Հետազոտական աշխատանքների թեմաներ
- Քաղաքական ուսմունքների էվոլյուցիան հին ժամանակներից մինչև մեր օրերը;
- Քաղաքագիտության առաջացումը և բովանդակային փոփոխությունների հարացույցը;
- Քաղաքագիտության մեթոդների կիրառումը հայկական իրականությունում;
- Քաղաքական իշխանության ծավալի ու բովանդակության փոփոխությունները վերջին հարյուրամյակում;
- Պետություն. նախնադարյան սաղմերից մինչև համայնավարական երազանք;
- Ժամանակակից պետության չափորոշիչները և հայկական էպոսի դասերը;
- Գաղափարախոսությունները ծնունդից մահ տանող ճանապարհին;
- Կուսակցություններն արդի աշխարհում և Հայաստանում;
- Պետություն – հասարակություն – անհատ եռանկյունու աններդաշնակ ներդաշնակությունը;
- ՀՀ արտաքին քաղաքականությունը 1990-2020 թթ.-ին:
Պարզաբանում. 1. Հետազոտական աշխատանքը կարող է կատարվել ինչպես անհատապես, այնպես էլ փոքր խմբերով (2-4 հոգանոց); 2. Սովորողն իրավունք ունի առաջարկել հետազոտական աշխատանքի այլ թեմա դասընթացի բովանդակության սահմաններում; 3. Հետազոտական աշխատանքների հրապարակային նախնական պաշտպանությունը տեղի կունենա նոյեմբերի երկրորդ կեսին:
01.09.2020 © Աշոտ Տիգրանյան