11-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագիր

Իրավիճակի նկարագրություն – Անցյալի` տարբեր նպատակներով աղավաղումն իրականություն է: Ուստի պատմական իրականության հանդեպ գնալով աճող նպատակադրված կեղծման չեզոքացումը խմբային աշխատանքի միջոցով և իր անկանխատեսելի խնդիրները լուծելով, անհրաժեշտ կրթական քայլերի հերթագայություն է, որոնք կկատարվեն ներքոշարադրյալ տեքստի գաղափարների իրականացման միջոցով:

Նպատակներ
Ա.Նպատակաուղղել սովորողներին պատմության դասերի յուրացմանը;
Բ. Անհատականացված աշխատանքով ամրակայել սովորողի` պատմական օրինաչափությունների դրսևորման  առանձնահատկությունների կոգնիտիվ ընկալման հմտությունը:
Միշտ պետք է ձգտել ճիշտն իմանալուն և գիտակցելուն, ու հետևաբար դրա իսկ կարողությանը, որի հիմնական նախապայմանն է հենց իսկ մարդու կամքը:

Խնդիրներ
Ա. Անկախ սովորողի մասնագիտական կողմնորոշումից պահպանել նրա հետաքրքրասիրությունը մեր անցյալի իրողությունների ու նրանց դասերի նկատմամբ;
Բ. Սովորողների համագործակցային հմտությունների ձևավորում;
Գ. Ուսումնական գործընթացում օտար լեզուների պարբերական օգտագործում;
Դ. Տարբեր տեսակետներ անկողմնակալ վերլուծելու և գնահատելու կարողության զարգացում;
Ե. Կրթական ինքնավարության սկզբունքների և մեթոդների համընդհանուր կիրառում ներդասարանային ու արտադասարանային հարաբերություններում:
Նշված նպատակներին հասնելու համար պարտադիր է սրանց յուրացումը։ 

Դասավանդման հիմնական մեթոդները
Ա. Բանավեճ, այդ թվում` արտակրթահամալիրային հարթակներում;
Բ. Դասախոսություն, այդ թվում` արտակրթահամալիրային մասնագետի;
Գ.Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
Դ.Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
Ե. Հետազոտական աշխատանքի հրապարակային պաշտպանություն;
Զ. Հոգեբանական էֆեկտների չնախազգուշացված և պարբերական կիրառում:
Իմ փորձից ելնելով համաձայն եմ բոլորին, բոլորն էլ արդյունավետ են և էֆեկտիվ։ 

Ուսումնական գործի կազմակերպման ձևերը
Ա. Ֆիզիկական միջավայրում
Ա 1. Կրթահամալիրի տարածքում բացօթյա (սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին);
Ա 2. Արտակրթահամալիրային տարածքում բացօթյա;
Ա 3. Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն;
Ա 4. Արտակրթահամալիրային շենքային տարածքում` այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ, թատրոն, կինոթատրոն:
Բ. Առցանց քննարկում:

Գնահատում
Ա. Հարցադրումներ իր ուսուցչին – 5-10 միավոր;
Բ. Հարցադրումներ կրթահամալիրային այլ մասնագետի – 10-15 միավոր;
Գ. Հարցադրումներ արտակրթահամալիրային մասնագետի – 15-20 միավոր;
Դ. Մասնակցություն բանավեճերին – 20-30 միավոր;

Ե. Մասնակցություն անցյալի իրականության վերակառուցմանը – 40-60 միավոր;
Զ. Մասնակցություն փոխուսուցմանը – 50-60 միավոր;
Է. Հետազոտական և նախագծային աշխատանքների հրապարակային պաշտպանություն – 10-100 միավոր:
Պարզաբանումներ. 1. Սովորողին միավորներ տալիս են ինքը, դասավանդողը, դասընկերները, դասագործընթացին մասնակցող այլ անձինք; 2. Միավորների գումարային թիվը բաժանվում է գնահատողների թվի վրա; 3. Կետ 2-ում նշված գործողությունը կատարելուց հետո մնացած միավորները բերվում են տաս բալանոց համակարգի յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում, հավաքած միավորները մեկ կարգ պակասեցնելով; 4. Սովորողներն իրավունք ունեն փոխել իրենց գնահատանիշը ուսումնական տարվա ցանկացած շրջանում:

Բովանդակություն
XVII-XXI դար

Հեղափոխական զարգացում. իրականություն թե պատրանք (4 ժամ)

Հայկական ազգային ազատագրական շարժումը (4 ժամ)

Հայկական պետությունները որպես էթնիկական ինքնության զարգացման գագաթնակետ (4 ժամ)

Գերտերությունների դերը համաշխարհային պատմության մեջ և հայ ժողովուրդի կյանքում (4 ժամ)

Անհատի դերը պատմության մեջ (4 ժամ)

Հայ ժողովրդի տարբեր հատվածների սոցիալ-տնտեսական դրությունը XVII-XXI դարում (4 ժամ)

Հայկական հարց. Էություն և միջազգայնացում (4 ժամ)

Քաղաքական մտքի զարգացում. գաղափարախոսությունների իրականացման և կուսակցությունների գործունեության հետևանքներ (4 ժամ)

Ցեղասպանություն և արմենոցիդ. իրականացում, դատապարտում, կանխարգելում (6 ժամ)

Համաշխարհային պատերազմները և նրանց հետևանքները (6 ժամ)

Համաշխարհային մշակույթը XVII-XXI դարում (6 ժամ)

Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում (4 ժամ)

Հայկական սփյուռքը և իր դերը պատմության մեջ (4 ժամ)

Մարդկության պատմության դասերը (6 ժամ)

Հայոց պատմության դասերը (4 ժամ)

31.05.2021                     ©          10-րդ դասարանի սովորողներ

                                                          Մարկ Միկաիլ

                                                           Հայկ Մկրտչյան

                                                          Յուրի Հարությունյան

                                                     Ուսուցիչ Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s