Այլընտրանքային, հեղինակային ծրագիր
Իրավիճակի նկարագրություն
Մեր ժամանակներում՝ թվային տեխնոլոգիաների բարձր մակարդակի տարածվածության ներքո, մեր հասակակիցներից քչերին է հետաքրքրում հայոց պատմությունը։ Երեխաները հիմնականում կենտրոնանում են այլ բաների վրա, ինչպիսին են խաղերը, ժամանցի այլ միջոցները։ Համարում ենք, որ այս հանգամանքը կարելի է օգտագործել մեր օգտին՝ ստեղծելով պատմական խաղեր։ Նման գաղափարը կարող է սովորողներին ավելի հետաքրքրացնել և պատմությունը դարձնել ավելի պարզ և հասկանալի։
Նպատակներ
- Սովորողների մոտ առաջացնել և մեծացնել պատմության հանդեպ սեր, հետաքրքրասիրություն;
- Եռամիասնական ճանաչման՝ ինքնաճանաչման,ազգի ճանաչման և համախարհային իրականության ճանաչման, իրականացում։
Խնդիրներ
- Սովորողների համար ստեղծել մոտիվացնող միջոցներ՝ պատմական խաղեր, ինչպես նաև ապահովել նրանց մասնակցությունը այդ խաղերի ստեղծմանը;
- Օգտագործելով սովորողների հետաքրքրությունները՝ սպորտ, արվեստ, խաղեր և այլն, ստեղծել ընդհանուր կապ պատմության և սովորողի հետաքրքրության մեջ՝ մոտեցնելով նրան պատմությանը;
- Զարգացնել սովորողների մտային և կամային կարողությունները;
- Կազմակերպել առկա, ինչու ոչ նաև առցանց հանդիպումներ մասնագետների հետ, ովքեր որոշ թեմաներում ավելի տեղեկացված և մասնագիտացված են; 5. Իրականության փոփոխության նախապայմանների ստեղծում։
Դասի կազմակերպման տարբերակներ
- Համագործակցություն այլ առարկաների մասնագետների հետ;
- Դաս-դասախոսությունների կազմակերպում, նաև` արտակրթահամալիրային մասնագետների մասնակցությամբ;
- Դասեր պատմամշակութային վայրերում;
- Պատմական որևէ իրադարձության մասնակցած անձանց հետ քննարկում, հարցազրույց;
- Բանավեճ;
- Գիտելիքի փոխանակում։
Բովանդակություն
- Առաջին համաշխարհային պատերազմ; պատճառներ; իրադարձություններ; հետևանքներ — 3 դասաժամ
- Հայոց ցեղասպանություն; պատճառներ; իրադարձություններ; հետևանքներ; պայքար հետևանքների վերացման համար – 4 դասաժամ
- Ցեղասպանությունը որպես համաշխարհային երևույթ – 3 դասաժամ
- Առաջին հանրապետություն — 2 դասաժամ
- Խորհրդային Հայաստանի պատմական փոփոխության փուլերը – 4 դասաժամ
- 1914-2022 ժամանակաշրջանում հայ ժողովրդին և հայկական պետությանը վերաբերող միջազգային փաստաթղթեր – 6 դասաժամ
- Երկրորդ համաշխարհային պատերազմ; համեմատություն առաջին աշխարհամարտի հետ — 4 դասաժամ
- Ռազմական գործողությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև այսօր – 5 դասաժամ
- ԽՍՀՄ փլուզում (բանավեճ) – 2 դասաժամ
- Արցախյան ազատագրական պատերազմ — 3 դասաժամ
- Ցեղասպանության հարյուրամյակ; հայկական պահանջատիրություն — 2 դասաժամ
- Ապրիլյան քառօրյա պատերազմ — 3 դասաժամ
- Թավշյա հեղափոխություն? — 4 դասաժամ
- Արցախյան պատերազմ – 5 դասաժամ
- Սեվրի պայմանագրի հարյուրամյակ — 3 դասաժամ
- Կարսի պայմանագրի հարյուրամյակ — 3 դասաժամ
- 2021 սեպտեմբեր- 2022 հունիս; ապագայաբանական կանխատեսումներ – 7 դասաժամ
- Նախաքննական կրկնություն – 9 դասաժամ
Բովանդակություն
(նոր տարբերակ)
- Առաջին համաշխարհային պատերազմ. պատճառներ, իրադարձություններ, հետևանքներ – 4 դասաժամ
- Ցեղասպանությունը որպես համաշխարհային երևույթ – 2 դասաժամ
- Հայոց ցեղասպանություն. պատճառներ, իրադարձություններ, հետևանքներ, պայքար հետևանքների վերացման համար – 6 դասաժամ
- Առաջին Հանրապետություն – 4 դասաժամ
- Խորհրդային Հայաստանի պատմական փոփոխության փուլերը – 6 դասաժամ
- 1914-2022 թվականներին ընդունված` հայ ժողովրդին և հայկական պետությանը վերաբերող միջազգային փաստաթղթեր – 8 դասաժամ
- Երկրորդ համաշխարհային պատերազմ. համեմատություն առաջին աշխարհամարտի հետ – 4 դասաժամ
- Ռազմական գործողություններն աշխարհում 1946-2022 թթ.-ին – 4 դասաժամ
- ԽՍՀՄ փլուզում (բանավեճ) — 2 դասաժամ
- Արցախյան ազատագրական պատերազմ – 8 դասաժամ
- Թավշյա՞ հեղափոխությո՞ւն – 4 դասաժամ
- Ապագայաբանական կանխատեսումներ – 6 դասաժամ
- Նախաքննական կրկնություն – 6 դասաժամ
07.02.2022 © ծրագրի համահեղինակներ
Պարզաբանում. Իրականացվում է նախաքննական կրկնություն անհատական և խմբային աշխատանքների տեսքով ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Գնահատման համակարգ
Գրավոր հարցում – 1-3 միավոր
Բանավոր հարցում – 2-4 միավոր
Հետազոտական աշխատանք – 2 միավոր
Նախագծային աշխատանք – 2 միավոր
Պարզաբանում. Սովորողի գնահատականն ինքնագնահատականի, ուսուցչի, դասընկերների գնահատականների, իսկ նեղ մասնագետի հետ աշխատանքի դեպքում` նաև նրա գնահատականի գումարի միջինն է։ Եթե ամսական գնահատականը հատում է 10 միավորի շեմը, ապա սովորողին տրվում է հնարավորություն լրացուցիչ միավորները հատկացնել որևէ ամսի, ըստ ցանկության։
01.06.2021 © 8-րդ դասարանի սովորողներ՝ Հայկ Ղազարյան, Էդուարդ Սարգսյան, Էլիզա Ղարիբյան, Իռեն Կարապետյան, Ալեն Կոշկարյան
Դասավանդող՝ Աշոտ Տիգրանյան