Հանրապետական պատանեկան ճամբար (նախագիծ)

Նպատակները` 1. Դպրոցականների արժեհամակարգում պետության` որպես ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևի արժևորում; 2. Նպաստել սովորողների քաղաքացիական կրթությանը; 3. Ձևավորել Երևանում և մարզերում ապրող պատանիների համագործակցության կայուն հարթակ:

Խնդիրները` 1. Սովորողների քննական, վերլուծական մտածողության զարգացում; 2. Սովորողների հաղորդակցական հմտությունների ամրակայում; 3. Երևանում և մարզերում ապրող պատանիների նույնական և առանձնահատուկ հիմնախնդիրների ու նրանց լուծման տարբերակների իմացության ապահովում, նաև` հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում:

Թիրախային խումբ` 8-11- րդ դասարանների սովորողներ:

Ճամբարականներ` մեկական խումբ` մեկ ուսուցիչ և 5 աշակերտ, յուրաքանչյուր մարզից:

Անցկացման վայրեր` Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արատեսի դպրական կենտրոն:

Անցկացման ժամկետը` 21-30.08.2020

Բովանդակությունը` Ա. հանդիպում-քննարկումներ մասնագետների հետ`

  1. Իրավագետներ. թեմաներ` «ՀՀ քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները», «Պատանիներին առնչվող իրավական դաշտը», «Միջազգային իրավունք»;
  2. Հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ. թեմաներ` «Ակտիվ քաղաքացին մարդու իրավունքների պաշտպան», «Քաղաքացիական հասարակության արժեհամակարգը», «Հասարակական կազմակերպությունները պետության հզորացման գործոն»;
  3. Մշակութաբաններ. թեմաներ` «Մշակույթ. անհատ և հասարակություն», «Հայկական էպոսը գործունեության ուղեցույց»;
  4. Հոգեբաններ. թեմաներ` «Հոգեբանական գիտելիքների գործնական նշանակությունը», «ՀՀ ազգային փոքրամասնությունների էթնոհոգեբանական առանձնահատկությունները»;
  5. Քաղաքագետներ. թեմաներ` «ՀՀ քաղաքական դաշտը», «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրները»:

Բ. Համագործակցային և վերլուծական կարողությունները զարգացնող թիմային խաղեր:

Գ. Ճամբարականների կլոր սեղաններ փորձի փոխանակման և տարբեր գործնական նախագծեր ձևակերպելու նպատակով:

Դ. Ազգային երգի ու պարի ուսուցում:

Ե. Մասնակցություն շրջակա միջավայրի բարեկարգմանը:

Զ. Այցելություններ մշակութային օջախներ:

Է. Հայրենագիտական ճամփորդություն Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում:

Ը. Մարզական պարապմունքներ և մրցումներ:

Ֆինանսական ծախսերը` 2,5 միլիոն դրամ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s