(2020-ի նոյեմբեր)
- Շարունակեցի ինքնակրթությունս;
- Մեկնարկեց «Պատերազմը` կրթության գործիք» նախագիծը;
- Սկսվեց «Պատմության վերակառուցում» նախագծի «Արարատյան թագավորություն» փուլի նախապատրաստական շրջանը;
- Հրապարակվեցին տարբեր նախագծերի շրջանակներում սովորողների իրականացրած հետազոտական և թարգմանական հետևյալ աշխատանքները` Նարեկ Խաչատրյան. «Դավիթ Բեկի ստեղծած իշխանապետության դերը և նշանակությունը ողջ հայոց պատմության մեջ», Նանե Վարդումյան. «Պարտություն, թե՞ իրավիճակային հաղթանակ», Հասմիկ Ներսիսյան. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը», Իլոնա Սահակյան, Նանե Վարդումյան.«Քրիստոնեության ազդեցությունը համաշխարհային պատմության վրա», Էլեն Մկրտչյան, Միլենա Գոգինյան. «Մեծ դեպրեսիան», «Վերածննդի արվեստը» (թարգմանություններ անգլերենից),«Արմենիա-Շուպրիայի առեղծվածը» (հետազոտական աշխատանք) , Աշոտ Խաչատրյան. «Հանդիպում հինգերորդ դասարանցիների հետ» («Կրթական ինքնավարություն»նախագիծ, որին միացել է նաև շրջանավարտ Զավեն Համբարձումյանը);
- Հանդիպում-քննարկում «Մուտք» մանկավարժական ճամբարի մասնակիցների հետ;
- Հանդիպում-քննարկում ավագ դպրոցի «Մուտք» ճամբարի մասնակիցների հետ;
- Ակտիվորեն մասնակցեցի գրական ակումբի քննարկումներին: