Դասավանդողի իրավական վերապատրաստման ծրագիր

Ներածություն՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային մանկավարժություն, որի հեղինակ դասավանդողի մասնագիտական ուսուցումը, անընդհատ մանկավարժական զարգացումն ու դրան ներկայացվող պահանջները շուրջտարյա են։

Հեղինակային մանկավարժություն իրականացնող դասավանդողի համար պարտադիր է հանրակրթության իրավական ոլորտի փաստաթղթերի ստեղծական յուրացումը և դրանց ամենօրյա գործնական կիրառումը։

Նպատակներ՝

  • ծանոթացնել հանրակրթության բնագավառի իրավական փաստաթղթերին և կրթահամալիրի առանձնահատկությունների իրավական բաղադրիչին
  • բարձրացնել դասավանդողների իրավական գիտակցության մակարդակը
  • ամրակայել իրավական մշակույթի գործիքակազմը դասավանդողների ստեղծական գործունեության համակարգում

Բովանդակություն՝

Հեղինակային մանկավարժություն իրականացնող դասավանդողի համար պարտադիր ենք համարում  հետևյալ փաստաթղթերի ընթերցումը, յուրացումը,  դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները՝

փաստաթուղթհոդվածներտեսականգործնականստուգում
ՀՀ ՍահմանադրությունԳլուխ 2, հոդվածներ 25-29, 34, 36-43, 60  111
Երեխայի իրավունքների մասին օրենքըԸնդհանուր ծանոթացում 
Հանրակրթության մասին օրենքըՀադվածներ 3-5, 7, 8, 14, 18, 19-28, 35, 12
Հանրակրթության պետական չափորոշիչ. 12
Ուսումնական հաստատության /կրթահամալիրի/ կանոնադրություն  1
Աշխատանքային օրենսգիրք, աշխատանքային պայմանագիրԸնդհանուր ծանոթություն, հոդվածներ 113, 114 
Իրավական փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարության կայքում,  1
Իրավական փաստաթղթերի որոնման համակարգերIrtek.am Arlis.am 
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին»
ՀՀ օրենք
   
«Արհեստակցական միությունների մասին»
ՀՀ օրենք
   
Կրթահամալիրի իրավական կարգավորումները 12



Ակնկալվող արդյունք՝

  • դասավանդողների մոտ ձևավորել իրավական գիտելիքները անընդհատ հարստացնելու և պրակտիկան կատարելագործելու հմտություններ
  • մանկավարժական գործունեության ընթացքում առաջացող հիմնախնդիրներին իրավական լուծումներ գտնելու սովորույթի ձևավորում
  • դասավանդողը ներկայացնում է առաջարկներ՝ միտված կրթահամալիրում գործող ներքին կարգապահական կանոնների և կարգերի կատարելագործմանը, ուսումնական պլանների պարզաբանումներին

Մշակումը՝  Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s