Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարք․․․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան 2020-ի հասարակագիտական ստուգատեսից սկսած, որպես շարունակականություն, իրականացնում է «Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ» երկարաժամկետ նախագիծը, որի ընթացքում կրթահամալիրի սովորողները հնարավորություն են ունենում հանդիպելու տարբեր բնագավառների գործիչների հետ:
Նախագծի նպատակներ՝
- հասարակական, քաղաքական, մշակութային, հանրային գործիչների ներառումը կրթության գործում
- նպաստել 9-րդ դասարանի մեկամյա փորձագիտական ծրագրի կայացմանը և զարգացմանը
- առարկայական այլընտրանքային ծրագրերով նախատեսված թեմատիկ խորացման ապահովում
- սովորողների հետաքրքրությունների հնարավորինս լիարժեք բավարարում
Նախագծի խնդիրներ՝
- սովորողների սոցիալական շփման ոլորտի ընդարձակում
- սովորողների կոգնիտիվ կարողունակությունների զարգացում
- համագործակցային ցանցի ընդարձակում հանրակրթական այլ հաստատությունների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ
- աշակերտական գիտական ընկերության ստեղծում
Բովանդակություն՝
- հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները իրականացվում են ամսեկան երեք անգամ
- կլոր սեղանները կազմակերպվում և իրականացվում են ամսեկան մեկ անգամ
- գիտաժողովները կազմակերպվում և իրականացվում են ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ
Աշխատանքի կազմակերպման ձև՝
- հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումից առաջ սովորողները ուսումնասիրում են հանդիպման նախագծում հրապարակված ուսումնական նյութերը, նախապատրաստական աշխատանքները հրապարակում իրենց բլոգներում, հանդիպման ընթացքում հանդես գալիս հարցադրումներով, իսկ հանդիպման ավարտից հետո ներկայանում են լուսաբանումներով
- կլոր սեղանից առաջ սովորողները հետազոտում են քննարկվելիք թեման, կլոր սեղանի ընթացքում հանդես են գալիս իրենց տեսակետների շարադրմամբ, նաև կազմակերպվում է բանավեճի փուլ, իսկ կլոր սեղանի ավարտից հետո ներկայանում են ամփոփումներով
- գիտաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ մասնակիցները ներկայացնում են իրենց զեկուցումների թեզիսները, գիտաժողովի ընթացքում իրենց զեկուցումները ներկայացնելուց բացի հանդես են գալիս նաև հարցադրումներով և խնդրի վերաբերյալ իրենց տեսակետներով, իսկ գիտաժողովի ավարտից երկու շաբաթ հետո հրապարակվում են մասնակիցների զեկուցումների էլեկտրոնային ժողովածուն
Ակնկալվող արդյունք՝
- բլոգային և կայքային հրապարակումներ
- համապատասխան տեսանյութերի ստեղծում
- սոցցանցային լուսաբանումներ
- զեկուցումների էլէկտրոնային ժողովածուների ստեղծում
Մշակումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի
Գիտաժողովի ամփոփում
Պանելային քննարկում ԵՊՀ-ում` նվիրված տարածաշրջանային զարգացումներին