- Ինքնակրթությունս իրականացվում է համապատասխան նախագծով: Ինքնակրթության հուլիսյան օրագիրը կհրապարակվի օգոստոսի 1-ին: Հավելում. աջակցում եմ նաև գործընկերներիս և աշակերտներիս ինքնակրթությանը;
- «Պատմության վերակառուցում» նախագծի իրականացում` «Պատմության վերակառուցում» նախագծի շրջանակներում հերթական քննարկումը Սոնա Փափազյանի և 5-1 դասարանի սովորողների մի խմբի հետ; «Պատմության վերակառուցում» նախագծի շրջանակներում աշխատանքը Սոնա Փափազյանի և 5-1 դասարանի սովորողների մի խմբի հետ շարունակվում է; «Պատմության վերակառուցում» նախագծի իրականացման առաջին փուլի նախավերջին հանդիպումը;
- Քաղաքագիտական ակումբի գործունեության շարունակում առցանց տարածքում` Քաղաքագիտական ակումբի քննարկում «Մարքսիզմ» թեմայով (վարող` կրթահամալիրի շրջանավարտ Շանթ Խլղաթյան); Արիստոտելի «Պոլիտիկա» երկի երկրորդ գրքի քննարկում քաղաքագիտական ակումբում;
- Մանկավարժական հոդվածների հեղինակում` «Հավելումներ հանուն կատարելագործման», «Երբ պակասում է հետևողականությունը»;
- Առարկայական ծրագրերի լրամշակումը և հեղինակումը բովանդակային փոփոխություն է կրել, որի շուրջ սկզբունքային համաձայնություն կկայացվի մինչև հուլիսի 28-ը;
- Ակտիվորեն մասնակցել եմ գրական ակումբի քննարկումներին;
- «Հետազոտական արշավային ճամբար» նախագծի դաշտային փուլը կսկսվի օգոստոսի 17-ին;
- Առցանց հանդիպումներ ավագ դպրոցի «Մուտք» ճամբարի սովորողների հետ` Առցանց հանդիպում ավագ դպրոցի մուտքի ճամբարի սովորողների հետ; Հասարակագետի հերթական հանդիպումը «Մուտք» ճամբարի սովորողների հետ;
- Մասնակցել եմ մանկավարժական առցանց բոլոր հանդիպումներին, բացի հուլիսի 20-ի հանդիպումից, որովհետև մասնակցում էի առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերի քննարկումներին:
21.07.2020 © Աշոտ Տիգրանյան