03-07.09.2018
Նախագծային շաբաթ
- նախագծերի քննարկում
- Նախագծերի աշխատանքային խմբերի համալրում
ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ
- Թվարկեք պատմական սկզբնաղբյուրները;
- Պատմեք հնագիտության մասին;
- Համաձա՞յն եք այն տեսակետին, թե գրավոր սկզբնաղբյուրներն առավել կարևոր են (պատասխանը հիմնավորեք);
- Գրեք պատմվածք կամ հեքիաթ ազգագրագետի և նախնադարյան ցեղի մարդկանց հանդիպման երկրորդ օրվա մասին:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 3-4
ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
- Թվարկեք Հայկական լեռնաշխարհի հիմնական աշխարհագրական օբյեկտները;
- Պատմեք Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին;
- Համաձա՞յն եք «Հայրենիք» հասկացության դասագրքային սահմանման հետ (պատասխանը հիմնավորեք);
- Գրեք պատմվածք կամ հեքիաթ Մասիս սարը բարձրանալու նախօրյակի մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 6-16
Գարեգին Նժդեհը` Հայրենիքի մասին
ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 24-28.09
- Թվարկեք մարդու առաջացման վարկածները;
- Թվարկեք Հայկական լեռնաշխարհի նախնադարյան հուշարձանները;
- Պատմեք Հայկական լեռնաշխարհի տարածքում նախնադարյան հասարակության զարգացման մասին;
- Նկարագրեք Ձեր հասակակցի կյանքը նախնադարում;
- Համաձա՞յն եք, որ անցումն արտադրող տնտեսության կարևոր նվաճում է:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 17-24
Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 5-13
Ուսումնական մուլտֆիլմ «Նախնադարյան մարդը»
ՅՈԹԵՐՈՐԴ – ՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 01-05.10
- Թվարկեք պետության հիմնական գործառույթները;
- Թվարկեք Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան բնակչության ձեռքբերումները;
- Պատմեք պետության առաջացման մասին;
- Համաձա՞յն եք, որ մետաղամշակության զարգացումն ունեցավ նաև բացասական հետևանքներ (պատասխանը հիմնավորեք):
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 25-28
Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 14-17
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 08-12.10
- Թվարկեք հայերի մասին պատմող գրավոր աղբյուրները և ավանդազրույցները;
- Թվարկեք Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները, նշելով նրանց գոյության դարերը;
- Պատմեք հայերի ծագման մասին;
- Համաձա՞յն եք, որ Արատտան Հայասայից հզոր էր (պատասխանը հիմնավորեք):
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 29-37
Հայերը` քաղաքակրթւթյան ակունքներում
Հայերը (ֆիլմաշար). Արատտա
Ձայն Արարատի (հաղորդաշար). Հայասա` հայոց հնագույն պետություն
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-19.10
- Թվարկեք Եգիպտոսում, Շումերում և Աքքադում պետությունների առաջացման պատճառների;
- Պատմեք Հին եգիպտոսի մասին;
- Գրեք պատմվածք կամ հեքիաթ Շումերի Ձեր հասակակցի մասին:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 21-26
Ուսումնական մուլտֆիլմ. «Հին Եգիպտոս»
Փ/Ֆ. «Շումերներ. անունակների ժառանգությունը»
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-26.10
- Թվարկեք փյունիկացիների ձեռքբերումները;
- Պատմեք Խեթական տերության մասին;
- Համաձա՞յն եք, որ եգիպտա – խեթական «Հավերժական բարեկամության» պայմանագիրն իրավահավասար է (պատասխանը հիմնավորեք):
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 33-36
Փ/Ֆ «Փյունիկիա» (մաս առաջին, մաս երկրորդ)
ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 05-09.11
- Թվարկեք Մաուրյան պետության և Ցին կայսրության ձեռքբերումները;
- Պատմեք արիացիների մասին;
- Համաձա՞յն եք, որ վարնաների գոյությունն անարդար էր (պատասխանը հիմնավորեք):
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 37-40
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 12-16.11
- Թվարկեք ճապոնական և կորեական քաղաքակրթությունների ձեռքբերումները;
