2018 – 2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 9-2 ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

03-07.09.2018

Նախագծային շաբաթ

  1. «Բռնադատվածներ»նախագծի քննարկում;
  2. Նախագծի իրականացման 2018-2019 ուստարվա աշխատանքային փուլերի հաստատագրում:

 

ԵՐՐՈՐԴՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 10-14.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին աշխարհամարտն անխուսափելի էր;
  2. Նկարագրեք առաջին աշխարհամարտի առաջին փուլի կարևոր ճակատամարտերից մեկը;
  3. Վերլուծեք ռուսական բանակի գործողությունները Արևմտյան Հայաստանում:

Երկրորդ խումբ

  1. Թվարկեք առաջին աշխարհամարտի պատճառները;
  2. Պատմեք համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում ծավալված ռազմական գործողությունների մասին;
  3. Սահմանեք Մեծ պատերազմի 5 առանցքային հասկացությունները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 112-116, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 136-142

 

ՀԻՆԳԵՐՈՐԴՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 17-20.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին աշխարհամարտի տարիների հայկական կամավորական շարժումը մեր պատմության հերոսական էջերից է և պատմականորեն արդյունավետ էր ու անխուսափելի;
  2. Համեմատեք Դիլմանի և Արարայի ճակատամարտերը;
  3. Վերլուծեք Մեծ պատերազմի դասերը:

Երկրորդ խումբ                  

  1. Թվարկեք հայկական կամավորական շարժման պատճառները և հետևանքները;
  2. Պատմեք Դիլմանի ճակատամարտի մասին;
  3. Թվարկեք առաջին աշխարհամարտի հետևանքները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 116-121, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 143-149

 

         ՅՈԹԵՐՈՐԴՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 24-28.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունն անխուսափելի էր;
  2. Կազմեք Հայոց ցեղասպանության մեղավորների վարկանիշային աղյուսակը: Պատասխանը հիմնավորեք;
  3. Վերլուծեք Մեծ Եղեռնի դասերը:

Երկրորդ խումբ

  1. Սահմանեք «Ցեղասպանություն» հասկացությունը;
  2. Թվարկեք Հայոց ցեղասպանության պատճառները և հետևանքները;
  3. Պատմեք երիտթուրքերի ցեղասպանական ծրագրերի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 122-128

 

         ԻՆՆԵՐՈՐԴՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 01-05.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ինքնապաշտպանական կռիվներն անհատների գործունեության արդյունք են;
  2. Վերլուծեք համընդհանուր ինքնապաշտպանության իրականացման հնարավորությունները և նրանց չիրականացման պատճառները;
  3. Վերլուծեք Ինքնապաշտպանության դասերը:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Սահմանեք «Ինքնապաշտպանություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն;
  2. Թվարկեք Ինքնապաշտպանության կենտրոնները և ղեկավարներին;
  3. Ձեր ընտրությամբ պատմեք Ինքնապաշտպանության որևէ դրվագի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 129-133

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 08-12.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց առաջին հանրապետությունը պատմական հանգամանքների նպաստավոր զուգակցման արդյունք էր;
  2. Վերլուծեք առաջին հանրապետության իշխանությունների ներքին քաղաքականությունը;
  3. Համեմատեք առաջին հանրապետության տարիների հակապետական զինված ելույթները:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Սահմանեք «Անկախ պետություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն, որոնք առնչվում են հայոց պատմությանը;
  2. Թվարկեք հայոց առաջին հանրապետության 4 վարչապետերին և նրանց կառավարման ժամանակահատվածները;
  3. Պատմեք հայոց առաջին հանրապետության ներքին դրության մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 6-16

 

         ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 15-19.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռն ընդամենը թղթի կտորներ են;
  2. Վերլուծեք առաջին հանրապետության իշխանությունների արտաքին քաղաքականությունը;
  3. Բնութագրեք առաջին հանրապետության գործիչներից երեքին Ձեր ընտրությամբ:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Կազմեք առաջին հանրապետության արտաքին քաղաքական քայլերի ժամանակագրությունը;
  2. Բնութագրեք առաջին հանրապետության գործիչներից որևէ մեկին Ձեր ընտրությամբ;
  3. Պատմեք հայոց առաջին հանրապետության` հարևան պետությունների հետ ունեցած հարաբերությունների մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 17-31

 

       ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 22-26.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայոց առաջին հանրապետության կործանումն անխուսափելի էր;
  2. Վերլուծեք առաջին հանրապետության պատմական դասերը;
  3. Համեմատեք Փետրվարյան և Մայիսյան ապստամբությունները:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Կազմեք Խորհրդային Հայաստանի 1920-1922 թվականների ժամանակագրությունը;
  2. Բնութագրեք Ալեքսանդր Մյասնիկյանին;
  3. Պատմեք 1920 թվականի հայ – թուրքական պատերազմի և փետրվարյան ապստամբության մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 31-36, 40-47

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 05-09.11

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Խորհրդային Հայաստանում արդյունաբերության զարգացման այլ տարբերակ, բացի իրականացվածից, չկար;
  2. Վերլուծեք «ՆԷՊ» երևույթը;
  3. Համեմատեք Խորհրդային Հայաստանի 1920-1941 և 1945-1990 թվականների սոցիալական և տնտեսական իրականությունները:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք Խորհրդային Հայաստանի տնտեսության ձեռքբերումները և հիմնախնդիրները;
  2. Բնութագրեք ՀԿԿ ղեկավարներից որևէ մեկին Ձեր ընտրությամբ;
  3. Պատմեք գյուղատնտեսության կոլեկտիվացման ընթացքի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 58-63, 103-107

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 12-16.11

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ ամբողջատիրությունը պատմական անխուսափելիություն է;
  2. Վերլուծեք «Ամբողջատիրություն» պատմական երևույթը;
  3. Համեմատեք ֆաշիզմը և նացիոնալ-սոցիալիզմը:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Շարադրեք ամբողջատիրության բովանդակությունը;
  2. Բնութագրեք Ադոլֆ Հիտլերին;
  3. Պատմեք Իտալիայում և Գերմանիայում ամբողջատիրության դրսևորումների մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 29-34 («Զանգակ» հրատարակչություն), էջ 27-32 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)

 

         ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 19-23.11

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ ԽՍՀՄ-ը ամբողջատիրական պետություն էր;
  2. Վերլուծեք խորհրդային ամբողջատիրության առանձնահատկությունները;
  3. Համեմատեք Հիտլերին, Մուսոլինիին և Ստալինին:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք խորհրդային ամբողջատիրության պատճառները;
  2. Բնութագրեք Իոսիֆ Ստալինին;
  3. Պատմեք Խորհրդային Միությունում ամբողջատիրության դրսևորումների մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 35-40 («Զանգակ» հրատարակչություն), էջ 33-42 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)

 

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 26-30.11

Առաջին խումբ

  1. Բնութագրեք Աղասի Խանջյանին;
  2. Վերլուծեք Խորհրդային Հայաստանում հակաամբողջատիրական պայքարի դրսևորումները նախաաշխարհամարտային ժամանակաշրջանում և դրանց հետևանքները;
  3. Համեմատեք աղբյուրների բովանդակությունները և բացահայտեք հակասությունները:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք Խորհրդային Հայաստանում հակաամբողջատիրական պայքարի տեսակները;
  2. Փուլաբաժանեք հակաամբողջատիրական պայքարը Խորհրդային Հայաստանում 1921-1941թթ.-ին;
  3. Պատմեք Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության դրսևորումների մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 61-68 («Զանգակ» հրատարակչություն), էջ 61-67 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 03-07.12

Առաջին խումբ

  1. Սահմանեք Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնությունների էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
  2. Վերլուծեք 1949 թվականի հունիսի 14-ի աքսորը որպես պատմական երևույթ;
  3. Համեմատեք 30-ական և 40-ական թվականների բռնությունները Խորհրդային Հայաստանում:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք 1949 թվականի հունիսի 14-ի աքսորի պատճառները;
  2. Համեմատեք ներքոհիշյալ ուսումնական ձեռնարկների նյութերը Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության դրսևորումների մասին;
  3. Պատմեք Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության ակտիվացման նոր փուլի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 108 («Զանգակ» հրատարակչություն), էջ 113-115 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)

 

         ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 10-14.12

Առաջին խումբ

  1. Սահմանեք երկրորդ համաշխարհային պատերազմի էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
  2. Վերլուծեք «Երկրորդ համաշխարհային պատերազմ» երևույթը;
  3. Համեմատեք առաջին և երկրորդ աշխարհամարտերը:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք երկրորդ աշխարհամարտի պատճառները և հետևանքները;
  2. Կազմեք երկրորդ աշխարհամարտի ժամանակագրությունը;
  3. Պատմեք երկրորդ աշխարհամարտի որևէ կարևորագույն ճակատամարտի մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 62-73

 

         ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 17-21.12

Առաջին խումբ

  1. Սահմանեք երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
  2. Վերլուծեք «Հերոս» ֆենոմենը;
  3. Համեմատեք հայերի մասնակցությունն առաջին և երկրորդ աշխարհամարտերին:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայկական դիվիզիաները և նրանց անցած ուղին;
  2. Շարադրեք երկրորդ աշխարհամարտին հայերի մասնակցությա Ձեր գնահատականը;
  3. Պատմեք երկրորդ աշխարհամարտի մասնակից հայ զորավարներից կամ հերոսներից մեկի (ընտրությունը Ձերն է) մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 73-78

 

ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 21-25.01.2019

Առաջին խումբ

  1. Սահմանեք սառը պատերազմի էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
  2. Վերլուծեք Չերչիլի ֆուլտոնյան ճառը;
  3. Համեմատեք ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի ներուժը:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք սառը պատերազմի պատճառները;
  2. Շարադրեք Մարշալի պլանի Ձեր գնահատականը;
  3. Պատմեք սառը պատերազմի ժամանակաշրջանի պետական գործիչներից որևէ մեկի (ընտրությունը Ձերն է) մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 80-89

 

ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 29.01-01.02.2019

Առաջին խումբ

  1. Սահմանեք ԽՍՀՄ գոյության վերջին հնգամյակի էությունը բացահայտող հասկացությունները;
  2. Վերլուծեք անհատի դերը ԽՍՀՄ գոյության հետստալինյան ժամանակաշրջանում;
  3. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք սառը պատերազմում ԽՍՀՄ պարտության պատճառները;
  2. Շարադրեք ԽՍՀՄ-ում ազգային հարցի սրման Ձեր մեկնաբանությունը;
  3. Պատմեք լճացման և վերակառուցման ժամանակաշրջանների մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 90-99

 

  ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 04-08.02.2019

Առաջին խումբ

  1. Կազմեք հայոց պատմության 1985-1991 թվականների իրադարձությունների վարկանիշային աղյուսակ;
  2. Վերլուծեք հայոց պատմության 1985-1991 թվականների հիմնական բովանդակությունը;
  3. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք ղարաբաղյան շարժման պատճառները;
  2. Շարադրեք ԽՍՀՄ-ում վերակառուցման քաղաքականության Ձեր մեկնաբանությունը;
  3. Պատմեք համազգային շարժման վերելքի և զինված պայքարի սկզբի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 113-124

 

  ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 11-15.02.2019

Առաջին խումբ

  1. Համեմատեք ներհայաստանյան իրավիճակը 1988 և 1991 թվականներին;
  2. Վերլուծեք հայոց պատմության 1990-1991 թթ.-ի կարևորագույն փաստաթղթերը;
  3. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք ՀՀ անկախության հռչակման պատճառները;
  2. Շարադրեք ՀՀ-ում 1990-1991 թթ.-ին տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների Ձեր մեկնաբանությունը;
  3. Պատմեք նորանկախ Հայաստանի առաջին տարիների տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 125-129,144-152

 

ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ-ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 18-22.02.2019

Առաջին խումբ

  1. Կազմեք արդի աշխարհի հիմնախնդիրների վարկանիշային աղյուսակը և հիմնավորեք առաջին ու վերջին տեղերի ընտրությունը;
  2. Վերլուծեք միջազգային դրությունը;
  3. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք արդի աշխարհի հիմնախնդիրները և նրանցից մեկի (Ձեր ընտրությամբ) լուծման համար անհրաժեշտ պայմանները;
  2. Շարադրեք ԱՄՆ և ՌԴ նախագահների վարած արտաքին քաղաքականության Ձեր մեկնաբանությունը;
  3. Պատմեք հետխորհրդային երկրներում կատարված փոփոխությունների մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 132,138,144-153

 

ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 25.02-01.03.2019

Առաջին խումբ

  1. Ձեր ընտրությամբ պատմեք որևէ գիտության վերջին հարյուրամյակի պատմությունը;
  2. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք արդի դարաշրջանի գիտության գլխավոր նվաճումները;
  2. Ձեր ընտրությամբ պատմեք մեր ժամանակների որևէ գիտնականի գործունեության մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 154-158

 

ՔԱՌԱՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 04-07.03.2019

Առաջին խումբ

  1. Իրականացրեք Հայկական հեղափոխությունների համեմատական (ներքին և արտաքին) վերլուծություն;
  2. Շարադրեք հայկական հեղափոխությունների առաջնորդների համեմատական բնութագրերը:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Սահմանեք «Հայկական հեղափոխություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 8 հասկացություն;
  2. Կազմեք հայկական որևէ հեղափոխության առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը:

Առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ աղբյուրների ընտրությունը Ձեր իրավունքի ոլորտում է:

 

 

ՔԱՌԱՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 11-15.03.2019

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք ներքոհիշյալ ուսումնական ձեռնարկի էջ 159-ի առաջին պարբերությունում շարադրված տեսակետը;
  2. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Պատմեք վերջին հարյուրամյակում համաշխարհային արվեստի Ձեր նախընտրած ճյուղի զարգացման մասին;
  2. Կազմեք XX դարի գրողների վարկանիշային աղյուսակը, հիշատակելով նվազագույնը 10 անուն:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 159-162

 

ՔԱՌԱՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 18-22.03.2019

Առաջին խումբ

  1. Պատմեք XX դարում հայկական գիտության նվաճումների մասին;
  2. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Պատմեք խորհրդային ժամանակաշրջանում կրթական համակարգի զարգացման մասին;
  2. Կազմեք XX դարի հայ գիտնականների վարկանիշային աղյուսակը, հիշատակելով նվազագույնը 10 անուն:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 79-84, 130-132

 

ՔԱՌԱՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 01-05.04.2019

Առաջին խումբ

  1. Պատմեք XX դարում հայկական արվեստի նվաճումների մասին;
  2. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Պատմեք խորհրդային ժամանակաշրջանի հայ գրականության մասին;
  2. Կազմեք XX դարի արվեստի հայ գործիչների վարկանիշային աղյուսակը, հիշատակելով նվազագույնը 10 անուն:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 85-90, 133-140

 

ՀԻՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 08-12.04.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Հայրենադարձություն» երևույթի խորհրդային և անկախության ժամանակաշրջանների դրսևորումները;
  2. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Պատմեք հայկական սփյուռքի ձևավորման մասին;
  2. Սահմանեք «Սփյուռք» պատմական երևույթի հետ կապված առանցքային հասկացությունները:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 69-72, 169-173

 

ՀԻՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 15-19.04.2019

Առաջին խումբ

  1. Կազմեք հայոց պատմության 1991-2019 թթ.-ի իրադարձությունների վարկանիշային աղյուսակը և հիմնավորեք առաջին և վերջին եռյակների ընտրությունը;
  2. Առանձնացրեք 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Պատմեք ԼՂՀ ռազմա-քաղաքական պատմության հիմնական իրադարձությունների մասին;
  2. Սահմանեք «Անկախություն» պատմական երևույթի հետ կապված առանցքային հասկացությունները:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 153-168

 

  ՀԻՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴՎԱԹՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 22.04-24.05.2019

Նախաքննական կրկնություն

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-9-րդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s