11-րդ դասարան. քաղաքագիտություն

Հետազոտական աշխատանքների թեմաներ

  1. Քաղաքական ուսմունքների էվոլյուցիան հին ժամանակներից մինչև մեր օրերը;
  2. Քաղաքագիտության առաջացումը և բովանդակային փոփոխությունների հարացույցը;
  3. Քաղաքագիտության մեթոդների կիրառումը հայկական իրականությունում;
  4. Քաղաքական իշխանության ծավալի ու բովանդակության փոփոխությունները վերջին հարյուրամյակում;
  5. Պետություն. նախնադարյան սաղմերից մինչև համայնավարական երազանք;
  6. Ժամանակակից պետության չափորոշիչները և հայկական էպոսի դասերը;
  7. Գաղափարախոսությունները ծնունդից մահ տանող ճանապարհին;
  8. Կուսակցություններն արդի աշխարհում և Հայաստանում;
  9. Պետություն – հասարակություն – անհատ եռանկյունու աններդաշնակ ներդաշնակությունը;
  10. ՀՀ արտաքին քաղաքականությունը 1990-2020 թթ.-ին:

Պարզաբանում. 1. Հետազոտական աշխատանքը կարող է կատարվել ինչպես անհատապես, այնպես էլ փոքր խմբերով (2-4 հոգանոց); 2. Սովորողն իրավունք ունի առաջարկել հետազոտական աշխատանքի այլ թեմա դասընթացի բովանդակության սահմաններում; 3. Հետազոտական աշխատանքների հրապարակային նախնական պաշտպանությունը տեղի կունենա նոյեմբերի երկրորդ կեսին: 

01.09.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

11-րդ դասարան. պատմություն

Սեպտեմբեր

  1. Համեմատիր հեղափոխության դրսևորումները մարդկության պատմության տարբեր շրջափուլերում – 9 գնահատանիշ;
  2. Հիմնավորիր բուրժուական հեղափոխությունների անխուսափելիությունը – 7 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Արդյունաբերական հասարակություն» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Նկարագրիր անգլիական հեղափոխության ընթացքը – 6 գնահատանիշ;
  5. Շարադրիր քո կարծիքը Էջմիածնի և Անգեղակոթի ժողովների նշանակության ու դասերի մասին – 9 գնահատանիշ;
  6. Բնութագրիր Հակոբ Ջուղայեցուն կամ Իսրայել Օրուն – 6 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

01.09.2020                           ©               Աշոտ Տիգրանյան 

Հոկտեմբեր

  1. Համեմատիր հայոց ազատագրական պայքարի` XVIII դարում դրսևորված փուլերը – 9 գնահատանիշ;
  2. Հիմնավորիր հայոց ազատագրական պայքարի վերելքի անխուսափելիությունը XVIII դարում – 7 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Ազատագրական պայքար» հասկացության հետ փոխկապակցված կարևորագույն հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Նկարագրիր հայոց ազատագրական պայքարի զինված փուլի ընթացքը XVIII դարի առաջին կեսին – 6 գնահատանիշ;
  5. Շարադրիր քո կարծիքը Դավիթ Բեկի ստեղծած իշխանապետության նշանակության ու դասերի մասին – 9 գնահատանիշ;
  6. Բնութագրիր Դավիթ Բեկին կամ Ստեփանոս Շահումյանին – 6 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները կարող են տրվել գրավոր կամ ձայնագրությամբ:

08.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան  

Նոյեմբեր

  1. Կազմիր ԱՄՆ-ի առաջացման պատճառների վարկանիշային աղյուսակ համապատասխան հիմնավորումներով– 9 գնահատանիշ;
  2. Շարադրիր քո տեսակետն ԱՄՆ-ի ձևավորման անմիջական և դարախոր հետևանքների մասին– 9 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Անհատ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Նկարագրիր ֆրանսիական հեղափոխության ընթացքը – 7 գնահատանիշ;
  5. Գնահատիր ֆրանսիական մեծ հեղափոխության համաշխարհային նշանակությունը – 8 գնահատանիշ
  6. Շարադրիր քո կարծիքը պատմության մեջ անհատի դերի մասին Նապոլեոն Բոնապարտի օրինակով– 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

