Սեպտեմբեր
- Համեմատիր հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների ազատագրական պայքարը 20-րդ դարասկզբին – 7 գնահատանիշ;
- Նկարագրիր աշխարհում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակը 20-րդ դարասկզբին – 8 գնահատանիշ;
- Բնութագրիր 20-րդ դարասկզբի որևէ պետական, ռազմական կամ մշակութային գործչի գործունեությունը – 8 գնահատանիշ;
- Կազմիր առաջին աշխարհամարտի պատճառների վարկանիշային աղյուսակ – 6 գնահատանիշ;
- Շարադրիր քո կարծիքն առաջին աշխարհամարտի մեղավորների մասին – 7 գնահատանիշ;
- Սահմանիր առաջին աշխարհամարտի կարևորագույն հասկացությունները – 7 գնահատանիշ;
- Տարբերակիր առաջին աշխարհամարտի երևույթները, իրադարձությունները և փաստերը – 9 գնահատանիշ:
Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:
01.09.2020 © Աշոտ Տիգրանյան
Հոկտեմբեր
- Համեմատիր 1918-1920 թվականների և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի ռազմա-քաղաքական իրավիճակները – 9 գնահատանիշ;
- Նկարագրիր հայոց առաջին հանրապետությունում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակը – 8 գնահատանիշ;
- Բնութագրիր հայոց առաջին հանրապետության որևէ պետական, ռազմական կամ մշակութային գործչի գործունեությունը – 8 գնահատանիշ;
- Կազմիր Հայոց ցեղասպանության պատճառների վարկանիշային աղյուսակ – 7 գնահատանիշ;
- Շարադրիր քո կարծիքը Հայոց ցեղասպանության մեղավորների մասին – 7 գնահատանիշ;
- Սահմանիր հայոց առաջին հանրապետության իրականությունն արտացոլող կարևորագույն հասկացությունները – 8 գնահատանիշ;
- Տարբերակիր առաջին աշխարհամարտի տարիների հայկական ինքնապաշտպանությանն առնչվող երևույթները, իրադարձությունները և փաստերը – 8 գնահատանիշ:
Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները կարող են տրվել գրավոր կամ ձայնագրությամբ:
08.10.2020 © Աշոտ Տիգրանյան
Նոյեմբեր
- Թվարկիր հայկական առաջին հանրապետության դասերը (պատասխանը հարկ է հիմնավորել)– 9 գնահատանիշ;
- Բնութագրիր հայկական առաջին հանրապետության որևէ ռազմական, քաղաքական կամ մշակութային գործչի– 8 գնահատանիշ;
- Վերլուծիր Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական իրականությունը– 9 գնահատանիշ;
- Շարադրիր քո կարծիքն ամբողջատիրության մասին – 7 գնահատանիշ;
- Սահմանիր Խորհրդային Հայաստանի իրականությունն արտացոլող առանցքային հասկացությունները – 8 գնահատանիշ;
- Վերլուծիր ամբողջատիրական գաղափարախոսությունները– 9 գնահատանիշ:
Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր:
31.10.2020 © Աշոտ Տիգրանյան
Դեկտեմբեր
- Կատարիր հետազոտական աշխատանք «Հայ ժողովրդի պայքարն ամբողջատիրության դեմ» թեմայով – 10 գնահատանիշ;
- Վերլուծիր «Պատերազմ» երևույթը – 9 գնահատանիշ;
- Շարադրիր երկրորդ աշխարհամարտի հերոսի և հակահերոսի համեմատական բնութագիրը – 9 գնահատանիշ;
- Սահմանիր երկրորդ աշխարհամարտի իրականությունն արտացոլող առանցքային հասկացությունները – 8 գնահատանիշ;
- Համեմատիր գյուղացու կամ քաղաքացու սոցիալական վիճակը հայոց առաջին հանրապետությունում և Խորհրդային Հայաստանում – 9 գնահատանիշ:
Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):
30.11.2020 © Աշոտ Տիգրանյան
Փետրվար
- Կատարիր հետազոտական աշխատանք «Պատերազմի վարման կատարելագործումը 20-րդ դարում և 21-րդ դարի առաջին քսանամյակում» թեմայով – 10 գնահատանիշ;
- Թվարկիր և վերլուծիր «Սառը պատերազմի» հետևանքները, որոնք դրսևորվեցին ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում – 9 գնահատանիշ;
- Ապացուցիր կամ հերքիր այն տեսակետը, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Սառը պատերազմը» անխուսափելի էր – 8 գնահատանիշ;
- Սահմանիր «Սառը պատերազմ» հասկացությունը և հիմնավորիր այն – 7 գնահատանիշ;
- Համեմատիր Խորհրդային Հայաստանի բնակչության կյանքը երկրորդ աշխարհամարտի և «Սառը պատերազմի» տարիներին – 8 գնահատանիշ:
Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14):
28.01.2021 © Աշոտ Տիգրանյան
Շուշան Փաշինյան
Մարտ
- Կատարիր հետազոտական աշխատանք «Հայկական հեղափոխություններ. երևույթ և բնութագիր» թեմայով – 10 գնահատանիշ;
- Թվարկիր 20-րդ դարավարտի հայոց ազգային-ազատագրական պայքարի առանձնահատկությունները և նախնական արդյունքները: Թվարկմանդ բովանդակությունը հիմնավորիր – 9 գնահատանիշ;
- Սահմանիր «Ազգային-ազատագրական պայքար» հասկացությունը և հիմնավորիր այն – 7 գնահատանիշ;
- Համեմատիր հայոց երրորդ հանրապետության պատմության շրջափուլերը – 9 գնահատանիշ:
Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:
25.02.2021 © Աշոտ Տիգրանյան
Ապրիլ
- Կատարիր հետազոտական աշխատանք «Հայոց պետության ներկան ու ապագան. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով – 10 գնահատանիշ;
- Շարադրիր քո տեսակետը Homo sapiens-ի քաղաքակրթության ներկայի և ապագայի մասին – 9 գնահատանիշ;
- Սահմանիր «Մարդկային քաղաքակրթություն» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություն – 8 գնահատանիշ;
- Համեմատիր մարդկության պատմության երեք դարերը (մեկը մեր դարն է, իսկ մյուսների ընտրությունը Ձերն է) – 9 գնահատանիշ:
Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող ժամանակաշրջանի համատեքստում:
01.04.2021 © Աշոտ Տիգրանյան
Մայիս
- Կատարիր հետազոտական աշխատանք «Հայկական Սփյուռք. վերլուծական ուրվագիծ» թեմայով – 10 գնահատանիշ;
- Շարադրիր քո տեսակետը վերջին հարյուրամյակի հայկական մշակույթի մասին – 9 գնահատանիշ;
- Սահմանիր «Հայկական մշակույթ» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություն – 8 գնահատանիշ;
- Համեմատիր Հայկական Սփյուռքի երեք դարերը (մեկը մեր դարն է, իսկ մյուսների ընտրությունը Ձերն է) – 9 գնահատանիշ:
Պարզաբանում. 1. Նշված գնահատանիշերը տրվում են լիարժեք պատասխանի դեպքում: 2. Առաջադրանքների պատասխանները պետք է տրվեն և´ գրավոր, և´ բանավոր: 3. Հետազոտական աշխատանք կատարելիս պետք է օգտվել նվազագույնը հինգ աղբյուրից և մեկ օտար լեզվից, իսկ գրած տեքստի ծավալը` 5-10 էջ (Arial Unicode 14): 4. Սովորողն իրավունք ունի առաջարկել նոր առաջադրանք ուսումնասիրվող թեմայի համատեքստում:
27.04.2021 © Աշոտ Տիգրանյան