11-րդ դասարան. պատմություն

Սեպտեմբեր

  1. Համեմատիր հեղափոխության դրսևորումները մարդկության պատմության տարբեր շրջափուլերում – 9 գնահատանիշ;
  2. Հիմնավորիր բուրժուական հեղափոխությունների անխուսափելիությունը – 7 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Արդյունաբերական հասարակություն» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Նկարագրիր անգլիական հեղափոխության ընթացքը – 6 գնահատանիշ;
  5. Շարադրիր քո կարծիքը Էջմիածնի և Անգեղակոթի ժողովների նշանակության ու դասերի մասին – 9 գնահատանիշ;
  6. Բնութագրիր Հակոբ Ջուղայեցուն կամ Իսրայել Օրուն – 6 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

01.09.2020                           ©               Աշոտ Տիգրանյան 

Հոկտեմբեր

  1. Համեմատիր հայոց ազատագրական պայքարի` XVIII դարում դրսևորված փուլերը – 9 գնահատանիշ;
  2. Հիմնավորիր հայոց ազատագրական պայքարի վերելքի անխուսափելիությունը XVIII դարում – 7 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Ազատագրական պայքար» հասկացության հետ փոխկապակցված կարևորագույն հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Նկարագրիր հայոց ազատագրական պայքարի զինված փուլի ընթացքը XVIII դարի առաջին կեսին – 6 գնահատանիշ;
  5. Շարադրիր քո կարծիքը Դավիթ Բեկի ստեղծած իշխանապետության նշանակության ու դասերի մասին – 9 գնահատանիշ;
  6. Բնութագրիր Դավիթ Բեկին կամ Ստեփանոս Շահումյանին – 6 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները կարող են տրվել գրավոր կամ ձայնագրությամբ:

08.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան  

Նոյեմբեր

  1. Կազմիր ԱՄՆ-ի առաջացման պատճառների վարկանիշային աղյուսակ համապատասխան հիմնավորումներով– 9 գնահատանիշ;
  2. Շարադրիր քո տեսակետն ԱՄՆ-ի ձևավորման անմիջական և դարախոր հետևանքների մասին– 9 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Անհատ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Նկարագրիր ֆրանսիական հեղափոխության ընթացքը – 7 գնահատանիշ;
  5. Գնահատիր ֆրանսիական մեծ հեղափոխության համաշխարհային նշանակությունը – 8 գնահատանիշ
  6. Շարադրիր քո կարծիքը պատմության մեջ անհատի դերի մասին Նապոլեոն Բոնապարտի օրինակով– 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

31.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

Դեկտեմբեր

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Միջազգային հարաբերությունները 19-րդ դարում» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Շարադրիր քո տեսակետը մեր իրականությունում` կայսրությունների կազմում երկարատև գոյատևման դրսևորումների մասին – 9 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Կայսրություն» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Համեմատիր հայ ժողովրդի տարբեր խավերի վիճակը Օսմանյան և Ռուսական կայսրություններում 19-րդ դարի տարիներին – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

30.11.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

Փետրվար

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայկական հարց. էություն, անցյալ, ներկա, ապագա» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Շարադրիր քո տեսակետը հայոց ազատագրական պայքարի փուլերի մասին – 8 գնահատանիշ;
  3. Համեմատիր 19-րդ դարում ձևավորված հայկական կուսակցությունների ծրագրերը – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

26.01.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

Մարտ

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայոց Ցեղասպանություն. մեղավորներ և զոհեր» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Վերլուծիր հայոց ազատագրական պայքարի հայդուկային փուլը – 8 գնահատանիշ;
  3. Շարադրիր քո տեսակետը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայոց ազատագրական պայքարի հիմնական իրադարձությունների ու առանցքային գործիչների մասին – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:

25.02.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Ապրիլ

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Առաջին աշխարհամարտ» կամ «Առաջի՞ն աշխարհամարտ» թեմաներից որևէ մեկով – 10 գնահատանիշ;
  2. Վերլուծիր առաջին աշխարհամարտի ռազմաքաղաքական բովանդակությունը – 9 գնահատանիշ;
  3. Կազմիր առաջին աշխարհամարտի իրադարձությունների և գործիչների վարկանիշային աղյուսակները, հիմնավորելով առաջին եռյակի ընտրությունը – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:

01.04.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

Մայիս

  1. Կատարիր հետազոտական աշխատանք «Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մի քանի նորույթների մասին» թեմայով – 10 գնահատանիշ;
  2. Վերլուծիր նոր ժամանակների մշակույթի բովանդակության հիմնական ուղղությունները – 9 գնահատանիշ;
  3. Կազմիր նոր ժամանակների հայկական մշակույթի երևույթների և գործիչների վարկանիշային աղյուսակները, հիմնավորելով առաջին եռյակի ընտրությունը – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշները տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:

26.04.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

  

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s