31.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

Դեկտեմբեր

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Միջազգային հարաբերությունները 19-րդ դարում» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Շարադրիր քո տեսակետը մեր իրականությունում` կայսրությունների կազմում երկարատև գոյատևման դրսևորումների մասին – 9 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Կայսրություն» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Համեմատիր հայ ժողովրդի տարբեր խավերի վիճակը Օսմանյան և Ռուսական կայսրություններում 19-րդ դարի տարիներին – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

30.11.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

Փետրվար

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայկական հարց. էություն, անցյալ, ներկա, ապագա» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Շարադրիր քո տեսակետը հայոց ազատագրական պայքարի փուլերի մասին – 8 գնահատանիշ;
  3. Համեմատիր 19-րդ դարում ձևավորված հայկական կուսակցությունների ծրագրերը – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

26.01.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

Մարտ

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայոց Ցեղասպանություն. մեղավորներ և զոհեր» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Վերլուծիր հայոց ազատագրական պայքարի հայդուկային փուլը – 8 գնահատանիշ;
  3. Շարադրիր քո տեսակետը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայոց ազատագրական պայքարի հիմնական իրադարձությունների ու առանցքային գործիչների մասին – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:

25.02.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Ապրիլ

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Առաջին աշխարհամարտ» կամ «Առաջի՞ն աշխարհամարտ» թեմաներից որևէ մեկով – 10 գնահատանիշ;
  2. Վերլուծիր առաջին աշխարհամարտի ռազմաքաղաքական բովանդակությունը – 9 գնահատանիշ;
  3. Կազմիր առաջին աշխարհամարտի իրադարձությունների և գործիչների վարկանիշային աղյուսակները, հիմնավորելով առաջին եռյակի ընտրությունը – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:

01.04.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

Մայիս

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մի քանի նորույթների մասին» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Վերլուծիր նոր ժամանակների մշակույթի բովանդակության հիմնական ուղղությունները – 9 գնահատանիշ;
  3. Կազմիր նոր ժամանակների հայկական մշակույթի երևույթների և գործիչների վարկանիշային աղյուսակները, հիմնավորելով առաջին եռյակի ընտրությունը – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:

26.04.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

  

10-րդ դասարան

                        Հետազոտական աշխատանքների թեմաներ

  1. Պետության մասին գիտական պատկերացումների էվոլյուցիան առաջին պետությունների ձևավորումից մինչև մեր օրերը;
  2. Հայկական պետությունը «Սասնա ծռեր» էպոսում;
  3. Հայկական հնագույն պետությունները և նրանց պետականաստեղծ դասերը;
  4. Արմենիա-Շուպրիայի առեղծվածը;
  5. Հայկական ստրկատիրական պետությունները. օրինաչափություններ, առանձնահատկություններ, դասեր;
  6. Անհատի պետականաստեղծ դերը;
  7. Հայկական ավատատիրական պետությունները միջնադարյան քաղաքակրթությունների համատեքստում;
  8. Պետության վերստեղծման գործիքները մարդկության պատմության տարբեր շրջափուլերում;
  9. Հանրապետություններն աշխարհում և հայկական իրականությունում;
  10. Հայոց պետության ներկան և ապագան:

Պարզաբանում. 1. Հետազոտական աշխատանքը կարող է կատարվել ինչպես անհատապես, այնպես էլ փոքր խմբերով (2-4 հոգանոց); 2. Սովորողն իրավունք ունի առաջարկել հետազոտական աշխատանքի այլ թեմա դասընթացի բովանդակության սահմաններում; 3. Հետազոտական աշխատանքների հրապարակային նախնական պաշտպանությունը տեղի կունենա նոյեմբերի երկրորդ կեսին:

01.09.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

9-րդ դասարան

 Սեպտեմբեր

  1. Համեմատիր հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների ազատագրական պայքարը 20-րդ դարասկզբին – 7 գնահատանիշ;
  2. Նկարագրիր աշխարհում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակը 20-րդ դարասկզբին – 8 գնահատանիշ;
  3. Բնութագրիր 20-րդ դարասկզբի որևէ պետական, ռազմական կամ մշակութային գործչի գործունեությունը – 8 գնահատանիշ;
  4. Կազմիր առաջին աշխարհամարտի պատճառների վարկանիշային աղյուսակ – 6 գնահատանիշ;
  5. Շարադրիր քո կարծիքն առաջին աշխարհամարտի մեղավորների մասին – 7 գնահատանիշ;
  6. Սահմանիր առաջին աշխարհամարտի կարևորագույն հասկացությունները – 7 գնահատանիշ;
  7. Տարբերակիր առաջին աշխարհամարտի երևույթները, իրադարձությունները և փաստերը – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

01.09.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Հոկտեմբեր

  1. Համեմատիր 1918-1920 թվականների և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի ռազմա-քաղաքական իրավիճակները – 9 գնահատանիշ;
  2. Նկարագրիր հայոց առաջին հանրապետությունում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակը – 8 գնահատանիշ;
  3. Բնութագրիր հայոց առաջին հանրապետության որևէ պետական, ռազմական կամ մշակութային գործչի գործունեությունը – 8 գնահատանիշ;
  4. Կազմիր Հայոց ցեղասպանության պատճառների վարկանիշային աղյուսակ – 7 գնահատանիշ;
  5. Շարադրիր քո կարծիքը Հայոց ցեղասպանության մեղավորների մասին – 7 գնահատանիշ;
  6. Սահմանիր հայոց առաջին հանրապետության իրականությունն արտացոլող կարևորագույն հասկացությունները  – 8 գնահատանիշ;
  7. Տարբերակիր առաջին աշխարհամարտի տարիների հայկական ինքնապաշտպանությանն առնչվող երևույթները, իրադարձությունները և փաստերը – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները կարող են տրվել գրավոր կամ ձայնագրությամբ:

08.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

Նոյեմբեր

  1. Թվարկիր հայկական առաջին հանրապետության դասերը (պատասխանը հարկ է հիմնավորել)– 9 գնահատանիշ;
  2. Բնութագրիր հայկական առաջին հանրապետության որևէ ռազմական, քաղաքական կամ մշակութային գործչի– 8 գնահատանիշ;
  3. Վերլուծիր Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական իրականությունը– 9 գնահատանիշ;
  4. Շարադրիր քո կարծիքն ամբողջատիրության մասին – 7 գնահատանիշ;
  5. Սահմանիր Խորհրդային Հայաստանի իրականությունն արտացոլող առանցքային հասկացությունները – 8 գնահատանիշ;
  6. Վերլուծիր ամբողջատիրական գաղափարախոսությունները– 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

31.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

Դեկտեմբեր

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայ ժողովրդի պայքարն ամբողջատիրության դեմ» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Վերլուծիր «Պատերազմ» երևույթը – 9 գնահատանիշ;
  3. Շարադրիր երկրորդ աշխարհամարտի հերոսի և հակահերոսի համեմատական բնութագիրը – 9 գնահատանիշ;
  4. Սահմանիր երկրորդ աշխարհամարտի իրականությունն արտացոլող առանցքային հասկացությունները – 8 գնահատանիշ;
  5. Համեմատիր գյուղացու կամ քաղաքացու սոցիալական վիճակը հայոց առաջին հանրապետությունում և Խորհրդային Հայաստանում – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

30.11.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

Փետրվար

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Պատերազմի վարման կատարելագործումը 20-րդ դարում և 21-րդ դարի առաջին քսանամյակում» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Թվարկիր և վերլուծիր «Սառը պատերազմի» հետևանքները, որոնք դրսևորվեցին ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում – 9 գնահատանիշ; 
  3. Ապացուցիր կամ հերքիր այն տեսակետը, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Սառը պատերազմը» անխուսափելի էր – 8 գնահատանիշ;
  4. Սահմանիր «Սառը պատերազմ» հասկացությունը և հիմնավորիր այն – 7 գնահատանիշ;
  5. Համեմատիր Խորհրդային Հայաստանի բնակչության կյանքը երկրորդ աշխարհամարտի և «Սառը պատերազմի» տարիներին – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

28.01.2021                          ©               Աշոտ Տիգրանյան

                                                              Շուշան Փաշինյան   

  Մարտ

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայկական հեղափոխություններ. երևույթ և բնութագիր» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Թվարկիր 20-րդ դարավարտի հայոց ազգային-ազատագրական պայքարի առանձնահատկությունները և նախնական արդյունքները: Թվարկմանդ բովանդակությունը հիմնավորիր – 9 գնահատանիշ; 
  3. Սահմանիր «Ազգային-ազատագրական պայքար» հասկացությունը և հիմնավորիր այն – 7 գնահատանիշ;
  4. Համեմատիր հայոց երրորդ հանրապետության պատմության շրջափուլերը – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:

25.02.2021                          ©               Աշոտ Տիգրանյան

    Ապրիլ

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայոց պետության ներկան ու ապագան. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Շարադրիր քո տեսակետը Homo sapiens-ի քաղաքակրթության ներկայի և ապագայի մասին – 9 գնահատանիշ; 
  3. Սահմանիր «Մարդկային քաղաքակրթություն» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություն – 8 գնահատանիշ;
  4. Համեմատիր մարդկության պատմության երեք դարերը (մեկը մեր դարն է, իսկ մյուսների ընտրությունը Ձերն է) – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:

01.04.2021                          ©               Աշոտ Տիգրանյան

 

    Մայիս

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայկական Սփյուռք. վերլուծական ուրվագիծ» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Շարադրիր քո տեսակետը վերջին հարյուրամյակի հայկական մշակույթի մասին – 9 գնահատանիշ; 
  3. Սահմանիր «Հայկական մշակույթ» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություն – 8 գնահատանիշ;
  4. Համեմատիր Հայկական Սփյուռքի երեք դարերը (մեկը մեր դարն է, իսկ մյուսների ընտրությունը Ձերն է) – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող թեմայի համատեքստում:

27.04.2021                          ©               Աշոտ Տիգրանյան

8-րդ դասարան

Սեպտեմբեր

  1. Կազմիր հայոց միջնադարի ժամանակագրությունը – 7 գնահատանիշ;
  2. Համեմատիր հայոց միջնադարի պետությունները – 9 գնահատանիշ;
  3. Սահմանիր մարդկության պատմության միջնադարի կարևորագույն հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Բնութագրիր հայոց որևէ արքայի կամ մշակութային գործչի – 6 գնահատանիշ;
  5. Նկարագրիր միջնադարյան որևէ ճակատամարտ կամ բնակավայր – 5 գնահատանիշ;
  6. Թվարկիր մարդկության ձեռքբերումները միջնադարում – 7 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

01.09.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Հոկտեմբեր

  1. Կազմիր Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի ղեկավարած ազատագրական պայքարի ժամանակագրությունը – 7 գնահատանիշ;
  2. Համեմատիր հայոց ազատագրական պայքարի XVII և XVIII դարի մեկական գործչի – 8 գնահատանիշ;
  3. Սահմանիր մարդկության պատմության բուրժուական հեղափոխությունների դարաշրջանի կարևորագույն հասկացությունները – 9 գնահատանիշ;
  4. Բացատրիր եվրոպական հեղափոխությունների դերը մարդկության պատմության մեջ– 9 գնահատանիշ;
  5. Մանրամասն նկարագրիր անգլիական կամ ֆրանսիական հեղափոխության ընթացքը – 8 գնահատանիշ;
  6. Թվարկիր սոցիալական հեղափոխությունների նախադրյալները  – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները կարող են տրվել գրավոր կամ ձայնագրությամբ:

08.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

  Նոյեմբեր

  1. Թվարկիր նոր ժամանակների ավանդական հասարակությունները և նրանց էական առանձնահատկությունները – 7 գնահատանիշ;
  2. Համեմատիր նոր ժամանակների ավանդական հասարակությունները – 8 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Անհատ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 9 գնահատանիշ;
  4. Վերլուծիր անհատի դերը պատմության մեջ 17-19-րդ դարերի նշանավոր գործիչներից որևէ մեկի օրինակով – 9 գնահատանիշ;
  5. Նկարագրիր հայոց ազատագրական պայքարը 18-րդ դարում Սյունիքի իշխանապետության անկումից հետո – 7 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

31.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

  Դեկտեմբեր

  1. Պատմիր 17-19-րդ դարերի ընթացքում աշխարհում կամ Հայաստանում ստեղծված մի մշակութային արժեքի մասին  – 7 գնահատանիշ;
  2. Համեմատիր աշխարհի և Հայկական լեռնաշխարհի գյուղացիների կամ քաղաքացիների վիճակը 19-րդ դարի առաջին կեսին – 9 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Մշակույթ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Կատարիր հետազոտական աշխատանք «Մեր աշխարհագրական հարևանները 19-րդ դարի առաջին կեսին և այդ իրականության այսօր դրսևորվող հետևանքները» — 10 գնահատանիշ
  5. Նկարագրիր 17-19-րդ դարերի ընթացքում հայկական դպրոցում կատարված փոփոխությունները – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

30.11.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Փետրվար

  1. Պատմիր արդյունաբերական հասարակության շրջափուլերի բովանդակային փոփոխությունների մասին – 8 գնահատանիշ;
  2. Սահմանիր «Ազգային հիմնախնդիր» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 9 գնահատանիշ;
  3. Կատարիր հետազոտական աշխատանք «Ազգային հիմնախնդրի լուծման միջազգային փորձը. ձեռքբերումներ և ձախողումներ» — 10 գնահատանիշ
  4. Նկարագրիր ազգային հիմնախնդրի լուծման իրականացված տարբերակները – 7 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

25.01.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

  Մարտ

  1. Թվարկիր Հայկական հարցի միջազգայնացման դրական և բացասական հետևանքները: Թվարկմանդ բովանդակությունը հիմնավորիր – 8 գնահատանիշ;
  2. Սահմանիր «Հայկական հարց» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 9 գնահատանիշ;
  3. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայկական հարց. ձեռքբերումներ և ձախողումներ» — 10 գնահատանիշ
  4. Բնութագրիր Հայկական հարցի լուծմամբ զբաղված որևէ գործչի – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

25.02.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

  Ապրիլ

  1. Շարադրիր քո տեսակետը Հայկական հարցի ներկա փուլի և ապագայի սցենարների մասին – 8 գնահատանիշ;
  2. Սահմանիր «Պատմական դաս» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 8 գնահատանիշ;
  3. Կազմիր 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի հայոց ազատագրական պայքարի իրադարձությունների ու գործիչների վարկանիշային աղյուսակների: Առաջին եռյակի ընտրությունը հարկ է հիմնավորել — 9 գնահատանիշ
  4. Բնութագրիր ֆիդայական շարժման որևէ ռազմաքաղաքական գործչի – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

01.04.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

Մայիս

  1. Շարադրիր քո տեսակետը 20-րդ դարասկզբի մշակույթի մասին – 8 գնահատանիշ;
  2. Սահմանիր «Գաղափարախոսություն» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 8 գնահատանիշ;
  3. Կատարիր հետազոտական աշխատանք «Կուսակցություններն հայկական իրականությունում» թեմայով — 10 գնահատանիշ
  4. Վերլուծիր հայկական գաղթավայրերի պատմական դերը նոր ժամանակներում – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

5-րդ դասարան

Սեպտեմբեր

  1. Կատարիր ինքնաբնութագրում;
  2. Շարադրիր գեղարվեստական կամ փաստագրական պատում «Իմ ընտանիքը» թեմայով;
  3. Կատարիր հետազոտական աշխատանք «Իմ գերդաստանը» թեմայով;
  4. Հրապարակիր  Ձեր տոհմածառը:

01.09.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

Հոկտեմբեր

  1. Բացատրիր, թե ինչ է Հայրենիքը;
  2. Մանրամասն նկարագրիր ծնողներիդ, պապիկ-տատիկներիդ ծննդավայրերը, նաև` բնութագրիր նրանց բնակիչներին;
  3. Կազմիր և մեկնաբանիր Ձեր մարզի քարտեզը;
  4. Թվարկիր Հայկական լեռնաշխարհի հնարավորինս շատ աշխարհագրական օբյեկտներ;

08.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան  

 Նոյեմբեր

  1. Համառոտ շարադրիր հայոց լեզվի առաջացման և փոփոխությունների պատմությունը;
  2. Գրիր էսսե «Ես և մայրենին» թեմայով;
  3. Ապացուցիր, որ պետությունը կարևորագույն արժեք է;
  4. Պատմիր հայկական պետությունների ամենակարևոր իրադարձությունների կամ առանձնահատկությունների մասին;
  5. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ» թեմայով:

30.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Դեկտեմբեր

  1.  Շարադրիր քո տեսակետը ազգի և պետության հարաբերությունների մասին;
  2. Գրիր էսսե «Ես և իմ ազգը» թեմայով;
  3. Պատմիր հայ ժողովրդի առաջացման հնարավորինս շատ վարկածներ;
  4. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայ հանճարները, ես և իմ ազգը» թեմայով:

30.11.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Փետրվար

  1.  Շարադրիր քո տեսակետը պետությունում ազգային փոքրամասնությունների դերի մասին;
  2. Հեղինակիր ռեպորտաժ «Ես ազգային փոքրամասնության բնակավայրում» թեմայով;
  3. Մանրամասն պատմիր ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններից որևէ մեկի մասին;
  4. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայ ժողովրդի և ազգային փոքրամասնությունների մշակութային փոխհարստացումը» թեմայով:

22.01.2021                          ©               Աշոտ Տիգրանյան   

Մարտ

  1.  Շարադրիր քո տեսակետը «Սասնա ծռեր» էպոսի հիմնական գաղափարների մասին;
  2. Գրիր էսսե «Հայկական էպոսի իմ սիրելի հերոսը» թեմայով;
  3. «Պատմական վերակառուցում» նախագծի շրջանակում մենակ կամ խմբով իրականացրու էպոսի` Ձեր ընտրած դրվագի վերակառուցում:

25.02.2021                          ©               Աշոտ Տիգրանյան   

Ապրիլ

  1.  Համեմատիր մեր էպոսը հարևան ժողովուրդների էպոսների հետ;
  2. Կազմակերպիր հայոց ազգային խաղերի ուսուցում;
  3. «Պատմական վերակառուցում» նախագծի շրջանակում մենակ կամ խմբով իրականացրու այլ ժողովրդի որևէ էպիկակական պատումի` Ձեր ընտրած դրվագի վերակառուցում:

29.03.2021                          ©               Աշոտ Տիգրանյան   

 Մայիս

  1.  Շարադրիր հայոց արժեհամակարգի փուլերի բովանդակությունները;
  2. Կազմակերպիր բանավեճ «Արժեհամակարգը որպես ԵՍ-ի դրսևորման հիմնաքար» թեմայով;
  3. Պատմիր քո արժեհամակարգի և նրան սպառնացող վտանգների դեմ պայքարի փորձիդ մասին:

27.04.2021                          ©               Աշոտ Տիգրանյան