8-րդ դասարան

Սեպտեմբեր

  1. Կազմիր հայոց միջնադարի ժամանակագրությունը – 7 գնահատանիշ;
  2. Համեմատիր հայոց միջնադարի պետությունները – 9 գնահատանիշ;
  3. Սահմանիր մարդկության պատմության միջնադարի կարևորագույն հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Բնութագրիր հայոց որևէ արքայի կամ մշակութային գործչի – 6 գնահատանիշ;
  5. Նկարագրիր միջնադարյան որևէ ճակատամարտ կամ բնակավայր – 5 գնահատանիշ;
  6. Թվարկիր մարդկության ձեռքբերումները միջնադարում – 7 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

01.09.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Հոկտեմբեր

  1. Կազմիր Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի ղեկավարած ազատագրական պայքարի ժամանակագրությունը – 7 գնահատանիշ;
  2. Համեմատիր հայոց ազատագրական պայքարի XVII և XVIII դարի մեկական գործչի – 8 գնահատանիշ;
  3. Սահմանիր մարդկության պատմության բուրժուական հեղափոխությունների դարաշրջանի կարևորագույն հասկացությունները – 9 գնահատանիշ;
  4. Բացատրիր եվրոպական հեղափոխությունների դերը մարդկության պատմության մեջ– 9 գնահատանիշ;
  5. Մանրամասն նկարագրիր անգլիական կամ ֆրանսիական հեղափոխության ընթացքը – 8 գնահատանիշ;
  6. Թվարկիր սոցիալական հեղափոխությունների նախադրյալները  – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները կարող են տրվել գրավոր կամ ձայնագրությամբ:

08.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

  Նոյեմբեր

  1. Թվարկիր նոր ժամանակների ավանդական հասարակությունները և նրանց էական առանձնահատկությունները – 7 գնահատանիշ;
  2. Համեմատիր նոր ժամանակների ավանդական հասարակությունները – 8 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Անհատ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 9 գնահատանիշ;
  4. Վերլուծիր անհատի դերը պատմության մեջ 17-19-րդ դարերի նշանավոր գործիչներից որևէ մեկի օրինակով – 9 գնահատանիշ;
  5. Նկարագրիր հայոց ազատագրական պայքարը 18-րդ դարում Սյունիքի իշխանապետության անկումից հետո – 7 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

31.10.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

  Դեկտեմբեր

  1. Պատմիր 17-19-րդ դարերի ընթացքում աշխարհում կամ Հայաստանում ստեղծված մի մշակութային արժեքի մասին  – 7 գնահատանիշ;
  2. Համեմատիր աշխարհի և Հայկական լեռնաշխարհի գյուղացիների կամ քաղաքացիների վիճակը 19-րդ դարի առաջին կեսին – 9 գնահատանիշ;
  3. Սահմանիր «Մշակույթ» հասկացության հետ փոխկապակցված կարևոր հասկացությունները – 8 գնահատանիշ;
  4. Կատարիր հետազոտական աշխատանք «Մեր աշխարհագրական հարևանները 19-րդ դարի առաջին կեսին և այդ իրականության այսօր դրսևորվող հետևանքները» — 10 գնահատանիշ
  5. Նկարագրիր 17-19-րդ դարերի ընթացքում հայկական դպրոցում կատարված փոփոխությունները – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

30.11.2020                           ©               Աշոտ Տիգրանյան   

 Փետրվար

  1. Պատմիր արդյունաբերական հասարակության շրջափուլերի բովանդակային փոփոխությունների մասին – 8 գնահատանիշ;
  2. Սահմանիր «Ազգային հիմնախնդիր» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 9 գնահատանիշ;
  3. Կատարիր հետազոտական աշխատանք «Ազգային հիմնախնդրի լուծման միջազգային փորձը. ձեռքբերումներ և ձախողումներ» — 10 գնահատանիշ
  4. Նկարագրիր ազգային հիմնախնդրի լուծման իրականացված տարբերակները – 7 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

25.01.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

  Մարտ

  1. Թվարկիր Հայկական հարցի միջազգայնացման դրական և բացասական հետևանքները: Թվարկմանդ բովանդակությունը հիմնավորիր – 8 գնահատանիշ;
  2. Սահմանիր «Հայկական հարց» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 9 գնահատանիշ;
  3. Կատարիր հետազոտական աշխատանք «Հայկական հարց. ձեռքբերումներ և ձախողումներ» — 10 գնահատանիշ
  4. Բնութագրիր Հայկական հարցի լուծմամբ զբաղված որևէ գործչի – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

25.02.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

  Ապրիլ

  1. Շարադրիր քո տեսակետը Հայկական հարցի ներկա փուլի և ապագայի սցենարների մասին – 8 գնահատանիշ;
  2. Սահմանիր «Պատմական դաս» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 8 գնահատանիշ;
  3. Կազմիր 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի հայոց ազատագրական պայքարի իրադարձությունների ու գործիչների վարկանիշային աղյուսակների: Առաջին եռյակի ընտրությունը հարկ է հիմնավորել — 9 գնահատանիշ
  4. Բնութագրիր ֆիդայական շարժման որևէ ռազմաքաղաքական գործչի – 8 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:

01.04.2021                           ©               Աշոտ Տիգրանյան   

Մայիս

  1. Շարադրիր քո տեսակետը 20-րդ դարասկզբի մշակույթի մասին – 8 գնահատանիշ;
  2. Սահմանիր «Գաղափարախոսություն» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 8 գնահատանիշ;
  3. Կատարիր հետազոտական աշխատանք «Կուսակցություններն հայկական իրականությունում» թեմայով — 10 գնահատանիշ
  4. Վերլուծիր հայկական գաղթավայրերի պատմական դերը նոր ժամանակներում – 9 գնահատանիշ:

Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s