(ապրիլյան հաշվետվություն)
- «Ինքնակրթություն» նախագծի անհոգնել իրականացում;
- Հերթական ուսումնական ճամփորդությունը «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակներում. Ֆիոլետովո, մոլոկանների համայնք;
- «Իրականություն» ակումբի համահիմնադիրների կազմի, հանդիպումների պարբերականության և քննարկման առաջին թեմայի` «Համակարգ», ճշգրտում;
- Նախագծային գործունեության հանրայնացում` Առցանց հավաք «Գագարին» նախագծի դպրոցների հասարակագետ մանկավարժների խմբի հետ, «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակում արտագնա պարապմունք Դվինում, Պատմության վերակառուցում. Վանի թագավորություն, Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ, Մարդկությունը` հեղափոխությունների շրջապտույտում, Նիցշե և միֆեր Ղարաբաղի մասին, Պատմության վերակառուցում. Վանի թագավորություն — 2, Գուրգեն Յանիկյան. մտորումներ;
- Մանկավարժական հոդվածի` «Գնահատման համապարփակ և համապիտանի համակարգ», հեղինակում;
- 2021-2022 ուստարվա նախապատրաստություն` 6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրի քննարկման մեկնարկ բոլոր դպրոց-պարտեզների ղեկավարների և միջին դպրոցի ղեկավարի հետ; 9-11-րդ դասարանների «Պատմություն» առարկայի նոր ծրագրերի ստեղծման գործում համապատասխան դասարաններ փոխադրվող սովորողների աշխատանքային խմբերի ներառում;
- «Պատմության վերակառուցում» նախագծի ներկայացում հյուսիսային և հարավային դպրոց-պարտեզներում, աշխատանքային նոր խմբերի ձևավորում;
- «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի նոր հաղորդման ձայնագրում:
26.04.2021 © Աշոտ Տիգրանյան