Դասավանդողի իրավական վերապատրաստման պարապմունքների համառոտ բովանդակություն

Ա/ՀՀ Սահմանադրություն և Երեխայի իրավունքների մասին օրենքը

1Տեսական պարապմունք /1 ժամ/-Հայկական Սահմանադրությունների պատմություն /«Որոգայթ փառացից մինչև մերօրյա Սահմանադրություն/, Սահմանադրության առանցքային դրույթներ, դասավանդողի գործունեությանն ուղղակիորեն առնչվող հոդվածներ

2Գործնական պարապմունք /1 ժամ/-Դասավանդողի գործունեությանն ուղղակիորեն առնչվող հոդվածների քննարկում՝ դրանց գործնականացման նպատակադրմամբ

3Ստուգում /1 ժամ/-Գրավոր աշխատանք՝ որքանո՞վ է համապատասխանում Երեխայի իրավունքների մասին օրենքը Սահմանադրության պահանջներին

Բ/․Հանրակրթության մասին օրենքը

4 Տեսական պարապմունք /1 ժամ/-դասախոսություն՝ «Հանրակրթության մասին օրենքը ՀՀ կրթական իրականության համատեքստում» թեմայով

5 Գործնական պարապմունք /2 ժամ/-Բանավեճ՝ «Հանրակրթության մասին օրենքի կատարելագործման ուղիները» թեմայով

6 Ստուգում /1 ժամ/-Ըստ տարիքային խմբերի դասավանդողը իրականացնում է ուսումնասիրություն կամ սոցիոլոգիական հարցում  «Հանրակրթության մասին օրենքի»՝ կրթահամալիրում իրականացման մակարդակի մասին

Գ/Հանրակրթության պետական չափորոշիչ

7 Տեսական պարապմունք /1 ժամ/-Անհատական դիտարկումներ՝ «Հանրակրթության պետական չափորոշչի կիրառման հնարավորությունները իրենց նեղ մասնագիտական ուղղություններում»

8 Գործնական պարապմունք /2 ժամ/-Արված դիտարկումների խմբային քննարկում՝ ըստ դասավանդման ոլորտների

9 Ստուգում /1 ժամ/-Հանրակրթության պետական չափորոշփի իմացության ստուգման թեստերի կազմում

Դ/Ուսումնական հաստատության /կրթահամալիրի/ կանոնադրություն

10 Գործնական պարապմունք /1 ժամ/-Հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրության և հեղինակային կրթական հաստատության կանոնադրության համեմատություն

11 Ստուգում /1 ժամ/-Կրթահամալիրի կանոնադրության զարգացման առաջարկների հիմնավորում /գրավոր և բանավոր/

Ե/Աշխատանքային օրենսգիրք, աշխատանքային պայմանագիր

12 Գործնական պարապմունք /1 ժամ/-Գտնել Աշխատանքային օրենսգրքում աշխատողին ուղղակիորեն առնչվող հոդվածները

13 Ստուգում /1 ժամ/-Ներկայացնել այն իրավիճակները, որում աշխատողը անձնապես առնչվել է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքներն իրականացնելիս և ոչ իրավական խոչընդոտները հաղթահարելիս

Զ/ Իրավական փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարության կայքում

14 Գործնական պարապմունք /1 ժամ/-Որոնողական կայքերի օգտագործման փորձի փոխանակում

15 Ստուգում /1 ժամ/-Հանձնարարված նյութերի հայտնաբերում և օգտագործում որոնողական կայքերի օգնությամբ

Է/ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենք

16 Ստուդում /1 ժամ/-Յուրաքանչյուր դասավանդող ներկայացնում է իր փորձը

Ը/ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենք

17 Տեսական պարապմունք /1 ժամ/-Արհեստակցական միությունները և նրանց գործունեությունը Հայաստանում

18 Գործնական պարապմունք /1 ժամ/-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպության գործունեության ուսումնասիրություն

19 Ստուգում /1 ժամ/-Հարցաշարի միջոցով վեր հանել տեսական և գործնական պարապմունքների արդյունքում ստացած գիտելիքները

Թ/Կրթահամալիրի իրավական կարգավորումները

20 Տեսական պարապմունք /1 ժամ/-Կրթահամալիրի իրավական կարգավորումների մասնագիտական վերլուծություն

21 Գործնական պարապմունք /2 ժամ/-Կրթահամալիրի իրավական կարգավորումներում առաջարկվող փոփոխությունների քննարկում

22 Ստուգում /1 ժամ/-Կրթահամալիրի իրավական համակարգի վարկանիշային ձևակերպումՄշակումը՝ Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s