Մարտյան հաշվետվություն

  1. Պարտադիր հանրակրթությանը անբացակա ներկայություն առաջադրանքների նոր փաթեթով և դասարանների առանձնահատկությունների շեշտադրմամբ;
  2. «Իրականություն» ակումբի մեկնարկ (նպատակների և բովանդակության մասին հայտարարությունը համահիմնադիրները մշակում են և կհրապարակեն մինչև գարնան առաջին ամսվա ավարտը);
  3. Ակտիվ մասնակցություն հասարակագիտական ստուգատեսին (այս ոլորտում իրականացրածի մասնակի դրսևորումները` Հանդիպում պրոֆեսոր Ներսիսյանի հետ, Հանդիպում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ, Հանդիպում Ալեքսան Հակոբյանի հետ, Ապրիլի 15. Վերադարձ Ուրարտու, Ուրարտուի ու հայերի ծագման վերականգնումը, Քաղաքական մտորումներ. մաս 1, Հայրենագիտության արտագնա պարապմունքը Աշնակ գյուղում, Թալինում և Դաշտադեմում);
  4. Ուշադրության բևեռացում «Գնահատում» հիմնախնդրի վրա;
  5. Մարտի 22-28 ի անհատական պլանի բազմաբովանդակ իրականացում:
  6. Ինքնակրթության բովանդակության հետևողական հարստացում և շահառուների որակական աճ:

24.03.2021                    ©                          Աշոտ Տիգրանյան

Անհատական աշխատանքային պլան

                        (22-28.03.2021)

  1. Գնահատման համապարփակ և համապիտանի համակարգի նախագծի ձևակերպում «Գնահատման համակարգ» հոդվածում շարադրված սկզբունքների համաձայն;
  2. «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի «Ես և իմ Հայրենիքի էթնիկական գույները» թեմայի շրջանակներում այցելություններ ազգային փոքրամասնությունների բնակավայրեր;
  3. «Ինքնակրթություն» նախագծի շահառուների ցանցի ընդլայնում;
  4. Մասնակցություն կրթահամալիրի օրացույցով նախատեսված պարտադիր բաղադրիչների իրականացմանը:

16.03.2021                        ©             Աշոտ Տիգրանյան

Ինքնակրթություն

                          2021-ի մարտ

Եթե դուք ցանկանում եք, որ Ձեր կյանքը լինի երջանիկ, պետք է գամված լինեք նպատակին, այլ ոչ թե իրերին:

  Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի երկմտել իր կոչման շուրջ և ժամանակ առ ժամանակ շեղվել նրանից: Միակ բանը, որ չի կարելի անել, կոչումը մոռանալն է:

                           Հոդվածներ

Քաղաքական

Շարունակել կարդալ