- Պատմեք վաղ Ճապոնիայի կամ Հին Կորեայի հիմնական իրադարձությունների մասին;
- Համաձա՞յն եք, որ VI դասարանում պետք չէ սովորողներին ծանրաբեռնել վաղ Ճապոնիայի և Հին Կորեայի մասին տեղեկություններով (պատասխանը հիմնավորեք):
Աղբյուրներ`
Ճապոնիայի հին պատմությունը (իրադարձություններ)
Կորեայի պատմությունը մինչև մեր թվարկությունը
Հին Կորեայի ձևավորումը և նրա մայրաքաղաքը
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 19-23.11
- Թվարկեք Վանի թագավորության հզորացման պատճառները;
- Պատմեք Վանի թագավորության հիմնադրման մասին;
- Համեմատեք Սարդուրի I, Իշպուինի և Մենուա արքաների գործունեությունները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 42-49
Ուսումնական ֆիլմ. «Վանի թագավորությունը»
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 26-30.11
- Թվարկեք Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները և հետևանքները;
- Պատմեք չորս ծովերի տերության մասին;
- Համեմատեք Արգիշտի I, Սարդուրի II և Ռուսա II արքաներ գործունեությունները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 50-53, 127-130, 131
Սարդուրի II: Չորս ծովերի տերությունը
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 03-07.12
- Գրեք պատմվածք կամ հեքիաթ մ. թ. ա. III դարում Պերսեպոլիսում ապրած Ձեր հասակակցի մասին;
- Պատմեք Աքեմենյան Իրանի մասին;
- Համեմատեք Բաբելոն, Ասորեստան և Աքեմենյան Իրան պետությունները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 26-27, 29-31, 41-43
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.12
- Թվարկեք գրի առաջացման պատճառները և հետևանքները;
- Պատմեք Հին Արևելքի գրի և գրականության մասին;
- Համեմատեք աշխարհաստեղծման առասպելները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 45-50
ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-21.12
- Թվարկեք գիտության առաջացման պատճառները և հետևանքները;
- Պատմեք Հին Արևելքի արվեստի մասին;
- Համեմատեք նախնադարում և Հին Արևելքում մարդկանց գիտելիքների բովանդակությունները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 50-57
ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 21-25.01.2019
- Թվարկեք հունական գաղութացման պատճառները և հետևանքները;
- Պատմեք պոլիսային կարգի մասին;
- Սահմանեք «օլիգարխիա», «տիրանիա» և «դեմոկրատիա» հասկացությունները;
- Համեմատեք կրետե-միկենյան և հոմերոսյան դարաշրջանները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 61-70
Ուսումնական մուլտֆիլմ. «Հին Հունաստան»
ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 29.01-01.02.2019
- Թվարկեք Սոլոնի բարեփոխումները;
- Պատմեք Լիկուրգոսի և Սոլոնի մասին;
- Սահմանեք «Աշխարհաժողով», «Օստրակիզմ» և «Սպարտիատ» հասկացությունները;
- Համեմատեք Սպարտայի և Աթենքի պետական կառավարումը:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 72-76
ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-08.02.2019
- Բնութագրեք Պերիկլեսին;
- Պատմեք հույն – պարսկական և Պելոպոնեսյան պատերազմների մասին;
- Վերլուծեք Թեմիստոկլեսի տեսակետը, որը շարադրված է ներքոհիշյալ ուսումնական ձեռնարկի էջ 83-ում:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 78-83
ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.02.2019
- Թվարկեք օլիմպիական խաղերի առաջացման պատճառները;
- Պատմեք դասական դարաշրջանի հունական մշակույթի մասին;
- Համեմատեք Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի կրոնները:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 84-88
ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18-22.02.2019
- Բնութագրեք Տիգրան Երվանդյանին;
- Պատմեք մ. թ. ա. VII-IV դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
- Վերլուծեք Բեհիսթունյան արձանագրությունը:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 60-67
Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրությունը
ԵՐԵՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 25.02-01.03.2019
- Համեմատեք «Գիլգամեշ» էպոսը և Ալեքսանդրի վեպը;
- Պատմեք մ. թ. ա. IV-II դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
- Թվարկեք Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 68-75
Մեր պատմության դասերը. Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը
ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-07.03.2019
- Թվարկեք Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության ստեղծման պատճառները և հետևանքները;
- Պատմեք հելլենիստական աշխարհի մասին;
- Բնութագրեք Ալեքսանդր Մակեդոնացուն:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 91-101
ՔԱՌԱՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.03.2019
- Թվարկեք Արտաշեսյան Հայքի հզորացման պատճառները և հետևանքները;
- Պատմեք Արտաշես Ա-ի գործունեության մասին;
- Համեմատեք Ալեքսանդր Մակեդոնացուն և Արտաշես Աշխարհակալին:
Աղբյուրները` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 76-84
Արտաշես Ա Բարին որպես հզոր պետականություն կերտող
ՔԱՌԱՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18-22.03.2019
- Թվարկեք հայ – պոնտական դաշինքի պատճառները և հետևանքները;
- Պատմեք Տիգրան II-ի գահակալման մասին;
- Համեմատեք Ալեքսանդր Մակեդոնացու և Տիգրան Մեծի աշխարհակալությունները:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 85-97
ՔԱՌԱՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 01-05.04.2019
- Թվարկեք Արտաշեսյանների Հայաստանի կործանման պատճառները և հետևանքները;
- Պատմեք հայ – հռոմեական պատերազմների մասին;
- Բնութագրեք Արտավազդ II-ին:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 98-108
ՔԱՌԱՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 08-12.04.2019
- Սահմանեք հռոմեական թագավորության 3 և հռոմեական հանրապետության 5 կարևորագույն հասկացությունները;
- Պատմեք հռոմեական հանրապետության կառուցվածքի կամ բանակի մասին;
- Համեմատեք Սերվիոս Տուլիոսին և Տարքվինիոսին:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 105-114
ՀԻՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-19.04.2019
- Թվարկեք մ. թ. ա. III-II դարերում Հռոմի ռազմական հաջողությունների պատճառները;
- Պատմեք Պունիկյան պատերազմների կամ Սպարտակի ապստամբության մասին;
- Համեմատեք Կոռնելիոս Սուլլային և Գայոս Գրակքոսին:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 115-124
ՀԻՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-26.04.2019
- Թվարկեք Հռոմեական կայսրության ստեղծման և կործանման պատճառները;
- Պատմեք եռապետությունների ժամանակաշրջանի հիմնական իրադարձությունների կամ նշանավոր կայսրերի գործունեության մասին;
- Համեմատեք Հուլիոս Կեսարին և Օկտավիանոսին:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 125-134
ՀԻՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 29.04-03.05.2019
- Թվարկեք հեթանոսության պարտության և քրիստոնեության հաղթարշավի պատճառները;
- Պատմեք հռոմեական մշակույթի մասին;
- Համեմատեք հունական և հռոմեական դիցարանները:
Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 135-142
ՀԻՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 06—10.05.2019
- Թվարկեք հայոց անկախության վերականգնման պատճառները;
- Պատմեք հայոց թագավորության անցումային շրջանի հիմնական իրադարձությունների մասին;
- Համեմատեք Արտաշատի և Հռանդեայի պայմանագրերը:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 109-117
ՀԻՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13-24.05.2019
- Թվարկեք քրիստոնեության` Հայաստանում պետական կրոն դառնալու պատճառները;
- Պատմեք Արշակունիների ժառանգական իշխանության հաստատման մասին;
- Համեմատեք Տրդատ III-ին և Տիգրան II-ին:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 119-126