Նպատակ`
Սովորողի արժեհամակարգում կայուն բարձր տեղ ապահովել երկու կառույցի` պետություն, ազգ, անհատականության մի տիպի` քաղաքացի, և անցյալի դասերի յուրացման հմտությանը:
Խնդիրներ`
- Սովորողների բանավիճային կարողությունների զարգացում;
- Հետազոտական հմտությունների ձևավորում սովորողների մտային համակարգում;
- Սովորողների կողմից օտար լեզուների հետևողական կիրառման ամրակայում;
- Տրամաբանության օրենքների գործնական իմացության դրսևորում սովորողների բանավոր և գրավոր խոսքում;
- Նախագծային գործունեության իրականացում տարատարիք խմբերում;
- Սովորողների մոտ փոխուսուցման պատրաստակամության և պատրաստականության ամրագրում:
Ժամաքանակ` 68 ժամ
Օգտագործվող հիմնական մեթոդները` նախագծային աշխատանք, բանավեճ, փոխուսուցում, պատմության վերակառուցում:
Գնահատում` 10 բալանոց համակարգով: Նախագծային աշխատանք – 20-30%, մասնակցություն բանավեճերին – 10-20%, փոխուսուցում – 15-20%, պատմական հիմնախնդիրների, նրանց լուծումների, պատմական այլընտրանքի, օրինաչափությունների, հասկացությունների սահմանումների, ժամանակագրությունների բանավոր և գրավոր ներկայացում – 15-30%:
Բովանդակություն`
- Պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը – 1 ժամ
- Նախապատմական քաղաքակրթությունները – 1 ժամ
- Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները – 1 ժամ
- Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում – 1 ժամ
- Հայոց ծագումնաբանությունը – 2 ժամ
- Հին Արևելք – 9 ժամ
- Արատտա, Կուտիական աշխարհակալություն, Հայասա – 2 ժամ
- Հին Եգիպտոս, Շումեր, Աքքադ – 1 ժամ
- Արևելյան Միջերկրականի երկրները – 1 ժամ
- Հին Չինաստան և Հին Հնդկաստան – 1 ժամ
- Խեթական պետությունը, Բաբելոնիան և Ասորեստանը – 1 ժամ
- Էլամ և Աքեմենյան Իրան – 1 ժամ
- Արարատյան թագավորություն – 1 ժամ
- Երվանդական Հայաստան – 1 ժամ
- Հին Արևմուտք – 8 ժամ
- Հունական քաղաքակրթությունը մինչհելլենիստական շրջանում – 2 ժամ
- Հին Հռոմ` թագավորությունից հանրապետությունով դեպի պրինցիպատ – 2 ժամ
- Հռոմեական կայսրություն – 1 ժամ
- Հելլենիստական աշխարհ – 1 ժամ
- Արտաշեսյան Հայաստան – 2 ժամ
- Չինաստանը և Հնդկաստանը հին աշխարհի ավարտին – 1 ժամ
- Հին քաղաքակրթությունների սոցիալական և մշակութային պատմությունը – 2 ժամ
- Հայկական մշակույթ. Արարատյան թագավորությունից մինչև հելլենիստական վերելք – 4 ժամ
- Հայկական մշակույթը Ք.Ա. 9-3-րդ դարեր – 2 ժամ
- Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում – 1 ժամ
- Հայոց ազգային արժեհամակարգը և Հին Հայաստանի քաղաքակրթական նվաճումները – 1 ժամ
- Ամփոփում – 2 ժամ
- Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության մինչքրիստոնեական փուլը – 2 ժամ
- Ձմեռային ճամբար
- Հայաստանը և քրիստոնեությունը – 1 ժամ
- Ավատատիրության հաստատումը Հայաստանում – 1 ժամ
- Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության քրիստոնեական փուլը – 2 ժամ
- Եվրոպայի անցումը միջնադարյան քաղաքակրթության – 2 ժամ
- Հայկական պետականության նախարարական շրջանը – 3 ժամ
- Վարդանանց և Վահանանց պատերազմները – 1 ժամ
- Հայաստանը 6-7-րդ դարերում – 1 ժամ
- Նախարարական համակարգն արաբական գերիշխանության շրջանում – 1 ժամ
- Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը – 2 ժամ
- Եվրոպան խաչակրաց արշավանքներից մինչև վաղ վերածնունդ – 3 ժամ
- Արևելքի և Ամերիկայի հասարակությունները – 6 ժամ
- Հինդու քաղաքակրթությունը – 1 ժամ
- Չինական միջնադար – 1 ժամ
- Ճապոնիան միջանադարում – 1 ժամ
- Իսլամական քաղաքակրթություն – 1 ժամ
- Քոչվորական քաղաքակրթություններ – 1 ժամ
- Մինչկոլումբոսյան Ամերիկայի քաղաքակրթությունները – 1 ժամ
- Հայաստանը 11-րդ դարի կեսերից մինչև 14-րդ դար – 2 ժամ
- Կիլիկյան Հայաստան – 2 ժամ
- Եվրոպական քաղաքակրթությունը նոր ժամանակների շեմին – 2 ժամ
- Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում – 2 ժամ
- Միջնադարի հայկական մշակույթը – 6 ժամ
- Մաշտոցյան գրեր – 1 ժամ
- Հայ մշակույթի ոսկեդարը – 1 ժամ
- Մշակութային ձեռքբերումները 6-8-րդ դարերում – 1 ժամ
- Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում – 2 ժամ
- Հայ մշակույթը «կորած» դարերում – 1 ժամ
- Ամփոփում – 2 ժամ
- Ամառային ճամբար