ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.09.2019
Առաջին խումբ
- Ապացուցեք, որ XVII դարի երկրորդ կեսի հայկական իրականությունը կարելի է բնութագրել «Ազատագրական պայքարի վերելք» հասկացությամբ;
- Թվարկեք հայոց ազատագրական պայքարի վերելքի նախադրյալները: Պատասխանը հիմնավորեք;
- Սահմանեք արդյունաբերական հասարակության պատմության 10 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայոց ազատագրական պայքարի վերելքի նախադրյալները;
- Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 10-րդ և 15-րդ էջերում հիշատակված հասկացությունները;
- Պատմեք արդյունաբերական զարգացման արդյունքների մասին:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 6-10, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 3-15
ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.09
Առաջին խումբ
- Ապացուցեք, որ լուսավորական շարժումը հեղափոխությունների կարևոր նախադրյալներից մեկն է;
- Համեմատեք լուսավորական շարժման գործիչների գաղափարները;
- Սահմանեք «Հեղափոխություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն:
Երկրորդ խումբ
- Թվարկեք լուսավորական շարժման հիմնական գաղափարները;
- Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 21-րդ էջում հիշատակված հասկացությունները;
- Պատմեք արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մարդկանց կենսապայմանների բարելավման մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 16-20
ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 23-27.09
Առաջին խումբ
- Ապացուցեք, որ անգլիական և ֆրանսիական հեղափոխություններն անխուսափելի էին;
- Համեմատեք անգլիական և ֆրանսիական հեղափոխությունների առանցքային իրադարձություններն ու բովանդակությունները;
- Վերլուծեք «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»:
Երկրորդ խումբ
- Թվարկեք անգլիական հեղափոխության գլխավոր և երկրորդական առանձնահատկությունները;
- Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 25 և 31 էջերում հիշատակված հասկացությունները;
- Պատմեք ֆրանսիական մեծ հեղափոխության հանրապետական շրջափուլի մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 20-23, 26-31
ՅՈԹԵՐՈՐԴ – ՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 30.09-04.10
Առաջին խումբ
- Ապացուցեք, որ 19-րդ դարի հեղափոխությունները բազմաբնույթ էին;
- Համեմատեք 18-րդ և 19-րդ դարերի հեղափոխությունները;
- Վերլուծեք «Փարիզի կոմունա» երևույթը:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Փարիզի կոմունայի առաջացման պատճառները;
- Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 47 էջում հիշատակված հասկացությունները;
- Պատմեք եվրոպական ազգային հեղափոխությունների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 43-47, 97-98
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 07-11.10
Առաջին խումբ
- Շարադրեք 18-րդ առաջին երեսնամյակի հայոց ազատագրական պայքարի առաջնորդների համեմատական բնութագրերը;
- Համեմատեք Արցախի և Սյունիքի զինված պայքարները;
- Վերլուծեք 18-րդ դարի առաջին երեսնամյակի հայոց զինված պայքարի արդյունքները:
Երկրորդ խումբ
- Կազմեք 18-րդ դարի առաջին երեսնամյակի հայոց ազատագրական պայքարի ժամանակագրությունը;
- Սահմանեք 18-րդ դարի առաջին երեսնամյակի հայոց զինված պայքարի բնութագրող կարևոր հասկացությունները;
- Պատմեք Դավիթ Բեկի գործունեության մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 11-19
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 14-18.10
Առաջին խումբ
- Շարադրեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարի առաջնորդների համեմատական բնութագրերը;
- Համեմատեք ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնների ծրագրերը;
- Վերլուծեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարի արդյունքները:
Երկրորդ խումբ
- Կազմեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարի ժամանակագրությունը;
- Սահմանեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարը բնութագրող կարևոր հասկացությունները;
- Պատմեք Հայաստանի ազատագրության ծրագրերի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 20-27
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 21-25.10
Առաջին խումբ
- Բնութագրեք Նապոլեոն Բոնապարտին;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Նապոլեոն Բոնապարտի կյանքն ու գործը պատմության մեջ անհատի դերի դասական օրինակ է;
- Վերլուծեք Նապոլեոն Բոնապարտի հաջողությունների ու վերջնական ձախողման պատճառները և հետևանքները:
Երկրորդ խումբ
- Կազմեք Նապոլեոն Բոնապարտի գործունեության ժամանակագրությունը;
- Սահմանեք Նապոլեոն Բոնապարտի գործունեությունը բնութագրող կարևոր հասկացությունները;
- Պատմեք Նապոլեոն Բոնապարտի գործունեության մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 32-37
ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-08.11
Առաջին խումբ
- Շարադրեք Ջուզեպպե Գարիբալդու և Օտտո ֆոն Բիսմարկի համեմատական բնութագրերը;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Օտտո ֆոն Բիսմարկի կյանքն ու գործը պատմության մեջ անհատի դերի դասական օրինակ է;
- Վերլուծեք Ջուզեպպե Գարիբալդու հաջողությունների ու վերջնական ձախողման պատճառները և հետևանքները:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Գերմանիայի և Իտալիայի վերամիավորման գործընթացները;
- Սահմանեք Օտտո ֆոն Բիսմարկի գործունեությունը բնութագրող կարևոր հասկացությունները;
- Պատմեք Ջուզեպպե Գարիբալդու գործունեության մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 102-106
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.11
Առաջին խումբ
- Շարադրեք ավանդական հասարակության բարենորոգիչների համեմատական բնութագրերը;
- Թվարկեք ավանդական հասարակությունների ձևավորման օրինաչափությունները և գործոնները;
- Վերլուծեք ավանդական հասարակության դրսևորման առանձնահատկությունները Թուրքիայում, Իրանում, Չինաստանում և Հնդկաստանում:
Երկրորդ խումբ
- Կազմեք Թուրքիայի և Իրանի XVII-XIX դարերի կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը;
- Սահմանեք «Ավանդական հասարակություն» հասկացությունը և նրանից բխող 8 հասկացություններ;
- Պատմեք Արևելքի երկրներում XIX դարում իրականացված բարենորոգումների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 48-59
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18—22.11
Առաջին խումբ
- Սահմանեք «Պանիսլամիզմ» և «Պանթյուրքիզմ» հասկացությունները: Շարադրեք այդ գաղափարախոսությունների կենսագործման հետևանքները XIX դարի վերջին և XX դարի սկզբին ու պատմական հեռանկարում;
- Թվարկեք ավանդական հասարակությունների արդիականացման օրինաչափությունները և գործոնները;
- Վերլուծեք ավանդական հասարակության արդիականացման դրսևորման առանձնահատկությունները Թուրքիայում, Իրանում, Չինաստանում և Ճապոնիայում:
Երկրորդ խումբ
- Համեմատեք 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը և 1905-1911 թվականների իրանական հեղափոխությունը;
- Սահմանեք XX դարի նախաաշխարհամարտյան Արևելքի պատմության 5 կարևորագույն հասկացությունները;
- Պատմեք Ճապոնիայի թռիչքաձև զարգացման և Չինաստանի արդիականացման դժվարությունների պատճառների մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 119-130
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 25-29.11
Առաջին խումբ
- Շարադրեք և բնութագրեք հայոց ազատագրական շարժման արևելահայկական բաղկացուցչի դրսևորումները;
- Թվարկեք 1836 թվականի եկեղեցական կանոնադրության դրական և բացասական կողմերը: Պատասխանը հիմնավորեք;
- Վերլուծեք Ռուսական կայսրության քաղաքականությունը Արևելյան Հայատանում:
Երկրորդ խումբ
- Համեմատեք արևելահայերի դրությունը 1801 և 1850 թթ.-ին;
- Սահմանեք XIX դարի I կեսի հայոց պատմության 5 կարևորագույն հասկացություններ;
- Պատմեք ռուս – պարսկական պատերազմների մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 28-38
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 02-06.12
Առաջին խումբ
- Շարադրեք և վերլուծեք Ադրիանապոլսի պայմանագրի բովանդակությունը;
- Սահմանեք XIX դարի I կեսին արևմտահայ իրականության առանցքային հասկացությունները, հիմնավորելով այդ հասկացությունների ընտրությունը;
- Համեմատեք Ռուսական և Օսմանյան կայսրությունների քաղաքականությունը հայերի նկատմամբ XIX դարի I կեսին:
Երկրորդ խումբ
- Համեմատեք արևմտահայերի դրությունը 1801 և 1850 թթ.-ին;
- Թվարկեք Օսմանյան կայսրության այն վարչական միավորները, որոնք ստեղծվել էին հայկական տարածքների վրա;
- Պատմեք XIX դարի I կեսի ռուս – թուրքական պատերազմների մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 39-42
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.12
Առաջին խումբ
- Վերլուծեք գիտությունների և մարդկանց ապրելակերպի փոխադարձ կապը;
- Համեմատեք մշակույթի դրսևորումները XII – XIV և XVII – XIX դարերում:
Երկրորդ խումբ
- Սահմանեք XVII – XIX դարի I կեսում գիտության զարգացմանն առնչվող կարևորագույն հասկացությունները;
- Թվարկեք XVII – XIX դարի I կեսի հանճարներին;
- Պատմեք XVII — XIX դարի I կեսի գրականության կամ մարդկանց ապրելակերպի մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 65-72
ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.12
Առաջին խումբ
- Ներկայացրեք XVII – XIX դարերի երեք հայ գիտնականների կյանքն ու գործը;
- Համեմատեք հայկական մշակույթի դրսևորումները V – VIII և XVII – XIX դարերում:
Երկրորդ խումբ
- Կազմեք V-XIX դարերում հայկական մշակութային իրադարձությունների ժամանակագրությունը;
- Թվարկեք հայկական մշակութային կյանքի պայմանները XIX դարի I կեսին;
- Պատմեք Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեության մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 43-50
ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 03-07.02.2020
Առաջին խումբ
- Սահմանեք XIX դարի երկրորդ կեսի հայկական իրականության հինգ առանցքային հասկացությունները;
- Վերլուծեք տնտեսության վիճակը Ռուսական և Օսմանյան կայսրությունների հայաբնակ շրջաններում XIX դարի II կեսին;
- Համեմատեք հայերի նկատմամբ իշխանությունների քաղաքականությունը Ռուսական և Օսմանյան կայսրություններում XIX դարի II կեսին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք հայկական դպրոցների փակման պատճառները;
- Թվարկեք արևելյան և արևմտյան Հայաստանների վարչական բաժանումների միավորները;
- Պատմեք XIX դարի II կեսի հայաբնակ քաղաքներում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 55-64
ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 10-14.02
Առաջին խումբ
- Թվարկեք տարբեր մայրցամաքների և երկրների անհավասարաչափ զարգացման պատճառները;
- Վերլուծեք տնտեսական զարգացման հիմնական միտումները;
- Պատմեք արդյունաբերական հասարակության II շրջափուլի ժամանակաշրջանում տեղի ունեցած սոցիալական տեղաշարժերի մասին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք արդյունաբերական հասարակության II շրջափուլի նվաճումները;
- Սահմանեք «Մենաշնորհ», «Մենատիրություն», «Միջին խավ» և «Արտադրողական ուժ» հասկացությունները;
- Պատմեք աշխարհի անհամաչափ զարգացման մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 78-87
ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 17-21.02
Առաջին խումբ
- Վերլուծեք «Հայկական հարց» պատմական երևույթը;
- Համեմատեք XIX դարի ռուս – թուրքական պատերազմները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք 1877-78 թվականների ռուս – թուրքական պատերազմի պատճառները և հետևանքները;
- Սահմանեք «Հայկական հարց» հասկացությունը և նրա հետ կապված 5 հասկացություն;
- Պատմեք հայկական հարցի միջազգայնացման մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 73-79
ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 24-28.02
Առաջին խումբ
- Շարադրեք «Հայկական հարց»-ի լուծման Ձեր ճանապարհային քարտեզը;
- Վերլուծեք դասընկերների կազմած ճանապարհային քարտեզները:
Երկրորդ խումբ
- Թվարկեք «Հայկական հարց»-ի լուծման համար անհրաժեշտ պայմանները;
- Գրեք շարադրություն «Ես և հայկական հարցը» թեմայով:
Այս առաջադրանքների կատարման աղբյուրի/աղբյուրների ընտրությունը թողնված է Ձեր հայեցողությանը:
ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 09-13.03.2020
Առաջին խումբ
- Վերլուծեք «Ազգային պետություն» պատմական երևույթը;
- Բնութագրեք XIX դարի եվրոպական ազգայնական գործիչներին:
Երկրորդ խումբ
- Թվարկեք Եվրոպայում ազգային պետությունների առաջացման պատճառները;
- Պատմեք Գերմանիայում կամ Իտալիայում միավորված պետության ստեղծման մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 102-106
ԵՐԵՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.03
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Համեմատեք «Բազմազգ պետություն» և «Կայսրություն» պատմական իրականությունները:
Երկրորդ խումբ
- Համեմատեք Ավստրո-Հունգարական և Ռուսաստանյան կայսրությունները;
- Պատմեք Օսմանյան կայսրությունում արդիականացման փորձերի ձախողման մասին:
Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 113-124
ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 23-27.03
Առաջին խումբ
- Առանձնացրեք 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել;
- Վերլուծեք «Հայդուկային շարժում» պատմական երևույթը:
Երկրորդ խումբ
- Համեմատեք հայոց ազատագրական խմբակները և կազմակերպությունները;
- Պատմեք հայդուկային շարժման մասին:
Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 80-82, 88-96