Սեպտեմբեր
Թեմա։ Առաջին համաշխարհային պատերազմ. պատճառներ, իրադարձություններ, հետևանքներ
Առաջադրանքներ․
I Մակարդակ (հեշտ)
- Թվարկել այն պատճառները, որոնք հանգեցրել են Առաջին համաշխարհային պատերազմին — 2 միավոր;
2. Ո՞ր Եվրոպական երկրները չեն մասնակցել առաջին համաշխարհային պատերազմին — 2 միավոր;
3. Ինչպե՞ս արդարացավ Օսմանյան կայսրությունը ամբողջ աշխարհի առջև հայոց ցեղասպանությունից հետո — 3 միավոր:
II Մակարդակ․(միջին)
1. Թվարկել համաշխարհային պատերազմի 3 կարևոր իրադարձությունները։ Պատասխանը հիմնավորել — 4 միավոր;
2. Ընտրել Եվրոպական որևէ երկիր և ներկայացնել նրա դերը պատերազմի ժամանակ — 4 միավոր;
3. Ներկայացնել Հայաստանի դերը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ — 5 միավոր:
III Մակարդակ․(բարդ)
1. Թարգմանել առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ նյութ, որը դեռ չունի հայալեզու տարբերակ — 5 միավոր;
2.Թվարկել և հիմնավորել Անտանտի հաղթանակի պատճառները — 4 միավոր;
3. Գրեք ձեր տեսակետը, թե ինչպես կարող էր առաջին համաշխարհային պատերազմի կոնֆլիկտը լուծվել խաղաղ ճանապարհով — 6 միավոր:
Պարզաբանում. Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել երեքից ավել առաջադրանք։
Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը
Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների
համար
- Ապացուցեք, որ 1914-1918 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների համակարգը կարող է անվանվել ԱՌԱՋԻՆ համաշխարհային պատերազմ;
- Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին (պայմանական ասված) աշխարհամարտի ժամանակ դրսևորվել է պատերազմն իր ողջ էությամբ և բոլոր բաղկացուցիչներով;
- Կազմեք Հայոց Ցեղասպանության մեղավորների վարկանիշային աղյուսակը (առաջին և վերջին երեք տեղերի թեկնածուների ընտրությունը հիմնավորեք):
Պարզաբանում. 1. Բոլոր առաջադրանքների կատարումը պարտադիր է և նույնիսկ երկուսի լիարժեք պատասխանը ոչ մի միավոր չի բերի; 2. Առաջադրանքները կարելի է կատարել խմբային տարբերակով, բայց ոչ` աշխատանքի բաժանումով:
Առաջադրանքները կազմեց 9-2 դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը
Հոկտեմբեր
Թեմա։ Ցեղասպանությունը որպես համաշխարհային երևույթ: Հայոց ցեղասպանություն
Առաջադրանքներ․
I Մակարդակ (հեշտ) Ովքե՞ր մասնակից եղան հրեաների էթնիկ զտմանը: Ի՞նչ հետևանքների այն հանգեցրեց — 2 միավոր;
2. Ինչո՞ւ Գերմանիան ցեղասպանության ենթարկեց Նամիբիային — 3 միավոր;
3. Ովքե՞ր են Հերերո և Նամակուա ցեղերի ցեղասպանության հեղինակները և ի՞նչ նշանակություն այն ունի մեր օրերում — 4 միավոր:
II Մակարդակ․(միջին)
1. Սահմանել “Ցեղասպանություն” հասկացությունը և բերել նրան առնչվող 3 հասկացություն – 4 միավոր;
2. Ինչո՞ւ Օսմանյան կայսրությունը որոշեց ցեղասպանություն գործել Հայ ժողովրդի նկատմամբ – 3 միավոր;
3. Ինչ ազդեցություն ունեցավ հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի վրա: Ի՞նչ պատահեց նրանց, որոնց հաջողվեց ողջ մնալ — 4 միավոր:
III Մակարդակ․(բարդ)
1. Արդյո՞ք Օսմանյան կայսրույթունը ցեղասպանություն գործեց միայն հայերի հանդեպ, և եթե ոչ, ապա ինչո՞ւ ցեղասպանության ենթարկվեցին նաև այլ ազգեր — 5 միավոր;
