Հեղինակ՝ Աշոտ Տիգրանյան
Տարեկան հաշվետվություն
Ներկան կյանքի ամենակարևոր պահն է
(տարեկան ամփոփման հուսահատ փորձ)
Ես միասնական էություն եմ տարբեր սոցիալական դրսևորումներով և իմ էությունը հայտարարում է. «Ես ձախողվել եմ, քանզի չկարողացա ներկայի ակնթարթը պարուրել Սիրո հավերժությամբ»: Չնայած ողջ տարին պայքար էր գիտական և կենցաղային կեղծիքի դեմ:
Իսկ իմ ուսուցիչ դրսևորումը դեռ մտորում է, թե ինչո՞ւ են մեծաքանակ հանրակրթարանային այլընտրանքից վախեցող կրթահամալիրայիննները, միաժամանակ արձանագրելով, որ կենսունակ են «Ինքնակրթություն», «Կրթական ինքնավարություն», «Պատուհան դեպի գիտություն» և «Պատմության վերակառուցում» նախագծերը:
Իսկ իմ պատմաբան դրսևորումը ինքնադատափետում է, որ «Այլընտրանքային պատմություն» և «Բռնադատվածներ» նախագծերը շարունակականություն չունեցան: Նրան չեն հետաքրքրում ժամանակային և կրթական առաջնահերթության հիմնախնդիրները:
Իսկ իմ տարիքային դրսևորումը դաժան պայքարի մարտադաշտ է կենսաբանական և սոցիալական տարիքների միջև:
Իսկ իմ… դադարեցնեմ, քանի դեռ իմ էության հավերժական մասը չի արգելափակել բանականության հոսքը:
Սեպտեմբերը հոկտեմբեր — նոյեմբեր կամրջով մտավ դեկտեմբեր: 2022-ի հունվարն արձակուրդի կրթահամալիրային տարբերակի դասական օրինակ է: Փետրվարը Վարդան Կարապետյանի և իմ մանկավարժական համագործակցության հերթական քայլի ամիսն էր: Մարտին մանկավարժական ճամբարի լույսն ու ստվերը մնացին գիրկընդխառն: Ապրիլյան վերակառուցումից հետո մայիսյան հավաքի դասերն ու ամփոփումն ավելի ստվերազերծ էին: Հունիսը երկու ստեղծականության` գիտական և գրական, միաձույլ ընթացքի վկան է: Ընթացք, որից այլևս չեմ շեղվի:
Ինքնակրթության օրագրերի բովանդակությունն իմանալ ցանկացողները, կարծում եմ, գիտեն իմ բլոգի ճանապարհը:
Իսկ առջևում հինգերորդ ուսումնական շրջանն է:
16.05.2022 © Աշոտ Տիգրանյան
Հետգրություն.
Ինքնակրթություն
2022-ի հունիս
Նա չէ ուսուցիչ, ով սովորեցնում է, այլ նա ումից սովորում են:
Մարդիկ երբեք գոհ չեն լինում ներկայից և քիչ հույս ունենալով ապագայից, գեղեցկացնում են անցյալն իրենց երևակայության բոլոր գույներով:
Փաստեր
Քաղաքական
Շարունակել կարդալԲանաստեղծություն
Իրական վանքեր,
Ձևական ծեսեր,
Իրական լեռներ,
Ձևական ձոներ.
Սա է Հայաստանը:
Սերն անկեղծ է,
Օրհնանքը` սին,
Վերքը դեռ բաց է,
Թույն` սպեղանին.
Սա է Հայաստանը:
Դաշտերը կանաչ են,
Հոգիները` կանաչ,
Երգերն անավարտ են,
Չարը` անճանաչ.
Սա է Հայաստանը:
Սաղմոսավանք – Օհանավանք
02.06.2022
20-րդ դարի երթուղային,
21-րդ դարի գաջեթներ,
Միջնադարյան հովհարներ,
Եվ գերեզմանոցային աղմուկ.
Սա է Հայաստանը:
Մայրաքաղաք առանց մայրության,
Որբացած մարզեր,
Մարզերի որբացած գյուղեր,
Գյուղերի մոռացված տներ.
Սա է Հայաստանը:
28 երթուղային
02.06.2022
9-րդ դասարանում «Պատմություն» առարկայից սովորողի կրթական հմտությունների ամփոփիչ ստուգում
2021-2022 ուսումնական տարում 9-2 դասարանում «Պատմություն» առարկան դասավանդվել է սովորողների խմբի համահեղինակությամբ ստեղծված այլընտրանքային ծրագրով: Սակայն նպատակահարմար ենք համարել սովորողներին հնարավորություն տալ ընտրել ամփոփիչ ստուգման բովանդակությունը:
Ա. 9-2 դասարանի սովորողների բլոգներ
- Աղազարյան Դավիթ
- Աղգաշյան Եվա
- Անտոնյան Տարոն
- Բաբայան Աբել
- Բաբաջանյան Արեն
- Բաբաջանյան Ռուզաննա
- Գրիգորյան Արամ
- Գրիգորյան Արտյոմ
- Գրիգորյան Նարեկ
- Ենգիբարյան Սեդա
- Կարապետյան Իռեն
- Կոշկարյան Ալեն
- Հակոբյան Հրանտ
- Հայրապետյան Դավիթ
- Հովհաննիսյան Արսեն
- Հովհաննիսյան Սեդա
- Ղազարյան Հայկ
- Ղարիբյան Էլիզա
- Մարջանյան Տիգրան
- Միրզոյան Հակոբ
- Սահրադյան Եվա
- Սարգսյան Էդուարդ
- Սերոբյան Նարե
- Սիմոնյան Անժելինա
- Սուքոյան Աշոտ
Բ. «Պատմություն» առարկայի այլընտրանքային հեղինակային ծրագիր
Գ. Ուսումնական տարվա ընթացքում հանձնարարված առաջադրանքների փաթեթ
Ե. Ամփոփիչ բանավոր ստուգման թերթիկներ (հին տարբերակ)
Թերթիկ 1.
1. Հայկական լեռնաշխարհը
2. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը
3. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 2.
1. Պետական կառավարման համակարգը հայ Արշակունիների թագավորության շրջանում
2. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
3․ ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 3.
1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան
2. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն
3. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 4.
1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին
2. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը
3. 1828-29թթ. ռուս—թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 5.
1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ
2. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
3․ Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 6.
1. Տիգրան Մեծի տերությունը
2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 7.
1. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա—հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը
2. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
3. Հայաստանի երրորդ հանրապետության հասարակական—քաղաքական կյանքը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 8.
1. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը
2. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք
3. Հայոց մեծ եղեռնը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 9.
1. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը
2. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ
3. Մայիսյան հերոսամարտերը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 10.
1. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը
2. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր
3. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 11.
1. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ
2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
3. Հայդուկային շարժումը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 12.
1. Հայկական լեռնաշխարհը
2. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
3․ ԼՂՀ—ն անկախության և պատերազմի տարիներին
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 13.
1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան
2. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք
3. Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 14.
1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին
2. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ
3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 15.
1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ
2. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
3․ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության գործընթացը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 16.
1. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր
2. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի
3. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 17.
1. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ
2. 1826-28թթ. ռուս—պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
3. Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 18.
1. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
2. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 19.
1. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
2. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
3. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:
Թերթիկ 20.
1. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
2. 1828-29թթ. ռուս—թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը
3. Հայաստանի երրորդ հանրապետության անկախության գործընթացը
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը։
Զ. Ամփոփիչ բանավոր ստուգման թերթիկներ (այլընտրանքային տարբերակ)
Թերթիկ 1
- Թվարկե՛ք Մեծ Հայքի աշխարհները։
- Ներկայացրե՛ք Ավատատիրական Հայաստանի գործակալությունները և նրանց գործառույթները։
- Ո՞րն էր 1826-1828 թթ. Ռուս—պարսկական պատերազմի գլխավոր պատճառը: Պատասխանը հիմնավորե՛լ։
- Հերքե´ք կամ հիմնավորե´ք այն տեսակետը, որ մենք ապրում ենք հայոց երրորդ հանրապետությունում։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 2
- Ներկայացրե՛ք Հայ-հռոմեական պատերազմների ժամանակագրությունը
- Նկարագրե՛ք Անի մայրաքաղաքը։
- Թվարկե´ք առաջին աշխարհամարտի գլխավոր և երկրորդական պատճառներն ու անմիջական ու երկարաժամկետ հետևանքները։
- Վերլուծե´ք ՀՀ քաղաքականությունը ԼՂՀ-ի հետ հարաբերություններում և դրա արդի հետևանքները։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 3
- Թվարկե՛ք Արտաշեսյան արքաներին՝ նշելով նրանց կառավարման տարեթվերը։
- Պատմե՛ք նախաքրիստոնեական Հայաստանում քրիստոնյաների գործունեության մասին։
- Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հայկական հարցի միջազգայնացումը։
- Ներկայացրե´ք քաղաքական ուժերի դերը հայոց երրորդ հանրապետությունում։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 4
- Թվարկե՛ք Արշակունի արքաներին՝ նշելով նրանց կառավարման տարեթվերը։
- Ներկայացրե՛ք պատմության ուսումնասիրության բնագավառում հայկական պատմագրության ձեռքբերումները V-XIV դարերում։
- Շարադրե´ք հայդուկային շարժման ձախողման պատճառները։
- Շարադրե´ք Ձեր տեսակետը 1918-1921 և 1991-2022 թվականերին գերտերությունների հետ հարաբերություններում ՀՀ քաղաքականության մասին։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 5
- Ներկայացրե՛ք Ուրատուի ժամանակագրությունը։
- Նկարագրե՛ք IX դարում հայկական պետության վերականգնման ընթացքը։
- Թվարկե´ք Հայոց ցեղասպանության պատճառները և հետևանքները։
- Ո՞րն է Արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհային քարտեզը։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 6
- Նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները, բուսական և կենդանական աշխարհը, բնական ռեսուրսները։
- Վերլուծե՛ք ավատատիրական Հայաստանի դասերի փոխհարաբերությունները և դրանց հետևանքները հայոց պետության համար։
- Հիմնավորե´ք կամ հերքե՛ք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունն անխուսափելի էր։
- Ներկայացրե´ք հայոց առաջին հանրապետության ժամանակագրությունը։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 7
- Նկարագրե՛ք Տիգրան Մեծի արշավանքները։
- Թվարկե՛ք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման պատճառները և հետևանքները։
- Ի՞նչ արդյունք ունեցավ Իսրայել Օրու գործունեությունը։
- Ներկայացրե´ք Արցախյան հիմնախնդրի լուծման փորձերի ժամանակագրությունը։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 8
- Շարադրե՛ք «Հայկ և Բել» դիցավեպի բովանդակությունը։
- Թվարկե՛ք Ռուբինյան իշխանությանը սպառնացող ներքին և արտաքին վտանգներն ու դրանց չեզոքացմանն ուղղված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական քայլերը։
- Համեմատե´ք 19-րդ դարում Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող պայմանագրերը։
- Թվարկե´ք երկրորդ աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 9
- Շարադրե՛ք հայկական հնագույն մշակույթի մասին նյութական և հոգևոր վկայությունները։
- Որո՞նք են հայկական Ոսկեդարի և Վերածննդի պատճառներն ու դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները։
- Արդյո՞ք հայ ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսին: Պատասխանը հիմնավորե՛լ։
- Ներկայացրե´ք հայոց երրորդ հանրապետության ժամանակագրությունը։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 10
- Ներկայացրե՛ք Հայկազուն Երվանդականների գործունեությունը։
- Վերլուծե՛ք միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի դրական և բացասական կողմերի պատճառներն ու հետևանքները։
- Ներկայացրե´ք Ձեր կարծիքը 1828-29թթ. Ռուս-թուրքական պատերազմում հայերի մասնակցության դերի և հետևանքների մասին։
- Թվարկե´ք ՀՀ քաղաքական համակարգի գլխավոր դերակատարներին 1991, 2003 և 2022 թվականներին։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 11
- Շարադրե՛ք Արտաշես Առաջինի բարեփոխումների հետևանքները։
- Ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեց Պապ թագավորը պետությունը հզորացնելու համար: Արդյո՞ք դրանք արդյունավետ էին։
- Ներկայացրե´ք 18-րդ դարում Արցախում և Սյունիքում մղված ազատագրական պայքարի ժամանակագրությունը։
- Կատարե´ք Մոսկվայի և Կարսի պայմանագրերի բովանդակային համեմատության շարադրանք։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 12
- Շարադրե՛ք Արտաշատի պայմանագրի հիմնական դրույթները և դրանց հետևանքները։
- Ինչու՞ Արշակ 2-րդը կառուցեց Արշակավան քաղաքը և ի՞նչ հետևանքներ ունեցավ։
- Թվարկե´ք առաջին աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
- Նկարագրե´ք հայ ժողովրդի և ՀԽՍՀ-ի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 13
- Թվարկե՛ք հայկական աշխարհակալության ստեղծման և կործանման պատճառներն ու հետևանքները։
- Հաստատե՛ք կամ հերքե՛ք այն տեսակետը, որ մեր նախնիները մինչև Մաշտոցը այբբենական գիր են ունեցել։
- Ներկայացրե´ք հայդուկային շարժման հիմնական գործողությունները։
- Ներկայացրե´ք Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածները։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 14
- Որո՞նք են հայոց դիցարանների փոփոխությունների պատճառները և հետևանքները։
- Որո՞նք են Կիլիկիայի հայկական պետության առանձնահատկությունները։
- Թվարկե´ք Հայոց ցեղասպանության հիմնական փուլերը։
- Նկարագրե´ք ազգային զարթոնքի դրսևորումները 1988-1992 թվականներին։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 15
- Թվարկե՛ք Արտաշեսյան Հայաստանի կործանման ներքին և արտաքին պատճառները: Պատասխանը հիմնավորե՛ք։
- Ինչու՞ է հենց 5-րդ դարը համարվում Ոսկեդար։
- Թվարկե´ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայկական մշակույթի առանցքային ձեռքբերումները։
- Պատմե´ք Փարիզի վեհաժողովի ընթացքի և արդյունքների մասին։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 16
- Համաձա՞յն եք, որ Սարդուրի II-ի օրոք Ուրատուն ունեցավ ամենամեծ տարածքային աճը: Պատասխանը հիմնավորե՛ք։
- Ներկայացրե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմների ժամանակագրությունները։
- Նկարագրե´ք 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ընթացքը։
- Թվարկե´ք Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրների պատճառները և հետևանքները: Թվարկումը հիմնավորե´ք։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 17
- Համաձա՞յն եք, որ Տիգրան Մեծը հայրենապաշտ էր իր կառավարման միայն վերջին տասնամյակում: Պատասխանը հիմնավորե՛ք։
- Ներկայացրե՛ք Բագրատունյաց թագավորության ժամանակագրությունը։
- Ներկայացրե´ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից երկուսի համառոտ բովանդակությունը։
- Որո՞նք են ՀՀ ստեղծման աշխարհաքաղաքական, ներպետական և գաղափարական պատճառները։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 18
- Արդյո՞ք Անտոնիոսն իր արշավանքի ժամանակ արդյունավետ քայլեր ձեռնարկեց: Պատասխանը հիմնավորե՛ք։
- Ներկայացրե՛ք հայկական Կիլիկիայի ժամանակագրությունը։
- Ներկայացրե´ք Իսրայել Օրու գործունեությունը։
- Ինչո՞ւ Մայիսյան հաղթանակից հետո ստորագրվեց Բաթումի պայմանագիրը և ի՞նչ հետևանքներ ունեցավ։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 19
