ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.09.2019
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին աշխարհամարտն անխուսափելի էր;
- Նկարագրեք առաջին աշխարհամարտի առաջին փուլի կարևոր ճակատամարտերից մեկը;
- Վերլուծեք ռուսական բանակի գործողությունները Արևմտյան Հայաստանում:
Երկրորդ խումբ
- Թվարկեք առաջին աշխարհամարտի պատճառները;
- Պատմեք համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում ծավալված ռազմական գործողությունների մասին;
- Սահմանեք Մեծ պատերազմի 5 առանցքային հասկացությունները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 112-116, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 136-142
ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.09
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին աշխարհամարտի տարիների հայկական կամավորական շարժումը մեր պատմության հերոսական էջերից է և պատմականորեն արդյունավետ էր ու անխուսափելի;
- Համեմատեք Դիլմանի և Արարայի ճակատամարտերը;
- Վերլուծեք Մեծ պատերազմի դասերը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայկական կամավորական շարժման պատճառները և հետևանքները;
- Պատմեք Դիլմանի ճակատամարտի մասին;
- Թվարկեք առաջին աշխարհամարտի հետևանքները:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 116-121, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 143-149
ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 23-27.09
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունն անխուսափելի էր;
- Կազմեք Հայոց ցեղասպանության մեղավորների վարկանիշային աղյուսակը: Պատասխանը հիմնավորեք;
- Վերլուծեք Մեծ Եղեռնի դասերը:
Երկրորդ խումբ
- Սահմանեք «Ցեղասպանություն» հասկացությունը;
- Թվարկեք Հայոց ցեղասպանության պատճառները և հետևանքները;
- Պատմեք երիտթուրքերի ցեղասպանական ծրագրերի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 122-128
ՅՈԹԵՐՈՐԴ – ՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 30.09-04.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ինքնապաշտպանական կռիվներն անհատների գործունեության արդյունք են;
- Վերլուծեք համընդհանուր ինքնապաշտպանության իրականացման հնարավորությունները և նրանց չիրականացման պատճառները;
- Վերլուծեք Ինքնապաշտպանության դասերը:
Երկրորդ խումբ
- Սահմանեք «Ինքնապաշտպանություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն;
- Թվարկեք Ինքնապաշտպանության կենտրոնները և ղեկավարներին;
- Ձեր ընտրությամբ պատմեք Ինքնապաշտպանության որևէ դրվագի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 129-133
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 07-11.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց առաջին հանրապետությունը պատմական հանգամանքների նպաստավոր զուգակցման արդյունք էր;
- Վերլուծեք առաջին հանրապետության իշխանությունների ներքին քաղաքականությունը;
- Համեմատեք առաջին հանրապետության տարիների հակապետական զինված ելույթները:
Երկրորդ խումբ
- Սահմանեք «Անկախ պետություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն, որոնք առնչվում են հայոց պատմությանը;
- Թվարկեք հայոց առաջին հանրապետության 4 վարչապետերին և նրանց կառավարման ժամանակահատվածները;
- Պատմեք հայոց առաջին հանրապետության ներքին դրության մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 6-21
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 14-18.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռն ընդամենը թղթի կտորներ են;
- Վերլուծեք առաջին հանրապետության իշխանությունների արտաքին քաղաքականությունը;
- Բնութագրեք առաջին հանրապետության գործիչներից երեքին Ձեր ընտրությամբ:
Երկրորդ խումբ
- Կազմեք առաջին հանրապետության արտաքին քաղաքական քայլերի ժամանակագրությունը;
- Բնութագրեք առաջին հանրապետության գործիչներից որևէ մեկին Ձեր ընտրությամբ;
- Պատմեք հայոց առաջին հանրապետության` հարևան պետությունների հետ ունեցած հարաբերությունների մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 25-36
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 21-25.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայոց առաջին հանրապետության կործանումն անխուսափելի էր;
- Վերլուծեք առաջին հանրապետության պատմական դասերը;
- Համեմատեք Փետրվարյան և Մայիսյան ապստամբությունները:
Երկրորդ խումբ
- Կազմեք Խորհրդային Հայաստանի 1920-1922 թվականների ժամանակագրությունը;
- Բնութագրեք Ալեքսանդր Մյասնիկյանին;
- Պատմեք 1920 թվականի հայ – թուրքական պատերազմի և փետրվարյան ապստամբության մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 37-42, 46-49
ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-08.11
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Խորհրդային Հայաստանում արդյունաբերության զարգացման այլ տարբերակ, բացի իրականացվածից, չկար;
- Վերլուծեք «ՆԷՊ» երևույթը;
- Համեմատեք Խորհրդային Հայաստանի 1920-1941 և 1945-1990 թվականների սոցիալական և տնտեսական իրականությունները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Խորհրդային Հայաստանի տնտեսության ձեռքբերումները և հիմնախնդիրները;
- Բնութագրեք ՀԿԿ ղեկավարներից որևէ մեկին Ձեր ընտրությամբ;
- Պատմեք գյուղատնտեսության կոլեկտիվացման ընթացքի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 58-63, 103-107
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.11
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ ամբողջատիրությունը պատմական անխուսափելիություն է;
- Վերլուծեք «Ամբողջատիրություն» պատմական երևույթը;
- Համեմատեք ֆաշիզմը և նացիոնալ-սոցիալիզմը:
Երկրորդ խումբ
- Շարադրեք ամբողջատիրության բովանդակությունը;
- Բնութագրեք Ադոլֆ Հիտլերին;
- Պատմեք Իտալիայում և Գերմանիայում ամբողջատիրության դրսևորումների մասին:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 29-34 («Զանգակ» հրատարակչություն), էջ 27-32 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18—22.11
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ ԽՍՀՄ-ը ամբողջատիրական պետություն էր;
- Վերլուծեք խորհրդային ամբողջատիրության առանձնահատկությունները;
- Համեմատեք Հիտլերին, Մուսոլինիին և Ստալինին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք խորհրդային ամբողջատիրության պատճառները;
- Բնութագրեք Իոսիֆ Ստալինին;
- Պատմեք Խորհրդային Միությունում ամբողջատիրության դրսևորումների մասին:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 35-40 («Զանգակ» հրատարակչություն), էջ 33-42 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 25-29.11
Առաջին խումբ
- Բնութագրեք Աղասի Խանջյանին;
- Վերլուծեք Խորհրդային Հայաստանում հակաամբողջատիրական պայքարի դրսևորումները նախաաշխարհամարտային ժամանակաշրջանում և դրանց հետևանքները;
- Համեմատեք աղբյուրների բովանդակությունները և բացահայտեք հակասությունները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Խորհրդային Հայաստանում հակաամբողջատիրական պայքարի տեսակները;
- Փուլաբաժանեք հակաամբողջատիրական պայքարը Խորհրդային Հայաստանում 1921-1941թթ.-ին;
- Պատմեք Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության դրսևորումների մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 61-68 («Զանգակ» հրատարակչություն), էջ 61-67 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 02-06.12
Առաջին խումբ
- Սահմանեք Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնությունների էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
- Վերլուծեք 1949 թվականի հունիսի 14-ի աքսորը որպես պատմական երևույթ;
- Համեմատեք 30-ական և 40-ական թվականների բռնությունները Խորհրդային Հայաստանում:
Երկրորդ խումբ
- Թվարկեք 1949 թվականի հունիսի 14-ի աքսորի պատճառները;
- Համեմատեք ներքոհիշյալ ուսումնական ձեռնարկների նյութերը Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության դրսևորումների մասին;
- Պատմեք Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության ակտիվացման նոր փուլի մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 108 («Զանգակ» հրատարակչություն), էջ 113-115 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.12
Առաջին խումբ
- Սահմանեք երկրորդ համաշխարհային պատերազմի էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
- Վերլուծեք «Երկրորդ համաշխարհային պատերազմ» երևույթը;
- Համեմատեք առաջին և երկրորդ աշխարհամարտերը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք երկրորդ աշխարհամարտի պատճառները և հետևանքները;
- Կազմեք երկրորդ աշխարհամարտի ժամանակագրությունը;
- Պատմեք երկրորդ աշխարհամարտի որևէ կարևորագույն ճակատամարտի մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 62-73
ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.12
Առաջին խումբ
- Սահմանեք երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
- Վերլուծեք «Հերոս» ֆենոմենը;
- Համեմատեք հայերի մասնակցությունն առաջին և երկրորդ աշխարհամարտերին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայկական դիվիզիաները և նրանց անցած ուղին;
- Շարադրեք երկրորդ աշխարհամարտին հայերի մասնակցության Ձեր գնահատականը;
- Պատմեք երկրորդ աշխարհամարտի մասնակից հայ զորավարներից կամ հերոսներից մեկի (ընտրությունը Ձերն է) մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 73-78
ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 03-07.02.2020
Առաջին խումբ
- Սահմանեք սառը պատերազմի էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
- Վերլուծեք Չերչիլի ֆուլտոնյան ճառը;
- Համեմատեք ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի ներուժը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք սառը պատերազմի պատճառները;
- Շարադրեք Մարշալի պլանի Ձեր գնահատականը;
- Պատմեք սառը պատերազմի ժամանակաշրջանի պետական գործիչներից որևէ մեկի (ընտրությունը Ձերն է) մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 80-89
ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.02
Առաջին խումբ
- Սահմանեք ԽՍՀՄ գոյության վերջին հնգամյակի էությունը բացահայտող հասկացությունները;
- Վերլուծեք անհատի դերը ԽՍՀՄ գոյության հետստալինյան ժամանակաշրջանում;
- Առանձնացրեք 9-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք սառը պատերազմում ԽՍՀՄ պարտության պատճառները;
- Շարադրեք ԽՍՀՄ-ում ազգային հարցի սրման Ձեր մեկնաբանությունը;
- Պատմեք լճացման և վերակառուցման ժամանակաշրջանների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 90-99
ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-21.02
Առաջին խումբ
- Կազմեք հայոց պատմության 1985-1991 թվականների իրադարձությունների վարկանիշային աղյուսակ;
- Վերլուծեք հայոց պատմության 1985-1991 թվականների հիմնական բովանդակությունը;
- Առանձնացրեք 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք ղարաբաղյան շարժման պատճառները;
- Շարադրեք ԽՍՀՄ-ում վերակառուցման քաղաքականության Ձեր մեկնաբանությունը;
- Պատմեք համազգային շարժման վերելքի և զինված պայքարի սկզբի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 113-124
ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 24-28.02
Առաջին խումբ
- Համեմատեք ներհայաստանյան իրավիճակը 1988 և 1991 թվականներին;
- Վերլուծեք հայոց պատմության 1990-1991 թթ.-ի կարևորագույն փաստաթղթերը;
- Առանձնացրեք 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք ՀՀ անկախության հռչակման պատճառները;
- Շարադրեք ՀՀ-ում 1990-1991 թթ.-ին տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների Ձեր մեկնաբանությունը;
- Պատմեք նորանկախ Հայաստանի առաջին տարիների տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 125-129,142-152
ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.03.2020
Առաջին խումբ
- Կազմեք արդի աշխարհի հիմնախնդիրների վարկանիշային աղյուսակը և հիմնավորեք առաջին ու վերջին տեղերի ընտրությունը;
- Վերլուծեք միջազգային դրությունը;
- Առանձնացրեք 9-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք արդի աշխարհի հիմնախնդիրները և նրանցից մեկի (Ձեր ընտրությամբ) լուծման համար անհրաժեշտ պայմանները;
- Շարադրեք ԱՄՆ և ՌԴ նախագահների վարած արտաքին քաղաքականության Ձեր մեկնաբանությունը;
- Պատմեք հետխորհրդային երկրներում կատարված փոփոխությունների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 132,138-139,144-153
ԵՐԵՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.03
Առաջին խումբ
- Ձեր ընտրությամբ պատմեք որևէ գիտության վերջին հարյուրամյակի պատմությունը;
- Առանձնացրեք 9-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք արդի դարաշրջանի գիտության գլխավոր նվաճումները;
- Ձեր ընտրությամբ պատմեք մեր ժամանակների որևէ գիտնականի գործունեության մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 154-158
ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 23-27.03
Առաջին խումբ
- Իրականացրեք Հայկական հեղափոխությունների համեմատական վերլուծություն;
- Շարադրեք հայկական հեղափոխությունների առաջնորդների համեմատական բնութագրերը:
Երկրորդ խումբ
- Սահմանեք «Հայկական հեղափոխություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
- Կազմեք հայկական որևէ հեղափոխության առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը:
Առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ աղբյուրների ընտրությունը Ձեր իրավունքի ոլորտում է: