Անհատական աշխատանքային պլան

                        (22-28.03.2021)

  1. Գնահատման համապարփակ և համապիտանի համակարգի նախագծի ձևակերպում «Գնահատման համակարգ» հոդվածում շարադրված սկզբունքների համաձայն;
  2. «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի «Ես և իմ Հայրենիքի էթնիկական գույները» թեմայի շրջանակներում այցելություններ ազգային փոքրամասնությունների բնակավայրեր;
  3. «Ինքնակրթություն» նախագծի շահառուների ցանցի ընդլայնում;
  4. Մասնակցություն կրթահամալիրի օրացույցով նախատեսված պարտադիր բաղադրիչների իրականացմանը:

16.03.2021                        ©             Աշոտ Տիգրանյան

Անհատական աշխատանքային պլան

                         (02—06.11.2020)

  1. Քաղաքագիտական ակումբի համալրում (ֆիզիկական միջավայր);
  2. «Պատմության վերակառուցում» նախագծի «Արարատյան թագավորություն» փուլի մեկնարկ (առցանցի և ֆիզիկականի զուգորդում);
  3. Սովորողների առաջադրանքների և հետազոտական աշխատանքների մեկնաբանություն ու վերլուծություն (5-1 դասարան, 8-րդ դասարան, 9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան. Պատմություն, 11-րդ դասարան. Քաղաքագիտություն). առցանց տարբերակ;
  4. Հանդիպում-քննարկում մանկավարժական մուտքի ճամբարի մասնակիցների հետ;
  5. Հանդիպում-քննարկում ավագ դպրոցի սովորողների մուտքի ճամբարի մասնակիցների հետ;
  6. Մասնակցություն գրական ակումբի քննարկմանը:

29.10.2020                    ©                Աշոտ Տիգրանյան

Անհատական աշխատանքային պլան

                         (15-29.10.2020)

  1. Առցանց դասեր դասացուցակին համապատասխան;
  2. Հանդիպումների շարք ավագ դպրոցում սովորող արցախցիների հետ «Քաղաքագիտական ակումբ» նախագծի շրջանակներում;
  3. Սովորողների առաջադրանքների և հետազոտական աշխատանքների մեկնաբանություն ու վերլուծություն (5-1 դասարան, 8-րդ դասարան, 9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան. Պատմություն, 11-րդ դասարան. Քաղաքագիտություն);
  4. Մասնակցություն գրական ակումբի քննարկումներին:

15.10.2020                    ©                Աշոտ Տիգրանյան

01.09.2020

  1. 10:00-10:45 «Պատմություն» (10-րդ դասարան) դասընթացի ծրագրի նախագծի քննարկում սովորողների խմբի հետ;
  2. 11:00-11:45 «Պատմություն» (8-րդ դասարան) դասընթացի նորությունների ներկայացում սովորողների խմբին;
  3. 12:00-13:00 «Պատմության վերակառուցում» նախագծի արատեսյան փուլի պատասխանատուների օգնականների հավաք:

Անհատական աշխատանքային պլան

       (հիմնական ուղղություններ. 31.08-15.09)

  1. Մենթորական աշխատանքի շարունակում;
  2.  Ինքնակրթության ինտենսիվացում;
  3. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի շարունակում;
  4. Նախագծային գործունեություն («Պատմության վերակառուցում» նախագծի արատեսյան փուլի` 11-13.09, անցկացում, Կրթական ինքնավարություն);
  5. Մասնակցություն գրական ակումբի աշխատանքներին;
  6. Քաղաքագիտական ակումբի կայքի շնորհանդես;
  7. «Ես և իմ Հայրենիքը» (Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարան) և «Պատմություն» (10-րդ դասարան) դասընթացների ծրագրերի նախագծերի քննարկման ամփոփում;
  8. Մասնակցություն հասարակագիտական առարկաների ծրագրերի մասնագիտական քննարկումներին;
  9. Կրթահամալիրի և մասնաճյուղերի ղեկավարության մանկավարժական հանձնարարականների կատարում:

25.08.2020            ©                     Աշոտ Տիգրանյան

Անհատական աշխատանքային պլան

       (հիմնական ուղղություններ. 24-28.08)

  1. Մենթորական աշխատանք (թիրախներ` Գառնիկ Սահակյան, Ստելա Մնացականյան, Ազնիվ Գալստյան, Սամվել Թամազյան);
  2. Նախագծային գործունեություն (Պատմության վերակառուցում, Կրթական ինքնավարություն);
  3. Քաղաքագիտական ակումբի կայքի հարստացում;
  4. «Ես և իմ Հայրենիքը» (Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարան) և «Պատմություն» (10-րդ դասարան) դասընթացների ծրագրերի նախագծերի քննարկման շարունակում;
  5. Մասնակցություն «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարին որպես զրուցավար;
  6. Կրթահամալիրի և մասնաճյուղերի ղեկավարության մանկավարժական հանձնարարականների կատարում:

22.08.2020            ©                     Աշոտ Տիգրանյան

Անհատական աշխատանքային պլան (09.07-20.08.2018)

  1. 7-1, 7-2, 8-3, 9-2 դասարանների «Պատմություն» առարկայի դասարանական առարկայական ծրագրի կազմում – 40%
  2. Ուսումնահետազոտական գիտարշավներ Սյունիքի և Շիրակի մարզեր «Բռնադատվածներ» և «Հետազոտական արշավային ճամբար» նախագծերով – 30%
  3. Ինքնակրթություն – 10%
  4. Տնօրենի մասնագիտական հանձնարարությունների կատարում — 20%

 

Ծանոթություն. 1. Տոկոսներով նշված են աշխատանքային 6 շաբաթվա բաղկացուցիչների հարաբերակցությունը; 2. «Դասարանական առարկայական ծրագիր» հասկացության բովանդակությունը նախատեսում է նշված յուրաքանչյուր դասարանի համար առարկայական տարբեր ծրագրեր սովորողների անհատական և դասարանային ներուժի հաշվառմամբ:

2017-2018 ուստարվա երկրորդ շրջանի անհատական պլան

  1. Մասնակցություն կրթահամալիրային պարտադիր ծեսերին` առավոտյան պարապմունք, դասավանդողների շուրջտարյա դպրոց, մեդիաուրբաթ;
  2. Ուսումնա-հետազոտական աշխատանք Հայաստանի Ազգային արխիվում` 2018 թվականի հունվարի 11, 16, 18, 23, 25-ին (ժամը 10:00-16:00);
  3. Նախագծային գործունեություն` օրը 3 ժամ;
  4. Անհատական աշխատանք սովորողի հետ` օրը 1 ժամ;
  5. Ինքնակրթություն` օրը 1 ժամ:

 

13.12.2017                                       Աշոտ Տիգրանյան