- Ապացուցե՛ք կամ հերքե՛ք այն տեսակետը, որ Ուրարտուի կործանումը սոսկ հայկական պետությունների միավորման պատմական իրողություն է։
- Ներկայացրե՛ք Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների գործունեության ժամանակագրությունը։
- Շարադրե´ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերի բովանդակությունը։
- Ի՞նչ դեր խաղացին հայազգի անհատները երկրորդ աշխարհամարտի տարիներին։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Թերթիկ 20
- Ի՞նչ դեր է խաղացել հեթանոսական կրոնը հայկական պետություններում։
- Թվարկե՛ք V-XIV դարերի մշակութային գործիչներին։
- Նկարագրե´ք առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների ընթացքը Կովկասյան ռազմաճակատում։
- Թվարկե´ք Անկախության հռչակագրի բովանդակության պատճառները և հետևանքները։
Պարզաբանում․Ամփոփիչ ստուգման թերթիկի հարցերին պատասխանելիս սովորողը ներկայացնում է ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։
Սյունիք. կրկին և միշտ
— Ինչո՞ւ են հիվանդանում ծառերը,
— Օտարի շնչից:
— Ինչո՞ւ են լռում երգերը,
— Խեղդող մտքից:
— Ինչո՞ւ են մեռնում հոգիները,
— Կանաչ թույնից:
— Ինչո՞ւ են մարում ժպիտները,
— Սիրո պակասից:
Շարունակել կարդալՄայիսյան հաշվետվություն
- Քրդական համայնքի հետ կրթական կամուրջների մասին գրում են լրատվականները
- Հայկ Մկրտչյան (11-րդ դասարան). «Ցեղասպանություն. Քննարկման արդյունք»
- Ամալյա Զաքարյան (10-րդ դասարան). «Արաբական գարուն»
- «Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովի ամփոփումը
- Գոհար Արղության (11-րդ դասարան). «Իրավագիտության բովանդակությունը հանրակրթական դպրոցում»
- Ուսումնահայրենագիտական, կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Ջանֆիդա գյուղ
- Հանդիպում ասորական համայնքի ներկայացուցիչ Գալյա Դավիդովայի հետ
- Էլեն Մկրտչյան (11-րդ դասարան). «Ագաթա Քրիստի»
- Արեն Մինասյան (11-րդ դասարան). «Ցեղասպանություն». քննարկում; «Ռաֆայել Իշխանյան». վերլուծություն
- Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
- Փոխարինել եմ 4 դասաժամ միջին դպրոցում և 8 դասաժամ (որից 2-ը խմբերի միավորման ձևաչափով) ավագ դպրոցում
- Կլոր սեղան-քննարկման լուսաբանում
- ԵՊՀ – Կրթահամալիր կլոր սեղան-քննարկման լուսաբանում
- Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում. մաս 2
Ամառային ճամբար
(մայիսի 30- հունիսի 10)
- 12-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի խմբային հեղինակում և հանձնում մասնագիտական փորձաքննության;
- 11-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրի լրամշակում և հանձնում մասնագիտական փորձաքննության;
- 12-րդ դասարանի «Փիլիսոփայություն» դասընթացի այլընտրանքային ծրագրի լրամշակում և հանձնում մասնագիտական փորձաքննության;
- «Պատուհան դեպի գիտություն», «Կրթական ինքնավարություն» և «Ինքնակրթություն» նախագծերի բովանդակությունների շրջանակներում նոր քայլերի իրականացում, աշխատանքային խմբերի համալրում ու շահառուների ավելացում;;
- Նախաքննական խորհրդատվություն 9-2 դասարանի սովորողների համար մայիսի 30-ից հունիսի 3-ը, հունիսի 6-ին և 7-ին;
- «Հայոց պատմություն» առարկայի քննական հարցատոմսերի համահեղինակային կազմում;
- Քննություն «Հայոց պատմություն» առարկայից 9-րդ դասարաններում հունիսի 8-ին;
- Ճամբարային մեկ օր` Եղիպատրուշ գյուղում;
- Հանդիպում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ;
- Իմ հեղինակած «Առականի»-ի շնորհանդեսը;
- Նոր համագործակցային նախագծի մեկնարկ:
15.05-20.06.2022 © Աշոտ Տիգրանյան
Ինքնակրթություն
2022-ի մայիս
Գիտելիքը երկսայր զենք է, որը միայն ծանրաբեռնում է և կարող է խոցել իր տիրոջը, եթե նա թույլ է և վատ է օգտվում նրանից:
Բնությունը գրքերից լավագույնն է, գրված հստակ լեզվով: Այդ լեզուն հարկ է ուսումնասիրել:
Փաստեր
Շարունակել կարդալ