2. Կատարել հետազոտական աշխատանք 20րդ դարում տեղի ունեցած որևէ ցեղասպանության (բացի Հայոց ցեղասպանությունից) մասին: Ընտրությունը հիմնավորել — 7 միավոր;
3. Կազմել ցուցակ, որում կլինեն հինգ ամենացնցող ցեղասպանությունները: Գրել հիմնավորում — 6 միավոր:
Պարզաբանում. Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել երեքից ավել առաջադրանք։
Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը
Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների
համար
- Վերլուծեք Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանի ինքնապաշտպանական կռիվների բնույթը, ընթացքը և հետևանքները;
- Թվարկեք XX-XXI դարերի ցեղասպանությունները և համեմատեք արմենոցիդի հետ;
- Կազմեք Հայոց Ցեղասպանության իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին և վերջին երեք տեղերի թեկնածուների ընտրությունը հիմնավորեք):
Պարզաբանում. 1. Բոլոր առաջադրանքների կատարումը պարտադիր է և նույնիսկ երկուսի լիարժեք պատասխանը ոչ մի միավոր չի բերի; 2. Առաջադրանքները կարելի է կատարել խմբային տարբերակով, բայց ոչ` աշխատանքի բաժանումով:
Առաջադրանքները կազմեց 9-2 դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը
Նոյեմբեր
Թեմա։ Հայոց առաջին հանրապետությունը
Առաջադրանքներ․
I Մակարդակ (հեշտ)
- Ե՞րբ է կազմվել Հայաստանի առաջին Հանրապետությունը – 3 միավոր;
- Ի՞նչ ազդեցություն թողեց Կարսի պայմանագրի կնքումը։ Պատասխանը հիմնավորել- 3 միավոր;
- Ի՞նչ կապ կա Կարսի պայմանագրի և Մոսկվայի պայմանագրի միջև — 2 միավոր:
II Մակարդակ․(միջին)
- Սահմանել «Հանրապետություն» հասկացությունը և նրան
առնչվող 3-5 հասկացություն – 5 միավոր;
- Ի՞նչ պայմանագրեր կան, որոնց մասին քիչ է խոսվում։ Ներկայացնել նրանց համառոտ բովանդակությունը – 4 միավոր;
- Մանրամասն ներկայացնել Հայոց բանակի հիմքերի ստեղծումը — 5 միավոր:
III Մակարդակ․(բարդ)
1. Կատարել հետազոտական աշխատանք “Առաջին Հանրապետություն” թեմայով — 8 միավոր;
2. Ներկայացնել երեք երկիր և գրել, թե՞ ինչպիսի ազդեցություն է ունեցել Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետության փլուզումը նրանց վրա — 7 միավոր;
3. 1920 թ կնքվեց պայմանագիր, որի արդյունքում Հայաստանի կազմի մեջ մտավ Կարսը և Արևմտյան Հայաստանի մի մասը։ Սակայն ինչո՞ւ այդ պայմանագրի կետերը չկատարվեցին — 7 միավոր:
Պարզաբանում. Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել երեքից ավել առաջադրանք։
Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայկ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը, Տիգրան Մարջանյանը
Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների
համար
- Վերլուծեք 1920 թվականի մայիսյան իրադարձությունները;
- Թվարկեք և համեմատեք Առաջին Հանրապետության կառավարությունների գործունեության հիմնական ուղղությունները;
- Կազմեք Առաջին Հանրապետության հերոսների վարկանիշային աղյուսակը (առաջին և վերջին երեք տեղերի թեկնածուների ընտրությունը հիմնավորեք):
Պարզաբանում. 1. Բոլոր առաջադրանքների կատարումը պարտադիր է և նույնիսկ երկուսի լիարժեք պատասխանը ոչ մի միավոր չի բերի; 2. Առաջադրանքները կարելի է կատարել խմբային տարբերակով, բայց ոչ` աշխատանքի բաժանումով:
Առաջադրանքները կազմեց 9-2 դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը
Դեկտեմբեր
Թեմա։ Խորհրդային Հայաստանի պատմական փոփոխության փուլերը
Առաջադրանքներ․
I Մակարդակ (հեշտ)
- Ե՞րբ է ստեղծվել Խորհրդային Հայաստանը – 2 միավոր;
- Արդյո՞ք Հայաստանի Առաջին հանրապետությունն ուներ այլընտրանք ԽՍՀՄ կազմ մտնելու փոխարեն։ Ինչո՞ւ- 4 միավոր;
- Ովքե՞ր նպաստեցին ՀԽՍՀ ձևավորմանը — 3 միավոր:
II Մակարդակ (միջին)
- Ի՞նչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել ՀԽՍՀ կազմավորման շրջանում։ — 4 միավոր;
- Հասարակության բոլոր խավերում առաջացած ծայրահեղ դժգոհության հետևանքով, ին՞չ է տեղի ունեցել 1921 թվականի փետրվարին. — 5 միավոր;
- Վերլուծել 1960-1980 թվականներին տեղի ունեցած արդյունաբերական կարևորագույն իրադարձությունները։ — 6 միավոր
III Մակարդակ․(բարդ)
- Կազմել ՀԽՍՀ հերոսների վարկանիշային աղյուսակը և հիմնավորել առաջին և վերջին երեք հորիզոնականների ընտրությունը – 8 միավոր
- Ներկայացնել hետպատերազմյան շրջանում (1945-1960) տեղի ունեցած դեպքերը — 7 միավոր;
- Բնութագրել հետպատերազմյան շրջանում ՀԽՍՀ վիճակը – 6 միավոր:
Պարզաբանում. Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել երեքից ավել առաջադրանք։
Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայկ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը
Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների
համար
- Վերլուծեք 1921 թվականի հայաստանյան իրադարձությունները;
- Որոշարկեք Խորհրդային Հայաստանի պատմության փուլերը և վերլուծեք յուրաքանչյուր փուլում տեղի ունեցած իրադարձություններից մեկը;
- Կազմեք Խորհրդային Հայաստանի հակահերոսների վարկանիշային աղյուսակը (առաջին և վերջին երեք տեղերի թեկնածուների ընտրությունը հիմնավորեք):
Պարզաբանում. 1. Բոլոր առաջադրանքների կատարումը պարտադիր է և նույնիսկ երկուսի լիարժեք պատասխանը ոչ մի միավոր չի բերի; 2. Առաջադրանքները կարելի է կատարել խմբային տարբերակով, բայց ոչ` աշխատանքի բաժանումով:
Առաջադրանքները կազմեց 9-2 դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը
Փետրվար. 2022 թվական
Թեմա։ 1914-2022 թվականներին ընդունված` հայ ժողովրդին և հայկական պետությանը վերաբերող միջազգային փաստաթղթեր
Առաջադրանքներ․
I Մակարդակ (հեշտ)
- Գրել Հայաստանի հետ կապված երկու պայմանագրի համառոտ բովանդակությունը – 4 միավոր;
- Արդյո՞ք քառօրյա պատերազմի արդյունքում տեղի է ունեցել պայմանագրի կնքում։ Ներկայացնել մանրամասներ — 4 միավոր;
- Ներկայացնել Բաթումիի պայմանագիրը — 4 միավոր:
II Մակարդակ (միջին)
- Ինչպե՞ս ազդեց Սևրի պայմանագրի կնքումը հայկական հարցի վրա: Պատասխանը հիմնավորել — 6 միավոր;
- Ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքումը Հայաստանի վրա — 5 միավոր;
- Ինչպիսի՞ դեր ուներ Հայաստանը Կարսի պայմանագրի կնքման ժամանակ — 6 միավոր:
III Մակարդակ․(բարդ)
- Գրել անկողմնակալ կարծիք 44-օրյա պատերազմին հաջորդած հայտարարությունների խախտված կետերի մասին – 8 միավոր;
- Թվարկել Կարսի պայմանագրի դրույթները — 7 միավոր;
- Կազմել հայկական հարցի հետ առնչվող պայմանագրերի վարկանիշային աղյուսակ: Հորիզոնականների ընտրությունը հիմնավորել – 8 միավոր:
Պարզաբանումներ. 1. Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել երեքից ավել առաջադրանք; 2. Առաջադրանքները կարող են լինել միտումնավոր սխալ կամ ունենալ բազմատարբերակ պատասխան: Առաջադրանքի սխալ լինելը պետք է հիմնավորել, իսկ բազմատարբերակ պատասխանի դեպքում նշել նվազագույնը երկու տարբերակ:
Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայկ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը, Արեն Բաբաջանյանը
Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների
համար
- Կարս+Սևր+Թիֆլիս-x+y=a, գտեք տառերով արտահայտված հասկացությունները;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ 1914-2022 թվականներին հայկական դիվանագիտությունն ապաշնորհ էր, որի հետևանքով իրականություն դարձան մեր ազգային ու պետական շահերին հակասող միջազգային փաստաթղթերը;
- Որո՞նք են Վիլսոնի իրավարար վճռի մարտահրավերները:
Պարզաբանում. 1. Բոլոր առաջադրանքների կատարումը պարտադիր է և նույնիսկ երկուսի լիարժեք պատասխանը ոչ մի միավոր չի բերի; 2. Առաջադրանքները կարելի է կատարել խմբային տարբերակով, բայց ոչ` աշխատանքի բաժանումով:
Առաջադրանքները կազմեց 9-2 դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը
Մարտ. 2022 թվական
Թեմա։ Երկրորդ համաշխարհային պատերազմ
Առաջադրանքներ․
I Մակարդակ (հեշտ)
- Թվարկել երկրորդ աշխարհամարտի հակամարտության կողմերը և նրանց կազմերը – 3 միավոր;
- Ո՞ր իրադարձությունները հանգեցրին երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին — 4 միավոր;
- Ինչպե՞ս վարվեցին Հիտլերի համախոհների հետ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո – 3 միավոր:
II Մակարդակ (միջին)
- Կազմել վարկանիշային աղյուսակ ըստ պատերազմած երկրների կորուստների — 5 միավոր;
- Ի՞նչ այլ վերջաբան կարող էր ունենալ երկրորդ աշխարհամարտը — 6 միավոր;
- Ներկայացնել հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտում — 6 միավոր:
III Մակարդակ․(բարդ)
- Թվարկել երկրորդ համաշխարհային պատերազմին ներգրավված երկրներն ըստ ակտիվության – 7 միավոր;
- Գրեք Ձեր կարծիքը նացիստական Գերմանիայի առաջնորդի գործունեության վերաբերյալ — 8 միավոր;
- Ի՞նչ հետևանքներ թողեց երկրորդ համաշխարհային պատերազմը հետագա տնտեսական և աշխարհաքաղաքական զարգացման վրա – 8 միավոր:
Պարզաբանումներ. 1. Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել երեքից ավել առաջադրանք; 2. Առաջադրանքները կարող են լինել միտումնավոր սխալ կամ ունենալ բազմատարբերակ պատասխան: Առաջադրանքի սխալ լինելը պետք է հիմնավորել, իսկ բազմատարբերակ պատասխանի դեպքում նշել նվազագույնը երկու տարբերակ:
Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայկ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը, Արեն Բաբաջանյանը
Առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակների
համար
- Հիտլեր+Մուսոլինի+X-b= Ստալին-a +y, գտեք տառերով արտահայտված հասկացությունները;
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայերն ակտիվորեն են մասնակցել երկրորդ աշխարհամարտին;
- Որո՞նք են երկրորդ աշխարհամարտի մեր օրերում առկա հետևանքները:
Պարզաբանում. 1. Բոլոր առաջադրանքների կատարումը պարտադիր է և նույնիսկ երկուսի լիարժեք պատասխանը ոչ մի միավոր չի բերի; 2. Առաջադրանքները կարելի է կատարել խմբային տարբերակով, բայց ոչ` աշխատանքի բաժանումով:
