ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.09.2019
Առաջին խումբ
- Շարադրեք Գահնամակի և Զորանամակի բովանդակություններն ու գնահատեք այդ փաստաթղթերի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:
- Թվարկեք հողատիրության ձևերը և հասարակության դասերն ավատատիրական Հայաստանում;
- Նկարագրեք Հայաստանում ավատատիրական հասարակության ձևավորման ուղին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլերը;
- Թվարկեք Արշակունյաց Հայաստանի արքունի գործակալությունները;
- Տվեք միջնադարի ընդհանուր նկարագիրը:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-10, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-4
ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.09
Առաջին խումբ
- Շարադրեք Հավատո հանգանակի բովանդակությունն ու գնահատեք այդ փաստաթղթի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:
- Պատմեք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու մասին;
- Շարադրեք քրիստոնեության սուրբ գրքի համառոտ բովանդակությունը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Կարթագենի եկեղեցական ժողովի հաստատած գրականության ցանկի հիմնական բաժինները;
- Պատմեք Պետրոս առաքյալի աթոռի մասին;
- Պատմեք Տրդատ III Մեծի և Գրիգոր Լուսավորչի համատեղ գործունեության մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 11-14, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 5-14
ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 23-27.09
Առաջին խումբ
- Շարադրեք Մովսես Խորենացու կարծիքը հայոց առաջին քրիստոնյա արքաների մասին և հիմնավորեք Ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը Պատմահոր տեսակետներին:
- Համեմատեք Խոսրով Կոտակ և Տիրան արքաներին;
- Շարադրեք 4-րդ դարի հայ – պարսկական պատերազմների համառոտ պատմությունը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Արշակունյաց արքայատոհմի հեթանոս և քրիստոնյա արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը;
- Համեմատեք Տրդատ III և Տիրան արքաներին;
- Պատմեք Արշակ II արքայի և նրա կառավարման ժամանակաշրջանի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-23
ՅՈԹԵՐՈՐԴ – ՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 30.09-04.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Պապը բացառիկ արքա էր;
- Վերլուծեք Վռամշապուհի գործունեությունը;
- Սահմանեք «Պետություն» և «Պետականություն» հասկացությունները: Հայաստանի պատմության օրինակով ցույց տվեք պետության և պետականության նմանություններն ու տարբերությունները:
Երկրորդ խումբ
- Ապացուցեք, որ Պապ թագավորը շարունակում էր իր հոր քաղաքականությունը;
- Համեմատեք Պապ և Վռամշապուհ արքաներին;
- Պատմեք անկախության պահպանման վերջին փորձերի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 23-28
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 07-11.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վասակ Սյունին դավաճան էր;
- Վերլուծեք Վարդանանց պատերազմի բովանդակությունը և էությունը;
- Սահմանեք 450-451թթ.-ի ազատագրական պայքարի երեք կարևորագույն հասկացությունները: Պատասխանը հիմնավորեք:
Երկրորդ խումբ
- Թվարկեք 428-452թթ.-ի հայոց պատմության կարևոր իրադարձությունները;
- Նկարագրեք Ավարայրի ճակատամարտը ;
- Թվարկեք Վարդանանց պատերազմի հետևանքները:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 29-37
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 14-18.10
Առաջին խումբ
- Համեմատեք Վարդան և Վահան Մամիկոնյաններին;
- Վերլուծեք Նվարսակի պայմանագրի բովանդակությունը;
- Բնութագրեք Վաչագան Բարեպաշտին:
Երկրորդ խումբ
- Սահմանեք V դարի Հայոց պատմության 5 կարևորագույն հասկացությունները;
- Թվարկեք Վահանանց պատերազմի հետևանքները;
- Պատմեք Վաչագան Բարեպաշտի գործունեության մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 38-41
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 21-25.10
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Բյուզանդիան վերելք է ապրել հայկական ծագում ունեցող կայսրերի օրոք;
- Վերլուծեք Բյուզանդիայի արտաքին և ներքին քաղաքականությունը;
- Բնութագրեք Հուստինիանոս I-ին:
Երկրորդ խումբ
- Սահմանեք Բյուզանդիայում հայկական հարստության կառավարման ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները;
- Պատմեք Բյուզանդիայի ոսկեդարի մասին;
- Կազմեք Բյուզանդիայի ժամանակագրությունը Հուստինիանոս I-ից մինչև Մանազկերտի ճակատամարտ:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-23
ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-08.11
Առաջին խումբ
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Թեոդորոս Ռշտունին հայոց պատմության բացառիկ անհատներից է;
- Վերլուծեք VI-VII դարերում հայոց ազատագրական շարժման անհաջողության առարկայական և ենթակայական պատճառները;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի համապատասխան էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները:
Երկրորդ խումբ
- Սահմանեք VI-VII դարերի Հայաստանի 6 կարևորագույն հասկացությունները;
- Բնութագրեք Թեոդորոս Ռշտունուն;
- Պատմեք VI-VII դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 42-51
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.11
Առաջին խումբ
- Վերլուծեք VIII-IX դարերի հայկական իրականությունը;
- Բնութագրեք պավլիկյան շարժումը;
- Սահմանեք «Ինքնավարություն» հասկացությունը և հիմնավորեք, որ IX դարի Հայաստանում վերկանգնվել էր ինքնավարությունը:
Երկրորդ խումբ
- Համեմատեք VIII-IX դարերի ազատագրական պայքարի ղեկավարներին Թեոդորոս Ռշտունու հետ;
- Պատմեք VIII-IX դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին;
- Կազմեք Հայաստանում հակաարաբական ապստամբությունների ժամանակագրությունը:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 52-62
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18—22.11
Առաջին խումբ
- Վերլուծեք «Հայկական գիր» երևույթը;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները հալածվել են;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Բնութագրեք V դարի երեք հայ հանճարներին: Ձեր ընտրությունը հիմնավորեք;
- Համեմատեք V դարի հայ պատմիչներին;
- Պատմեք Մեսրոպ Մաշտոցի գործունեության և դրա պատմական նշանակության մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 63-69
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 25-29.11
Առաջին խումբ
- Վերլուծեք V-VII դարերում հայկական մշակույթի զարգացման պարադոքսը;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Անանիա Շիրակացին հանճար է;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Նկարագրեք IV-VII դարերում կառուցված որևէ կրոնական հաստատություն կամ լուծեք Անանիա Շիրակացու կազմած խնդիրներից մեկը;
- Սահմանեք V-VII դարերում բնագիտական գիտությունների զարգացմանն առնչվող 5 հասկացություն;
- Պատմեք խաչքարի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 69-74
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 02-06.12
Առաջին խումբ
- Վերլուծեք IX դարի երկրորդ կես – XI դարի սկիզբ ժամանակահատվածի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները;
- Շարադրեք Աշոտ I, Աշոտ II և Աշոտ III արքաների համեմատական բնութագիրը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Բնութագրեք Աշոտ Երկաթին;
- Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները;
- Պատմեք անկախության վերականգնման գործընթացի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 78-91
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.12
Առաջին խումբ
- Վերլուծեք Բագրատունյաց թագավորության մասնատման և կործանման առարկայական ու ենթակայական պատճառները;
- Շարադրեք Գագիկ I, Գագիկ II և Հովհաննես-Սմբատ արքաների համեմատական բնութագիրը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Բնութագրեք Գագիկ II-ին;
- Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի կործանման պատճառները;
- Պատմեք Բագրատունյաց թագավորության մասնատման գործընթացի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 92-101
ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.12
Առաջին խումբ
- Վերլուծեք «Խաչակրաց շարժում» երևույթը;
- Շարադրեք XIII դարի նշանավոր տիրակալների համեմատական բնութագրերը;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք XIII դարի նշանավոր տիրակալներին;
- Թվարկեք խաչակրաց շարժման պատճառները և հետևանքները;
- Կազմեք խաչակրաց շարժման ժամանակագրությունը:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 51-60
ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 03-07.02.2020
Առաջին խումբ
- Վերլուծեք քրիստոնեական եկեղեցու պառակտման պատճառները;
- Համեմատեք «մուրացիկ» միաբանությունները;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Սահմանեք «Հերետիկոս», «Ինկվիզիցիա» և «Սքոլաստիկա» հասկացությունները:
- Թվարկեք քրիստոնեական եկեղեցու պառակտման պատճառները;
- Պատմեք Եվրոպայի զարգացած միջնադարի շրջանի կրթական համակարգի մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 61-69
ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.02
Առաջին խումբ
- Վերլուծեք «Հայ-վրացական դաշինք» երևույթը;
- Շարադրեք հայոց պատմության XI-XIII դարերի իրադարձությունները վրացական տեսանկյունից;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայ – վրացական ռազմա-քաղաքական համագործակցության պատճառները;
- Պատմեք Զաքարյանների իշխանապետության մասին;
- Թվարկեք Մանազկերտի ճակատամարտում թյուրք-սելջուկների հաղթանակի պատճառները ;
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 102-109, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106, 107-108
ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-21.02
Առաջին խումբ
- Վերլուծեք հայ – քոչվորական հարաբերությունները;
- Շարադրեք հայոց պատմության XIII-XIV դարերի իրադարձությունները շինականի և իշխանի տեսանկյունից;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Համեմատեք սելջուկյան և մոնղոլական գերիշխանության ժամանակները;
- Պատմեք XIII-XIV դարերում օտար նվաճողների դեմ հայերի մղած պայքարի մասին;
- Շարադրեք Կիրակոս Գանձակեցու կարծիքը մոնղոլների մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 110-113, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106-107
ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 24-28.02
Առաջին խումբ
- Վերլուծեք «Կիլիկիայի հայկական պետություն» ֆենոմենը;
- Շարադրեք Կիլիկիայի հայկական պետության զարգացման ընթացքը քաղաքացու և հոգևորականի տեսանկյունից;
- Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:
Երկրորդ խումբ
- Պատմեք Թորոս II-ի և Մլեհի գործունեության մասին;
- Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության առաջացման պատճառները ;
- Համեմատեք Ռուբեն իշխանին և Լևոն II-ին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 114-122
ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.03.2020
Առաջին խումբ
- Ներկայացրեք Կիլիկիայի հայկական պետության տնտեսական իրականությունը արքային, արհեստավորի և գյուղացու տեսանկյուններից;
- Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունյաց Հայաստանի պետական կարգերը;
- Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունիների բանակները:
- Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները;
- Պատմեք Կիլիկիայի հայկական պետությունում XIII-XIV դարերում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 123-132
ԵՐԵՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.03
Առաջին խումբ
- Վերլուծեք հայկական Վերածննդի անավարտության պատճառները և հետևանքները;
- Սահմանեք X-XIV դարերի հայկական մշակույթի հիմնական հասկացությունները: Վերջիններիս ընտրությունը հարկ է հիմնավորել;
- Համեմատեք V և X-XIV դարերի հայ պատմիչներին:
Երկրորդ խումբ
- Պատմեք հայ մշակույթի վերածննդի պատմական պայմանների մասին;
- Թվարկեք X-XIV դարերի հայ պատմիչներին;
- Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունյաց Հայաստանի դպրոցները:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 133-137
ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 23-27.03
Առաջին խումբ
- Վերլուծեք Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործը;
- Համեմատեք V-VII և X-XIV դարերի հայ գործիչների բնափիլիսոփայական տեսակետները;
- Պատմեք X-XIV դարերի հայկական արվեստի մասին:
Երկրորդ խումբ
- Պատմեք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու մեկական առակների բովանդակությունը;
- Նկարագրեք X-XIV դարերի հայկական արվեստի որևէ ստեղծագործություն;
- Շարադրեք հայկական էպոսի համառոտ բովանդակությունը:
Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 138-143