2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 10-րդ ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.09.2019

  1. Կազմեք պատմության աղբյուրների վարկանիշային աղյուսակը, հիմնավորելով աղբյուրների հերթագայությունը;
  2. Պատմեք նախապատմական քաղաքակրթություններից որևէ մեկի մասին;
  3. Սահմանեք «Քաղաքակրթություն» հասկացությունը ու նրանից ածանցյալ և/կամ նրան առնչվող 10 կարևորագույն հասկացություն:

 

Աղբյուր` Համաշխարհային պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 6-12

    ԵՐՐՈՐԴ  ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.09

  1. Պատմեք հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանների մասին;
  2. Սահմանեք նախնադարյան Հայաստանի պատմության կարևորագույն հասկացությունները;
  3. Համեմատեք «նեոլիթյան հեղափոխության» դրսևորումները Հայկական լեռնաշխարհում և Երկրի այլ տարածաշրջաններում;
  4. Վերլուծեք կրոնական պատկերացումների փոփխությունների ընթացքը և դրանց փոխազդեցությունը արվեստի ու գիտության նախնական տարրերի հետ:

 

Աղբյուր` Հայոց պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 8-24

ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 23-27.09

  1. Պատմեք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայտնի ավանդազրույցները;
  2. Համեմատեք հայոց ծագումնաբանության մասին գրավոր աղբյուրները;
  3. Հերքեք հայոց ծագման մասին որևէ հակահայկական և/ կամ հակագիտական տեսակետ:

 

Աղբյուր` Հայոց պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 25-34

ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 30.09-04.10

  1. Ապացուցել կամ հերքել այն վարկածը, որ կուտիական աշխարհակալությունը հայկական քաղաքակրթության դրսևորում է;
  2. Պատմել հայկական վաղ պետական կազմավորումներից որևէ մեկի մասին;
  3. Կատարել հետազոտական աշխատանք «Ժայռապատկերներ» թեմայով:

Աղբյուր` Հայոց պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 35-48

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 07-11.10

  1. Համեմատել Արևելյան Միջերկրականի, հին եգիպտական քաղաքակրթությունները, ինչպես նաև հնդկական և չինական քաղաքակրթությունների սկզբնավորման փուլը;
  2. Պատմել Իսրայել պետության մասին;
  3. Ապացուցել, որ Էխնաթոնի բարեփոխումն ուներ արտաեգիպտական արմատներ և դատապարտված էր ձախողման:

Աղբյուր`Համաշխարհային պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 13-29

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 14-18.10.2016

  1. Համեմատել Միջագետքի պետություններն իրենց զարգացման տարբեր փուլերում;
  2. Պատմել Խեթական պետության մասին;
  3. Ապացուցել, որ Աքեմենյան տերությունն աշխարհակալություն էր:

Աղբյուր`Համաշխարհային պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 29-46

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 21-25.10.2016

  1. Համեմատել Արարատյան թագավորության և Ասորեստանի տնտեսությունը, պետական կարգը և բանակը;
  2. Պատմել Արարատյան թագավորության ռազմա-քաղաքական պատմությունը;
  3. Ապացուցել, որ Արարատյան թագավորությունը հայկական պետություն է:

Աղբյուր` Հայոց պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 49-66

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ  ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 04-08.11

  1. Թվարկել հունական քաղաքակրթության փուլերը;
  2. Պատմել հոմերոսյան դարաշրջանի մասին;
  3. Ապացուցել, որ հույն –պարսկական պատերազմներն էական դեր են խաղացել հույն էթնոսի ձևավորման գործում:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 47-60, 65-68

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ  ՏԱՍՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 11-15.11

  1. Թվարկել Հռոմի մղած պատերազմները;
  2. Պատմել եռապետությունների գործունեության մասին;
  3. Ապացուցել, որ բացարձակ իշխանությունն անխուսափելի է դարձնում այլասերվածությունը:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 75-92

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ  ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 18—22.11

  1. Համեմատել Հռոմեական կայսրության տարբեր փուլերը;
  2. Պատմել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների մասին;
  3. Ապացուցել, որ հելլենականությունը համաշխարհայնացման տարբերակ է:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 118-123

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ  ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 25-29.11

  1. Թվարկել Արտաշեսյան արքայատոհմի բոլոր արքաներին իրենց կառավարման տարեթվերով;
  2. Պատմել Տիգրան Բ-ի արտաքին քաղաքականության մասին;
  3. Ապացուցել, որ Արտաշես Բարեպաշտն է Արտաշեսյան մեծագույն արքան:

Աղբյուր` Հայոց պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 82-98

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-06.12

  1. Թվարկել Հնդկաստանի և Չինաստանի ձեռբերումները հին աշխարհի մայրամուտին;
  2. Շարադրել Աշոկայի և Ցին Շի Հուանդիի համեմատական բնութագրերը;
  3. Պատմել Հան հարստության գործունեության մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան (հումանիտար հոսք), էջ 143-145, 152-155

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 09-13.12

  1. Թվարկել հին աշխարհի հասարակությունը կազմող խմբերը;
  2. Համեմատել գրի և գրականության տեսակները;
  3. Պատմել հին աշխարհի գիտության մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 10-րդ դասարան (հումանիտար հոսք), էջ 99-101, 106-114

ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.12

  1. Թվարկել մ.թ.ա. IX – մ.թ.ա. III դարերի մշակույթի զարգացման պայմանները;
  2. Համեմատել Արարատյան և Հայկազուն Երվանդունիների թագավորությունների նյութական մշակույթը;
  3. Պատմել Վանի թագավորության կրոնի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 10-րդ դասարան (հումանիտար հոսք), էջ 129-141

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s