Ի սկզբանե
Վիճեցին Վանատուրը, Յահվեն և Ռան: Ու նրանց վեճը երկարեց: Զայրացավ Արարիչն ու որոշեց պատժել անկարգ աստվածներին: Սակայն արդեն լսվում էին Հավերժական Քաոսի հատու քայլերը: Տիեզերքը վերադառնում էր Սկզբին: Ի սկզբանե…
Արքայավայել
Անտառում խուճապ էր: Կենդանիներն իմացել էին մոտալուտ արքայական որսի մասին: Միայն արքայական եղջերուն էր պահպանում վեհ հանգստություն:
Արքան գոհ էր որսի արդյունքից, կենդանիները տարակուսած էին, իսկ արքայական եղջերուն մնաց նրանց հիշողության գաղտնարանում:
Ուկրաինական հեքիաթ
Շնագայլերի ոհմակների համաժողովը դավադրություն կազմակերպեց գայլերի դեմ: Սակայն խլուրդը տեղեկացրեց ուր որ պետք է և ում որ պետք է: Արդյունքում կենդանիների հիերարխիան չփոխվեց:
Դուք կհարցնեք. «Ի՞նչ կապ ունի Ուկրաինան վերոշարադրյալ պատմության հետ»: Իսկ ես կպատասխանեմ. «Ի՞նչ կապ ունի հեքիաթը վերոշարադրյալ պատմության հետ»: