Գնահատման համապարփակ և համապիտանի համակարգ

                  (մանկավարժական աֆորիզմներ)

  1. Գիտելիքն իրականության որևէ բաղկացուցչի համարժեք արտացոլումն է անհատի բանականությունում և կարողության ձևավորման համապիտանի միջոցը;
  2. Կարողությունն անհատի մտային, հոգևոր, բարոյական և ֆիզիկական գործողություն կատարելու պատրաստականությունն է և հմտության ձևավորման համապիտանի միջոցը;
  3. Հմտությունը կարողության բարձրագույն աստիճանն է, ցանկացած իրավիճակում այն իրացնելու անհատի համապարփակ հնարավորությունը և կրթության նպատակին հասնելու համապիտանի միջոցը;
  4. Կրթության նպատակն անհատի հնարավորինս բարձր ազգային և սոցիալական արդյունավետությունն է հանուն ապագայամետ պետության;
  5. Գնահատումն անհատի կենսագործունեությունն ուղղորդելու գործառույթ է իրականացնում և ունի վերաբերմունքային, խոսքային ու թվային դրսևորումներ;
  6. Սովորողի գնահատումը դեպի կրթության նպատակի իրականացումն ուղղորդող գործողությունների համակարգ է և գիտելիքների ձեռքբերմանն ու կարողությունների ամրակայմանը, այսինքն` հմտությունների ձևավորմանը, նպաստող միջոց;
  7. Սովորողների ուսումնական հնարավորությունները եռաստիճան են` միջինից ցածր, միջին, միջինից բարձր, հետևաբար իրատեսակն է գիտելիքների և հմտությունների դրսևորման եռաստիճան գնահատում, որի թվային համարժեքներն են` 1. 4-5, 2. 6-7, 3. 8-9;
  8. Գիտելիքի յուրացման եռաստիճան դրսևորումներն են` վերարտադրություն, նոր գիտելիքի ստեղծում, գիտելիքների համակարգի ստեղծում;
  9. Հմտության եռաստիճան դրսևորումներն են` հիշելու հմտություն, տարբերակելու հմտություն, հիմնավորելու հմտություն;
  10. Մայրենիի եռաստիճանը` բառապաշարի հարստացում, շարադրության կամ գրական բնույթի այլ տեքստի հեղինակում, բառաստեղծում;
  11. Գրականության եռաստիճանը` գրական տեքստի բովանդակության ներկայացում, նաև` անգիր պոեզիա, ուսումնասիրվող ստեղծագործությունը հեղինակի ստեղծագործությունների համատեքստում (վերլուծություն), բացահայտել ուսումնասիրվող հեղինակի տեղը հայ և համաշխարհային գրականության համատեքստում;
  12. Օտար լեզուների եռաստիճանը` նվազագույն բառապաշարի և քերականական կառուցվածքի իմացություն, տեքստի կազմում, հաղորդակցություն լեզվակրի հետ;
  13. Մաթեմատիկայի եռաստիճանը` վարժության լուծում, պարզ խնդրի լուծում, բարդ խնդրի լուծում;
  14. Բնագիտական եռաստիճանը` փորձի վերարտադրություն, տրված նախապայմաններով փորձի իրականացում, տրված արդյունքով փորձի արդյունավետ կատարում;
  15. Հասարակագիտական եռաստիճանը` առանցքային հասկացությունների, երևույթների, կարևորագույն իրադարձությունների, մեծ անհատների համառոտ կենսագրության իմացություն; իրադարձությունների և պատմական անհատների գործունեւոթյան վերլուծություն; հասկացությունների սահմանումների հեղինակում, երևույթների, իրադարձությունների, սոցիալական խմբերի և անհատների գործունեության մասին սեփական տեսակետների հիմնավորում:

Ծանոթություններ. 1. Եռաստիճան համակարգի առաջին աստիճանը պարտադիր է բոլոր սովորողների համար; 2. «Նոր գիտելիք» կամ «Գիտելիքների համակարգի ստեղծումը» պետք է հասկանալ ոչ թե որպես հայտնագործություն, այլ նորություն կոնկրետ տարիքի  սովորողների համար; 3. Բացառիկը հայտնագործության գնահատականն է, օժտված սովորողների համար հնարավոր չորրորդ աստիճանը:

26.04.2021                ©               Աշոտ Տիգրանյան

Ազատվելով հիվանդության ճիրաններից

                (ապրիլյան հաշվետվություն)

  1. «Ինքնակրթություն» նախագծի անհոգնել իրականացում;
  2. Հերթական ուսումնական ճամփորդությունը «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակներում. Ֆիոլետովո, մոլոկանների համայնք;
  3. «Իրականություն» ակումբի համահիմնադիրների կազմի, հանդիպումների պարբերականության և քննարկման առաջին թեմայի` «Համակարգ», ճշգրտում;
  4. Նախագծային գործունեության հանրայնացում` Առցանց հավաք «Գագարին» նախագծի դպրոցների հասարակագետ մանկավարժների խմբի հետ, «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակում արտագնա պարապմունք Դվինում, Պատմության վերակառուցում. Վանի թագավորություն, Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ, Մարդկությունը` հեղափոխությունների շրջապտույտում, Նիցշե և միֆեր Ղարաբաղի մասին, Պատմության վերակառուցում. Վանի թագավորություն — 2, Գուրգեն Յանիկյան. մտորումներ;
  5. Մանկավարժական հոդվածի` «Գնահատման համապարփակ և համապիտանի համակարգ», հեղինակում;
  6. 2021-2022 ուստարվա նախապատրաստություն` 6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրի քննարկման մեկնարկ բոլոր դպրոց-պարտեզների ղեկավարների և միջին դպրոցի ղեկավարի հետ; 9-11-րդ դասարանների «Պատմություն» առարկայի նոր ծրագրերի ստեղծման գործում համապատասխան դասարաններ փոխադրվող սովորողների աշխատանքային խմբերի ներառում;
  7. «Պատմության վերակառուցում» նախագծի ներկայացում հյուսիսային և հարավային դպրոց-պարտեզներում, աշխատանքային նոր խմբերի ձևավորում;
  8. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի նոր հաղորդման ձայնագրում:

26.04.2021               ©                  Աշոտ Տիգրանյան

Ինքնակրթություն

                          2021-ի ապրիլ

Վիճել մեծությունների հետ կարելի է և պետք է, եթե դու քո գիտելիքների, փորձի, մտորումների և ընդհանրացումների հիման վրա կարող ես այլ բան առաջարկել:

  Եթե մարդը ծնվել է բացառիկ նախասահմանմամբ, չի պատկանում ինքն իրեն: Նա պատկանում է այդ նախասահմանմանը:

                           Հոդվածներ

Քաղաքական

Շարունակել կարդալ