130
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 26-30.11
Առաջին խումբ
- Շարադրեք և բնութագրեք հայոց ազատագրական շարժման արևելահայկական բաղկացուցչի դրսևորումները;
- Թվարկեք 1836 թվականի եկեղեցական կանոնադրության դրական և բացասական կողմերը: Պատասխանը հիմնավորեք;
- Վերլուծեք Ռուսական կայսրության քաղաքականությունը Արևելյան Հայատանում:
Երկրորդ խումբ
- Համեմատեք արևելահայերի դրությունը 1801 և 1850 թթ.-ին;
- Սահմանեք XIX դարի I կեսի հայոց պատմության 5 կարևորագույն հասկացություններ;
- Պատմեք ռուս – պարսկական պատերազմների մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 28-38
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 03-07.12
Առաջին խումբ
- Շարադրեք և վերլուծեք Ադրիանապոլսի պայմանագրի բովանդակությունը;
- Սահմանեք XIX դարի I կեսին արևմտահայ իրականության առանցքային հասկացությունները, հիմնավորելով այդ հասկացությունների ընտրությունը;
- Համեմատեք Ռուսական և Օսմանյան կայսրությունների քաղաքականությունը հայերի նկատմամբ XIX դարի I կեսին:
Երկրորդ խումբ
- Համեմատեք արևմտահայերի դրությունը 1801 և 1850 թթ.-ին;
- Թվարկեք Օսմանյան կայսրության այն վարչական միավորները, որոնք ստեղծվել էին հայկական տարածքների վրա;
- Պատմեք XIX դարի I կեսի ռուս – թուրքական պատերազմների մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 39-42
ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.12
Առաջին խումբ
- Վերլուծեք գիտությունների և մարդկանց ապրելակերպի փոխադարձ կապը;
- Համեմատեք մշակույթի դրսևորումները XII – XIV և XVII – XIX դարերում:
Երկրորդ խումբ
- Սահմանեք XVII – XIX դարի I կեսում գիտության զարգացմանն առնչվող կարևորագույն հասկացությունները;
- Թվարկեք XVII – XIX դարի I կեսի հանճարներին;
- Պատմեք XVII — XIX դարի I կեսի գրականության կամ մարդկանց ապրելակերպի մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 65-72
ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-21.12
Առաջին խումբ
- Ներկայացրեք XVII – XIX դարերի երեք հայ գիտնականների կյանքն ու գործը;
- Համեմատեք հայկական մշակույթի դրսևորումները V – VIII և XVII – XIX դարերում:
Երկրորդ խումբ
- Կազմեք V-XIX դարերում հայկական մշակութային իրադարձությունների ժամանակագրությունը;
- Թվարկեք հայկական մշակութային կյանքի պայմանները XIX դարի I կեսին;
- Պատմեք Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեության մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 43-50
ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 21-25.01.2019
Առաջին խումբ
- Սահմանեք XIX դարի երկրորդ կեսի հայկական իրականության հինգ առանցքային հասկացությունները;
- Վերլուծեք տնտեսության վիճակը Ռուսական և Օսմանյան կայսրությունների հայաբնակ շրջաններում XIX դարի II կեսին;
- Համեմատեք հայերի նկատմամբ իշխանությունների քաղաքականությունը Ռուսական և Օսմանյան կայսրություններում XIX դարի II կեսին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայկական դպրոցների փակման պատճառները;
- Թվարկեք արևելյան և արևմտյան Հայաստանների վարչական բաժանումների միավորները;
- Պատմեք XIX դարի II կեսի հայաբնակ քաղաքներում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 54-63
ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 29.01-01.02.2019
Առաջին խումբ
- Սահմանեք XIX դարի երկրորդ կեսի հայկական հասարակական իրականության հինգ առանցքային հասկացությունները;
- Վերլուծեք XIX դարի II կեսի արևմտահայ իրականության նշանավոր շրջադարձերը, հիմնավորելով վերջինններիս ընտրությունը;
- Համեմատեք XIX դարի II կեսի հայկական հասարակական-քաղաքական հոսանքները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք XIX դարի II կեսում հայկական հասարակական-քաղաքական հոսանքներ ձևավորման պատճառները;
- Սահմանեք «Սահմանադրություն», «Պահպանողականություն», «Ազատականություն» և «Ազգայնականություն» հասկացությունները;
- Պատմեք XIX դարի II կեսի հայկական ազգայնականության և արևմտահայ Սահմանադրական շարժման մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 64-71
ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-08.02.2019
Առաջին խումբ
- Թվարկեք տարբեր մայրցամաքների և երկրների անհավասարաչափ զարգացման պատճառները;
- Վերլուծեք տնտեսական զարգացման հիմնական միտումները;
- Պատմեք արդյունաբերական հասարակության II շրջափուլի ժամանակաշրջանում տեղի ունեցած սոցիալական տեղաշարժերի մասին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք արդյունաբերական հասարակության II շրջափուլի նվաճումները;
- Սահմանեք «Մենաշնորհ», «Մենատիրություն», «Միջին խավ» և «Արտադրողական ուժ» հասկացությունները;
- Պատմեք աշխարհի անհամաչափ զարգացման մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 78-87
ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.02.2019
Առաջին խումբ
- Թվարկեք կուսակցությունների առաջացման պատճառները;
- Վերլուծեք դասակարգային պայքարի ձևերը վերջնական նպատակի տեսանկյունից;
- Համեմատեք ուտոպիստների և մարքսիստների գաղափարները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք ընտրական իրավունքի ընդլայնման պատճառները;
- Սահմանեք «Քաղաքացիական հասարակություն», «Կուսակցություն», «Սոցիալիզմ» և «Կոմունիզմ» հասկացությունները;
- Պատմեք բանվորական շարժումների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 88-95
ԵՐԵՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18-22.02.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք «Հայկական հարց» պատմական երևույթը;
- Համեմատեք XIX դարի ռուս – թուրքական պատերազմները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք 1877-78 թվականների ռուս – թուրքական պատերազմի պատճառները և հետևանքները;
- Սահմանեք «Հայկական հարց» հասկացությունը և նրա հետ կապված 5 հասկացություն;
- Պատմեք հայկական հարցի միջազգայնացման մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 73-79
ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 25.02-01.03.2019
Առաջին խումբ
- Շարադրեք «Հայկական հարց»-ի լուծման Ձեր ճանապարհային քարտեզը;
- Վերլուծեք դասընկերների կազմած ճանապարհային քարտեզները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք «Հայկական հարց»-ի լուծման համար անհրաժեշտ պայմանները;
- Գրեք շարադրություն «Ես և հայկական հարցը» թեմայով:
Այս առաջադրանքների կատարման աղբյուրի/աղբյուրների ընտրությունը թողնված է Ձեր հայեցողությանը:
ՔԱՌԱՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-07.03.2019
Առաջին խումբ
- Վերլուծեք «Ազգային պետություն» պատմական երևույթը;
- Բնութագրեք XIX դարի եվրոպական ազգայնական գործիչներին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Եվրոպայում ազգային պետությունների առաջացման պատճառները;
- Պատմեք Գերմանիայում կամ Իտալիայում միավորված պետության ստեղծման մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 102-106
ՔԱՌԱՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.03.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Համեմատեք «Բազմազգ պետություն» և «Կայսրություն» պատմական իրականությունները:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Ավստրո-Հունգարական և Ռուսաստանյան կայսրությունները;
- Պատմեք Օսմանյան կայսրությունում արդիականացման փորձերի ձախողման մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 113-124
ՔԱՌԱՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18-22.03.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Վերլուծեք «Հայդուկային շարժում» պատմական երևույթը:
Երկրորդ խումբ
- Համեմատեք հայոց ազատագրական խմբակները և կազմակերպությունները;
- Պատմեք հայդուկային շարժման մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 80-82, 88-96
ՔԱՌԱՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 01-05.04.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Վերլուծեք հայդուկային շարժման անկման պատճառները և հետևանքները:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Օսմանյան և Ռուսական կայսրությունների քաղաքականությունը հայերի նկատմամբ XX դարի սկզբին;
- Պատմեք հայ-թաթարական բախումների մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 97-105
ՀԻՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 08-12.04.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և հակասական հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Սահմանեք «Գաղափարախոսություն» հասկացությունը և նրանից ածանցյալ, մարդկության պատմության մեջ կարևոր դեր ունեցող հասկացությունները:
Երկրորդ խումբ
- Համեմատեք պահպանողական և ազատական գաղափարախոսությունները;
- Պատմեք բանվորական շարժման գաղափարախոսների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 88-90, 93-95
ՀԻՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-19.04.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և հակասական հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Համեմատեք ամերիկյան և ռուսական հեղափոխությունները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք ամերիկյան հեղափոխության պատճառները և ռուսական հեղափոխության հետևանքները;
- Պատմեք հայ ավանդական կուսակցությունների ստեղծման և նրանց առաջին քայլերի մասին:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 96-101; Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 83-87
ՀԻՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-26.04.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և հակասական հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Կազմեք XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբում գործունեություն ծավալած գիտնականների վարկանիշային աղյուսակը, հիմնավորելով առաջին եռյակի ընտրությունը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք XX դարասկզբի գիտական նվաճումները;
- Պատմեք XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի համաշխարհային գրականության և արվեստի մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 150-157
ՀԻՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 29.04-03.05.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և հակասական հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Կազմեք XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբում գործունեություն ծավալած հայ գիտնականների վարկանիշային աղյուսակը, հիմնավորելով առաջին եռյակի ընտրությունը;
- Վերլուծեք վերոհիշյալ ժամանակաշրջանի հայ գրականության` Ձեր կարծիքով ամենահիշարժան ստեղծագործությունը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայկական մշակույթի զարգացման նախադրյալները XIX դարի II կեսին և XX դարի սկզբին;
- Պատմեք XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի հայկական կրթական համակարգի մասին;
- Շարադրեք Ձեր կարծիքը XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի հայ գրականության տաղանդավոր ներկայացուցիչների մեկի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 153-163
ՀԻՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 06-10.05.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և հակասական հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Վերլուծեք XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի հայկական արվեստի` Ձեր կարծիքով ամենահիշարժան ստեղծագործությունը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայկական արվեստի զարգացմանը նպաստող գործոնները XIX դարի II կեսին և XX դարի սկզբին;
- Պատմեք վերոհիշյալ ժամանակաշրջանի ճարտարապետությունում և քաղաքաշինության մեջ հայերի խաղացած դերի մասին;
- Շարադրեք Ձեր կարծիքը XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի հայկական արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների մեկի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 164-168
ՎԱԹՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13-17.05.2019
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և հակասական հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Շարադրեք հայապահպանության Ձեր ծրագիրը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Սփյուռքի հիմնախնդիրները;
- Պատմեք հայկական գաղութների առաջացման մասին;
- Համեմատեք համահայկական երկու կառույց Ձեր ընտրությամբ:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 170-178
ՎԱԹՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 20-24.05.2019
Տարեվերջյան ամփոփումներ և ամառային նախագծերի ձևակերպումներ