- Տարվա մայրամուտային ամսվա և´ մեկնարկը, և´ շարունակությունը գիտական էին: Հինգ օր Վարդան Կարապետյանի և սովորողների հետ մասնակցում էինք երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին, բնականաբար, նախապատրաստվելով և´ կազմակերպչական, և´ բովանդակային առումներով: Այդ օրերը բազմաբովանդակ էին` Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր առաջին; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր երկրորդ; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր երրորդ; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. չորրորդ օր; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. հինգերորդ օր: Կցում եմ նաև գիտաժողովի ամփոփումը: Գիտաժողովի ավարտից մեկ շաբաթ անց մասնակցեցինք ևս մեկ գիտական քննարկման` Պանելային քննարկում ԵՊՀ-ում` նվիրված տարածաշրջանային զարգացումներին: Պատմության և արևելագիտության ֆակուլտետների ՈւԳԸ-ների և մի շարք դասախոսների հետ պայմանավորվել ենք 2022 թվականի հունվարի վերջին կրթահամալիրում անցկացնել համատեղ քառակողմ քննարկում հրատապ քաղաքագիտական թեմաներով: Հավելեմ, որ գիտաժողովի և պանելային քննարկման ընթացքում մասամբ բավարարվեց իմ հարցասիրությունը:
- Վերոնկարագրյալն ամրապնդեց Վարդան Կարապետյանի և իմ մասնագիտական համագործակցությունը, որի դրսևորումներից մեկն էլ Պատուհան դեպի գիտություն… նախագծի ձևակերպումն է, որը կատարվածի ամփոփումն է և կատարվելիքի ուղեցույցը:
- Սովորողներին հույժ օգտակար եղավ Հանդիպում Լևոն Շիրինյանի հետ հերթական նախագծային քայլը:
- Արժանահիշատակ է Տիգրան Այվազյանի (10-րդ դասարան) «Գրական ստեղծագործությունը պատմության մասին» խոհագրությունը:
- Կարևորում եմ «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի (9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան) համահեղինակների չմարող ակտիվությունը և´ դասընկերների համար առաջադրանքներ կազմելիս, նրանց օգնելիս ու գնահատելիս, և´ առարկայական ծրագրերի կատարելագործման ուղիները քննարկելիս: Մեկնարկել է նախապատրաստական փուլը և երկրորդ ուսումնական շրջանում փոփոխությունների կենթարկվեն ծրագրերը: Նաև` կանցկացվի այլընտրանքային ծրագրերի համահեղինակների կլոր սեղան: Հարկ է ընդգծել, որ այս կետում հիշատակվածը «Կրթական ինքնավարություն» նախագծի իրականացման արդյունք է:
- Հարատևում է «Ինքնակրթություն» ցմահ ծրագիրը, որի շահառուների շրջանակն ընդլայնվում է նաև «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի միջոցով:
- Մեկնարկեց իմ խորհրդատվություն-համագործակցությունը Արևմտյան դպրոց-պարտեզի IV դասարանի օժտված սովորող Հայկ Մարջանյանի հետ:
13-16.12.2021 © Աշոտ Տիգրանյան
Հիշեցում. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի նոյեմբերյան թողարկումը` Կա՞ արդյոք արևմտյան քաղաքակրթություն, չի գնահատվել ֆինանսական տեսանկյունից: