Միջազգային գիտաժողովի ծրագիր
Գիտաժողովին մասնակցության նախագիծ-ժամանակացույց
Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում և ՀՊՄՀ-ում կազմակերպվել իրականացել է Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համագործակցության շրջանակում: ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախաձեռնությամբ կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած գիտաժողովը համախմբել էր ոչ միայն հայաստանյան բուհերի ու կրթական կենտրոնների, այլև օտարերկրյա մի քանի համալսարանների երիտասարդ պատմաբաններին:
Գիտաժողովին պատիվ են ունեցել մասնակցելու նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները և Քոլեջի մի խումբ ուսանողներ՝ ղեկավարությամբ կրթահամալիրի հասարակագետներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի։
Գիտաժողովի հինգ օրերը պատշաճ լուսաբանվել են օրվա պատասխանատու սովորողների բլոգներում, Ավագ դպրոցի ենթակայքում և կրթահամալիրի գլխավոր կայքում՝
Առաջին օր՝
Արթենի Ջանիկյան և նախագծային խումբ
Ավագ դպրոցի ենթակայք
Կրթահամալիրի կայք
Երկրորդ օր՝
Շուշան Փաշինյան-10-րդ դասարան
Հայկ Մկրտչյան-11-րդ դասարան
Մարկ Միկաիլ-11-րդ դասարան
Ավագ դպրոցի ենթակայք
Կրթահամալիրի կայք
Երրորդ օր՝
Միլենա Քամալյան և նախագծային խումբ
Ավագ դպրոցի ենթակայք
Կրթահամալիրի կայք
Չորրորդ օր՝
Արթենի Ջանիկյան և նախագծային խումբ
Ավագ դպրոցի ենթակայք
Կրթահամալիրի կայք
Հինգերորդ օր՝
Կարինե Գոմցյան և նախագծային խումբ
Հայկ Ղազարյան
Վիգեն Հովակիմյան
Ավագ դպրոցի ենթակայք
Կրթահամալիրի կայք
Սովորողները շարունակում են իրենց տպավորությունները ներկայացնել նաև ամփոփիչ պատումներով՝
-Կարինե Գոմցյան՝ 10-րդ դաս․
-Միլենա Քամալյան՝ 10-րդ դաս․
-Արթենի Ջանիկյան՝ 10-րդ դաս․
Արդյունք-շարունակականություն՝
Սովորողների մասնակցությունը գիտաժողովին ընդլայնեց նրանց սոցիալական մտահորիզոնը, զարգացրեց համագործակցային կարողությունները, նրանց արժեհամակարգում կարևորեց գիտության դերը պետության, ազգի և անհատի կյանքում: Պատմության և արևելագիտության ֆակուլտետների ՈւԳԸ-ների և մի շարք դասախոսների հետ պայմանավորվել ենք 2022 թվականի հունվարի վերջին կրթահամալիրում անցկացնել համատեղ քառակողմ քննարկում հրատապ քաղաքագիտական թեմաներով:
Սիրով՝ համակարգողներ
Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան