Պատմություն (10-րդ դասարան, այլընտրանքային ծրագիր, լրամշակված տարբերակ)

  1. Իրավիճակի նկարագրություն

Արժևորելով պետությունը որպես ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձև և նրա հարատև առաջընթացի անփոխարինելի գործիք,  վերջին պարտության գլխավոր պատճառներից մեկը համարելով պետության նկատմամբ հասարակության տարբեր շերտերի անհամարժեք վերաբերմունքը, կարևորելով պատանիների արժեհամակարգի վերնամասում «Պետություն» արժեքի ամրակայումը, հաշվի առնելով հանրակրթական առարկաների ծրագրերում կատարվող փոփոխությունների հարացույցը, հարկ ենք համարում ներկայացնել սույն այլընտրանքային, փորձարարական ծրագիրը, որի իրականացմանը ներառվելու են նաև այլ մասնագետներ, իսկ ուսումնական ձեռնարկը գրվելու է բոլոր շահառուների, առաջին հերթին` սովորողների, մասնակցությամբ:

  • Նպատակներ

Ա. Սովորողների աշխարհայացքում առանցքային դարձնել հայոց պետության հարատևությանը զինվորագրվելու պատրաստակամությունը և պատրաստականությունը;

Բ. Անցյալից ներկայով ապագա տանող պատմական շղթայի դասերի յուրացում:

  • Խնդիրներ

Ա.Սովորողների մտահամակրգումիրականությունը բազմակողմանիորեն ընկալելու կարողության ձևավորում;

Բ. «Սասնա ծռեր» էպոսը որպես արժեհամակարգային հիմք յուրացնելու պատրաստականության ձևավորում սովորողների հմտությունների համակարգում;

Գ. Սովորողների մտածելակերպում Հայաստանին հարևան պետությունների ու ժողովուրդների մասին կարծրատիպերի կոտրում;

Դ. Սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում;

Ե. Սովորողների համագործակցային հմտությունների ձևավորում;

Զ. Ուսումնական գործընթացում օտար լեզուների պարբերական օգտագործում;

Է. Բոլոր սովորողների ներառում հետազոտական և նախագծային աշխատանքներում;

Ը. Կրթական ինքնավարության սկզբունքների և մեթոդների համընդհանուր կիրառում ներդասարանային ու արտադասարանային հարաբերություններում:

  • Դասավանդման հիմնական մեթոդները

Ա. Դասախոսություն, այդ թվում` արտակրթահամալիրային մասնագետի;

Բ. Բանավեճ, այդ թվում` արտակրթահամալիրային հարթակներում;

Գ. Անցյալի իրականության վերակառուցում;

Դ. Փոխուսուցում;

Ե. Հետազոտական և նախագծային աշխատանքների հրապարակային պաշտպանություն;

Զ. Սոցիալական տեխնոլոգիաների կիրառում:

  • Ուսումնական գործի կազմակերպման ձևերը

Ա. Ֆիզիկական միջավայրում

Ա 1. Կրթահամալիրի տարածքում բացօթյա (սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին);

Ա 2. Արտակրթահամալիրային տարածքում բացօթյա;

Ա 3. Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն;

Ա 4. Արտակրթահամալիրային շենքային տարածքում` այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ, թատրոն, կինոթատրոն;

Ա 5. Մասնակցություն հնագիտական և ազգագրական դաշտային աշխատանքներին:

Բ. Վիրտուալ միջավայրում

Բ 1. Անհատական և խմբային հեռավար ուսուցում;

Բ 2. Առցանց դասախոսություն;

Բ 3. Առցանց քննարկում;

Բ 4. Հետազոտական և նախագծային աշխատանքների առցանց պաշտպանություն:

  • Գնահատում

Ա. Հարցադրումներ իր ուսուցչին – 5-10 միավոր;

Բ. Հարցադրումներ կրթահամալիրային այլ մասնագետի – 10-15 միավոր;

Գ. Հարցադրումներ արտակրթահամալիրային մասնագետի – 20-30 միավոր;

Դ. Մասնակցություն բանավեճերին – 40-50 միավոր;

Ե. Հանրակրթական առաջադրանքների կատարում- 40-80 միավոր (3 առաջադրանք կատարելու դեպքում)

Զ. Մասնակցություն փոխուսուցմանը – 50-60 միավոր;

Է. Մասնակցություն անցյալի իրականության վերակառուցմանը – 60-80 միավոր;

Ը. Հետազոտական և նախագծային աշխատանքների հրապարակային պաշտպանություն – 10-100 միավոր:

Պարզաբանումներ. 1. Սովորողին միավորներ տալիս են ինքը, դասավանդողը, դասընկերները, դասագործընթացին մասնակցող այլ անձինք; 2. Սովորողը գնահատվում է մեկ ամսվա կտրվածքով; 3. Հանրակրթական երեք առաջադրանքներից առավելագույնը երկուսը կարող են լինել մեկ մակարդակի; 4. Սովորողը իրավունք ունի կատարել երեքից ավել առաջադրանք; 5.Միավորների գումարային թիվը բաժանվում է գնահատողների թվի վրա; 6. Կետ 5-ում նշված գործողությունը կատարելուց հետո մնացած միավորները բերվում են տաս բալանոց համակարգի յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում, հավաքած միավորները մեկ կարգ պակասեցնելով; 7. Սովորողներն իրավունք ունեն փոխել իրենց գնահատանիշը ուսումնական տարվա ցանկացած շրջանում:

  • Բովանդակություն

Ա. Պետություն. գաղափարներ և ուսմունքներ (4 ժամ);

Բ. «Սասնա ծռեր» էպոսը հայկական պետության էության, կառուցման սկզբունքների և կառավարման համակարգի մասին (6 ժամ);

Գ. Պետության սաղմերը նախնադարում (2 ժամ);

Դ. Հայկական առաջին պետությունները հին քաղաքակրթությունների համատեքստում (6 ժամ);

Ե. Արարատյան թագավորությունն աշխարհակալության ճանապարհին (4 ժամ);

Զ. Երվանդական Հայաստանը և Իրանական քաղաքակրթությունը (2 ժամ);

Է. Արտաշեսյան Հայաստանն արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկում (4 ժամ);

Ը. Հայկական ավատատիրական պետությունները միջնադարյան քաղաքակրթությունների համատեքստում (8 ժամ);

Թ. Հայոց պատմության միջպետական փուլերի ընդհանրությունները և առանձնահատկությունները պետության վերաստեղծման գործընթացի եռակի`արագացնող, կասեցնող, ետընթաց պարտադրող, գործոն (6 ժամ);

Ժ. Հայոց Հանրապետությունների պատմա-համեմատական բնութագիրը պավլիկյաններից մինչև 21-րդ դար (8 ժամ);

ԺԱ. Հայաստանի հարևան պետությունները1901-2022 թվականներին (6 ժամ);

ԺԲ. Հայ ժողովրդի և հայկական հանրապետությունների հարաբերությունները հարևան ժողովուրդների ու պետությունների հետ 1901-2022 թվականներին (6 ժամ);

ԺԳ. Հայոց պետության ապագան. մարտահրավերներ և հնարավորություններ (4 ժամ):

Պարզաբանում. Փակագծերի ներսում նշված է թեմաների ուսումնասիրության սոսկ դասացուցակային ժամաքանակը:

        Հետազոտական աշխատանքների թեմաներ

  1. Պետության մասին գիտական պատկերացումների էվոլյուցիան առաջին պետությունների ձևավորումից մինչև մեր օրերը;
  2. Հայկական պետությունը «Սասնա ծռեր» էպոսում;
  3. Հայկական հնագույն պետությունները և նրանց պետականաստեղծ դասերը;
  4. Արմենիա-Շուպրիայի առեղծվածը;
  5. Հայկական ստրկատիրական պետությունները. օրինաչափություններ, առանձնահատկություններ, դասեր;
  6. Անհատի պետականաստեղծ դերը;
  7. Հայկական ավատատիրական պետությունները միջնադարյան քաղաքակրթությունների համատեքստում;
  8. Կրոնը հայկական պետական իրականությունում;
  9. Հայերը և խաչակիրները;
  10. Հայերի և մուսուլմանական աշխարհի հարաբերությունները 7-21-րդ դարերում;
  11. Պետության վերստեղծման գործիքները մարդկության պատմության տարբեր շրջափուլերում;
  12. Հանրապետություններն աշխարհում և հայկական իրականությունում;
  13. Հարևան պետությունների պատմական իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա;
  14. Հայկական կուսակցությունների պատկերացումները հայկական պետության մասին;
  15. Հայոց պետության ներկան և ապագան:

Պարզաբանում. 1. Հետազոտական աշխատանքը կարող է կատարվել ինչպես անհատապես, այնպես էլ փոքր խմբերով (2-4 հոգանոց); 2. Սովորողն իրավունք ունի առաջարկել հետազոտական աշխատանքի այլ թեմա դասընթացի բովանդակության սահմաններում; 3. Հետազոտական աշխատանքների հրապարակային նախնական պաշտպանությունը տեղի կունենա նոյեմբերի երկրորդ կեսին:

11.08.2020                ©                          Աշոտ Տիգրանյան

05.05.2021              ©                       Լրամշակեցին 9-րդ

                                                          դասարանի սովորողներ

                                                          Կարինե Գոմցյանը

                                                           Շուշան Փաշինյանը

                                                           Դավիթ Իսպիրյանը

                                                        Ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը

                                                       

                                                         

                                                     

                                                                                                            

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s