2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 9-3 ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.09.2019

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին աշխարհամարտն անխուսափելի էր;
  2. Նկարագրեք առաջին աշխարհամարտի առաջին փուլի կարևոր ճակատամարտերից մեկը;
  3. Վերլուծեք ռուսական բանակի գործողությունները Արևմտյան Հայաստանում:

Երկրորդ խումբ

  1. Թվարկեք առաջին աշխարհամարտի պատճառները;
  2. Պատմեք համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում ծավալված ռազմական գործողությունների մասին;
  3. Սահմանեք Մեծ պատերազմի 5 առանցքային հասկացությունները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 112-116, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 136-142

 

   ԵՐՐՈՐԴ  ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին աշխարհամարտի տարիների հայկական կամավորական շարժումը մեր պատմության հերոսական էջերից է և պատմականորեն արդյունավետ էր ու անխուսափելի;
  2. Համեմատեք Դիլմանի և Արարայի ճակատամարտերը;
  3. Վերլուծեք Մեծ պատերազմի դասերը:

Երկրորդ խումբ                  

  1. Թվարկեք հայկական կամավորական շարժման պատճառները և հետևանքները;
  2. Պատմեք Դիլմանի ճակատամարտի մասին;
  3. Թվարկեք առաջին աշխարհամարտի հետևանքները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 116-121, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 143-149

 

         ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 23-27.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունն անխուսափելի էր;
  2. Կազմեք Հայոց ցեղասպանության մեղավորների վարկանիշային աղյուսակը: Պատասխանը հիմնավորեք;
  3. Վերլուծեք Մեծ Եղեռնի դասերը:

Երկրորդ խումբ

  1. Սահմանեք «Ցեղասպանություն» հասկացությունը;
  2. Թվարկեք Հայոց ցեղասպանության պատճառները և հետևանքները;
  3. Պատմեք երիտթուրքերի ցեղասպանական ծրագրերի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 122-128

ՅՈԹԵՐՈՐԴ  ՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 30.09-04.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ինքնապաշտպանական կռիվներն անհատների գործունեության արդյունք են;
  2. Վերլուծեք համընդհանուր ինքնապաշտպանության իրականացման հնարավորությունները և նրանց չիրականացման պատճառները;
  3. Վերլուծեք Ինքնապաշտպանության դասերը:

 

Երկրորդ խումբ                            

  1. Սահմանեք «Ինքնապաշտպանություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն;
  2. Թվարկեք Ինքնապաշտպանության կենտրոնները և ղեկավարներին;
  3. Ձեր ընտրությամբ պատմեք Ինքնապաշտպանության որևէ դրվագի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 129-133

 

ԻՆՆԵՐՈՐԴ  ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 07-11.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց առաջին հանրապետությունը պատմական հանգամանքների նպաստավոր զուգակցման արդյունք էր;
  2. Վերլուծեք առաջին հանրապետության իշխանությունների ներքին քաղաքականությունը;
  3. Համեմատեք առաջին հանրապետության տարիների հակապետական զինված ելույթները:

 

Երկրորդ խումբ                             

  1. Սահմանեք «Անկախ պետություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն, որոնք առնչվում են հայոց պատմությանը;
  2. Թվարկեք հայոց առաջին հանրապետության 4 վարչապետերին և նրանց կառավարման ժամանակահատվածները;
  3. Պատմեք հայոց առաջին հանրապետության ներքին դրության մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 6-21

 

         ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ  ՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 14-18.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռն ընդամենը թղթի կտորներ են;
  2. Վերլուծեք առաջին հանրապետության իշխանությունների արտաքին քաղաքականությունը;
  3. Բնութագրեք առաջին հանրապետության գործիչներից երեքին Ձեր ընտրությամբ:

 

Երկրորդ խումբ                             

  1. Կազմեք առաջին հանրապետության արտաքին քաղաքական քայլերի ժամանակագրությունը;
  2. Բնութագրեք առաջին հանրապետության գործիչներից որևէ մեկին Ձեր ընտրությամբ;
  3. Պատմեք հայոց առաջին հանրապետության` հարևան պետությունների հետ ունեցած հարաբերությունների մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 25-36

 

       ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ  ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 21-25.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայոց առաջին հանրապետության կործանումն անխուսափելի էր;
  2. Վերլուծեք առաջին հանրապետության պատմական դասերը;
  3. Համեմատեք Փետրվարյան և Մայիսյան ապստամբությունները:

 

Երկրորդ խումբ                         

  1. Կազմեք Խորհրդային Հայաստանի 1920-1922 թվականների ժամանակագրությունը;
  2. Բնութագրեք Ալեքսանդր Մյասնիկյանին;
  3. Պատմեք 1920 թվականի հայ – թուրքական պատերազմի և փետրվարյան ապստամբության մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 37-42, 46-49

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ  ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 04-08.11

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Խորհրդային Հայաստանում արդյունաբերության զարգացման այլ տարբերակ, բացի իրականացվածից, չկար;
  2. Վերլուծեք «ՆԷՊ» երևույթը;
  3. Համեմատեք Խորհրդային Հայաստանի 1920-1941 և 1945-1990 թվականների սոցիալական և տնտեսական իրականությունները:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք Խորհրդային Հայաստանի տնտեսության ձեռքբերումները և հիմնախնդիրները;
  2. Բնութագրեք ՀԿԿ ղեկավարներից որևէ մեկին Ձեր ընտրությամբ;
  3. Պատմեք գյուղատնտեսության կոլեկտիվացման ընթացքի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 58-63, 103-107

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ  ՏԱՍՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 11-15.11

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ ամբողջատիրությունը պատմական անխուսափելիություն է;
  2. Վերլուծեք «Ամբողջատիրություն» պատմական երևույթը;
  3. Համեմատեք ֆաշիզմը և նացիոնալ-սոցիալիզմը:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Շարադրեք ամբողջատիրության բովանդակությունը;
  2. Բնութագրեք Ադոլֆ Հիտլերին;
  3. Պատմեք Իտալիայում և Գերմանիայում ամբողջատիրության դրսևորումների մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 29-34 («Զանգակ» հրատարակչություն), էջ 27-32 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ  ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 18—22.11

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ ԽՍՀՄ-ը ամբողջատիրական պետություն էր;
  2. Վերլուծեք խորհրդային ամբողջատիրության առանձնահատկությունները;
  3. Համեմատեք Հիտլերին, Մուսոլինիին և Ստալինին:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք խորհրդային ամբողջատիրության պատճառները;
  2. Բնութագրեք Իոսիֆ Ստալինին;
  3. Պատմեք Խորհրդային Միությունում ամբողջատիրության դրսևորումների մասին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 35-40 («Զանգակ» հրատարակչություն), էջ 33-42 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ  ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 25-29.11

Առաջին խումբ

  1. Բնութագրեք Աղասի Խանջյանին;
  2. Վերլուծեք Խորհրդային Հայաստանում հակաամբողջատիրական պայքարի դրսևորումները նախաաշխարհամարտային ժամանակաշրջանում և դրանց հետևանքները;
  3. Համեմատեք աղբյուրների բովանդակությունները և բացահայտեք հակասությունները:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք Խորհրդային Հայաստանում հակաամբողջատիրական պայքարի տեսակները;
  2. Փուլաբաժանեք հակաամբողջատիրական պայքարը Խորհրդային Հայաստանում 1921-1941թթ.-ին;
  3. Պատմեք Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության դրսևորումների մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 61-68 («Զանգակ» հրատարակչություն), էջ 61-67 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ  ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 02-06.12

Առաջին խումբ

  1. Սահմանեք Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնությունների էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
  2. Վերլուծեք 1949 թվականի հունիսի 14-ի աքսորը որպես պատմական երևույթ;
  3. Համեմատեք 30-ական և 40-ական թվականների բռնությունները Խորհրդային Հայաստանում:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք 1949 թվականի հունիսի 14-ի աքսորի պատճառները;
  2. Համեմատեք ներքոհիշյալ ուսումնական ձեռնարկների նյութերը Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության դրսևորումների մասին;
  3. Պատմեք Խորհրդային Հայաստանում ամբողջատիրության ակտիվացման նոր փուլի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 108 («Զանգակ» հրատարակչություն), էջ 113-115 («Էդիթ Պրինտ» հրատարակչություն)

 

         ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ  ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.12

Առաջին խումբ

  1. Սահմանեք երկրորդ համաշխարհային պատերազմի էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
  2. Վերլուծեք «Երկրորդ համաշխարհային պատերազմ» երևույթը;
  3. Համեմատեք առաջին և երկրորդ աշխարհամարտերը:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք երկրորդ աշխարհամարտի պատճառները և հետևանքները;
  2. Կազմեք երկրորդ աշխարհամարտի ժամանակագրությունը;
  3. Պատմեք երկրորդ աշխարհամարտի որևէ կարևորագույն ճակատամարտի մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 9-րդ դասարան, էջ 62-73

 

         ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ  ՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.12

Առաջին խումբ

  1. Սահմանեք երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության էությունը բացահայտող կարևորագույն հասկացությունները;
  2. Վերլուծեք «Հերոս» ֆենոմենը;
  3. Համեմատեք հայերի մասնակցությունն առաջին և երկրորդ աշխարհամարտերին:

 

Երկրորդ խումբ

                              

  1. Թվարկեք երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայկական դիվիզիաները և նրանց անցած ուղին;
  2. Շարադրեք երկրորդ աշխարհամարտին հայերի մասնակցության Ձեր գնահատականը;
  3. Պատմեք երկրորդ աշխարհամարտի մասնակից հայ զորավարներից կամ հերոսներից մեկի (ընտրությունը Ձերն է) մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 9-րդ դասարան, էջ 73-78

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s