Բանաստեղծական պոռթկումներ Սյունիքում

                            (01-03.07.2021)

                 Վայոցձորյան քառյակներ (01.07)

Գետը չի խշշում,

                        Իսկ ծառը կանաչ է,

                        Մարդը չի սիրում,

                        Իսկ սիրտը մխոց է:

***

                        Երգը կախարդ է,

                        Մարդը` կախարդված,

                        Վերքը թակարդ է,

                        Մարդը` թակարդված:

***

                   Կիրճի ծառերի արմատները

                 Հասնում են լեռների կատարներին,

                 Հրաժեշտի թաքուն արցունքները

                 Հասնում են Արարչի հոգու զարկին:

***

                      Խնձորեսկյան շարք (02-03.07)

                Թռչունները ողջունում են առավոտը,

                Առավոտը` ծնված լույսերի մեջ,

                 Մշուշի մեջ կորող առավոտը,

                 Առավոտը` ապրող սիրո սլացքի մեջ:

***

                 Հզոր կանաչի խորապատկերին

                       Լեռներն են ծալվում,

                  Մտքիս ծալքերից ծնվող լույսերին

                  Քո ծնողների պատկերն է ձուլվում:

***

            Ճոճվիր կամուրջ կյանքիս կիսատությանն հարիր,

            Ճոճվիր կամուրջ անքաղաքական ճոճքով,

             Որ բարձրանամ կրկին որպես նկարագիր`

            Մահվան բեմից փախած դերասանի կերպով:

***

              Մխիթա´ր, մխիթարվիր ննջեցյալիդ կյանքով,

              Մեր ապտակը կերած դու մի լսիր,

              Մխիթա´ր, մխիթարվիր հիշողության բեռով

               Ու հաղթության դասը մեզ ավանդիր: 

***

                Սերն հրամաններ չի հանդուրժում,

                Աղոթք է նետված Աստծո դեմքին,

                Շշունջ է հոգու խաչմերուկում,

                Ինչո՞ւ է լռում քո մերկ հոգին:

                Կարոտի´ր սիրո հավերժ երգին:

***

                    Գորիսյան ընդմիջում (03.07)

                  Լռության մեջ ծնվում է ինչ ուզես:

                  Լռությունն Արարիչն է ամենայնի,

                  Բայց ես ասում եմ քեզ, եղբա´յր,

                  Ինչ տարիքի էլ լինես, կրի´ր լեռների մեղեդին:

***

                  Սյունի´ք, մենք ճանաչում ենք իրար

                  Ու միջնորդն այս դեպքում  սնանկ է,

                  Պարզապես ցույց տուր արահետը,

                   Ու վերադարձս այնքան ակնհայտ է:

***

                        Շաքի. Ջրի պաշտամունք (03.07)

                 Վանատո´ւր, ինչո՞ւ ես հեռացրել ջրվեժը,

                 Հողածի´ն, ճանապարհդ շեղվել է Արահետից,

                 Վանատո´ւր, ես Վահագնի զինվորն եմ,

                  Վիշապաքա´ղ զինվոր, երկրպագիր ջրին:

***

                  Ո՞վ է ծնվում, երբ ջուրը վիժում է,

                   Երբ երգը մնում է կիսատ,

                  Երբ խոսքը հանկարծ գերեզմանվում է,

                  Լռության աղմուկն է անկանգ:

***

                  Ես սիրում եմ Ձեզ, «Ակներ»,

                  Բայց ոչ, որ ակն եք Դուք,

                  Այլ թարգմանն եք Է-ի,

                   Ու թշնամին` Մարդուկ:

***

                Դու եղել ես, կաս ու միշտ կլինես,

                Քանզի պաշտպանն ես էական գոյի,

                Չհասկանալով հենց քեզ են պաշտել,

                Ժողովուրդները համայն աշխարհի:

***

                    Ներբողային վերադարձ (03.07)

                Արևադարձի դուստրն ես, Աննա,

                Ներկան կամուրջ ես սարքել, Աննա,

                 Ների´ր Սայաթ-Նովա, ի´մ Աննայի գովքն է,

                Առավոտից մինչ մայրամուտ նրա երգի երգն եմ:

***

                 Վերջին աշակերտի իրավունքով` հրամայի´ր,

                 Երկաթին Ողորմածով մի´ փոխարինիր:

                 Ես գալիս եմ դարերից, դու գնա դարերը,

                  Նժդեհակերտ Սյունիքը հոգուդ նվեր:

***

                 Սասանում ես հանդարտությամբ հիմքը Սադայելի,

                 Արևն է առաջնորդում էությանդ բարի,

                 Քանդիր սակայն կապանքները…

                 Որ ես գրկեմ երգում ապրող եսիդ:

***

                Նունե, սրբերի հերթափոխից դուրս

                Ուսանում եմ բարությանդ կրկին,

                Ների´ր, պարտվել եմ ճանապարհի երգին,

                Եվ դու ես մարտավկան վերջին մենամարտի:

***

                          Ավերումից է ծնվում կառույցը,

                         Ներումից է ծնվում հատույցը,

                          Առաջնորդից է ծնվում ապագան,

                         Հույսից է ծնվում ներկան:

                          Իսկ ես արարման մասնակից,

                          Տվայտանքը թոթափում եմ ինձնից:

***

                         Սոնա, իմ քարտեզում քո գույնն ունես,

                         Որ հարստացնում է հոգիս,

                         Նայի´ր, միասնական սիրտ ունես,

                          Այլևս քո գույնը կյանքիս նկարակալին է:

***

                          Ավերում ես սկիզբը վերջի,

                       Րոպեի ճշգրտությամբ նշանակված տուգանային,

                        Ես վկան եմ ահագնացող  մարտի,

                        Նայիր, նենգությամբ փոխված են գնդակները:

             Երևան — Սյունիք – Երևան    ©      Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s