Առաջադրանքները կազմեց 9-2 դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը
«Հայոց պատմություն» առարկայից նախաքննական հարցեր
Կատարման ժամկետը մարտի 30 — ապրիլի 4
- Ներկայացրեք Պարույր Հայկազունու կատարած աշխատանքների ժամանակագրությունը;
2. Նկարագրեք Հայկական Լեռնաշխարհի դիրքն ու սահմանները, բուսական և կենդանական աշխարհը, բնական ռեսուրսները;
3. Համաձա՞յն եք, որ Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունը ունեցավ տարածքային ամենամեծ աճը։ Պատասխանը հիմնավորեք;
4. Շարադրեք Արտաշես I-ի բարեփոխումների հետևանքները։
Պարզաբանում. 1. Բանավոր պատասխանն ավելի բարձր է գնահատվում և պետք է տրվի ապրիլի 4-ին և 5-ին դասացուցակային դասի ժամանակ; 2. Գրավոր պատասխանն ուղարկվում է ծրագրի համահեղինակներին մինչև ապրիլի 4-ի ժամը 09:00:
«Հայոց պատմություն» առարկայից նախաքննական հարցեր
Կատարման ժամկետը ապրիլի 5-10
- Ներկայացրեք հայ – հռոմեական պատերազմների ժամանակագրությունը;
2. Նկարագրեք Տիգրան Մեծի արշավանքները;
3. Համաձա՞յն եք, որ Տիգրան Մեծը հայրենապաշտ էր իր կառավարման միայն վերջին տասնամյակում: Պատասխանը հիմնավորեք;
4. Շարադրեք Արտաշատի պայմանագրի հիմնական դրույթները և դրանց հետևանքները։
Պարզաբանում. 1. Բանավոր պատասխանն ավելի բարձր է գնահատվում և պետք է տրվի ապրիլի 11-ին և 12-ին դասացուցակային դասի ժամանակ; 2. Գրավոր պատասխանն ուղարկվում է ծրագրի համահեղինակներին մինչև ապրիլի 10-ի ժամը 23:59:
«Հայոց պատմություն» առարկայից նախաքննական հարցեր
Կատարման ժամկետը ապրիլի 12-19
- Ներկայացրեք Տրդատ III-ի ժամանակագրությունը;
2. Շարադրեք «Հայկ և Բել» դիցավեպի համառոտ բովանդակությունը;
3. Արդյո՞ք Անտոնիոսը իր արշավանքի ժամանակ արդյունավետ քայլեր ձեռնարկեց: Պատասխանը հիմնավորեք;
4. Շարադրեք հնագույն Հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր վկայությունները։
Պարզաբանում. 1. Բանավոր պատասխանն ավելի բարձր է գնահատվում և պետք է տրվի ապրիլի 18-ին և 19-ին դասացուցակային դասի ժամանակ; 2. Գրավոր պատասխանն ուղարկվում է ծրագրի համահեղինակներին մինչև ապրիլի 18-ի ժամը 09:20:
«Հայոց պատմություն» առարկայից նախաքննական հարցեր
Կատարման ժամկետը ապրիլի 19-26
1. Ներկայացրեք Վարդանանց պատերազմի ժամանակագրությունը;
2. Ներկայացրեք գործակալությունները և նրանց գործառույթները;
3. Ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեց Պապ թագավորը երկիրը հզորացնելու համար: Արդյո՞ք դրանք արդյունավետ էին;
4. Մանրամասն շարադրեք ավատատիրական Հայաստանի դասերի փոխհարաբերությունները և դրանց հետևանքները հայոց պետության ու հայաստանյան հասարակության համար։
Պարզաբանում. 1. Բանավոր պատասխանն ավելի բարձր է գնահատվում և պետք է տրվի ապրիլի 25-ին և 26-ին դասացուցակային դասի ժամանակ; 2. Գրավոր պատասխանն ուղարկվում է ծրագրի համահեղինակներին մինչև ապրիլի 25-ի ժամը 09:20:
«Հայոց պատմություն» առարկայից նախաքննական հարցեր
Կատարման ժամկետը ապրիլի 26-մայիսի 3
1. Ներկայացրեք Բագրատունյաց թագավորության ժամանակագրությունը;
2. Նկարագրեք Անի մայրաքաղաքը;
3. Արդյունավե՞տ էին, արդյոք, Սմբատ I-ի և Աշոտ II Երկաթի ջանքերը հանուն պետականության պահպանման: Պատասխանը հիմնավորեք;
