Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

      վերջին շաբաթվա անհատական աշխատանքային պլանի                              ներառմամբ

 Բացվեց պատուհան դեպի գիտությունը և խորացան արմատները հանրակրթության ծառի:

21.12.2021               ©                      Աշոտ Տիգրանյան

                        Դեկտեմբերի 27-31

  1. Դեկտեմբերի 27. Սովորողների` առաջին ուսումնական շրջանում կատարած աշխատանքի թվանշանային գնահատման ավարտ; Մասնակցություն «Հեղինակային մանկավարժության պաշտպանությունը Հանրակրթության մասին օրենքի նախագծում» թեմայով առցանց քննարկմանը; Մասնակցություն ձմեռային ազգագրական փառատոնի նախագծի քննարկմանը:
  2.  Դեկտեմբերի 28. Մասնակցություն հասարակագետների առցանց հավաքին; Ներկայություն ամանորյա համերգ-հանդիպմանը:
  3. Դեկտեմբեր 29. Մասնակցություն «Հունվարյան ստուգատեսների արտացոլումը ճամբարային նախագծերում» թեմայով առցանց քննարկմանը; Մասնակցություն «Հանրակրթական դիջիթեք» ստուգատեսի նախագծի առցանց քննարկմանը:
  4. Դեկտեմբերի 30. Մասնակցություն բնագիտատեխնիկական ստուգատեսի նախագծի առցանց քննարկմանը; Օտար լեզվի վերհիշման մեկնարկ:
  5. Դեկտեմբերի 31. 2022-ի հետազոտական հունվարի բովանդակության շարադրում; Մտորումներ հունվարյան անհատական արձակուրդի իմաստի շուրջ և արդյունքի ձևակերպում:

Պարզաբանում. Գործունեությունը «Ինքնակրթություն» և «Կրթական ինքնավարություն» նախագծերի շրջանակում ամենօրյա է:

24.12.2021         ©                  Աշոտ Տիգրանյան

2022-ի հետազոտական հունվար

        10-29.01.2022

  1. Կլոր սեղան «9-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային, հեղինակային ծրագրի համահեղինակների կատարած ու կատարելիք աշխատանքները» թեմայով;
  2. «Պատուհան դեպի գիտություն…» նախագծի շրջանակներում հանդիպումներ «Ազգային ժողովրդավարական բևեռ» շարժման խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայկական քաղաքագիտական կայքի հիմնադիր Էմիլ Օրդուխանյանի հետ (Վարդան Կարապետյանի հետ համահամակարգմամբ);
  3.  9-11-րդ դասարանների այլընտրանքային, հեղինակային ծրագրերի համահեղինակների հավաք «Համագործակցություն հանուն կատարելագործման և արժևորման» թեմայով;
  4. Կլոր սեղան-քննարկում ԵՊՀ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ` «Հայաստանը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով (Վարդան Կարապետյանի հետ համահամակարգմամբ);
  5. Անհատական աշխատանք արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի օժտված սովորող Հայկ Մարջանյանի հետ:

26.12.2021                ©              Աշոտ Տիգրանյան       

Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում

Միջազգային գիտաժողովի ծրագիր
Գիտաժողովին մասնակցության նախագիծ-ժամանակացույց

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում  և ՀՊՄՀ-ում կազմակերպվել իրականացել է Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համագործակցության շրջանակում: ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախաձեռնությամբ կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած գիտաժողովը համախմբել էր ոչ միայն հայաստանյան բուհերի ու կրթական կենտրոնների, այլև օտարերկրյա մի քանի համալսարանների երիտասարդ պատմաբաններին:

Շարունակել կարդալ

Դեկտեմբերյան հաշվետվություն

  1. Տարվա մայրամուտային ամսվա և´ մեկնարկը, և´ շարունակությունը գիտական էին: Հինգ օր Վարդան Կարապետյանի և սովորողների հետ մասնակցում էինք երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին, բնականաբար, նախապատրաստվելով և´ կազմակերպչական, և´ բովանդակային առումներով: Այդ օրերը բազմաբովանդակ էին` Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր առաջին; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր երկրորդ; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր երրորդ; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. չորրորդ օր; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. հինգերորդ օր: Կցում եմ նաև գիտաժողովի ամփոփումը: Գիտաժողովի ավարտից մեկ շաբաթ անց մասնակցեցինք ևս մեկ գիտական քննարկման` Պանելային քննարկում ԵՊՀ-ում` նվիրված տարածաշրջանային զարգացումներին: Պատմության և արևելագիտության ֆակուլտետների ՈւԳԸ-ների և մի շարք դասախոսների հետ պայմանավորվել ենք 2022 թվականի հունվարի վերջին կրթահամալիրում անցկացնել համատեղ քառակողմ քննարկում հրատապ քաղաքագիտական թեմաներով: Հավելեմ, որ գիտաժողովի և պանելային քննարկման ընթացքում մասամբ բավարարվեց իմ հարցասիրությունը:
  2. Վերոնկարագրյալն ամրապնդեց Վարդան Կարապետյանի և իմ մասնագիտական համագործակցությունը, որի դրսևորումներից մեկն էլ Պատուհան դեպի գիտություն… նախագծի ձևակերպումն է, որը կատարվածի ամփոփումն է և կատարվելիքի ուղեցույցը:
  3. Սովորողներին հույժ օգտակար եղավ Հանդիպում Լևոն Շիրինյանի հետ հերթական նախագծային քայլը:
  4. Արժանահիշատակ է Տիգրան Այվազյանի (10-րդ դասարան) «Գրական ստեղծագործությունը պատմության մասին» խոհագրությունը:
  5. Կարևորում եմ «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի (9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան) համահեղինակների չմարող ակտիվությունը և´ դասընկերների համար առաջադրանքներ կազմելիս, նրանց օգնելիս ու գնահատելիս, և´ առարկայական ծրագրերի կատարելագործման ուղիները քննարկելիս: Մեկնարկել է նախապատրաստական փուլը և երկրորդ ուսումնական շրջանում փոփոխությունների կենթարկվեն ծրագրերը: Նաև` կանցկացվի այլընտրանքային ծրագրերի համահեղինակների կլոր սեղան: Հարկ է ընդգծել, որ այս կետում հիշատակվածը «Կրթական ինքնավարություն» նախագծի իրականացման արդյունք է:
  6. Հարատևում է «Ինքնակրթություն» ցմահ ծրագիրը, որի շահառուների շրջանակն ընդլայնվում է նաև «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի միջոցով:
  7. Մեկնարկեց իմ խորհրդատվություն-համագործակցությունը Արևմտյան դպրոց-պարտեզի IV դասարանի օժտված սովորող Հայկ Մարջանյանի հետ:

13-16.12.2021                  ©             Աշոտ Տիգրանյան

Հիշեցում. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի նոյեմբերյան թողարկումը` Կա՞ արդյոք արևմտյան քաղաքակրթություն, չի գնահատվել ֆինանսական տեսանկյունից:

Պատուհան դեպի գիտություն․․․

Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարք․․․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան 2020-ի հասարակագիտական ստուգատեսից սկսած, որպես շարունակականություն, իրականացնում է «Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ» երկարաժամկետ նախագիծը, որի ընթացքում կրթահամալիրի սովորողները հնարավորություն են ունենում հանդիպելու տարբեր բնագավառների գործիչների հետ:

Նախագծի նպատակներ՝

  • հասարակական, քաղաքական, մշակութային, հանրային գործիչների ներառումը կրթության գործում
  • նպաստել 9-րդ դասարանի մեկամյա փորձագիտական ծրագրի կայացմանը և զարգացմանը
  • առարկայական այլընտրանքային ծրագրերով նախատեսված թեմատիկ խորացման ապահովում
  • սովորողների հետաքրքրությունների հնարավորինս լիարժեք բավարարում
Շարունակել կարդալ

                                             Ինքնակրթություն

                          2021-ի դեկտեմբեր

  Մարդիկ չեն ցանկանում հավերժ ապրել: Մարդիկ պարզապես չեն ցանկանում մահանալ::

   Մարդը մահկանացու է իր երկյուղներում և անմահ` իր ցանկություններում::

                           Հոդվածներ

Քաղաքական

Շարունակել կարդալ