2019-2020 ուսումնական տարվա նախաամփոփում

  1. Դասընթացների ծրագրեր — «Պատմություն» 7-2 դասարան, 8-1 դասարան, 9-3 դասարան, 10-րդ դասարան
  2. Հոդվածներ — «Վադուլ լուի Վոդեի դասերը (հայկական իրականություն վերադառնալիս)», «Նախագծային ուսուցման խութերը», «Կրթական մտորումներ կորոնավիրուսային աշխարհի լուսանցքում (առանց հասկացություններ սահմանելու)», «Հազարամյակի հանդիպում (հաշվետվության փոխարեն)», «Գնահատման տարբերակ», «Այլընտրանքային պատմության» անայլընտրանք պատմությունը», «Ընտանեկան դպրոցների ուղերձը յուրաքանչյուրին և բոլորին»
  3. Քաղաքագիտական ակումբ
  4. Ուսումնական նյութեր – Տնային առաջադրանքների բաժնում` 7-2, 8-1, 9-3, 10; «Հեռավար ուսուցում. 30.03-17.04» և «Հեռավար ուսուցում. 20.04-24.05», ամենամսյա օրագրերում
  5. Մարտ-մայիսի ուսումնական նախագծեր – Շարունակվել են «Այլընտրանքային պատմություն», «Քաղաքագիտական ակումբ», «Ինքնակրթություն» նախագծերը
  6. Ամառային նախագծեր – կետ 5-ում նշվածներին հավելվում են «Հետազոտական արշավային ճամբար» և «Հանրապետական պատանեկան ճամբար» նախագծերը

Ընտանեկան դպրոցների ուղերձը յուրաքանչյուրին և բոլորին

Մեր իրականության պարադոքսներից մեկը. «Ընտանեկան դպրոցի տատմերը թագավարակն է»: Այդ կենսուրախ արարածի, որ բազմորյակ քույրեր ու եղբայրներ ունի: Սեբաստացիական հեռավար ուսուցման «Անվանումը շատ ճիշտ է ընտրված «Ընտանեկան դպրոց»: Ընտանեկան դպրոցին մասնակցում են մեր ընտանիքի բոլոր անդամները. մայրիկն ու տատիկը պատասխանատու են լեզուների համար, մաթեմատիկան բաժին է ընկնում հայրիկին ու եղբորը, որոնք նաև տեխնիկական անձնակազմ են. գնալով ավելի են հմտանում օպերատորական աշխատանքի մեջ:» («Սեբաստացիները սեր են», հեղինակ` Անահիտ Վաթյան, Լևոն և Մարիա Վաթյանների ընտանեկան դպրոց):

Զարգացնելով վերոմեջբերյալը` «Մեր ընտանեկան դպրոցում բոլորս սովորող ու սովորեցնող ենք։ Սովորում ենք ամեն տեղ և ամենակարևորը՝ միասին։» («Ուսումնական կարանտին կամ թագավարակի հակառակ կողմը», հեղինակ` Անի Մեջլումյան, 4-րդ դասարանցի Արման Աբրահամյանի և այս օրերին հոգով սեբաստացի Իրինա Աբրահամյանի ընտանեկան դպրոց):

  Իսկ կրթահամալի՞րը: «Հեռավար ուսուցումը քաոս կդարձներ մեր կյանքը, եթե մեր սիրելի դպրոցը նրա հետ 3 գործիք չուղարկեր մեր տուն՝ տեսադասեր, ամենօրյա առարկայական առաջադրանքներ և ընտանեկան նախագծեր։» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս», հեղինակ` Նուշիկ Սմբատյան, Նռանե, Տարոն և Արեն Անտոնյանների ընտանեկան դպրոց):

  Ընդ որում տեսադասեր անցկացնում են ոչ միայն դասավանդողները: «Ինձ համար մեծագույն հրճվանք էր, երբ դասավանդողից ստացա առաջարկ Գագիկի դասարանի հետ անցկացնելու տեսադաս: Անմիջապես մտածեցի, թե ինչ եմ անելու: Ու ստեղծվեց «Գուշակենք միասին» նախագիծը:» («Գուցե բոլորիս էլ այս մեկուսացումն անհրաժեշտ էր», հեղինակ` Մարիամ Բալյան): «Ուսումնական պարապմունքներում ծնողներին ներգրվելու գաղափարը շատ կարևորում եմ, հատկապես այն ձևաչափով, երբ ուսուցիչը հնարավորություն է տալիս ծնողին վարելու քննարկում, ներկայացնելու իր մասնագիտության առանձնահատկությունները և անմիջական շփվելու սովորողների հետ։
Մայրենի լեզվի ուսուցչի առաջարկը ծնվեց մեր ընտանեկան նախագծից, երբ ես, մանկավարժ քույրս և աղջիկս ընթերցեցինք մեր ընտրած ստեղծագործությունները։ Մարիետ Սիմոնյանն ինձ առաջարկեց իմ ընտրած ստեղծագործությունը քննարկել Հայկի համադասարանցիների հետ՝ մայրենիի առցանց ուսումնական պարապմունքի ժամանակ։» («Տեսա, թե ինչպես է ձևավորվում տղայիս մտածողությունը», հեղինակ` Հասմիկ Գևորգյան, Հայկ, Քնարիկ Պետրոսյանների ընտանեկան դպրոց): Տիկին Գևորգյանը զարգացնում է իր միտքը և հանգում գործնական եզրակացություն. «Ծնողների ներառման այսպիսի նախագիծը ծնողին տալիս է հնարավորություն երեխայի հետ հավասար քայլելու և հասկանալու, ինչքանով է երեխան ինքնուրույն, պատրաստ տարբեր միջավայրերում իրեն դրսևորելու։ Երեխային հնարավորություն է տալիս ծնողի հետ շփվել որպես մասնագետի, ում հետ կարող է քննարկել տարբեր մտքեր և մասնագիտական մոտեցումներ։ Եվ ի վերջո, դասընթացին ծնողի մասնակցությունը ստեղծում է համագործակցության հարթակ ուսուցչի և ծնողի միջև՝ ծնողին անմիջական մասնակից դարձնելով երեխայի ուսումնառության գործընթացին։» Եվս մի ծնողական դիտարկում` «Ամենօրյա ուղիղ միացումների շնորհիվ երեխաները ամբողջությամբ չեն կորցնում դպրոցի համն ու հոտը, միասին դասից առաջ իրար տեսնելու և բարևելու անհագ ցանկությունը հերիք է դա նկատելու համար։» («Երբ կարող ես ավելի լավ ճանաչել երեխայիդ», հեղինակ` Նարինե Լևոնյան, Շուշան Հակոբյանի ընտանեկան դպրոց)խ

  Առարկայական առաջադրանքների կանդրադառնանք մեկ այլ առիթով: Այժմ ընտանեկան նախագծերի մասին: Ինչպես դիպուկորեն նշում է Նուշիկ Սմբատյանը. «Դե, իսկ ծանր հրետանին ընտանեկան նախագծերն էին» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս»): «Ուսումնական պրոցեսում առանձին հետաքրքրություն էին ներկայացնում ուսուցիչների առաջարկած տարբեր ու բազմաբովանդակ նախագծերը։ Երեխաներն ավելի ոգևորությամբ էին մասնակցում այն նախագծերին, որոնք ընտանեկան էին՝ միտված ավելի սերտացնելու ընտանիք-երեխա-դպրոց կապը։»(«Չէ´, ճիշտ չէ, երեխաներին գարունից ու դպրոցից զրկելը, ճիշտ չէ…», հեղինակ` Հասմիկ Շահվերդյան, Էմիլի և Էլանա Շահվերդյանների ընտանեկան դպրոց): «Ընտանեկան նախագծերի մասին կարելի է անվերջ պատմել, քանի որ ամբողջ ընտանիքով ընկղմվել ենք պրոցեսի մեջ։ 6 տարեկան աշակերտը ամենայն պատասխանատվությամբ ներկայացնում է թեմաներ, որոնց մասին կցանկանա պատմել իր հեղինակային հաղորդման ընթացքում։ Եվ աննկարագրելի են երեխայի էմոցիաները, երբ ցույց ենք տալիս վերջնական տեսանյութը, ոգևորությունը էլ ավելի է խորանում, երբ արժանանում է գովեստի խոսքերի ուսուցիչների և այլ հանդիսատեսի կողմից։ Այդ տեսանյութերը յուրովի լուծեցին նաև ինքնամեկուսացման պայմաններում տատիկների, պապիկների և մեր մտերիմների կարոտի խնդիրը։ Մի քանի նախագծերում արդեն սովորական դարձած մեր գործառույթներին ավելացավ նաև մեր՝ անմիջական տեսանյութում ընդգրկվելը։» («Խատուտիկ» բլոգը դարձավ ամենադիտվող կայքը», հեղինակ` Արման և Մանե, Ալավերդյան Միայի ընտանեկան դպրոց):

  Ընտանեկան դպրոցների ուսուցիչ դարձած` տարբեր մասնագիտությունների տեր ծնողները գովասանքի հեղեղ են հասցեագրել կրթահամալիրի և նրա մանկավարժական հավաքանու առանձին ներկայացուցիչների հասցեին: Երախտագիտությունը մարդկային գովելի հատկանիշ է բայց պակաս գովելի չէ համեստությունը: Իսկ գովասանքների հատորների հարմար վերնագիր է հետևյալ ձևակերպումը` «Հայկիս դպրոցը միջավայր է, որ միշտ քեզ հետ է։» («Ու ես էլ դարձա սեբաստացի», հեղինակ`Լուսինե Խուրշուդյան, 5- րդ դասարանցի Հայկ Վաղոյանի ընտանեկան դպրոց):

  Ընտանեկան դպրոցների բացահայտումների մասին` «…այս ընթացքը օգնեց, որ՝

  • բացահայտեմ իմ երեխայի թաքնված ընդունակությունները, նախասիրությունները,
  • գնահատեմ բնավորության լավ ու վատ գծերը,
  • բացի ծնող լինելուց՝ նաև դարձա նրա ընկերուհին՝ վստահություն ներշնչելով և մոտիվացնելով նրան՝ իր նախագծերում, առաջադրանքներում իմ ներկայությամբ։» («Մտահոգությունս անտեղի էր…», հեղինակ` Բելա Տատենցյան, 5-րդ դասարանցի Մարի Սարգսյանի ընտանեկան դպրոց): «Այս օրերին շատերս բացահայտեցինք ոչ միայն մեր երեխաներին, այլև մեր ուսուցիչներին, և ինչու ոչ, նաև ինքներս մեզ։ Բացահայտումների հետաքրքիր ժամանակաշրջան էր։» («Ինքնամեկուսացում սեբաստացիական ձևով կամ մեկ դպրոց, մեկ ընտանիք», հեղինակ` Արմինե Սարգսյան, 4-րդ դասարանցի Դավիթ Մուրադյանի ընտանեկան դպրոց):

 

  Բնական է, որ ընտանեկան դպրոցների ուսուցիչները լիարժեք գիտակցեցին իրենց դերն ու նշանակությունը ստեղծված կրթական իրականությունում: «Հեղինակային մանկավարժությունը ընտանեկան դպրոցում մեզ՝ ծնողներիս շատ բան սովորեցրեց։ Ստանձնելով ընտանեկան ուսուցչի պաշտոնը՝ մենք դարձանք առավել պատասխանատու երեխայի կրթման և հոգևոր դաստիարակման հարցում: Ավելի հստակ գիտակցեցինք, որ ուսուցչի դերը և աշխատանքը առավել ամբողջական է դառնում, երբ նրան աջակից է ծնողը: Այսինքն՝ մենք ամբողջական մեծ թիմ ենք, որ միասին կարող ենք հաղթահարել խոչնդոտները և շարժվել առաջ:» («Մենք ամբողջական մեծ թիմ ենք», Դանիել Մարկոսյանի, Զարուհի Պետրոսյանի, Սերգեյ Մարկոսյանի ընտանեկան դպրոց):

 

