Ինքնակրթություն

                          2021-ի հունվար

Գիտելիքը տրվում է մարդուն իր նկատմամբ իշխանություն ձեռք բերելու համար: Իսկ մարդիկ, որպես կանոն, այն օգտագործում են ուրիշների նկատմամբ իշխանություն ձեռք բերելու համար:

  Երեք ուղի են տանում դեպի գիտելիքը. մտորումների ուղին, որն ամենաազնիվն է; նմանակման ուղին, որն ամենադյուրինն է; փորձի ուղի, որն ամենածանր է:

                           Հոդվածներ

Քաղաքական

Շարունակել կարդալ

ՍՅՈՒՆԻՔ

      (Երկարաժամկետ նախագիծ)

Իրականության նկարագրություն

  • Էթնիկական ընկճախտի և հասարակության ատոմացման պայմաններում առավել է կարևորվում սովորողների ու դասավանդողների ստեղծարար համագործակցությունը։ Ինտերակտիվ կրթության դաշտն ընդլայնվում է և մղում գործունեության նոր ոլորտների ներառման։

Նպատակներ

  • Սյունիքի և սյունեցիների մասին համապարփակ ու համակարգված գիտելիքների յուրացում
  • Սյունիքի և սյունեցիների, այդ թվում՝ առանձին ընտանիքների և անհատների, հիմնախնդիրների լուծմանը նպաստող միկրոնախագծերի իրականացում

Խնդիրներ

  • Նախագծի մասնակիցների համագործակցային, գործարարական և արշավային կարողությունների ու հմտությունների զարգացում
  • Համագործակցության ծավալում ազգագրագետների, հոգեբանների, ընկերաբանների և քաղաքագետների հետ
  • Կրթահամալիրում նախագծային գործունեության կուտակված փորձի յուրացում և ստեղծված կապերի օգտագործում ու հավելում
  • Արշավային ջոկատների և դաշտային աշխատանքների նյութատեխնիկական ապահովում
Շարունակել կարդալ