Հաշվետվություն

    Մարտ ամսվա ընթացքում իմ ծավալած կրթական գործունեությունը բաժանվում է հետևյալ ուղղությունների`

Ա. Մանկավարժական տեքստերի հեղինակում` 

  1. Ուսուցիչների կամավոր ատեստավորում. ավագ դպրոց
  2. Հասկացությունների սահմանումներ`

Նախագիծը մարդու, հասարակության, էթնոսի կամ պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում առկա հիմնախնդրի բացահայտման, սահմանման, ուսումնասիրման կամ հետազոտման,լուծման քայլերի հերթագայության շարադրման և իրականացման ժամկետների մոտարկման համակարգ է:       

 Նախագծային ուսուցումը շահառուների (դասավանդող, սովորող, երբեմն նաև ծնող, այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ,պետական և ոչ պետական կառույցների անդամներ) համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղված է որևէ հանրային, գիտական կամ ստեղծագործական հիմնախնդրի ուսումնասիրմանը կամ հետազոտմանը, հանրայնացմանը ու տեսական և/կամ գործնական լուծմանը:

  Նախագծային ուսումնական գործունեությունը ոչ ֆորմալ կրթության ոլորտում նախագիծ ձևակերպելու և իրականացնելու հմտության դրսևորում է

3. Մասնակցություն ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքի ձևակերպման աշխատանքային խմբի աշխատանքներին

4. 2022-2023 ուստարվա ուսումնական պլանի բարեփոխմանը միտված առաջարկություններ`

4. 1. 12-րդ դասարանում ավելացնել «Փիլիսոփայություն» դասընթացը;

4. 2. 10-րդ դասարանում մտցնել «Հետազոտական աշխատանքի մեթոդաբանություն»  դասընթացը;

4. 3. Պարզաբանումներում ավելացնել կետ հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանության կամ ներկայացման ձևաչափի և ժամկետների մասին;

4. 4. Պարզաբանումների կետ 5-ում նախասիրության զարգացման ակումբի թվակազմը սահմանել 15-20;

4. 5. Պարզաբանումների կետ 10-ում «ուսումնական նախագծերի մշակման և իրականացման»-ից հետո ավելացնել «հանրայնացման» հասկացությունը;

4. 6. Պարզաբանումների կետ 10-ում ավելացնել ճամբարների տեսակների թվարկումը;

4. 7. Սահմանել «Տնային ուսուցում» հասկացությունը;

4. 8. Պարզաբանումների կետ 22-ում ավելացնել «Սոցիալական տեխնոլոգիաներ», «Քաղաքագիտություն», «Տվյալագիտություն», «Տրամաբանություն» և «Հռետորական արվեստ» ընտրությամբ դասընթացները;

4.9. Պարզաբանումների կետ 26-ում «ուսումնասիրությունն ավարտվում»-ի փոխարեն գրել «ուսումնասիրությունը կարող է ավարտվել»;

4. 10. Պարզաբանումների կետ 35-ում տարանջատել հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, թվարկել նախագծերի բոլոր տեսակները;

4. 11. Քանի որ գնահատման ոչ բոլոր ձևերն է հնարավոր բերել 10 բալանոց համակարգի, դասավանդողի պարտականությունը համարել հանրակրթական առարկայի ծրագրի «Գնահատում» բաժնում սահմանել սովորողի` ընդհանուր բաղկացուցչից դուրս կատարված աշխատանքների տեսակարար կշիռը գնահատման համակարգում:

Բ. Բանավոր խոսքի մասնագիտական կիրառում

1. «Նախագծային ուսուցում» թեմայով քննարկման համակարգում

2. Ակտիվ մասնակցություն մանկավարժական խորհրդով քննարկումներին

3. Նախաձեռնողական մասնակցություն մասնախմբի աշխատանքներին

4. Կլոր սեղան. 9-րդ դասարանի սովորողների «Ելք» ստուգատես. 9-րդ դասարանի սովորող Անահիտ Վերմիշյանի հավելումը

5. Կլոր սեղան. «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը ավագ դպրոցում

6.  Ելույթ Հայաստանի քրդական համայնքի Նավրոզի տոնակատարության ժամանակ

7. Զրույցներ արևմտյան դպրոց-պարտեզի երրորդ դասարանցիների հետ

Գ. Սովորողների ուսումնական գործունեության համակարգում

  1. Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ. զրույց Աշոտ Բլեյանի հետ
  2. Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը
  3. Կլոր սեղան` «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերը ավագ դպրոցում
  4. Հանդիպում քրդական համայնքի ներկայացուցչի հետ
  5. Մասնակցություն Հայաստանի քրդական համայնքում Նավրոզի (Նոր տարվա) տոնակատարությանը «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի շրջանակներում
  6. Պատմության նախագծերի իրականացումը կրտսեր դպրոցում. կլոր սեղան-հանդիպում

    Դ. Երկու կարևորված նախագծերի ` «Կրթական

         ինքնավարություն» և «Ինքնակրթություն»

         շարունակականության ապահովում ավագ դպրոցում:

     Ե. Երկու կարևորված նախագծերի` «ՀՀ-ում ապրող

          ազգային փոքրամասնություններ» և «Պատմության

          վերակառուցում» (միջին և ավագ դպրոցների

          սովորողների մասնակցությամբ) իրականացում

          կրտսեր դպրոցում` Արևմտյան դպրոց-պարտեզում:

         28.03.2022                 ©             Աշոտ Տիգրանյան

Գարնանային մանկավարժական ճամբարի լույսն ու ստվերը

  1. Նախագծային գործունեության գործընկերների կազմի համալրում և ցանցի ընդլայնում (մարտի 21-25);
  2.  Հեղինակային կրթական ծրագրի` կամավոր ատեստավորմանը վերաբերվող առաջարկը մշակող աշխատանքային խմբի անդամի պարտականությունների կատարում (մարտի 22-24);
  3. Ուսումնական մեկօրյա ճամփորդություններ (մարտի 24, 25) կամ  երկօրյա ճամփորդություն (մարտի 24-25);
  4. «Նախագծային գործունեության հիմնախնդիրը» թեմայով քննարկման համակարգում (մարտի 22);
  5. Ակտիվ մասնակցություն մանկավարժական խորհրդով քննարկումներին (մարտի 21-24);
  6. Նախաձեռնողական մասնակցություն մասնախմբի աշխատանքներին (մարտի 21 և 23);
  7. 2022-2023 ուստարվա առարկայական այլընտրանքային, հեղինակային ծրագրերի ստեղծման մեկնարկ (մարտի 21):

Ինքնակրթություն

Մարդկանց մեծամասնության հիմնախնդիրը նախօրոք միջակ արդյունքին տրամադրվելն է:

  Անցյալը ոչ միշտ է հետ քաշում: Նրանում ներսարված են ոչ մեծաթիվ, բայց հզոր զսպանակներ, որոնք ուղղվելով հրում են մեզ դեպի ապագա:

                               Փաստեր

Քաղաքական

Շարունակել կարդալ