Բծեր Արևի վրա (ֆանտաստիկ էսսե )

2118 թվական: Մայիս: Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Երևան:

Չափահաս երևանցիները (՞), որպեսզի չխախտեն ավանդույթը գանգատվում են շոգից: Երեխաները` homo sapiens+ և ռոբոտոիդիկներ, լրացուցիչ իրականությունում «Քանդել-հավաքել-ավելացածը վաճառել» մոդայիկ խաղն են խաղում: Միայն մի գանգրահեր մանչուկ, որ ընտրել է պատմաբանի դատապարտելի ապագան, զբաղված է էլեկտրոնային օրագիր վերծանելով: Նա որոշել է այս երեկո իր ընկերոջը, որին ոչ ոք չի տեսնում, կարդա այս պատառիկները. «13.05.2019: Արևմտյան դպրոց — — — Ճամփորդությունը պետք չէ առանձնացնել նախագծային ուսուցումից, որովհետև կամ լրիվ նույնական են, կամ նախագծի բաղկացուցիչ — — — ?կ նախ — — — ուսուցումը հանրակրթության բաղկացուցի՞չ է, փոխարինո՞ղ, թե՞ մեթոդ — — — Համաձայնվեցինք — — — մեթոդական համակարգ: Իմացումի հրճվանք — — — դժվարության հաղթահարում — — — հրճվանքո՞վ: Ջերմոցային պայմաններում որոշ ծաղիկներ ծաղկում են, իսկ մյուսները` չորանում:

14.05.2019: — — — դպրոց, գրադարան — — — գիտնական — — — 1949, աքսոր — — — թիրախավորված ազգ — — — հարց ու պատասխան — — — բանավեճ — — — Ուսուցի´չ, սովորեցրու ինձ պաշտպանել արիականությունը: — — — Ուսուցի´չ, սովորեցրու ինձ հասկանալ հարևան ժողովուրդներին:

Նորից գրադարան: «Կրթական ինքնավարություն» նախագծի ներկայացում: Ոգևորված երեխաներ և — — — ձայն բարբառոյ յանապատի, բայց — — — «Իմ 6-րդ դասարանը». ասում է ութերորդցի Նանե աշակերտուհին: Մենք կշարոնակենք անկախ — — —

15.05.2019: Մենք գնացինք — — — ?լսարան: Գիտությամբ պարուրված ժամեր — — — ոգևորված գիտնականներ — — — մենք տեսնում ենք աշնան գիտական գույնը: — — — Հնագիտական հետազոտությունների լաբորատորիան կդառնա մեր կամավորական աշխատանքի ևս մեկ հարթակը: — — —

16.05.2019: Արևելյան դպրոց: Կրկին նախագծային ուսուցման մասին: — — — երկխոսության արդյունք` դրդապատճառը նպատակի էական — — — և նախագիծը պետք է լինի ճկուն, բայց ոչ մածուցիկ: — — — երկխոսության չարդյունք` հինգերորդցին և նախագիծ ձևակերպելու կարողությունը — — — տվեք դասարան 2 ամսով և 25 տոկոսը — — —

17.05.2019: Առավոտը վերադարձ էր 20-րդ դար:  — — — Սեր և պատ — — — իսկ — — — ?տո ամփոփման ներկայացում — — — տոկոս — — — բառեր — — — հյուրեր — — — ծափեր — — — Միջազգային ամառ — — — ապագա տանող — — — հարթակներ: — — -»:

Մանչուկը հուսահատ նայեց հեռացող արեգակին…

2333 թվական: Հինգերորդ ամիս: Հինգերորդ հեղափոխության անվան երկրապետություն: Քաղաք: Արհեստական բանականության գրոսմայստերն ավարտեց սպառված քաղաքակրթության ամենահայտնի պատմաբանի ամենակարդացված (Երկիրը կոչված մոլորակը բնակեցնողների 3%-ը ինչ-որ էջեր կարդացել է) երկը և իր ուղեղի ամենահեռավոր անկյունում գրեց. «Նույնիսկ homo sapiens++-ը չէր ազատվել զգացմունքային ատավիզմից» ու քմծիծաղեց: Չէ որ հաղթել էր Անանուն Իմաստասերին հեռակա բանավեճում:

 

17.05.2019                    ©               Աշոտ Տիգրանյան

 

Ծանոթագրություն. Անանուն Իմաստասերն ասել էր. «Նույնիսկ Արեգակի բծերը չեն արդարացնում մեր հոգու բծերը»:

 

Անհատական աշխատանքային պլան (27.05-07.06.2019)

 

  1. 27.05, 29.05, 31.05, 03.06, 05.06, 07.06 – նախագծային գործունեություն («ՈԻԳԸ – ԱԳԸ. կրթական կամուրջներ», «Այլընտրանքային պատմություն», «Հետազոտական արշավային ճամբար», «Կրթական ինքնավարություն», «Քաղաքագիտական ակումբ») ճամբարային ջոկատներում;
  2. 30.05, 04.06, 06.06 – հետազոտական աշխատանք ազգային արխիվում և ազգային գրադարանում:

Մայիսյան հավաքին ընդառաջ (նախագծային հրապարակումներ)

 

«Հայկական հեղափոխություն» նախագիծ

  1. 6-2 դասարանի սովորողները` Տիգրան Մարջանյան, Աստղիկ Հակոբյան, Սեդա Հովհաննիսյան, Հայկ Ղազարյան, Նիկոլ Փաշինյանի «Չար Տնակի հեքիաթը» ստեղծագործության մասին;
  2. «Թավշյա հեղափոխություն» (հեղինակ` Էդուարդ Երիցյան, 9-2 դասարան);
  3. «Երիտասարդության համախմբվածություն» (հեղինակ` Արթենի Ջանիկյան, 7-1 դասարան);
  4. «Հեղափոխության հետքերով…» (հեղինակ` Կարինե Գոմցյան, 7-1 դասարան);
  5. «Հետ դեպի Հայկական Հեղափոխություն» (հեղինակ` Շուշան Փաշինյան, 7-1 դասարան);
  6. «Պատանիները և հեղափոխությունը» (հեղինակ` Կարեն Խադիշյան, 7-1 դասարան):
  7. «Ես և հեղափոխությունը» (հեղինակ` Հարություն Հարությունյան, 7-1 դասարան);
  8. «Հանդիպում Ստեփան Գրիգորյանի հետ» (հեղինակ` Հարություն Հարությունյան, 7-1 դասարան);
  9. «Խուսանավում հանուն հեղափոխության» (հեղինակ` Էդուարդ Երիցյան, 9-2 դասարան);
  10. «Հանդիպում Ստեփան Գրիգորյանի հետ» (հեղինակ` Իլոնա Սահակյան, 8-3 դասարան);
  11. «Հեղափոխական հանդիպում» (հեղինակ` Կարեն Խադիշյան, 7-1 դասարան);
  12. «Թավշյա հաղթանակ» (հեղինակ` Հայկ Ղազարյան, 6-2 դասարան);

13.«Փոխանակում ենք մտքերը Ստեփան Գրիգորյանի հետ» (հեղինակներ` Կարինե Գոմցյան, Արթենի Ջանիկյան, Շուշան Փաշինյան, 7-1 դասարան);

  1. «Երկրորդ հանդիպումը Ստեփան Գրիգորյանի հետ» (հեղինակներ` Կարեն Խադիշյան և Կարինե Գոմցյան, 7-1 դասարան):

 

«Այլընտրանքային պատմություն» նախագիծ

  1. «Գրավոր աղբյուրներ. հավատա՞լ, թե՞ ոչ» (հեղինակ` Տիգրան Մարջանյան, 6-2 դասարան);
  2. «Շվեյցարական դանակ» (ֆրանսերենից և անգլերենից թարգմանեց Արմեն Մալյանցը, 8-3 դասարան);
  3. «Թութանհամոն փարավոնի դիմակի պատմությունը» (ռուսերենից թարգմանեց Աստղիկ Ավագյանը, 8-3 դասարան);
  4. «Ֆիդայական պայքար. նպատակներ, արդյունքներ և դասեր» (հեղինակ` Արշիլ Խաչատրյան, 8-3 դասարան);
  5. «Երեսնամյա պատերազմ» (հեղինակ` Միքայել Մովսիսյան, 8-3 դասարան);
  6. «Ավտոմեքենաների պատմությունը» (անգլերենից թարգմանեց Մարկ Միկաիլը, 8-3 դասարան);
  7. «Պապ թագավոր» (հեղինակ` Կարինե Գոմցյան, 7-1 դասարան);
  8. «Անհատի դերը պատմության մեջ» (հեղինակ` Հայկ Մկրտչյան, 8-3 դասարան);
  9. «Չինաստանի առաջին կայսրը` Ցին Շին Հվանգ» (չինարենից թարգմանեց` Արգիշտի Չավիկօղլուն, 8-3 դասարան);
  10. 10. «Հեղափոխություն» ( անգլերենից թարգմանեց Մարկ Միկաիլը, 8-3 դասարան);
  11. «Կելտերի ցեղերը» ( հեղինակ` Էլեն ՄԿրտչյան, 8-3 դասարան);
  12. «Կյանքը Հին Հռոմում և Հռոմեական կայսրությունը» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան);
  13. «Դահիճների գերդաստանը» (ռուսերենից թարգմանեց Տիգրան Մարջանյանը, 6-2 դասարան);
  14. «Նապոլեոն Բոնապարտ» (անգլերենից և ֆրանսերենից թարգմանեց Արմեն Մալյանցը, 8-3 դասարան);
  15. «Չինաստանի կայսր Թանգի Գաոզոնգը» (չինարենից թարգմանեց` Արգիշտի Չավիկօղլուն, 8-3 դասարան);
  16. «Նապոլեոն Բոնապարտ» (հեղինակ` Արշիլ Խաչատրյան, 8-3 դասարան);
  17. «Մարդկանց պատկերացումը տիեզերքի մասին հին ժամանակներից մինչև մեր օրերը» (հեղինակ` Մառա Մկրտչյան, 7-1 դասարան);
  18. «Հին Եգիպտոս» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան);
  19. «Քրմեր և մումիաներ» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան);
  20. «Հին Չինաստան» (հեղինակ` Միլենա Գոգինյան, 8-3 դասարան);
  21. «Մայաների կայսրություն» (հեղինակ` Միլենա Գոգինյան, 8-3 դասարան);
  22. «Փոքրիկ գյուղերից մինչև մեգապոլիսներ» (հեղինակ` Սերգեյ Գալստյան, 8-3 դասարան);
  23. «Կոնֆլիկտների թաքնված իմաստը» (հեղինակ` Դավիթ Տեր-Թորոսյան, 9-2 դասարան);
  24. «Թագերի պատմությունը 8 փաստերով» (ռուսերենից թարգմանեց Նանե Վարդումյանը, 8-3 դասարան);
  25. «Հին Հունաստան և հունական կյանք» (հեղինակներ` Էլեն Մկրտչյան և Միլենա Գոգինյան, 8-3 դասարան);
  26. «Շվեյցարիան ուրիշների և իմ աչքերով» (հեղինակ` Շուշան Փաշինյան, 7-1 դասարան);
  27. «Գիտություն և դասագիրք» (հեղինակներ` Կարինե Գոմցյան և Արթենի Ջանիկյան, 7-1 դասարան);
  28. «Բաբելոն» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան);
  29. «Հաշվարկներ» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան);
  30. «Ազգի հերոս Անդրանիկ Օզանյանը երազում և իրականում» (հեղինակ` Արշիլ Խաչատրյան, 8-3 դասարան);
  31. «Համակարգիչներ» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան);
  32. «Էքզյուպերիի մտավոր արկածները» (հեղինակ` Արթուր Համբարձումյան, 9-2 դասարան);
  33. «Գիր և տպագրություն» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան);
  34. «Ողջ հոգի մեռածի մարմնում. Հրայր Դժոխք» (հեղինակ` Արշիլ Խաչատրյան, 8-3 դասարան);
  35. «Բուրգեր և դամբարաններ» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան);
  36. «Ժողովուրդը դառնացած է» (հեղինակ` Էլեն Մկրտչյան, 8-3 դասարան):

 

«Բռնադատվածներ» նախագիծ

  1. «Խորիմաստ աքսորները» (հեղինակ` Նարեկ Խաչատրյան, 9-3 դասարան);
  2. «Կյանքի դադարի ժամանակաշրջանը» (հեղինակ` Նարեկ Խաչատրյան, 9-3 դասարան);
  3. «Կյանքի գիրը» (հեղինակներ` Գոռ Բարխուդարյան, Տիգրան Արզումանյան, 9-2 դասարան);
  4. «Խորհրդային Միություն. սխալնե՞ր, թե՞ հանցագործություն» (հեղինակ` Դավիթ Տեր-Թորոսյան, 9-2 դասարան);
  5. «Վերլուծություն» (հեղինակ` Էդուարդ Երիցյան, 9-2 դասարան);
  6. «Հերթական բռնադատումը» (հեղինակ` Նարեկ Խաչատրյան, 9-3 դասարան);
  7. «Հանդիպո՞ւմ… Նորի՞ց… Հանդիպում Վանուհի Թովմասյանի հետ» (հեղինակ` Մառա Մկրտչյան, 7-1 դասարան);
  8. «Դառը ճշմարտությո՞ւն, թե՞ քաղցր կյանք» (հեղինակ` Տիգրան Արզումանյան, 9-2 դասարան);
  9. «Մի Հռչակավոր մարդու կյանքից» (հեղինակ` Գոռ Բարխուդարյան, 9-2 դասարան);
  10. «Կեղծ ծիծաղ» (հեղինակ` Դավիթ Տեր-Թորոսյան, 9-2 դասարան);
  11. «Հանդիպում Վանուհի Թովմասյանի հետ» (հեղինակ` Արթենի Ջանիկյան, 7-1 դասարան);
  12. «Եվս մի հանդիպում» (հեղինակ` Գոռ Բարխուդարյան, 9-2 դասարան)

 

    «Կրթական ինքնավարություն» նախագիծ

  1. «Դեկտեմբերյան արտասովոր դասեր» (հեղինակներ` Մարկ Միկաիլ, Հայկ Մկրտչյան, Արեն Մալյանց, 8-3 դասարան);
  2. «Մեր պատմության դասը 8-րդ դասարանցիների հետ» (հեղինակ` Աստղիկ Հակոբյան, 6-2 դասարան);
  3. «Պատմության դաս 8-րդ դասարանցիների հետ» (հեղինակ` Իռեն Կարապետյան, 6-2 դասարան);
  4. «Պատմության նոր ուսուցիչները» (հեղինակ` Անժելինա Սիմոնյան, 6-2 դասարան);
  5. «Բաբելոնը, Աքեմենյան Իրանը և Ասորեստանը պատմում են դասը» (հեղինակ` Տիգրան Մարջանյան, 6-2 դասարան);
  6. «Տիգրան Մեծ» (հեղինակներ` Մարկ Միկաիլ, Հայկ Մկրտչյան, Արմեն Մալյանց, 8-3 դասարան);
  7. «Փետրվարյան արտասովոր դասեր» (հեղինակ` Մարկ Միկաիլ, 8-3 դասարան);
  8. «Երբ դասը վարում են սովորողները» (հեղինակներ` Գոռ Բարխուդարյան, Արամ Բարսեղյան, Դավիթ Տեր-Թորոսյան, 9-2 դասարան);
  9. «Սովորում ենք փոքրերից» (հեղինակ` Տիգրան Արզումանյան, 9-2 դասարան);
  10. «8-րդ դասարանցիների հետ հանդիպում» (հեղինակ` Դավիթ Մարգարյան, 9-2 դասարան);
  11. «MEMENTO MORI» (հեղինակ` Էդուարդ Երիցյան, 9-2 դասարան);
  12. «Մեր պատմության նախագծային դասը…» (հեղինակ` Արթենի Ջանիկյան, 7-1 դասարան);
  13. «Ե՞ս… Մենա՞կ… Դա՞ս…» (հեղինակ` Նանե Վարդումյան, 8-3 դասարան);
  14. «Կարո՞ղ եմ պատասխանել» (հեղինակ` Մարկ Միկաիլ, 8-3 դասարան);
  15. «Ուսուցիչ-աշակերտ» (հեղինակ` Կարինե Գոմցյան, 7-1 դասարան);
  16. «Պատմություն» (հեղինակ` Արթենի Ջանիկյան, 7-1 դասարան);
  17. «Այո, կարող ես պատասխանել» (հեղինակ` Մարկ Միկաիլ, 8-3 դասարան);
  18. «Ապրես, ստացել ես գերազանց» (հեղինակ` Արմեն Մալյանց, 8-3 դասարան);
  19. «Մշակույթը մեր կյանքում» (հեղինակ` Գոռ Բարխուդարյան, 9-2 դասարան);
  20. «Արտասովոր դասեր 6-2 դասարանում» (հեղինակ` Հայկ Մկրտչյան, 8-3 դասարան);
  21. «Կիլիկյան Հայաստան»-ը 7-3 դասարանում» (հեղինակ` Արթենի Ջանիկյան, 7-1 դասարան)

   «Քաղաքագիտական ակումբ» նախագիծ

  1. «Կոնֆլիկտ» և «Արցախի հակամարտություն»թեմաների քննարկում (հեղինակ` Աստղիկ Ավագյան, 8-3 դասարան);
  2. «Լուսաբանում ենք «Խաղաղություն և հանդուրժողականություն» թեմայով դասընթացը» (հեղինակներ` Աստղիկ Ավագյան, Նանե Վարդումյան, Իլոնա Սահակյան);
  3. «Եվս մեկ քաղաքագիտական հանդիպում» (հեղինակներ` Շուշան Փաշինյան և Կարինե Գոմցյան, 7-1 դասարան);
  4. «Հանդիպում Ստեփան Գրիգորյանի հետ» (հեղինակ` Արթենի Ջանիկյան, 7-1 դասարան);
  5. Կրթահամալիրի քաղաքագիտական ակումբի առաջին հավաք-քննարկումը;
  6. «Երրորդ հանրապետություն» (հեղինակ` Գոռ Բարխուդարյան, 9-2 դասարան);
  7. «Չորրորդ հանդիպում» (հեղինակ` Դավիթ Տեր-Թորոսյան, 9-2 դասարան);
  8. «Ցեղասպանության պատմական հիշողությունները մեր մեջ» (հեղինակ` Արամ Բարսեղյան, 9-2 դասարան);
  9. «Հանդիպում Հարություն Մարությանի հետ» (հեղինակ` Գարիկ Կիրակոսյան, 8-1 դասարան);
  10. «Այց ԵՊՀ» (հեղինակ` Արեգ Սերոբյան, 9-3 դասարան);
  11. «Թուրքերը խոսում են ցեղասպանության ընդունումի՞ց իմ ներկայությամբ» (հեղինակ` Իլոնա Սահակյան, 8-3 դասարան);
  12. «Հանդիպում ԵՊՀ-ում» (հեղինակ` Նանե Վարդումյան, 8-3 դասարան);
  13. «Վերծանում ենք ցեղասպանության մասին պատմող ձեռագրեր» (հեղինակ` Իլոնա Սահակյան, 8-3 դասարան)

 

 

 

Նախագծային ուսուցման խութերը (մայիսյան հավաքին ընդառաջ)

«Նախագիծ» հասկացությունը տարաբնույթ սահմանումների և տարամակարդակ մեկնաբանությունների «զոհ» է: Այս տեքստում այդ լաբիրինթոսից որպես ելք ներկայացնում ենք երկու նախագիծ` հասուն «Բռնադատվածներ»-ը և մանուկ «Կրթական ինքնավարոթյուն»-ը: Շահագրգիռ ընթերցողն ինքն այդ նախագծերի ձևակերպումներից կարող է ածանցել մեր պատկերացումը նախագծի և նրա իրականացման կենսոլորտի մասին:

Վերադառնանք սույն տեքստի վերնագրին: Նախագծային ուսուցման խութերը երկու մեծ խմբի են բաժանվում` առարկայական և ենթակայակն: Վերջիններիս հաղթահարումն անհամեմատ բարդ է, քանզի արմատներն անհատի (ծնող, սովորող, դասավանդող, բնակիչ) սոցիալ և էթնո հոգեբանական կաղապարների հանգուցակետում են: Ծնողը որպես կանոն իր դպրոցական իրականության պատանդն է, նաև` իր չիրականացրած երազանքները երեխայի վրա պրոյեկտողը: Սովորողը խուսափում է «լրացուցիչ ծանրաբեռնվածությունից» (եթե ավագ դպրոցում է գրանցված) կամ մասնակցում է թվանշանի բարձրացման ակնկալիքով (եթե միջին դպրոցի սովորող է): Դասավանդողը «ճղվում է» հանրակրթական առարկայի նվազագույն անհրաժեշտ բովանդակության և նախագծյին հեղեղի միջև: ՀՀ տարածքում բնակվողը, որը որևէ նախագծի ենթադրյալ շահառու է կամ «լռակյաց մեծամասնության» (Երրորդ ուժի) ներկայացուցիչ է, կամ սոցիալական պայքարի մարտիկ: Ատելության թույնով ինքնասպանվողները հաշիվ չեն:

Մինչև այստեղ դիմացած ընթերցողը կբացականչի. «Դու քեզ իրատես ես համարում, բայց քո վերոշարադրանքը սև ակնոցների արգասիք է»: Եվ նա մասամբ իրավացի կլինի:

Այո´, կան ծնողներ, որոնք հարգում են իրենց երեխաների անհատականությունը և ոչ միայն չեն վախենում նորարարություններից, այլև աջակցում են նրանց կենսագործմանը: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, կան սովորողներ, որոնք հենց այսօր են ցանկանում (և լինում) օգտակար ազգին, պետությանը և հասարակությանը: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, կան դասավանդողներ (ավելի ճիշտ` ուսուցիչներ), որոնց գործունեության առանցքը սովորողի (ավելի ճիշտ` աշակերտի) եռամիասնական` մտավոր, հոգևոր և կազմախոսական, զարգացումն է, իսկ մնացածը` հանրակրթական առարկա, նախագիծ, սոցիալական շփում, իրավունքներ, պարտականություններ և այլք, սոսկ արժեհամակարգի ձևավորման և ամրակայման գործիքակազմի բաղկացուցիչներ են: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, Հայաստանի Հանրապետությունում կան բնակիչներ, որոնք «Քաղաքացի» պատվանունը կրելու բարոյական իրավունք ունեն: Նրանք իրականացրեցին Հայկական Երկրորդ Հեղափոխությունը (որն ի դեպ արդեն վտանգված է): Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում:

Մենք ցույց տվեցինք ենթակայական թիրախները, որոնք պետք է խոցվեն հատ-հատ:

Իսկ առարկայական խութերը` նախարարություն, կազմակերպչական խնդիրներ, ֆինանսական հիմնախնդիր, կդառնան ընդամենը մի ցատկով հաղթահարվող ջրափոս, եթե վերը հիշատակված որակը քանակական առավելության հասնի:

Մինչև այստեղ հասած ընթերցողը կզարմանա. «Հիմա էլ գունավոր ակնոց դրեցիր»: Իմ համբերատար ընթերցողի այս հարցադրմանը կպատասխանեմ Անանուն Իմաստասերի մի ասույթով. «Ձնծաղիը շտապել է, թե ուշացել, որոշում է բնությունը»:

 

08.05.2019                    ©                   Աշոտ Տիգրանյան