   Բնականաբար, խոսք կա նաև դժվարությունների մասին: «Իհարկե, կան և որոշակի անհարմարություններ ու դժվարություններ, որոնք բխում են տնային պայմաններում դպրոցական կրթությունը կազմակերպելու, տեսանյութեր պատրաստելու անկարելիության, մեկից շատ երեխաներ ունենալու, տվյալ պահին երկրում տիրող անորոշ, առողջական և տնտեսական լարված իրավիճակում ծնողների մտավոր ծանրաբեռնվածության և այլ անհատական-ընտանեկան խնդիրներից։» («Կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն», հեղինակ` Նաիրի ՄելքոմՄելքոմյան, 2-րդ դասարանցի Աստղիկ և 6 տարեկան Գալե Մեղրունիների ընտանեկան դպրոց։ Խորհրդատու՝ Մարիամ Խաչատրյան):   «Կարծես թե կարծիք ստեղծվեց, որ շատ լավ էր՝ անցանք առցանց ուսուցման, բայց դա ունի իր բացասական կողմերը։ Եթե առաջ հստակ կային արթնանալու ժամեր, և օրը հագեցած էր արտադասային լրացուցիչ խմբակներով, ապա այժմ միայն առցանց պարապմունքներն են, և օրը չունի իր նախկին հագեցվածությունը, որը ազդել է նաև քնի վրա։ Իսկ մենք գիտակցում ենք, որ կամաց-կամաց մեր աշխատանքին հատկացված ժամանակը քչանում է և այն ամբողջությամբ հատկացվում է երեխային։» («Խատուտիկ» բլոգը դարձավ ամենադիտվող կայքը»): Բայց կա վստահություն, որ «…ուսուցիչ-ծնող-աշակերտ ամուր կապի արդյունքում այս ուղղությամբ էլ աշխատանքներ կտարվեն, հարթելու հնարավոր բոլոր խոչընդոտները և առցանց կրթությունն առավել բարելավելու, զարգացնելու և մատչելի դարձնելու համար։» («Կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն»): Նաև էականի կարևորում` «Կան դժվարություններ, բայց կարևորը երեխայի հետ շփման շրջանակներն ընդլայնելն է։» («Երբ կարող ես ավելի լավ ճանաչել երեխայիդ»):  

 

  Եվ չնայած` «…նրա [իմա` հեռավար ուսուցման- ծ.հ.] շնորհիվ  շատ բացահայտումներ կատարվեցին ու տեղաշարժեր եղան մեր ներսում։» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս»); «Կորոնավիրուսյան հարկադիր արձակուրդը մեզ շատ բան սովորեցրեց: Մենք սկսեցինք գնահատել մեր ունեցածը: Երկու ամիս տանը փակված, բնությունից կտրված լինելով՝ սկսեցինք ավելի շատ սիրել բնությունը:… Այս ընթացքում, սովորելուց բացի, մեր մեջ նաև նոր տաղանդներ բացահայտեցինք:» («Ուսումնական կարանտին կամ թագավարակի հակառակ կողմը»), վերադարձը առկա ուսուցման և ֆիզիկական շփման դաշտ միանշանակ խիստ ցանկալի է ու արտահայտված ընտանեկան դպրոցների բոլոր ուսուցիչների հրապարակումներում` «Մեր հյուրն [իմա` հեռավար ուսուցումը- ծ.հ.] իրեն, վստահաբար, լավ է զգում մեր տանը, մենք էլ նրա ներկայությանը շատ ենք սովորել, շփվում ենք ընտանիքի անդամի պես։ Սակայն անկեղծ ասած՝ եթե ցանկանա կամ որոշի գնալ, հաճույքով կճանապարհենք՝ իհարկե պատվով, ինչպես հարկն է…» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս»); «Եվ չնայած նրան, որ մեր ուսումնական կարանտինը շա՜տ հետաքրքիր է անցնում, միևնույնն է արդեն ուզում ենք վերադառնալ հին կյանքին՝ բայց արդեն շատ հարցերի ուրիշ կերպ նայելով:» («Ուսումնական կարանտին կամ թագավարակի հակառակ կողմը»); «Դժվարություններ, անխոս, շատ ունեցանք այս ընթացքում, բայց փորձեցինք դուրս գալ հաղթանակած ու հույսով, որ հեռավար ուսուցման այս աշխատակարգը կգործի, բայց ոչ նման արտակարգ իրավիճակով պայմանավորված։ Որպես ծնող՝ ինձ համար կարևոր է, որ իմ երեխաները մեծանան ոչ միայն ընտանեկան դաստիարակությամբ, այլև զգան դպրոց-ուսուցիչ-դասընկեր սոցիալական օղակի միջավայրը։ Երեխան պետք է ձևավորի իր անհատականությունը, իր եսը՝ լինելով հասարակության մի մասնիկ, նորը կերտող ամուր հիմնասյուն․․․․․» («Չէ´, ճիշտ չէ, երեխաներին գարունից ու դպրոցից զրկելը, ճիշտ չէ…»); «Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ երեխայի համար շատ կարևոր է շփումը ուսուցիչների և համադասարանցիների հետ իրականության մեջ, և ինչքան էլ հեռավար ուսուցումը լինի արդյունավետ, միևնույնն է՝ անհամեմատելի է առկա ուսուցման հետ:» («Մտահոգությունս անտեղի էր…»); «Ստեղծված իրավիճակում հեռավարը նաև հնարավորություն է կապը ամուր պահելու համադասարանցիների և ուսուցիչների հետ, առավել ևս, որ կրթահամալիրում այդ կապն իրոք ուժեղ է: Ձգում են իրար մի այլ ուժով. երեխաները կարոտում են միմյանց, ուսուցիչներին, դպրոցին, երանությամբ հիշում են անգամ դպրոցի համեղ սնունդը: Երջանկություն է «Դպրոցին կարոտե՞լ ես» հարցիդ լսել՝ «Հա՜, շա՜տ…» բղավոցով պատասխանը: Համաձայնեք, մեր օրերում հազվադեպ հանդիպող երևույթ է:

Իսկ հիմա բացասականը. ոչ մի առցանց ու հեռավար, այլ աշխարհի ամենալավ դասն էլ չի կարող փոխարինել հասարակ մարդկային շփմանը, իրար աչքերի մեջ նայելուն, ջերմ գրկախառնությանը: Առցանցը՝ առցանց, բայց սպասում ենք այն օրվան, երբ կրթահամալիրը նորից կլցվի երեխաներով:» («Սեբաստացիները սեր են»):

  Անանուն Իմաստասերն ասել է. «Ամեն երկար բանաստեղծություն պոեմ չէ»: Ուստի կարճեմ խոսքս երեք ամփոփող մեջբերմամբ և մեկ, մինուճար առարկությամբ:

  «Հեռավար ուսուցումն եկավ անակնկալ, գարնան հորդ անձրևի պես թափվեց մեր գլխին, հիմնովին փոխեց մեր առօրյան, ստիպեց վերագնահատել ընտանիքի, դպրոցի, ուսուցիչների դերը մեր երեխաների ու մեր կյանքում, հիշեցրեց հարազատների, ընկերների, բնության հետ կենդանի, բնական շփման կենսական նշանակության մասին, կոտրեց ազատության, սահմանափակումների, պատասխանատվության մասին մեր ունենցած պատկերացումները ու օգնեց վերգտնել յուրաքանչյուր իրավիճակում ուրախության, հաճույքի և վայելքի աղբյուր գտնելու ունակությունը։» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս»):  «Արտակարգ իրավիճակի ավարտից և բնականոն ընթացքի անցնելուց հետո, ես հավատում եմ, յուրաքանչյուր ծնող և երեխա ավելի կարժևորի, կգնահատի դպրոցի և ուսուցչի դերը: Կհասկանա, որ կան մնայուն արժեքներ, որոնք թեև ֆիզիկապես անցողիկ են, բայց մտավոր և հոգեպես մեծ ու կարևոր հետք են թողնում մեր հետագա կյանքի և ապրելակերպի վրա: » («Մենք ամբողջական մեծ թիմ ենք»): «Սոկրատեսն ասում է, որ դասավանդման արվեստն աստվածային է։ Հեռավար ուսուցման պարագայում էլ պարզ դարձավ, որ արևի տակ ուսուցչի մասնագիտությունից բարձր մասնագիտություն չկա։» («Ինքնամեկուսացում սեբաստացիական ձևով կամ մեկ դպրոց, մեկ ընտանիք»):

   

   Այնուամենայնիվ, ես համառորեն պնդում եմ, որ «Ուսուցիչ» հասկացության էությունը «Ծնող» հասկացության բաղկացուցիչ է»:

 

31.05 – 01.06, 2020            ©                  Աշոտ Տիգրանյան

 

   Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ընտանեկան դպրոցների այն ուսուցիչներից, որոնց աշխատանքներից մեջբերում չարեցի: Իմ խոնարհումը Ձեզ հարգելի և հուսամ` մշտակա գործընկերներ:

 

Մայիսյան օրագիր

01.05

  1. Սյունյաց երկիր, թիվ 8, 2020, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը` արտակարգ դրության պայմաններում, Արցախյան հիմնախնդիր. Ռուսաստանը բացում է փակագծերը, Արայիկ Հարությունյանը հրապարակել է այն սկզբունքները, որի շուրջ Արցախը պատրաստ է շարունակելու բանակցություններն Ադրբեջանի հետ, 120 միլիոն դրամ կհատկացվի Կապան համայնքին, Ռուսաստանի առղջապահության նախկին նախարարը` Զանգեղուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր, Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր, Արամ Հարությունյան. տուրք սիրո և երախտիքի, Ռազմիկ Վարդանյան. մեծահամբավ գիտնականը Սյունյաց աշխարհից, Ի՞նչ է կատարվում Քաջարանում. Հանքաքարի արդյունահանման ծավալները մեծանում են, պետությանը վճարվող հարկերը` նվազում, Ճանաչված պատմաբանի ութ տասնամյակը, Այդ բազմաչարչար գոյական անունը` ժողովուրդ, Այսօր ամենայն հայոց Գուսան Աշոտի ծննդյան օրն է
  2. Հրապարակվեց իմ ապրիլյան օրագիրը
  3. Հայաստանի Հանրապետություն, թիվ 77, 2020, Հոգևոր անկյուն. «Հոգևոր սուր», Թուրքերը շարունակում են ողբ տարածել Ադանայում, Ցեղասպանության ճանաչումը թուրք սերունդների փրկօղակ, Հաֆթարն իրեն հռչակել է Լիբիայի ղեկավար, Համավարակն ի զորու է հարվածելու անգամ ամուր հիմքերով պայմանագրերին, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոհանիի հետ, Պարետատունը սահմանելու է անվտանգության այն նվազագույն կանոնները, որոնց պայմաններում կգործեն տնտեսական բոլոր ընկերությունները, Ոռոգման շրջանի մեկնարկին կառավարությունը միջոցներ է ձեռնարկում սակավաջրության դեմ, Եթե չես կարող օգնել, գոնե մի´ վնասիր, Ելքը Սևանա լճի մակարդակի բարձրացումն է, ՀՀ ԶՈԻ ԳՇ պետը հանդիպել է ղեկավար կազմի հետ, Աշխատավոր ու խիզախ հայորդին, Աջակցություն անապահով ընտանիքներին, Կհիմնանորոգվեն ավտոճանապարհներ, Հեռավար ուսուցմանն անցումը սահուն ընթացք ունեցավ, Արտակարգ իրավիճակը պահանջում է վերանայել շինարարական աշխատանքները, «Երկրիդ հետ կապված ամեն հարց դիպչում է սրտիդ», Ի՞նչ «հնարամտությունների» են դիմել գյուղապետերը եզդի անասնապահներին արոտավայրեր տրամադրելիս, Ավստրալիան բացում է լողափերը, Չինաստանն ամռանը կգրոհի Մարսը, Ընդունելությունը` էլեկտրոնային եղանակով, Հաղթական թռիչքներ Հայաստանի երկնքում, Գույքահարկի արտոնություն` ՀԺՄ-ին, Բելգիան կմեղմացնի, ԵՄ-ն` հանուն զբոսաշրջության, Լուսարձակող բույսեր են ստեղծել, Շունը դեռ սպասում է տիրոջը, Ոստիկանն ազատվել է աշխատանքից, Ուհանում կվերաբացվեն տեսարժան վայրերը, Հանդիպման վայրը` Ենգիբարյանի պուրակ, Էլինա Դանիելյանը հնարավոր է հրաժարվի առցանց Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց, Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել, Մարզիչն ու Մխիթարյանը կողմ են, բայց կա խանգարող հանգամանք, Այսօր` ապրիլի 29-ին, Գիտե՞ք, որ…
  4. Հայաստանի Հանրապետություն, թիվ 78, 2020, Ռուբեն Զարյանի հուշերից. Արուս Ոսկանյան, «Բռունցվենք, որ անպարտելի մնանք», «Ոսկե ծիրանը»` նոյեմբերի 1-8-ը, Բուլղարիան զբոսաշրջային տարեշրջանը կբացի հուլիսի 1-ին, Փսորիազը դատավճիռ չէ, Ո՞ր շինությունները կքանդվեն սկզբում, Կվերականգնվի մոտ 65 կմ 12 ճանապարհահատված, Ներմուծվածների ու էնդեմիկների «պայքարում», Մայրաքաղաքի ծանրաբեռնվածության խնդրի լուծումը հնարավոր է հետաձգել, բայց հնարավոր չէ չեղարկել, Իրավիճակը համեմատաբար բարվոք է, Հեռավար ուսուցում, Մեծ տույժեր են նշանակվում շինարարական աղբը չնախատեսված վայրերում տեղադրելու համար, Առաջնայինը կապիտալ ծախսերի արդյունավետությունն է, Գազի գնագոյացում. կարգավորո՞ւմ, թե՞ շուկա, Հնարավոր է` գազի վարձավճարների մարման ժամկետը երկարաձգվի, Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 10 անձ, Հոգևոր անկյուն. Մի՞թե փշերից խաղող են քաղում… Քրդական խաղաքարտի գինը, Սփյուռքի օրակարգը միշտ կապված է Հայաստանի հետ, Արևմուտքը «մարում» է Պարսից կայսրության պես, Մոտ 80 գիտնական դրամաշնորհ է ստացել, 100 ավտոբուսի գնման մրցույթ է հայտարարվել, «Բարսելոնն» ու «Ռեալը» կկորցնեն 400 մլն եվրո, Ազգերի լիգան կհետաձգվի, Սահարան ամենավտանգավոր վայրն էր, Կավելանան հեծանվուղիները, կկրճատվեն ավտոմեքենաները, Այսօր` ապրիլի 30-ին, Գիտե՞ք, որ…
  5. «Քաղաքագիտական ակումբ» նախագիծ. «Սկիզբ. Շրջափակում», «Սկիզբ. Պարտադրված պատերազմ», «Սկիզբ. Վայրի լիբերալիզմ» (հեղինակ` Նանե Վարդումյան, 9-3 դասարան)
  6. Հեռանկար. Ալեքսանդր Իսկանդարյան
  7. Ումբերտո Էկո. «Վարդի անունը» (վեպ, նոր տարբերակ, Երևան, Անտարես , 2014: Օր չորրորդ` 370-478 էջեր; Մեկնություններ` 794-805 էջեր)
  8. ՊԵԿ տարօրինակ հայտարարությունը. հայ – ռուսական սկանդա՞լ, թե ստորություն Հայաստանի դեմ
  9. ԱՄՆ-ն ու Չինաստանը կորոշեն Պուտինի ճակատագիրը
  10. Ժիրայր Սեֆիլյանի կոշտ մեղադրանքը Նիկոլ Փաշինյանին
  11. Ռուսաստանը սրեց իրավիճակը Հայաստանում
  12. Ալեն Սիմոնյանի խոստովանությունն ու հրաժարականը
  13. «Այլընտրանքային պատմություն» նախագիծ. «Կիլիկիա. Առյուծների երկիր» (հեղինակներ` Հրաչ Հակոբյան, 7-2 դասարան և մայրը` Աննա Հակոբյան)
  14. Հորիզոն (Շանթ, 20.00)
  15. Լուրեր (Հ1, 21.00)

Շարունակել կարդալ