(Երկարաժամկետ նախագիծ)
Իրականության նկարագրություն
- Էթնիկական ընկճախտի և հասարակության ատոմացման պայմաններում առավել է կարևորվում սովորողների ու դասավանդողների ստեղծարար համագործակցությունը։ Ինտերակտիվ կրթության դաշտն ընդլայնվում է և մղում գործունեության նոր ոլորտների ներառման։
Նպատակներ
- Սյունիքի և սյունեցիների մասին համապարփակ ու համակարգված գիտելիքների յուրացում
- Սյունիքի և սյունեցիների, այդ թվում՝ առանձին ընտանիքների և անհատների, հիմնախնդիրների լուծմանը նպաստող միկրոնախագծերի իրականացում
Խնդիրներ
- Նախագծի մասնակիցների համագործակցային, գործարարական և արշավային կարողությունների ու հմտությունների զարգացում
- Համագործակցության ծավալում ազգագրագետների, հոգեբանների, ընկերաբանների և քաղաքագետների հետ
- Կրթահամալիրում նախագծային գործունեության կուտակված փորձի յուրացում և ստեղծված կապերի օգտագործում ու հավելում
- Արշավային ջոկատների և դաշտային աշխատանքների նյութատեխնիկական ապահովում
Ճանապարհային քարտեզ
- Աշխատանքային խմբերի և արշավային ջոկատների ձևավորում (հունվար)
- Գրավոր աղբյուրների ուսումնասիրում և վերլուծական հոդվածների հրապարակում (փետրվար — դեկտեմբեր)
- Կրթական փոխանակումների պարբերական իրականացում (փետրվար — դեկտեմբեր)
- Գործարար միկրոնախագծերի ձևակերպում և իրականացում (մարտ — դեկտեմբեր)
- Արշավային գործունեություն և դաշտային աշխատանք (ապրիլ — նոյեմբեր)
Ակնկալվող արդյունքներ
- Գրավոր խոսքի բոլոր ժանրերով արշավների և դաշտային աշխատանքների յուրաքանչյուր փուլի ամփոփում
- Գործարար միկրոնախագծերի իրականացման հաշվետվություններ
- Կայուն գործնական կապեր Սյունիքի համայնքների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և սոցիալապես ակտիվ անհատների հետ
10.01.2021 © Համահեղինակներ`
Ասատրյան Մարթա
Բլեյան Աշոտ
Կարապետյան Վարդան
Տիգրանյան Աշոտ