Սպիտակ թթի սև գաղտնիքը կամ Սև թթի սպիտակ էջը

Հանդիպեցին շուկայում սպիտակ թութն ու սև թութը: Ու գանգատվեց սև թութը. «Գույնի պատճառով գների այսպիսի~ տարբերություն»: Սպիտակ թթի պատասխանը կորավ շուկայի աղմուկի մեջ: Իսկ Վաճառողն ասաց. «Մարդկանց գունային համակրանքներն են փոխվել»:

                                                                          11.06.2019

 

 

Երբ մեռնում է երաժշտությունը

Առնետը չէր կարողանում հասկանալ, թե այդ ի՞նչ աղմուկ է ահագնանում ներսում և դրսում ու ինչո՞ւ են բնությունից բացակայում «մարդ» կոչվող գիշատիչները:

Վերջին պահին նկատեց նա ընկնող տերևի հուսահատ լռությունը և հասկացավ, որ մեռել է ձայներից բարձրագույնը:

 

Հ.Գ. սույն առակը գրվել է Միքայել Ամյանի համերգի պահին:

29.03.2019                        ©                       Աշոտ Տիգրանյան

Աշակերտները թարգմանում են ուսուցչի ստեղծագործությունները

Ի սկզբանե

Վիճեցին Վանատուրը, Յահվեն և Ռան: Ու նրանց վեճը երկարեց: Զայրացավ Արարիչն  որոշեց պատժել անկարգ աստվածներին: Սակայն արդեն լսվում էին Հավերժական Քաոսի հատուկ քայլերը: Տիեզերքը վերադառնում էր Սկզբին:

در ابتدا

بین خدایانه  هوشنگ ,یاهو و ران مشاجره شد. این مشاجره طول کشید.خدهوند خشمگین شد و تصمیم .گرفت که خدایان یاغی را مجازات کند. اما صدا های قدم های هرج و مرج ابدی  شنیده می شد

…جهان به اغاز خود باز می گشت . در ابتدا

Արքայավայել

Անտառում խուճապ էր: Կենդանիներն իմացել էին մոտալուտ արքայական որսի մասին: Միայն արքայական եղջերուն էր պահպանում վեհ հանգստություն:

Արքան գոհ էր որսի արդյունքից, կենդանիները տարակուսած  էին, իսկ արքայական եղջերուն մնաց նրանց հիշողության գաղտնարանում:

لذت شاه

به جنگل حمله شده بود. حیوانات در مورد شکار شاه خبردار شده بودند . تنها آهوی شاه بیشترین آسایش را داشت

شاه از شکار خود راضی بود حیوانات سردرگم بودند و اما آهوی شاه در مخفیگاه ذهنشان باقی ماند

Ուկրաինական հեքիաթ

Շնագայլերի ոհմակների համաժողովը դավադրություն կազմակերպեց գայլերի դեմ: Սակայն խլուրդը տեղեկացրեց ուր որ պետք է և ում որ պետք է: Արդյունքում կենդանիների հիերարխիան չփոխվեց:

Դուք կհարցնեք. «Ի՞նչ կապ ունի Ուկրաինան վերոշարադրյալ պատմության հետ»: Իսկ ես կպատասխանեմ. «Ի՞նչ կապ ունի հեքիաթը վերոշարադրյալ պատմության հետ»:

افسانه اکراینی

جلسه شغالها توطئه ای بر ضد گرگها چید. و اما موش کور به هر کجا و هر کسی که لازم بود خبر داد. نتیجه آنکه سلسله مراتب حیوانات تغییری نکرد

شما سوال می کنید : چه ربطی به تاریخ کهن اوکراین؟ و من جواب می دهم : افسانه چه ربطی دارد به تاریخ کهن ؟

 

պարսկերեն թարգմանեց Աբել Բաբայան, 6-րդ դասարան

 

ՍԵՒ ԿԱՏՎԻ ՆՈՒՅՆԱԳՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ

سرنوشت گربه سیاه

Շրջում էր սև կատուն պոչը ցցած և անընդատ տեղեկացնելով իր ներկայության մասին: Նա չնկատեց էլ, թե ինչպես անցավ Սնահավատիայի սահմանը: Պատմության շարունակությունն ուրախացրեց ոչ միայն մկներին:

گربه سیاه دمش را بالا گرفت و دائما جلب توجه می کرد.او متوجه نشد که چه قدر سریع از مرز خرافات عبور کرد. ادامه ی داستان موش ها را خوش حال کرد.

պարսկերեն թարգմանեց Սերա Անդջերղոլին, 9-րդ դասարան

Հոկտեմբերյան առակներ

Ի սկզբանե

Վիճեցին Վանատուրը, Յահվեն և Ռան: Ու նրանց վեճը երկարեց: Զայրացավ Արարիչն ու որոշեց պատժել անկարգ աստվածներին: Սակայն արդեն լսվում էին Հավերժական Քաոսի հատու քայլերը: Տիեզերքը վերադառնում էր Սկզբին: Ի սկզբանե…

Արքայավայել

Անտառում խուճապ էր: Կենդանիներն իմացել էին մոտալուտ արքայական որսի մասին: Միայն արքայական եղջերուն էր պահպանում վեհ հանգստություն:

Արքան գոհ էր որսի արդյունքից, կենդանիները տարակուսած  էին, իսկ արքայական եղջերուն մնաց նրանց հիշողության գաղտնարանում:

Ուկրաինական հեքիաթ

Շնագայլերի ոհմակների համաժողովը դավադրություն կազմակերպեց գայլերի դեմ: Սակայն խլուրդը տեղեկացրեց ուր որ պետք է և ում որ պետք է: Արդյունքում կենդանիների հիերարխիան չփոխվեց:

Դուք կհարցնեք. «Ի՞նչ կապ ունի Ուկրաինան վերոշարադրյալ պատմության հետ»: Իսկ ես կպատասխանեմ. «Ի՞նչ կապ ունի հեքիաթը վերոշարադրյալ պատմության հետ»:

 

Սեպտեմբերյան առակներ

 Տեսչություն

(առակախնդիր)

Ագռավաժողով էր: Վաղուց արդեն Թռչնաժողովը փոխել էր իր ձևաչափը: Սակայն սպասվում էր Արծվի տեսչական այցը: Արդյունքում` ագռավախեղդոց էր:

 

Հարց` ի՞նչ նախապատրաստական քայլեր ձեռնարկեց Ագռավաժողովը:

 

Ժամանակի պարեկը

                       (առակախնդիր)

Վերադառնում էր Ժամանակի Պարեկը 21-րդ դարից: Նա աշխատակարգային խախտում էր թույլ տվել պատճենելով մի օրագիր: Պարեկը որակազրկվեց:

 

Հարց` ինչքա՞ն տուժեցին հետագա դարերի պատմաբանները:

 

Անսյուժե առակ

Ասֆալտի վրա տառապում են դեղին և կանաչ աշնանային տերևները: Բազմածագում ավտոմեքենաները հանգստանում են բազմապիսի ճանապարհներից: Բնակելի շենքը նախանձում է աճող ծառին: Ճնճղուկները կտցում են կերը և կտցահարում միմյանց: Դպրոցականները վերադառնում են կամ գալիս են տուն: Նստարանը գրկել է ինձ կարոտի ակնկալիքով: Իսկ ճանճը լսում է իմ մտորումները և քմծիծաղ տալիս:

Կեղծված պատմություն

Ասֆալտը հոգևարքի մեջ էր: Արևը հաղթում էր: Հանկարծ ամպերը ծածկեցին արևի երեսը: Ասֆալտն ուրախացավ: Սակայն անձրևը ծնեց սելավ, որը տարավ ասֆալտի հալված բեկորները: Վերջին բեկորը հասցրեց ավանդել. «Ասֆալտի իրական պատմությունը հալվեց և քշվեց»:

Վարագույրը և աթոռը

Ամուսնական առագաստի վարագույրը վրդովվել էր: Նրան լվացել էին մյուս վարագույրների հետ միասին: Նա բարձրաձայն գանգատվում էր. «Ծալքերումս պահված սիրո հնչյուններին խառնվել է փողոցի աղմուկը»: Շատ բան զգացած աթոռն առարկեց. «Խուլ է այն էությունը, որը սիրո հնչյուններում և փողոցի աղմուկում չի լսում նույն նոտան՝ տառապանքի դո-ն»:

Առնետավազք

Նկուղում առնետավազք էր: Լուրեր էին տարածվել, որ գետի ջրերը բարձրանում են: Այդ լուրերին չհավատացողներ կային, որոնք սակայն պնդում էին, որ վտանգը առնետակեր գազանի հայտնվելն է: Երրորդները խուճապի էին մատնվել, որովհետև հավատացել էին Մեծ Առնետի մահամերձ վիճակի մասին լուրերին:

Իրականում ոչ մի նոր բան տեղի չէր ունենում: Պարզապես առնետները չեն կարող ապրել առանց առնետավազքի:

Սև կատվի նույնագույն ճակատագիրը

Շրջում էր սև կատուն պոչը ցցած և անընդատ տեղեկացնելով իր ներկայության մասին: Նա չնկատեց էլ, թե ինչպես անցավ Սնահավատիայի սահմանը: Պատմության շարունակությունն ուրախացրեց ոչ միայն մկներին:

Պարտադրված մշակույթ

Առյուծը սոխակին նշանակեց մշակույթի նախարար: Սոխակի նախարարության 100 օրվա առթիվ տեղի ունեցավ հաշվետու համերգ: Գորտերի երգչախմբի կատարմամբ հնչեց «Դայլայլում ենք» սիմֆոնիկ պոեմը: Ագռավների համույթը կատարեց «Սոխակագովք» պարերգը: Բորենին մեներգեց «Առավոտյան վարդ» սոնատը: Համերգն ընդհատվեց առյուծի մռնչյունով:

Նոր կառավարությունում մշակույթի նախարարի պաշտոն չկար: