ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` սեպտեմբեր
- Կազմել պատմական սկզբնաղբյուրների վարկանիշային աղյուսակ: Պատասխանը հիմնավորել:
- Սահմանել «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություններ:
- Համեմատել մարդու առաջացման վարկածները:
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հնագիտությունը որպես անցյալի իմացության միջոց», «Գրավոր աղբյուրներ. հավատա՞լ, թե՞ ոչ», «Ազգագրական գիտելիքները բացում են անցյալի վարագույրները», «Հայկական լեռնաշխարհ», «Մարդու առաջացման հիմնախնդիրը. անպատասխան մնացած հարցեր», «Երեխաները նախնադարյան հասարակությունում», «Homo sapiens-ից առաջ. Հիպերբորեա, Լեմուրիա, Ատլանտիդա…»
Աղբյուրները`
Գեղամա լեռների ժայռապատկերները
Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները
ՁայնԱրարատի – 35. Հայկական լեռնաշխարհ
Ու/Ֆ «Մարդու առաջացման տեսությունները»
Մարդու, հասարակության և մշակույթի առաջացումը. տեսություններ և վարկածներ
«Որտեղի՞ց է հայտնվել մարդը, երբ մարդիկ դեռ չկային»
Վ/Ֆ «Դարերի խորքում պատմական հուշարձաններ»
Վ/Ֆ «Մարդու առաջացման պատմությունը»
Վ/Ֆ «Որտեղից և ինչպես հայտնվեց մարդը Երկրի վրա. 5 վարկած»
Գ/Ֆ «Միլիոն տարի մեր թվարկությունցից առաջ»
Գ/Ֆ «Բանական մարդ»
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` հոկտեմբեր
- Համեմատել նախնադարի երեք փուլերը;
- Բացատրել նախնադարի կործանման պատճառները;
- Կազմել Եգիպտոսի, Շումերի և Աքքադի գաղտնիքների վարկանիշային աղյուսակ: Պատասխանը հիմնավորել;
- Համեմատել Եգիպտոսը, Շումերը և հայկական հնագույն պետությունները;
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Ինչպե՞ս էր ավարտվում նախնադարը», «Հայ ժողովրդի ձևավորումը», «Պետության առաջացումը Հայկական լեռնաշխարհում և մնացած աշխարհում. օրինաչափություններ և առանձնահատկություններ», «Արատտայի պատմության էջերից», «Հիքսոսներ», «Հայասա», «Եգիպտական բուրգեր. առեղծվածների բացահայտման ճանապարհով», «Հին Եգիպտոսի կրոնը», «Շումերական մշակույթը»:
Աղբյուրները`
Փ/Ֆ «Նեանդերթալցիներ: Դարաշրջանի ավարտը»
Հայկական առաջին պետական կազմավորումը.Արատտա
Հայաստանը Ք. ա. 3-րդ հազարամյակում
Շումերերեն լեզվի հայկական գաղտնիքներ
Փ/Ֆ «Հայերը. ծագում»
Ձայն Արարատի – 9 Արատտա`Հայոց հնագույն պետականություն
Ձայն Արարատի – 10 Հայասա
Շումերներ. համաշխարհային պատմության ամենահանելուկային ժողովուրդը
Փ/Ֆ «Շումեր. պահապանների երկիր»
Աքքադական տերությունը և Ուրի III արքայատոհմը
Փ/Ֆ «Եգիպտական բուրգերի գաղտնիքը»
Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները. Եգիպտական Աստվածներ
Հին Եգիպտոսի յուրօրինակ կրոնի և հզորագույն աստվածների մասին
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` նոյեմբեր
- Համեմատել Արարատյան թագավորության 3 արքաների գործունեությունները և կառավարման ժամանակաշրջանները (արքաների ընտրությունը Ձերն է);
- Բացատրել Չինական և Հնդկական կայսրությունների ստեղծման ու կործանման պատճառները;
- Կազմել Ճապոնիայի և Կորեայի գաղտնիքների վարկանիշային աղյուսակ (պատասխանը հիմնավորել);
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Արիական քաղաքակրթություն», «Աշոկա. քու՞րմ, թե՞ արքա», «Ցին կայսրության հաջողությունները և ձախողումները», «Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները», «Կորեական քաղաքակրթության առանձնահատկությունները», «Նախամաշտոցյան գիր», «Մուսասիր», «Արարատյան թագավորության քաղաքները», «Արարատյան թագավորության դիցարանը և արվեստը», «Արարատյան թագավորության տնտեսությունը»:
Աղբյուրները`
Հին քաղաքակրթությունների պատմություն: Արիացիներ
Վ/Ֆ «Արիական քաղաքակրթության գաղտնիքները»
Գ/Ֆ «Կայսր Աշոկա»
Հին Չինաստան. մեծ կայսրության պատմությունը
Վ/Ֆ «Ցին Շիհուանդի: Չինաստանի առաջին կայսրը»
Վ/Ֆ «Ինչ գիտեին հին Ճապոնիայում»
Կորեացիների ազգային բնավորության մասին
Վ/Ֆ «Կորեական ազգի պատմություն»
Նախամաշտոցյան գրային համակարգերը
Պատմական համառոտ ակնարկ: Ուրարտու
Վանի թագավորության պետական կրոնը
Ձայն Արարատի 11 Վանի Հայկական Թագավորություն
Ուրարտուն հայկական թագավորություն է
Վ/Ֆ «Արարատ-Ուրարտու թագավորությունը»
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` դեկտեմբեր
- Համեմատել Հին Արևելքի 3 տիրակալների կառավարման ժամանակաշրջանները (տիրակալների ընտրությունը Ձերն է);
- Սահմանել Հին Արևելքի պատմությանը վերաբերող 5 առանցքային հասկացություն;
- Կազմել Հին Արևելքի կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը (պատասխանը հիմնավորել);
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հեթանոսական կրոններ», «Ասորեստանի պատմության էջերից», «Բաբելոն. վերելք և անկում», «Աքեմենյան Իրանը կայսրության դասական օրինակ», «Գրի առաջացումն ու զարգացունը Հին Արևելքում», «Հին Արևելքի արվեստը», «Հին Արևելքի գիտությունը», «Հայկական և հինարևելյան պետությունների հարաբերությունները», «Համմուրապիի օրենքները»:
Աղբյուրները`
Ասորեստան. անվան ծագումը և պատմության հիմնական դրվագները
Ուսումնական մուլտֆիլմ. «Բաբելոն»
Բաբելոնի արքա Համմուրապիի օրենքները
Հին Արևելքի մշակույթը և գիտությունը
Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Ասորեստանցիներ. սարսափի և պատերազմի վարպետներ»
Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Բաբելոն»
Վ/Ֆ «Ինչպես էին ստեղծվում կայսրությունները: Պարսկաստան»
ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` փետրվար
- Համեմատել Աթենքը և Սպարտան (տնտեսություն, պետական կառավարում, մշակույթ, ռազմական գործ, հասարակության կառուցվածքը);
- Կազմել մ. թ. ա. VII – II դարերի Հայաստանի կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը, հիմնավորելով իրադարձությունների ընտությունը;
- Կազմել կրետե-միկենյան քաղաքակրթության կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը (պատասխանը հիմնավորել);
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Կրետեի ծովապետությունը», «Լաբիրինթոսը տարբեր քաղաքակրթություններում», «Հերակլես. հերոս և աստված», «Հոմերոս. կյանքը և գործը», «Իլիական.առասպել և իրականություն», «Ոդիսևսի կերպարը կինոյում», «Ժողովրդավարության հայրենիքի որոնումներում», «Սպարտա», «Անտիկ ժամանակաշրջանի Աթենքը», «Հույն – պարսկական պատերազմները», «Վահագնի ապստամբությունը», «Տիգրան Երվանդյան»:
Աղբյուրները`
Գ/Ֆ «Ոդիսևս»
Կրետե-միկենյան դարաշրջան. մշակույթ
Կրետեի ծովապետությունը և նրա անկումը
Հույն – պարսկական պատերազմները
Ու/Ֆ «Կրետե-միկենյան քաղաքակրթություն»
Մուլտֆիլմ «Լաբիրինթոս: Թեսևսի սխրանքները»
Գ/Ֆ «Հերակլես. լեգենդի սկիզբը»
Գ/Ֆ «Ոդիսևս»
Սերիալ «Ոդիսևսի արկածները»
Ու/Ֆ «Հին Աթենքը»
Փ/Ֆ «Սպարտայի ծաղկումը և անկումը»
ՔԱՌԱՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` մարտ
- Շարադրել Արտաշես Ա-ի, Տիգրան Բ-ի և Ալեքսանդր Մակեդոնացու համեմատական բնութագրերը;
- Սահմանել «Հելլենականություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;
- Կազմել մ. թ. ա. II-I դարերի Հայաստանի կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը (պատասխանը հիմնավորել);
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հելլենականություն», «Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Գավգամելայի ճակատամարտը», «Ալեքսանդրի վեպը», «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը», «Արտաշես Ա. Հանճարեղ արքա», «Հայկական աշխարհակալություն», «Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն», «Տիգրան Մեծի կերպարն արվեստում», «Տիգրանակերտ մայրաքաղաքը»:
Աղբյուրները`
Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը
Հետաքրքիր փաստեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին
Փ/Ֆ «Ալեքսանդր Մակեդոնացի. կենսագրություն»
Փ/Ֆ «Ալեքսանդր Մակեդոնացու հանելուկային մահը»
Արտաշես Առաջին. երևելի ու փառապանծ գործիչ
Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը: Արտաշես Ա
Հայաստանի հզորացումը Արտաշեսյանների օրոք
Ձայն Արարատի – 25. Ովքեր էին Արտաշեսյանները
Մեր մեծերը. Արտաշես Ա
Արքայից արքա Տիգրան Մեծ. նորահայտ մի ստի մասին
Փ/Ֆ «Տիգրան Մեծ»
Ձայն Արարատի – 26. Տիգրան Մեծ
Մեր մեծերը. Տիգրան Մեծ
Հայկ Խաչատրյան. «Տիգրան Մեծ» (պատմավեպ)
ՔԱՌԱՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` ապրիլ
- Շարադրել Արտավազդ II-ի, Արտաշես II-ի և Էրատոյի համեմատական բնութագրերը;
- Սահմանել «Հանրապետություն» և «Կայսրություն» հասկացություննները և նրան առնչվող 10 հասկացություն;
- Կազմել Հին Հռոմի կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը (իրադարձությունների ընտրությունը հիմնավորել);
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Արտավազդ II. հայրենանվեր արքան», «Արտաշես II. վրեժխնդիր արքան», «Էրատո. կինը հայոց գահին», «Հռոմի հիմնադրումը. առասպել և իրականություն», «Պատրիկների և պլեբեյների պայքարի էջերից», «Հռոմեական ստրկատիրական հանրապետությունը», «Եռապետություն», «Հին աշխարհի կայսրությունները», «Հռոմեական կայսրեր. հանճարեղ և հիվանդ», «Սպարտակի ապստամբությունը», «Անհատի դերը հին աշխարհում»:
Աղբյուրները`
Արտավազդ Բ. հմուտ դիվանագետն ու տաղանդավոր մտածողը
Ու/Ֆ «Արտավազդ Բ. պատիվը` կյանքից վեր»
Մեր մեծերը. Արտավազդ Բ
Ձայն Արարատի-52 Արտաշեսյան հարստություն, Արտավազդ Բ-ն և նրա հաջորդները
Արտաշես Բ. Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը
Հայոց հարց. Էրատո թագուհի
Ու/Ֆ «Հռոմի հիմնադրման պատմությունը»
Ու/Ֆ «Ինչ մենք չգիտենք հին հռոմեացիների մասին»
Սերվիոս Տուլիոսի բարենորոգումները
Պատրիկների և պլեբեյների պայքարը
Գայոս Հուլիոս Կեսար. մեծ զորավար և քաղաքական գործիչ
Փ/Ֆ «Սպարտակ. լեգենդի դիմակի տակ»
Գայոս Սվետոնիոս Տրանքվիլլոս. «Տասներկու կեսարների կյանքը»
Սերիալ. «Կայսրություն»
Ու/Ֆ «Մարկոս Ավրելիոս.կայսրի վերջին հաղթահանդեսը»
Գ/ֆ «Հռոմեական կայսրության անկումը»
ՀԻՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` մայիս
- Թվարկել I-IV դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Վերջիններիս ընտրությունը հիմնավորել;
- Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;
- Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով;
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Կրոնը Հին աշխարհում», «Քրիստոնեության ակունքները և առաքյալները», «Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները», «Վերգիլիոսը և նրա «Էնեական» պոեմը», «Քվինտոս Հորացիոս Փլակոս. հռոմեական գրականության գագաթներից մեկը», «Ճարտասանական արվեստն անտիկ աշխարհում», «Պլինիոս Ավագ. հանրագիտակ գիտնականը», «Պարթև Արշակունիները հայոց գահին», «III դարի հայ – պարսկական պատերազմները», «Տրդատ և Գրիգոր. առասպել և իրականություն»:
Աղբյուրները`
Հին աշխարհի դիցաբանությունը և կրոնը
Փ/Ֆ «Քրիստոնեությո՞ւն մինչև Քրիստոսը»
Փ/Ֆ «Քրիստոսի ուղին»
Գ/Ֆ «Հիսուս Քրիստոսի կյանքն ըստ Ղուկասի ավետարանի»
Փ/Ֆ «Հին Հռոմի տեխնոլոգիաները»
Ձայն Արարատի – 29 Արշակունիներ