(դասընթացի ծրագիր 11-րդ դասարանի համար)
- Իրավիճակի նկարագրություն
Արդի աշխարհում և հայաստանյան իրականությունում թափ հավաքող քաղաքական ու քաղաքականամերձ գործընթացները պարտադրում են պատանիներին զինել համապատասխան գիտելիքներով և հմտություններով դիմագրավելու անհատին, ազգին ու պետությանը նետված մարտահրավերներին, կատարելու իրենց քաղաքացիական առաքելությունը: Քաղաքագիտության բովանդակության յուրացումը և գործնական կիրառումը կօգնի սովորողներին կայունացնել ու հարստացնել իրենց արժեհամակարգը:
- Նպատակներ
Ա. Նպաստել հայ ազգի և հայոց պետության պատմական առաքելությունը գիտակցող, այն կենսագործելու նպատակամղված անհատի ձևավորմանը;
Բ. Անցյալից ներկայով ապագա տանող պատմական շղթայի դասերի յուրացում:
- Խնդիրներ
Ա. Ամենօրյա քաղաքական տեղեկույթում կողմնորոշվելու հմտության ձևավորում յուրաքանչյուր սովորողի մոտ;
Բ. Սովորողների համագործակցային հմտությունների ձևավորում;
Գ. Ուսումնական գործընթացում օտար լեզուների պարբերական օգտագործում;
Դ. Քաղաքագիտական և ճարտասանական հնարքների իմացություն ու կիրառում տարբեր սոցիալական և էթնիկական հանրույթներում;
Ե. Կրթական ինքնավարության սկզբունքների և մեթոդների համընդհանուր կիրառում ներդասարանային ու արտադասարանային հարաբերություններում:
- Դասավանդման հիմնական մեթոդները
Ա. Դերային խաղ;
Բ. Դասախոսություն, այդ թվում` արտակրթահամալիրային մասնագետի;
Գ. Բանավեճ, այդ թվում` արտակրթահամալիրային հարթակներում;
Դ. Ճարտասանական որոգայթների ամենդասյա կիրառում;
Ե. Հետազոտական աշխատանքի հրապարակային պաշտպանություն;
Զ. Ինքնագնահատում:
- Ուսումնական գործի կազմակերպման ձևերը
Ա. Ֆիզիկական միջավայրում
Ա 1. Կրթահամալիրի տարածքում բացօթյա (սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին);
Ա 2. Արտակրթահամալիրային տարածքում բացօթյա;
Ա 3. Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն;
Ա 4. Արտակրթահամալիրային շենքային տարածքում` այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ, թատրոն, կինոթատրոն:
Բ. Վիրտուալ միջավայրում
Բ 1. Անհատական և խմբային հեռավար ուսուցում;
Բ 2. Առցանց դասախոսություն;
Բ 3. Առցանց քննարկում:
- Գնահատում
Ամսական թվանշանային 10 բալանոց գնահատման բերվող կրեդիտային համակարգի կիրառում:
Առաջընթաց դերային խաղում – 6 կրեդիտ;
Հարցադրումներ դասախոսության ժամանակ – 1-3 կրեդիտ;
Բանավիճային ակտիվություն – 2-4 կրեդիտ;
Ճարտասանական որոգայթների հաղթահարում – 3-5 կրեդիտ;
Հետազոտական աշխատանքի հրապարակային պաշտպանություն – 6-9 կրեդիտ;
Ինքնագնահատման հիմնավորում – 2-5 կրեդիտ:
2 կրեդիտը հավասար է թվանշանային 10 բալանոց գնահատման 1 բալի:
Սովորողն իրավունք ունի փոխել ամսական թվանշանը մինչև ուսումնական տարվա ավարտը:
- Բովանդակություն
Ա. Քաղաքագիտության օբյեկտը և առարկան (1 ժամ);
Բ. Քաղաքագիտության մեթոդները (2 ժամ);
Գ. Քաղաքագիտության կատեգորիաները և գործառույթները (2 ժամ);
Դ. Քաղաքական ուսմունքների պատմությունից (3 ժամ);
Ե. Հիմնական քաղաքագիտական դպրոցները (2 ժամ);
Զ. Քաղաքական իշխանություն (2 ժամ);
Է. Հասարակության քաղաքական համակարգը (2 ժամ);
Ը. Պետության առաջացումը, նրա էությունը, կառուցվածքը և գործառույթները (2 ժամ);
Թ. Քաղաքական կառավարման և պետական կառուցվածքի ձևերը (1 ժամ);
Ժ. Ժամանակակից պետության զարգացման միտումները (2 ժամ);
ԺԱ. Քաղաքական վարչակարգերը և նրանց կայունության ու զարգացման հնարավորությունների պատուհանը (2 ժամ);
ԺԲ. Քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն (2 ժամ);
ԺԳ. Արդիականութան հիմնական գաղափարախոսությունները և նրանց ապագան (2 ժամ);
ԺԴ. Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր (2 ժամ);
ԺԵ. Հասարակության քաղաքական մշակույթը և նրա այլասերման վտանգները (2 ժամ);
ԺԶ. Անհատը և քաղաքականությունը. քաղաքական լիդերություն և քաղաքական գորշություն (3 ժամ);
ԺԷ. Համաշխարհային քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները (2 ժամ):
Պարզաբանում. Բոլոր թեմաների ուսումնասիրության ժամանակ առաջնային պլանում հայոց պատմության բովանդակությունն է և մեր հանրապետության արդի իրողությունները:
22.08.2020 © Աշոտ Տիգրանյան