4. Շարադրեք պատմության ուսումնասիրության բնագավառում V դարում եղած ձեռքբերումները։
Պարզաբանում. 1. Բանավոր պատասխանն ավելի բարձր է գնահատվում և պետք է տրվի մայիսի 2-ին և 3-ին դասացուցակային դասի ժամանակ; 2. Գրավոր պատասխանն ուղարկվում է ծրագրի համահեղինակներին մինչև մայիսի 2-ի ժամը 10:00:
«Հայոց պատմություն» առարկայից նախաքննական հարցեր
Կատարման ժամկետը մայիսի 3-10
1. Ներկայացրե´ք Բագրատունյաց Հայաստանի վերելքի ժամանակագրությունը;
2. Նկարագրե´ք, թե ինչպիսինէին պայմանները հայկական մշակույթի զարգացման համար X-XIV դարերում;
3. Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր Աբաս թագավորի վարած քաղաքականությունը: Պատասխանը հիմնավորե´լ;
4. Թվարկե´ք Ռուբինյան իշխանությանը սպառնացող ներքին և արտաքին վտանգներն ու դրանց չեզոքացմանն ուղղված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական քայլերը։
Պարզաբանում. 1. Բանավոր պատասխանն ավելի բարձր է գնահատվում և պետք է տրվի մայիսի 10-ի դասացուցակային դասի ժամանակ; 2. Գրավոր պատասխանն ուղարկվում է ծրագրի համահեղինակներին մինչև մայիսի 10-ի ժամը 10:00:
«Հայոց պատմություն» առարկայից նախաքննական հարցեր
Կատարման ժամկետը մայիսի 10-17
1. Շարադրե´ք 1724 թ. հունիսի 12-ի Կոնստանդնուպոլսի պայմանագրի բովանդակությունը;
2. Ի՞նչ արդյունք ունեցավ Իսրայել Օրու գործունեությունը;
3. Ո՞րն էր 1826-1828 թթ. ռուս – պարսկական պատերազմի գլխավոր պատճառը: Պատասխանը հիմնավորե´լ;
4. Ներկայացրե´ք հայերի դերը 1877-1878 թթ. ռուս – թուրքական պատերազմում։
Պարզաբանում. 1. Բանավոր պատասխանն ավելի բարձր է գնահատվում և պետք է տրվի մայիսի 16-ի և 17-ի դասացուցակային դասերի ժամանակ; 2. Գրավոր պատասխանն ուղարկվում է ծրագրի համահեղինակներին մինչև մայիսի 16-ի ժամը 10:03:
«Հայոց պատմություն» առարկայից նախաքննական հարցեր
Կատարման ժամկետը մայիսի 20-25
1. Շարադրե´ք Կարսի պայմանագրի բովանդակությունը;
2. Ի՞նչ արդյունք ունեցավ Աղասի Խանջյանի գործունեությունը;
3. Ո՞րն էր 1988թ.-ի ազգային հեղափոխության գլխավոր պատճառը: Պատասխանը հիմնավորե´ք;
4. Ներկայացրե´ք քաղաքական ուժերի դերը հայոց երրորդ հանրապետությունում։
Պարզաբանում. 1. Բանավոր պատասխանն ավելի բարձր է գնահատվում և պետք է տրվի մայիսի 23-ի և 24-ի դասացուցակային դասերի ժամանակ; 2. Գրավոր պատասխանն ուղարկվում է ծրագրի համահեղինակներին մինչև մայիսի 25-ի ժամը 22:00:
Ապրիլ. 2022 թվական
Թեմա։ Արցախյան ազատագրական պատերազմ
- Փուլաբաժանեք արցախյան ազատագրական պայքարի պատմությունը և հիմնավորեք Ձեր տեսակետը;
- Վերլուծեք արցախյան հիմնախնդրի լուծման ընթացքն աշխարհում ծավալվող հակամարտությունների համատեքստում:
Առաջադրանքները կազմեց 9-2 դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը
Մայիս. 2022 թվական
Թեմաներ։ Թավշյա՞ հեղափոխությո՞ւն: Ապագայաբանական կանխատեսումներ
- Հաստատեք կամ հերքեք այն տեսակետը, որ 2018 թվականի ապրիլին ՀՀ-ում սկսվել է հեղափոխություն;
- Վերլուծեք 2018-2022 թվականներին ՀՀ-ում տեղի ունեցածի վրա ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը;
- Ներկայացրեք հայակական իրականության 2030 և 2050 թվականների Ձեր տեսլականները:
Առաջադրանքները կազմեց 9-2 դասարանի ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը