ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` սեպտեմբեր
- Սահմանել «Ավատատիրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
- Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ ավատատիրությունը օրինաչափ երևույթ է;
- Վերլուծել ավատատիրության ժամանակաշրջանի կամ ավատատիրության ժամանակաշրջանի մասին պատմող`գրականության կամ արվեստի որևէ ստեղծագործություն;
- Բնութագրել քրիստոնյա Արշակունի արքաներին և նրանց գործունեության օրինակով պարզաբանել անհատի դերը պատմության մեջ:
Աղբյուրներ`
«Ավատատիրություն» հասկացությունը ժամանակակից հետազոտական մեկնաբանություններում
«Միջին դարեր» հասկացության բովանդակությունը
Ավատատիրություն. հասկացություններ և կատեգորիաներ
Ավատատիրական տնտեսության հիմնական գծերը
Ասիան անտիկ աշխարհի և միջնադարի սահմանագծին
Արևելքի երկրների ավատատիրության առանձնահատուկ գծերը
Ավատատիրությունը և քրիստոնեությունը
Քրիստոնեական եկեղեցին վաղ միջնադարում
Ավատատիրության պարբերացումը և պատմության աղբյուրները (տեսադասախոսություն)
Միջնադարյան քաղաքակրթության ակունքները (տեսադասախոսություն)
Ժողովուրդների մեծ գաղթը (տեսադասախոսություն)
Ավատատիրության ձևավորումը (տեսադասախոսություն)
Եկեղեցու դերը վաղ միջնադարում (տեսադասախոսություն)
Գ/Ֆ «Կարլոս Մեծ» (I սերիա, II սերիա, III սերիա)
Գ/Ֆ «Զավթիչ Աթիլլան»
Պերճ Զեյթունցյան. «Արշակ Երկրորդ» (պատմավեպ)
Պերճ Զեյթունցյան. «Ավերված քաղաքի առասպելը» (դրամա)
Ստեփան Զորյան. «Պապ թագավոր» (պատմավեպ)
Արշակ II (օպերա)
Ձայն Արարատի – 29 Արշակունիներ
Վ/Ֆ «Պատմության կեղծարարները 2. Արշակունիներ»
Ու/Ֆ «Արշակ II և Պապ թագավոր. վերընթերցելով պատմության դասագիրքը»
Ու/Ֆ «Ձիրավի ճակատամարտ»
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` հոկտեմբեր
- Սահմանել «Կայսրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն;
- Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ Վահանանց պատերազմն իր պատմական նշանակությամբ գերազանցում է Վարդանանց պատերազմին;
- Վերլուծել Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները;
- Կազմել Բյուզանդական կայսրության պատմության հիմնական իրադարձությունների վարկանիշային աղյուսակ: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել:
Աղբյուրներ`
Ավարայրի ճակատամարտ կամ պարզապես բախում հայ – պարսկական ուժերի միջև
Ավարայրի ճակատամարտ. մանրամասներ (տեսադասախոսություն)
Ուսումնական ֆիլմ «Ակոռիի ճակատամարտ»
15 քիչ հայտնի պատմական փաստեր Բյուզանդական կայսրության մասին
Բյուզանդական կայսրություն: Կայսրության պատմությունը
Ինչու՞ անհետացավ Բյուզանդական կայսրությունը
Փ/Ֆ «Բյուզանդական կայսրություն»
Փ/Ֆ «Բյուզանդական կայսրության կործանումը»
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` նոյեմբեր
- Սահմանել V-IX դարերի հայկական մշակույթի 5 առանցքային հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել;
- Համեմատել Հայաստանի վիճակը VI և IX դարերում;
- Վերլուծել «Ոսկեդար» երևույթը;
- Կազմել VI-IX դարերի հայոց պատմության իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին հնգյակի ընտրությունը հիմնավորել):
Աղբյուրներ`
Մարզպանական Հայաստանը և Սասանյան Իրանը VI դարի 70-ական թվականներին
Հայկ Վարդանյան. «Կիբոսա. 7-րդ դար» (պիես)
Օրենքները պետք է հասկանալի լինեն յուրաքանչյուրին
Ձայն Արարատի-36 Հայաստանը արաբական արշավանքների ընթացքում
Ծերենց. «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի» (պատմավեպեր)
Վ/Ֆ «Մեսրոպ Մաշտոց» (մաս առաջին, մաս երկրորդ)
Մեր մեծերը. Սահակ Պարթև
Ղազար Փարպեցին Մովսես Խորենացու մասին
Դավիթ Անհաղթի ուսմունքը սահմանման և բաժանման մասին
Մեր մեծերը. Դավիթ Անհաղթ
Մեր մեծերը. Անանիա Շիրակացի
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` դեկտեմբեր
- Վերլուծել անհատի դերը զարգացած միջնադարում;
- Համեմատել հայոց պատմության Արշակունյաց և Բագրատունյաց ժամանակաշրջանները;
- Վերլուծել «Խաչակրաց շարժում» երևույթը;
- Կազմել զարգացած միջնադարի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):
Աղբյուրներ`
Տեսաֆիլմ. «Բագրատունիներ: Թագադիր և թագակիր: Քսանհինգ դար Հայաստանի հետ և Հայաստանի սրտում»
Մեր պատմության դասերը. Բագրատունյաց թագավորությունը Հայաստանում
Ձայն Արարատի – 38 Հայոց Բագրատունիների Թագավորություն
Հայորդիներ. Աշոտ I Բագրատունի
Արման Եղիազարյան. «Աշոտ Երկաթ. թագավոր հայոց» (պատմավեպ)
Մեր մեծերը. Աշոտ Երկաթ
Գագիկ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը
Խաչակրաց արշավանքների քիչ հայտնի պատմությունները
Խաչակրաց արշավանքներ. ամենացնցող փաստերը
Փ/Ֆ «Խաչակիրներ»
Գ/Ֆ «Խաչակիրներ»
Արևմտյան Եվրոպայի պատմական աշխարհագրությունը վաղ և զարգացած միջնադարի ժամանակաշրջաններում
ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` փետրվար
- Վերլուծել քոչվորների և հայերի քաղաքակրթական փոխազդեցության ընթացքը, դրական ու բացասական հետևանքները;
- Համեմատել միջնադարի վաղ և զարգացած փուլերի կրթական համակարգերը;
- Վերլուծել «Կիլիկյան Հայաստան» երևույթը;
- Կազմել Կիլիկյան Հայաստանի պատմության առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):
Աղբյուրներ`
Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան
Հակոբ Մանանդյան. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» (հատոր Գ)
Մոնղոլական նվաճումները և Հայաստանը
Միջնադարյան դպրոցը, համալսարանները
Միջնադարյան դպրոցները և համալսարանները
Միջնադարյան ուսանողների կյանքը
Միջնադարյան համալսարանի կառուցվածքը
«Միջնադարյան դպրոցները և համալսարանները» (դասախոսություն)
Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում
Կիլիկիայի հայկական թագավորություն
Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ
Կիլիկիայի մանրանկարչության դպրոց
Ձայն Արարատի-39 Հայոց Կիլիկյան Թագավորություն
Փ/Հ «Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից»
Սովորենք պատմությունից «Մլեհ Ռուբինյան»
Սմբատ Գունդստաբլ. մեծ զորավարն ու մեծ մտածողը
ՔԱՌԱՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` մարտ
- Վերլուծել անհատի դերը միջնադարում;
- Համեմատել միջնադարի մայրամուտի պետությունները;
- Թվարկել X-XIV դարերի հայկական մշակույթի 5 կարևորագույն ստեղծագործությունները (ընտրությունը հիմնավորեք);
- Կազմել ուշ միջնադարյան Եվրոպայի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):
Աղբյուրներ`
Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը
Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի
Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի
Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս
Մարդու և բնության փոխհարաբերության հարցը Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» քերթվածում
Մեր մեծերը. Մխիթար Գոշ
Մեր մեծերը. Ներսես Շնորհալի
Մեր մեծերը. Թորոս Ռոսլին
Մեր մեծերը. Սարգիս Պիծակ
Մերմեծերը. Ֆրիկ
Մեր մեծերը. Ասողիկ Ստեփանոս Տարոնեցի
Մեր մեծերը. Կիրակոս Գանձակեցի
Փ/Ֆ «Համալսարաններ»
Դասային միապետության բնույթը և զարգացումը
Փ/Ֆ «Միջնադարի նշանավոր կանայք»
Փ/Ֆ «Քրիստոնեության մուտքը Ռուսիա»
Փ/Ֆ «Յան Հուս»
Փ/Ֆ «Կայսրության կործանումը. բյուզանդական դաս»
ՔԱՌԱՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` ապրիլ
- Վերլուծել անհատի դերը միջնադարյան Արևելքում;
- Համեմատել միջնադարյան Արևելքի պետությունները;
- Սահմանել հայկական ուշ միջնադարի 5 կարևորագույն հասկացությունները (ընտրությունը հիմնավորեք);
- Կազմել ուշ միջնադարյան Հայաստանի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):
Աղբյուրներ`
Միջնադարյան Կորեայի պատմությունը
Փ/Ֆ «Կորեական ազգի պատմությունը»
Վիետնամի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը
Փաստի իշխանությունը. Միջնադար. XXI դարի նորագույն հեքիաթը
Հայաստանը XVII դարի թուրք – պարսկական պատերազմների շրջանում
Ս. Էջմիածնի և Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովները
ՀԻՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` մայիս
- Ապացուցել, որ մարդկության պատմության միջնադարն ավարտվել է;
- Համեմատել Հին աշխարհի և միջնադարի ձեռքբերումները;
- Սահմանել հայկական միջնադարի 10 կարևորագույն հասկացությունները (ընտրությունը հիմնավորեք):
Աղբյուրներ`
Աշխարհագրական մեծ հայտնագործություններ
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը
Դանթե Ալիգիերի. «Աստվածային կատակերգություն»
Լեոնարդո դա Վինչի` հանճար, որ երբեք չի բացահայտվի
Փ/Ֆ «Լեոնարդո դա Վինչի: Մարդ-հանելուկ»
Էրազմ Ռոտերդամցի. «Գովք հիմարության»
Մարտին Լյութեր. կյանքն ու թողած ժառանգությունը
Նիդերլանդական հեղափոխություն. Հյուսիսն ընդդեմ Հարավի
Շարլ դը Կոստեր. «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը»
Վեստֆալյան հաշտություն. շրջադարձային կետ Եվրոպայի պատմության մեջ
XVI- XVII դարերի գիտական հեղափոխությունը
Ֆրենսիս Բեկոն. «Նոր Ատլանտիդա»
Փ/Ֆ «Ջորդանո Բրունո»