Փետրվարյան հաշվետվություն

  1. Կազմեցի գնահատման վերաբերյալ իմ գրավոր տեսակետների համահավաքը և հեղինակեցի դրա ներածականը;
  2. Շարունակում եմ կատարելագործել առաջադրանքների համակարգը և համապատասխան պարզաբանումները. «Ես և իմ Հայրենիքը» (Արևմտյան դպրոց-պարտեզ, 5-1  դասարան), «Պատմություն» (Միջին դպրոց,8-2 դասարան), «Պատմություն» (Ավագ դպրոց, 9-1 դասարան), «Պատմություն» (11-րդ դասարան);
  3. Կարևորում եմ իմ կրթական գործունեության որոշ ուղղությունները լուսաբանող հրապարակումները կրթահամալիրի կայքում`  Հանդիպում «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանի հետ, Կիսափակ հանդիպում, Ո՞րն է մեր առաքելությունը, 5-րդ դասարանցիները մասնագետների հետ հանդիպումների մասին, Տարբերվողը` Աշոտ Տիգրանյան, «Ես և իմ հայրենիքը» դասընթացի շրջանակում ևս մեկ հետաքրքիր հանդիպում, Ժողովրդավարություն 
  4. Ավարտեցինք քաղաքագիտական նոր ակումբի համահիմնադիրների խմբի ձևավորումը;
  5. Սկսեցի «Սյունիք» նախագծի առաջին փուլի նախապատրաստական շրջանը;
  6. Շարունակեցի հարստացնել իմ բազմաշահառու Ինքնակրթության բովանդակությունը և կառուցվածքը:

25.02.2021                     ©           Աշոտ Տիգրանյան

Գնահատման համակարգ

                         (տարբերակներ)

Գնահատման երեք կիրառված տարբերակներից` թվանշանային, խոսքային և վերաբերմունքային, ես գերադասում եմ վերջինը, հատկապես նրա գլխավոր բաղկացուցիչը` նախագծային գործունեությունը: Բայց գնահատման նկատմամբ ձևավորված սոցիալ-մշակութային իրողությունը թելադրում է անցումային քայլաշարի անհրաժեշտությունը:

    Ներկայացնում եմ այս հիմնախնդրի լուծմանն ուղղված իմ հոդվածների և առարկայական հեղինակային ծրագրերի մի մասը: Ծրագրերը ներկայացվում են ամբողջությամբ, քանզի գնահատման բաժինը էութենապես կընկալվի միայն հեղինակային մոտեցման համակարգի համատեքստում:

Շարունակել կարդալ

Ինքնակրթություն

                          2021-ի փետրվար

Որոշ գործերի մեծությունը ոչ այնքան նրանց չափերում է, ինչքան իր ժամանակին արվելու մեջ:

  Հաջողությունը դեռ վերջակետ չէ, անհաջողությունը դեռ վերջը չէ; միակ բանը, որ նշանակություն ունի պայքարը շարունակելու խիզախությունն է:

                           Հոդվածներ

Քաղաքական

Շարունակել կարդալ