Պատմություն (առարկայական ծրագիր 8-րդ դասարանի համար)

  1. Իրավիճակի նկարագրություն

Հաշվի առնելով ավարտված ուսումնական տարվա առցանց փուլում սովորողների ուսումնական ակտիվության նվազումը և 2020-2021 ուստարում առկա (ֆիզիկական միջավայրում) և առցանց կրթության զուգակցման անխուսափելիությունը, նրանց ժամանակային համամասնության անկանխատեսելիությունն ու այդ իրողություններից բխող մեթոդական շեշտադրումները` անհատ սովորողի հետ համագործակցային երկխոսություն, ընտանեկան դպրոցների մակարդակների հաշվառում, առաջադրանքների ձևակերպման խմբային տարբերակը կորցնում է իր արդիականությունը, չբացառելով նախագծային խմբային աշխատանքը:

  1. Նպատակներ

Ա. Նպաստել սովորողների` հասարակայնորեն օգտակար արժեհամակարգի ձևավորմանը;

Բ. Պատմական երևույթների և իրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտման կարողությունների զարգացում սովորողների մեկնարկային հնարավորությունների և մտավոր ներուժի հաշվառմամբ;

Գ. Պատմական օրինաչափությունների, նրանց դրսևորման առանձնահատկությունների իմացությանը միտված կոգնիտիվ մակարդակի բարձրացում:

  1. Խնդիրներ

Ա.Սովորողների գրավոր և բանավոր խոսքի զարգացում;

Բ. Հարց ձևակերպելու, հարցին կոնկրետ պատասխանելու, տեսակետ հայտնելու և պաշտպանելու կարողությունների զարգացում;

Գ. Ուսումնական գործընթացում օտար լեզուների պարբերական օգտագործում;

Դ. Սովորողի նախաձեռնողականության խթանում;

Ե. Գիտելիքների յուրացման և կարողությունների զարգացման գործընթացի անընդհատության ապահովմանը միտված` սովորողի կամքի կայունացում:

  1. Դասավանդման հիմնական մեթոդները

Ա. Դասախոսություն, այդ թվում` արտակրթահամալիրային մասնագետի;

Բ. Ուսումնական գործընթացի անհատականացում;

Գ. Սադրանքի մեթոդ;

Դ. Հումոր և անսպասելի առաջադրանքներ (շոկային մեթոդ);

Ե. Նախագծային ուսուցում;

Զ. Համատեղ դաս այլ գործընկերոջ հետ;

Է. Փոխուսուցում:

  1. Ուսումնական գործի կազմակերպման ձևերը

Ա. Ֆիզիկական միջավայրում

Ա 1. Կրթահամալիրի տարածքում բացօթյա (սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին);

Ա 2. Արտակրթահամալիրային տարածքում բացօթյա;

Ա 3. Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն;

Ա 4. Արտակրթահամալիրային շենքային տարածքում` այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ, թատրոն, կինոթատրոն:

Բ. Վիրտուալ միջավայրում

Բ 1. Անհատական և խմբային հեռավար ուսուցում;

Բ 2. Առցանց դասախոսություն;

Բ 3. Առցանց քննարկում:

  1. Գնահատում

Ամսական թվանշանային գնահատումը չորս բաղկացուցիչների` դասավանդողի գնահատում, ինքնագնահատում, դասընկերների գնահատում, ծնողների գնահատում, փաստարկված գնահատման միջինն է: Սովորողն իրավունք ունի փոխել ամսական թվանշանը մինչև ուսումնական տարվա ավարտը:

  1. Բովանդակություն

Ա. Աշխարհը, հայոց պետությունը և հայերը միջնադարում (ամփոփում) — 4 ժամ;

Բ. Սոցիալական հեղափոխության և ազատագրական պայքարի օրինաչափություններն ու դրանց դրսևորման առանձնահատկոթյունները (4 ժամ);

Գ. Եվրոպական հեղափոխությունները և նրանց դերը մարդկության պատմության մեջ (4 ժամ);

Դ. Դավիթ Բեկի ապստամբությունը (2 ժամ);

Ե.  Հայոց ազատագրական պայքարը 18-րդ դարում, Սյունիքի պետության անկումից հետո (4 ժամ);

Զ. Անհատի դերը պատմության մեջ 17-19-րդ դարերի նշանավոր գործիչների օրինակով(4 ժամ);

Է. Նոր ժամանակների ավանդական հասարակությունները (4 ժամ);

Ը. Աշխարհը և Հայաստանը 19-րդ դարի առաջին կեսին (4 ժամ);

Թ.17-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերի մշակութային իրականությունն աշխարհում և Հայաստանում (4 ժամ);

Ժ. Հայ ժողովրդի տարբեր խավերի սոցիալ-տնտեսական վիճակը 19-րդ դարի երկրորդ կեսին (4 ժամ);

ԺԱ. Արդյունաբերական հասարակության նոր շրջափուլի մեկնարկը (2 ժամ);

ԺԲ. Ազգային հիմնախնդրի լուծման համաշխարհային փորձը (2 ժամ);

ԺԳ. Հայկական հարցը. ձևակերպում, միջազգայնացում, անցյալի փորձ, ներկա, լուծման սցենարներ (6 ժամ);

ԺԴ. 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի հայոց ազատագրական պայքարի իրադարձությունները, գործիչները և դասերը (4 ժամ);

ԺԵ. Գաղափարախություններ և կուսակցություններ (4 ժամ);

ԺԶ. 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի մշակութային իրականությունն աշխարհում և Հայաստանում (4 ժամ);

ԺԷ. Հայկական գաղթավայրերը նոր ժամանակներում (4 ժամ);

ԺԸ. Տարեվերջյան ամփոփումներ (4 ժամ)

 

 

14.08.2020                ©                          Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s