Տարեկան հաշվետվություն

  Ներկան կյանքի ամենակարևոր պահն է

           (տարեկան ամփոփման հուսահատ փորձ)

Ես միասնական էություն եմ տարբեր սոցիալական դրսևորումներով և իմ էությունը հայտարարում է. «Ես ձախողվել եմ, քանզի չկարողացա ներկայի ակնթարթը պարուրել Սիրո հավերժությամբ»: Չնայած ողջ տարին պայքար էր գիտական և կենցաղային կեղծիքի դեմ:

  Իսկ իմ ուսուցիչ դրսևորումը դեռ մտորում է, թե ինչո՞ւ են մեծաքանակ հանրակրթարանային այլընտրանքից վախեցող կրթահամալիրայիննները, միաժամանակ արձանագրելով, որ կենսունակ են «Ինքնակրթություն», «Կրթական ինքնավարություն», «Պատուհան դեպի գիտություն» և «Պատմության վերակառուցում» նախագծերը:

  Իսկ իմ պատմաբան դրսևորումը ինքնադատափետում է, որ «Այլընտրանքային պատմություն» և «Բռնադատվածներ» նախագծերը շարունակականություն չունեցան: Նրան չեն հետաքրքրում ժամանակային և կրթական առաջնահերթության հիմնախնդիրները:

   Իսկ իմ տարիքային դրսևորումը դաժան պայքարի մարտադաշտ է կենսաբանական և սոցիալական տարիքների միջև:

  Իսկ իմ… դադարեցնեմ, քանի դեռ իմ էության հավերժական մասը չի արգելափակել բանականության հոսքը:

  Սեպտեմբերը հոկտեմբերնոյեմբեր կամրջով մտավ դեկտեմբեր: 2022-ի հունվարն արձակուրդի կրթահամալիրային տարբերակի դասական օրինակ է: Փետրվարը Վարդան Կարապետյանի և իմ մանկավարժական համագործակցության հերթական քայլի ամիսն էր: Մարտին մանկավարժական ճամբարի լույսն ու ստվերը մնացին գիրկընդխառն: Ապրիլյան վերակառուցումից հետո մայիսյան հավաքի դասերն ու ամփոփումն ավելի ստվերազերծ էին: Հունիսը երկու ստեղծականության` գիտական և գրական, միաձույլ ընթացքի վկան է: Ընթացք, որից այլևս չեմ շեղվի:

  Ինքնակրթության օրագրերի բովանդակությունն իմանալ ցանկացողները, կարծում եմ, գիտեն իմ բլոգի ճանապարհը:

  Իսկ առջևում հինգերորդ ուսումնական շրջանն է:

16.05.2022                     ©                     Աշոտ Տիգրանյան

Հետգրություն.

  1. Նոր համագործակցային նախագծի մեկնարկ
  2. «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագրի քննարկում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s