Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

      վերջին շաբաթվա անհատական աշխատանքային պլանի                              ներառմամբ

 Բացվեց պատուհան դեպի գիտությունը և խորացան արմատները հանրակրթության ծառի:

21.12.2021               ©                      Աշոտ Տիգրանյան

                        Դեկտեմբերի 27-31

  1. Դեկտեմբերի 27. Սովորողների` առաջին ուսումնական շրջանում կատարած աշխատանքի թվանշանային գնահատման ավարտ; Մասնակցություն «Հեղինակային մանկավարժության պաշտպանությունը Հանրակրթության մասին օրենքի նախագծում» թեմայով առցանց քննարկմանը; Մասնակցություն ձմեռային ազգագրական փառատոնի նախագծի քննարկմանը:
  2.  Դեկտեմբերի 28. Մասնակցություն հասարակագետների առցանց հավաքին; Ներկայություն ամանորյա համերգ-հանդիպմանը:
  3. Դեկտեմբեր 29. Մասնակցություն «Հունվարյան ստուգատեսների արտացոլումը ճամբարային նախագծերում» թեմայով առցանց քննարկմանը; Մասնակցություն «Հանրակրթական դիջիթեք» ստուգատեսի նախագծի առցանց քննարկմանը:
  4. Դեկտեմբերի 30. Մասնակցություն բնագիտատեխնիկական ստուգատեսի նախագծի առցանց քննարկմանը; Օտար լեզվի վերհիշման մեկնարկ:
  5. Դեկտեմբերի 31. 2022-ի հետազոտական հունվարի բովանդակության շարադրում; Մտորումներ հունվարյան անհատական արձակուրդի իմաստի շուրջ և արդյունքի ձևակերպում:

Պարզաբանում. Գործունեությունը «Ինքնակրթություն» և «Կրթական ինքնավարություն» նախագծերի շրջանակում ամենօրյա է:

24.12.2021         ©                  Աշոտ Տիգրանյան

2022-ի հետազոտական հունվար

        10-29.01.2022

  1. Կլոր սեղան «9-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային, հեղինակային ծրագրի համահեղինակների կատարած ու կատարելիք աշխատանքները» թեմայով;
  2. «Պատուհան դեպի գիտություն…» նախագծի շրջանակներում հանդիպումներ «Ազգային ժողովրդավարական բևեռ» շարժման խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայկական քաղաքագիտական կայքի հիմնադիր Էմիլ Օրդուխանյանի հետ (Վարդան Կարապետյանի հետ համահամակարգմամբ);
  3.  9-11-րդ դասարանների այլընտրանքային, հեղինակային ծրագրերի համահեղինակների հավաք «Համագործակցություն հանուն կատարելագործման և արժևորման» թեմայով;
  4. Կլոր սեղան-քննարկում ԵՊՀ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ` «Հայաստանը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով (Վարդան Կարապետյանի հետ համահամակարգմամբ);
  5. Անհատական աշխատանք արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի օժտված սովորող Հայկ Մարջանյանի հետ:

26.12.2021                ©              Աշոտ Տիգրանյան       

Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում

Միջազգային գիտաժողովի ծրագիր
Գիտաժողովին մասնակցության նախագիծ-ժամանակացույց

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում  և ՀՊՄՀ-ում կազմակերպվել իրականացել է Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համագործակցության շրջանակում: ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախաձեռնությամբ կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած գիտաժողովը համախմբել էր ոչ միայն հայաստանյան բուհերի ու կրթական կենտրոնների, այլև օտարերկրյա մի քանի համալսարանների երիտասարդ պատմաբաններին:

Շարունակել կարդալ

Դեկտեմբերյան հաշվետվություն

  1. Տարվա մայրամուտային ամսվա և´ մեկնարկը, և´ շարունակությունը գիտական էին: Հինգ օր Վարդան Կարապետյանի և սովորողների հետ մասնակցում էինք երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին, բնականաբար, նախապատրաստվելով և´ կազմակերպչական, և´ բովանդակային առումներով: Այդ օրերը բազմաբովանդակ էին` Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր առաջին; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր երկրորդ; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր երրորդ; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. չորրորդ օր; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. հինգերորդ օր: Կցում եմ նաև գիտաժողովի ամփոփումը: Գիտաժողովի ավարտից մեկ շաբաթ անց մասնակցեցինք ևս մեկ գիտական քննարկման` Պանելային քննարկում ԵՊՀ-ում` նվիրված տարածաշրջանային զարգացումներին: Պատմության և արևելագիտության ֆակուլտետների ՈւԳԸ-ների և մի շարք դասախոսների հետ պայմանավորվել ենք 2022 թվականի հունվարի վերջին կրթահամալիրում անցկացնել համատեղ քառակողմ քննարկում հրատապ քաղաքագիտական թեմաներով: Հավելեմ, որ գիտաժողովի և պանելային քննարկման ընթացքում մասամբ բավարարվեց իմ հարցասիրությունը:
  2. Վերոնկարագրյալն ամրապնդեց Վարդան Կարապետյանի և իմ մասնագիտական համագործակցությունը, որի դրսևորումներից մեկն էլ Պատուհան դեպի գիտություն… նախագծի ձևակերպումն է, որը կատարվածի ամփոփումն է և կատարվելիքի ուղեցույցը:
  3. Սովորողներին հույժ օգտակար եղավ Հանդիպում Լևոն Շիրինյանի հետ հերթական նախագծային քայլը:
  4. Արժանահիշատակ է Տիգրան Այվազյանի (10-րդ դասարան) «Գրական ստեղծագործությունը պատմության մասին» խոհագրությունը:
  5. Կարևորում եմ «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի (9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան) համահեղինակների չմարող ակտիվությունը և´ դասընկերների համար առաջադրանքներ կազմելիս, նրանց օգնելիս ու գնահատելիս, և´ առարկայական ծրագրերի կատարելագործման ուղիները քննարկելիս: Մեկնարկել է նախապատրաստական փուլը և երկրորդ ուսումնական շրջանում փոփոխությունների կենթարկվեն ծրագրերը: Նաև` կանցկացվի այլընտրանքային ծրագրերի համահեղինակների կլոր սեղան: Հարկ է ընդգծել, որ այս կետում հիշատակվածը «Կրթական ինքնավարություն» նախագծի իրականացման արդյունք է:
  6. Հարատևում է «Ինքնակրթություն» ցմահ ծրագիրը, որի շահառուների շրջանակն ընդլայնվում է նաև «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի միջոցով:
  7. Մեկնարկեց իմ խորհրդատվություն-համագործակցությունը Արևմտյան դպրոց-պարտեզի IV դասարանի օժտված սովորող Հայկ Մարջանյանի հետ:

13-16.12.2021                  ©             Աշոտ Տիգրանյան

Հիշեցում. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի նոյեմբերյան թողարկումը` Կա՞ արդյոք արևմտյան քաղաքակրթություն, չի գնահատվել ֆինանսական տեսանկյունից:

Պատուհան դեպի գիտություն․․․

Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարք․․․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան 2020-ի հասարակագիտական ստուգատեսից սկսած, որպես շարունակականություն, իրականացնում է «Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ» երկարաժամկետ նախագիծը, որի ընթացքում կրթահամալիրի սովորողները հնարավորություն են ունենում հանդիպելու տարբեր բնագավառների գործիչների հետ:

Նախագծի նպատակներ՝

  • հասարակական, քաղաքական, մշակութային, հանրային գործիչների ներառումը կրթության գործում
  • նպաստել 9-րդ դասարանի մեկամյա փորձագիտական ծրագրի կայացմանը և զարգացմանը
  • առարկայական այլընտրանքային ծրագրերով նախատեսված թեմատիկ խորացման ապահովում
  • սովորողների հետաքրքրությունների հնարավորինս լիարժեք բավարարում
Շարունակել կարդալ

                                             Ինքնակրթություն

                          2021-ի դեկտեմբեր

  Մարդիկ չեն ցանկանում հավերժ ապրել: Մարդիկ պարզապես չեն ցանկանում մահանալ::

   Մարդը մահկանացու է իր երկյուղներում և անմահ` իր ցանկություններում::

                           Հոդվածներ

Քաղաքական

Շարունակել կարդալ

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող, «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդողի ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան, ուսումնասիրելով վերջերս Հայաստանում իրականացված ուսուցչի կամավոր ատեստավորման կարգը, պատմության ուսուցչի զուտ գիտելիքը ստուգող, շտեմարանների հիման վրա կազմված թեստերը, ատեստավորման գործընթացը, սկզբունքորեն հայտնում է իր անհամաձայնությունը և գտնում, որ դրանք չեն համապատասխանում հեղինակային կրթական ծրագրի պահանջներին և հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի գործունեությանը:

Շարունակել կարդալ

Ինքնակրթություն

                          2021-ի նոյեմբեր

Գիտությունը հիմնախնդիրներ  լուծելու և ստեղծելու բացառիկ գործիք է:

  Ստանալ ըստ աշխատանքի և ըստ արժանիքի կարելի է միայն այնտեղ, որտեղ քեզ գնահատում են, ոչ թե գնում:

                           Հոդվածներ

Շարունակել կարդալ

Նոյեմբեր

                       1 – 5

  1. «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրով խորհրդատվություն ֆիզիկական միջավայրում ուսուցչի օգնականների հետ` 11-րդ դասարան (Մարկ Միկաիլ, Հայկ Մկրտչյան, Յուրի Հարությունյան) – նոյեմբերի 1, ժամը 10:00-11:00;
  2. «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրով խորհրդատվություն ֆիզիկական միջավայրում ուսուցչի օգնականների հետ` 10-րդ դասարան (Կարինե Գոմցյան, Շուշան Փաշինյան) – նոյեմբերի 1, ժամը 12:00-13:00;
  3. «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրով խորհրդատվություն ֆիզիկական միջավայրում ուսուցչի օգնականների հետ` 9-2 դասարան (Հայկ Ղազարյան, Էդուարդ Սարգսյան, Էլիզա Ղարիբյան, Իռեն Կարապետյան, Ալեն Կոշկարյան) – նոյեմբերի 1, ժամը 13:05-14:30;
  4. «Իրավունք» առարկայի հեռավար ուսուցում 11-1 դասարանում – շաբաթվա ընթացքում;
  5. Ընտանեկան դպրոցում «Բռնադատվածներ» նախագծի ներառման փորձ – նոյեմբերի 1;
  6. Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի առցանց հավաք – նոյեմբերի 3, ժամը 15:15-16:09;
  7. Հանդիպումներ ԵՊՀ հասարակագիտական ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ համատեղ նախագծեր իրականացնելու նպատակադրմամբ – շաբաթվա ընթացքում:

Պարզաբանում. 9-2 դասարանում, 10-րդ և 11-րդ դասարանցիներից կազմված առարկայական խմբերում փորձարկվում է դասավանդման հետևյալ ձևաչափը` ուսուցիչը առարկայական խորհրդատվություն է անցկացնում առարկայական այլընտրանքային ծրագրի համահեղինակների հետ և կազմում է առաջադրանքներ նրանց համար, իսկ վերջիններս իրենց գիտելիքները և կազմած առաջադրանքները փոխանցում են դասընկերներին, վերահսկում են կատարման գործընթացն ու գնահատում կատարված աշխատանքը:

27.10.2021               ©                 Աշոտ Տիգրանյան

         8-27

  1. «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի համահեղինակների հետ քննարկումների արդյունքում առաջադրանքների համակարգերում ` 9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան, կատարվել են որոշակի շեշտադրումային փոփոխություններ և ճշտվել է հրավիրյալ մասնագետների ցուցակն ու թեմատիկ ձևակերպումների ուղղվածությունը;
  2. Հաստատվել է ինքնակրթության շահառուներին անհրաժեշտ տեղեկույթի տրամադրման կայուն պարբերականություն;
  3. Վերականգնվել է «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարը;
  4. Վարդան Կարապետյանի հետ միասին հեղինակել ենք «Հեղինակային կրթական ծրագրով աշխատող, «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդողի ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան» մեթոդական ուղեցույցը;
  5. 9-րդ և 11-րդ դասարանների «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի համահեղինակներն արդյունավետորեն իրականացնում են իրենց գործունեությունը «Կրթական ինքնավարություն» նախագծի շրջանակներում;
  6. Նոյեմբերի 1-5-ի անհատական աշխատանքային պլանի կետ 7-ի բովանդակության մեկնարկի արդյունքում տեղի է ունեցել 4 հանդիպում` Հանդիպում հրավիրյալ մասնագետների` հոգեբանական գիտությունների թեկնածու Դիանա Սարգսյանի և ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության դասախոս Օվսաննա Նահապետյանի հետ, Հանդիպումներ հրավիրյալ մասնագետներ, պատմական գիտությունների թեկնածուներ Տիգրան Գևորգյանի և Տիգրան Ղանալանյանի հետ;
  7. Կետ 6-ի շրանակներից դուրս կազմակերպվել է 3 հանդիպում` Հանդիպում իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ, Հանդիպում իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Տորք Դալալեանի հետ;
  8. Նախապատրաստվել է Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի և սովորողների մի խմբի այցը կրթահամալիր:

                       29.11-3.12

  1. Մասնակցություն երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին

Պարզաբանում. 1. Հրավիրյալ մասնագետների հետ բոլոր հանդիպումները համակարգել եմ Վարդան Կարապետյանի հետ միասին; 2. Գիտաժողովին նախապատրաստվելու կազմակերպչական աշխատանքները ևս իրականացրել են Վարդան Կարապետյանը և Աշոտ Տիգրանյանը:

25.11.2021             ©               Աշոտ Տիգրանյան

Մանկավարժական ճամբար

                     (հոկտեմբերի 25-29)

  1. Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի առցանց պարապմունք. հոկտեմբերի 25, 27, ժամը 12:00-13:00;
  2. Մասնակցություն Հունիսի 14-ին նվիրված գրախոսությունների մրցույթի մրցանակների հանձնման արարողությանը. հոկտեմբերի 26, ժամը 16:00-ից;
  3. Մասնակցություն մանկավարժական աշխատողների ժողովին. հոկտեմբերի 27;
  4. Աշխատանքային հանդիպումներ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի և ՈւԳԸ ղեկավարության հետ համագործակցության օրացույցը կազմելու նպատակով, սվորողների երեք խմբերի հետ` սովորողների համահեղինակությամբ գրված առարկայական ծրագրերի կատարման շրջանակներում, 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ծրագրին համապատասխան, տարատարիք սովորողներին հետաքրքրող թեմաներով քննարկումներ. շաբաթվա ընթացքում;
  5. Նախագծային հեռավար աշխատանք. շաբաթվա ընթացքում;
  6. Հեռավար քննարկումներ «Աշխատանք հրավիրյալ մասնագետների հետ» թեմայով. հոկտեմբերի 28-29;
  7. Հանդիպումներ առարկայական ծրագրերի համահեղինակ, ուսուցչի օգնական սովորողների խմբերի հետ նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում ծավալելիք գործունեության համակարգման նպատակով. հոկտեմբերի 27, ժամը 10:00-11:00 (11-րդ դասարան), հոտեմբերի 28, ժամը 14:30:15:00 (10-րդ դասարան), , հոկտեմբերի 29, ժամը 11:55-12:35 (9-րդ դասարան);
  8. Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ամփոփում, հոկտեմբերի 28, ժամը 11:15-12:00:

19.10.2021                     ©                    Աշոտ Տիգրանյան