Մայիսյան հավաք

              (առանցքային անելիքներ)

  1. «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի շարունակում ավագ դպրոցի սովորողների ավելի լայն ներառմամբ (մայիսի 16-ին հանդիպում ասորական համայնքի ներկայացուցիչ, պ. գ. թ., Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտաշխատող Գալյա Դավիդովայի հետ); ;
  2. 8-րդ դասարանցիների նախասիրական խմբերի և ավագ դպրոցի` «Կրթական ինքնավարություն» նախագծի աշխատանքային խմբերի համագործակցությամբ «Ուսումնական ամառ» նախագծի ձևակերպում և ջոկատի կազմի հաստատագրում;
  3. Ակտիվ մասնակցություն կլոր սեղաններին;
  4. 2022-2023 ուստարվա հեղինակային առարկայական ծրագրերի ստեղծման մեկնարկ և փորձի հաղորդում այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչներին;
  5. Մասնակցություն «Հեղափոխելով քաղաքը. Մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովին (մայիսի 3-7);
  6. Ուսումնական ճամփորդություն Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ (մայիսի 12);
  7. Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում (մայիսի 17, 26);
  8.  Կլոր սեղան-քննարկում՝ «2022-23 ուստարվա 11-րդ դասարանում «Պատմություն» առարկայի այլընտրանքային հեղինակային ծրագրի հանրայնացում և պաշտպանություն». 10-րդ դասարանի սովորողներ՝ Կարինե Գոմցյան, Շուշան Փաշինյան, Անի Ապրոյան, Ամալյա Զաքարյան, Հարություն Ավանեսյան (մայիսի 18);
  9. Կլոր սեղան` «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագրի ներկայացում. 11-րդ դասարանի սովորղ Էվա Սադոյան (մայիսի 18);
  10. Ուսումնական ճամփորդություն Սյունիք (մայիսի 25-27);
  11. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ. գ. դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանի այցը կրթահամալիրի ավագ դպրոց, դասախոսություն «Հայաստանի առաջին հանրապետությունը» թեմայով;
  12. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների մի խմբի այցը կրթահամալիրի ավագ դպրոց, կլոր սեղան-քննարկում «ՀՀ հարևան պետությունները» թեմայով;
  13. Հուշագրերի ստորագրում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ԱԳԸ-ի և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի միջև:

19-28.04.2022                 ©                              Աշոտ Տիգրանյան

                                ԴԱՍԵՐ

  1. Դաս առաջին. Հետևողականությունը հաջողության գրավական է

   Հիմնավորում. Շարունակելով «Կրթական ինքնավարություն» նախագիծը նոր մակարդակի ենք հասել այլընտրանքային հեղինակային ծրագրերի ստեղծման գործում, որի վկայությունը մայիսի 18-ի քննարկումն է: Շարունակելով «Պատուհան դեպի գիտություն» նախագիծն ընդարձակեցինք սովորողների` գիտության աշխարհի հետ հաղորդակցվելու և համագործակցելու հնարավորությունները, որի վկայությունները միջազգային գիտաժողովին ներկայությունը և իմաստավորումն էր («Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովի ամփոփումը) ու գիտնականի հետ դաս-քննարկման առաջին մասը (Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում), մայիսի 24-ին նախատեսված հանդիպումը ԵՊՀ  պատմության ֆակուլտետի դասախոսների, ՈԻԳԸ նախագահի և ակտիվ ուսանողների հետ, որի ընթացքում բացի գիտական քննարկումներից կսկսվի ՈԻԳԸ-ԱԳԸ համագործակցության հուշագրի նախագծի բովանդակության շուրջ կողմերի երկխոսությունը: Շարունակելով «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագիծը ամուր և հեռանկարային կապեր հաստատեցինք քրդական և ասորական համայնքների ակտիվ ներկայացուցիչների հետ (Քրդական համայնքի հետ կրթական կամուրջների մասին գրում են լրատվականները, Հանդիպում ասորական համայնքի ներկայացուցիչ Գալյա Դավիդովայի հետ):

  • Դաս երկրորդ. Իրատեսությունը, թեկուզ ժամանակավորապես, կորցնելը ձախողման կարևորագույն գործոն է

Հիմնավորում. 8-րդ դասարանցիների հետ թռուցիկ ծանոթությունը (մասնակցեցի այդ դասարանների պատմության դասավանդող Գառնիկ Սահակյանի փոքրաթիվ դասերի խորհրդատվության նպատակով) լույս աշխարհ բերեց մի գաղափար` 8-րդ դասարանցիների նախասիրական խմբերի և ավագ դպրոցի` «Կրթական ինքնավարություն» նախագծի աշխատանքային խմբերի համագործակցությամբ «Ուսումնական ամառ» նախագծի ձևակերպում և ջոկատի կազմի հաստատագրում, որը պարզվեց մեռելածին էր, քանզի սովորողների առաջին պահի ոգևորությունն  ու ջոկատ ձևավորելու հուշված փորձերն ընկալել որպես գաղափարի իրականացման երաշխիք, ռազմավարական սխալ էր:

  • Դաս երրորդ. Ուսումնական ճամփորդությունները կրթական համագործակցությունը զարգացնել ենթադրող գաղափարների կենսունակության ստուգման փորձադաշտ են

 Հիմնավորում. Կրթական փոխանակումներում նոր բաղկացուցիչ` փոխադարձ դասավանդում, ներառելու գաղափարը հավանության արժանացավ նաև Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Էդ. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց այցելության ժամանակ (Ուսումնահայրենագիտական, կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Ջանֆիդա գյուղ) վերջնական ձևակերպում կստանա Սյունիք կատարելիք այցի ժամանակ (մայիսի 27-29):

22.05.2022                 ©                       Աշոտ Տիգրանյան

Ինքնակրթություն

                            2022-ի ապրիլ

Երբեմն ոչ միայն բառը կարող է փոխել որոշումը, այլ նաև լռությունը:

  Մարդը շարունակ փորփրում է անցյալը կամ խորհրդածում է ապագայի մասին, իսկ պարզապես մնալ ներկայում նրան քիչ է հաջողվում:

Շարունակել կարդալ

Ապրիլյան վերակառուցում

                  (հաշվետվություն)

  1. Հասարակագիտական ստոգատեսի ընթացքն ինձ բերեց այն միանշանակ եզրահանգման, որ իմ կրթական գործունեությունը թևակոխել է նոր փուլ` խորության վերակառուցում, այսինքն` գերկենտրոնացում ուսուցիչ-աշակերտ համագործակցության եղած հարթակների զարգացման և նոր հարթակների ձևավորման վրա: Այդ ուղղությամբ շարունակական քայլեր են առաջարկությունների բազմազանությունը և բազմաշերտությունը Կլոր սեղան-հավաք. հասարակագիտական ստուգատեսի ամփոփում փուլի ժամանակ, «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի հերթական քայլը, համագործակցության ինստիտուցիոնալացումը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի հետ;
  2. «Պատմության վերակառուցում» նախագծով աշխատում եմ արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիների (Քարե դար) և միջին դպրոցի 6-4 դասարանի մի խումբ սովորողների (Ուրարտու) հետ;
  3. Փոխարինել եմ 4 դասաժամ արևմտյան դպրոց-պարտեզում և 2 դասաժամ միջին դպրոցում;
  4. Խորհրդատվություն եմ իրականացրել «Կոնստանդնուպոլսի անկումը» (հեղինակ` 10-րդ դասարանի սովորող Ամալյա Զաքարյան), «Ամերիկյան երազանք» (հեղինակ` 11-րդ դասարանի սովորող Էլեն Մկրտչյան) հետազոտական աշխատանքների բարելավման ընթացքում;
  5. Սկսել եմ 2022-2023 ուստարվա առարկայական այլընտրանքային ծրագրերի համահեղինակների կազմի համալրումը և աշխատանքների նախապատրաստական փուլը;
  6. Հետևողականորեն շարունակում եմ ինքնակրթությունը` տեսակարար կշռում ավելացնելով գեղարվեստական և գիտական գրքերի բովանդակության յուրացումը:

19-30.04                     ©                     Աշոտ Տիգրանյան