(երկարաժամկետ նախագիծ)
Իրավիճակի նկարագրություն
Մարդկությունը, նրա բաղկացուցիչ հայ ժողովուրդը և յուրաքանչյուր մարդ գտնվում է պերմանենտ (անընդհատական) պատերազմի (այս հասկացության համապարփակ բովանդակության հաշվառմամբ) մարտադաշտում: Հարկ է սովորողներին տալ համապատասխան գիտելիքներ և օգնել ձևավորելու համարժեք հմտություններ վերոհիշյալ իրողության ցանկացած ուղղությունով արդյունավետ գործելու համար:
Նպատակ
Նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու և հաղթահարելու պատրաստ հայկական պետության քաղաքացու ձևավորմանը:
Խնդիրներ
- «Պատերազմ» հասկացության բովանդակության լիարժեք յուրացման ապահովում;
- Նախագծի մասնակիցների վերլուծական և համագործակցային կարողությունների զարգացում մինչև հմտությունների մակարդակ;
- Արժեհամակարգորեն և հոգեբանորեմն ներդաշնակ տարատարիք խմբերի ձևավորում որպես լրացուցիչ սոցիալական հենարան:
Բովանդակություն
Կշարադրվի նախագծի գաղափարն ընդունողների աշխատանքային խմբի կողմից:
Շահառուներ
Սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, երկարատև աշխատանքի պատրաստ այլ անձինք և հասարակական կառույցներ:
22.11.2020 © Արմինե Աբրահամյան
Աշոտ Տիգրանյան